Մարտի 8
***- Մարտի 8-ը Հայրենիքի պաշտ-պանների ընկերուհիների տոնն է:
***- Սիրելիս, ի՞նչ ես նվիրելու ինձ Մարտի 8-ին,- հարցնում է կինը:
- Ամբողջ օրը անկողնում կմնանք:
- Ես դա´ չեմ ուզում:
- Այդ դեպքում առանց նվեր կմնաս:
***-Երկու թմրամոլ «ուռում» են: Մեկն ասում է.
- Դու չգիտե՞ս, թե երբ է իմ Մարինկայի ծննդյան օրը:
- Ծննդյանը չգիտեմ, բայց գիտեմ, թե երբ է նրա մարտի 8-ը:
***-- Ինչո՞ւ ես այդքան տխուր,- հարցնում է հարբած ընկերը:
- Նստած մտածում եմ, թե կնոջս ի՞նչ եմ նվիրելու մարտի 8-ին:
- Իսկ ե՞րբ է կնոջդ մարտի 8-ը:
***- Երջանկություն է, եթե քեզ հաջողվում է շնորհավորել միայն այն կանանց Մարտի 8-ը, ովքեր արժանի են դրան:
***- Մամ, դու ասում էիր, որ հրեշտակները թևեր ունեն ու կարող են թռչել. դա ճի՞շտ է:
- Ճիշտ է, բալիկս:
- Երբ դու տանը չէիր, պապան իմ դայակին ասում էր «հրեշտակ»: Նա՞ էլ կարող է թռչել:
- Անպայման, աղջիկս, հենց վաղը առավոտյան կտեսնես, թե այստեղից ո˜նց կթռչի:
***-- Կենդանի արարածների միայն երկու տեսակն է, որ ունակ է սերն օգտագործել` իր նպատակներին հասնելու. կանայք և կատուները:
***- Ադամն ու Եվան զբոսնում են եդեմական այգում:
- Դու ինձ սիրո՞ւմ ես,- հարցնում է Եվան:
- Բա ի՞նչ անեմ,- հուսահատ պատասխանում է Ադամը:
***-- Կնոջ ձեռքերը պետք է դողան` նվերներ ստանալիս, ոտքերը` սեքսից, իսկ սիրտը` սիրուց:
- Ու այդ ցնցումներից նա չի՞ քանդվի: