«Հետմահու հարսանիքների» «քավորները»
Խելագարությունն ուրիշ ի՞նչ կերպ ավելի ցցուն կլիներ, եթե ոչ` այս հանցագործների արարքի տեսքով: Նրանք գերեզմաններից փորել-հանել են հանգուցյալ կանանց աճյունները, որպեսզի նրանց որպես հարսնացու վաճառեն հանգուցյալ ամուրիներին:
Չինաստանի դատարանն օրերս 2 տարվա ազատազրկման է դատապարտել ուրվականների հարսանիքներ կազմակերպող 4 տղամարդու: Ըստ ավանդույթի, որը հավանաբար ի հայտ է եկել մ.թ.ա. XVII դարում, չինացիները հարսնացուների դիակներ էին գտնում մեռյալ ամուրիների համար, որպեսզի նրանց ճակատագրերն իրար կապեին հանդերձյալ աշխարհում (գրել է The GuΖrdiΖn-ը):
Դատապարտվածներին մեղադրանք է հարուցվել 10 կնոջ դիակ առևանգելու և բժշկական փաստաթղթերը կեղծելու համար: Դիակները նրանք արտաշիրիմել էին` վաճառելու, իսկ հանգուցյալների մահվան բժշկական եզրակացությունները կեղծել էին` «ապրանքի» գինը բարձրացնելու նպատակով: Իսկ սև շուկայում այդպիսի հարսնացուների գինը հասել է 25 հազար դոլարի:
Դիավաճառությունն այնքան եկամտաբեր է դարձել, որ որոշ «գործարարներ» փորձում են հանգուցյալներին ձեռք բերել հենց հիվանդանոցից` ուղղակիորեն սակարկելով նորամեռների հարազատների հետ: Ի հայտ են եկել նաև գնորդ-մեռելատեր կապի միջնորդներ:
Լա˜վ բիզես է. իսկ հարստանալու մոլուցքով կուրացածների համար ազնվությունն ո˜՞ւր, աստվածավախությունն ո˜՞ւր: