ՃԳՆԱԺԱՄԸ` ՎԱՀԱՆ

Երբ առանձին շրջանակներ հանրությանը ձգտում էին հավատացնել, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամից հնարավոր է, որ մենք նաև ինչ-ինչ օգուտներ քաղենք, այն ժամանակ նման հավաստիացումները հանրային ընկալման շրջանակներում թերևս չէին տեղավորվում:

ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի արտահերթ նիստերին: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ-ում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դավոսի տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն ի՞նչ տվեց կամ ի՞նչ ավելացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Դավոսյան «ներկայացում»

Շվեյցարական Դավոսում տեղի ունեցած տհաճ միջադեպը զանգվածային լրատվամիջոցները վերածեցին ուղղակի համաշխարհային սենսացիայի: Խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նախաձեռնությամբ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, Արաբական լիգայի նախագահ Ամր Մուսայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև անցկացված բանավեճի մասին է:

Հա՞ Որ...

ՓԱՇԱԵՎԱ ազգանունով ադրբեջանցի մի տիկին բավական «զգայացունց» հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում: Բաքվից մեկնած պատվիրակը բառացիորեն նշել է. «Նրանք (այսինքն` մենք-խմբ.) պետք է իմանան, որ Ադրբեջանը հետաքրքրված և անհանգստացած է Հայաստանում կատարվող իրադարձություններով շատ ավելի, քան ԵԽ անդամ որևէ այլ պետություն»:

«Ոմանք ինչ-ինչ այլ նպատակներ են հետապնդում»

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ցյուրիխյան հանդիպումից հետո ԵԱՀԿ պաշտոնական կայք-էջում տեղադրված Մինսկի խմբի համանախագահների մամլո հաղորդագրությունում մասնավորապես նշված է, թե. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նվազեցրին իրենց դիրքորոշումներում առկա տարաձայնությունները:

Ո՞Չ, պարզապես կներե՞ք, թե՞ ԱՅՈ

Քաղաքական միջազգային հարթակում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները հայ-թուրքական հարաբերությունների առումով նոր ենթադրությունների ու կարծիքների առիթ են դարձել: Զարգացումների ընթացքը, կարծես արևմուտքի համահեղինակությամբ` եղելության մոտիվներով հայ-թուրքական հարաբերությունների դրական տեղաշարժերի սցենարն է ուրվագծում:

30 ՏԱՐԻ ԱՆՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Ուղիղ 30 տարի առաջ Իրանի ժողովուրդը լուսահոգի Իմամ Խոմեյնու առաջնորդմամբ կատարված մի զարմանահրաշ հեղափոխությամբ, որը կարելի է համարել քսաներորդ դարի ամենակարևոր իրադարձություններից, տապալեց 2500 տարվա թագավորական իշխանությունն ու ստեղծեց ժողովրդական իսլամական հանրապետություն, որը հիմնված է իսլամական և կրոնական հիմունքների, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա:

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայ Արիական Միաբանությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի կողմից համասեռամոլների իրավունքների պաշտպանության հռչակագրին միանալու կապակցությամբ:

Նոր Շարժում` «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ»

Տարբեր ազգերի մտավորականների ծննդավայրերում մշակութային հիշողության ձեռնարկներ իրականացնելու, հուշահամալիրներ, ուխտատեղիներ հիմնելու նպատակով հիմնադրված «Վստահություն» շարժման խորհրդաժողովը շարժման նախագահ ընտրեց Ռուբեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ -Ի՞նչն է գործող հասարակական կազմակերպությունների շարքը եւս մեկով համալրելու պատճառը, ի՞նչ հարցեր քննարկվեցին, ի՞նչ որոշվեց£ - Այսօրվա աշխարհում ժողովրդավարության թղթապանակներով են արդարացվում կամ դատապարտվում գույնզգույն պատերազմները, հեղափոխությունները, հեղաշրջումները, ազգերին ձայնի իրավունք տալու եւ այդ իրավունքից զրկելու սպառնալիքները£ Այսօր Ժողովրդավարությունն է ազատ ընտրությունների, հանդուրժողականության, խաղաղության, մշակութային մերձեցման անկյունաքարը, եւ խաղի հենց այս կանոններով է պայմանավորված, որ շարժման դիվանագիտական շեղբը դրված է վերջինիս բացարձակ արժեքներից մեկի` մշակութային մերձեցման վրա£ Հայաստանում եւ սփյուռքում մեր պատմական բնակավայրերի ու գործիչների անուններով հայրենատիրության նպատակներ հետապնդող բազմաթիվ կազմակերպություններ, հայրենակցական, մշակութային եւ այլ միություններ են գործում, որոնցից շատերն իրարից անկախ, իրարից անտեղյակ, երբեմն իրար հակասող գործողություններ, քայլեր են կատարում£ Հենց այս հարթությունում էլ շարժման նախաձեռնող խումբը որոշեց, որպեսզի գործունեության ոլորտ ընտրվի ազգերի` միմյանց մշակութային ժառանգությունը հարգելու եւ պահպանելու մշակույթի սերմանումը, տարածումը, իսկ դրա համար ավելի լավ ձեւ, քան միմյանց պետական տարածքներում մշակութային հիշողության ձեռնարկումներն են, գոնե մենք չենք տեսնում£ Այդ էր պատճառը, որ մենք որոշեցինք դիմել Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի իշխանություններին, Մինսկի խմբի անդամ երկրներին, համանախագահներին եւ միջազգային այլ կառույցներին ոչ միայն խոսքով, այլեւ գործով հաստատել հավատարմությունը միջազգային գործող օրենքներին:

Նախարարն ընդունեց Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեստրաբին և ռազմական կցորդ Իվան Տրնկային:

Առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին և ռազմական կցորդ Ռիստո Լումիին: Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին` ՊՆ վարչական համալիրում, ապա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների աշխուժացմանը:

Այսուհետև` ՀԱՏՈՒԿ նշանակության բրիգադ

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության` այլևս բրիգադ: Ինչպես միշտ, այս անգամ էլ նախարարի ուշադրության կենտրոնում էին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Որդու ծիծաղը չի մարել Երվանդ Ռաֆիկի Կարապետյան (ՃՈՒՏՈ)

Ենթասպա Ռոզա Ավետիսյանը աշխատում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` որպես ավագ բուժքույր: Նրա որդին` Երվանդը, ծնվել է 1968 թ. հունիսի 20-ին. առույգ, ժիր, մի քիչ էլ խենթ մանուկ էր:

(Քրոջ` Մարգարիտայի զրույցը եղբոր հետ)

«1968 թվականի հունիսի 20-ին ծնվեցիր դու և մանկան ճիչովդ ազդարարեցիր քո աշխարհ գալու մասին: Ծնողներդ չէին պատկերացնի, որ դու 23 տարի հետո պիտի հերոս դառնայիր ու մասնակցեիր Շուշիի ազատագրմանը, որտեղ էլ զոհվեցիր ու անմահացար:

«Ուկրաինային փլուզում չի սպառնում»

Երկրի վարչապետը հերքել է ՄԱԿ¬ի փորձագետների եզրակացությունը£ Ուկրաինայի պետական պարտքի ցածր մակարդակը թույլ է տալիս հերքել երկրի փլուզման վերաբերյալ ցանկացած հայտարարություն` ասել է Յուլյա Տիմոշենկոն (Ինտերֆաքսի հաղորդմամբ)£ - Ուկրաինայի պետպարտքը նվազագույններից է աշխարհում` 11 տոկոս` այլ երկրների 70-80, իսկ Ճապոնիայի 110 տոկոսի փոխարեն£ Այնպես որ Ուկրաինային փլուզումներ չեն սպառնում,¬ հայտարարել է կառավարության ղեկավարը£ Մինչդեռ ՄԱԿ¬ի փորձագետները եզրահանգել էին, որ ուկրաինական տնտեսությունը անկման եզրին է, և երկիրը կորցնում է ներդրողների վստահությունը£ - Արդյունաբերական արտադրանքի անկումով, դրամի արժեզրկման աճով, ազգային արժույթի գնազրկմամբ Ուկրաինան դարձել է համաշխարհային լիդեր£ Ներդրողների վստահության կորուստը վկայում է ուկրաինական պետական բաժնետոմսերի եկամտաբերության կտրուկ աճը£ Կրակին յուղ են լցնում նաև 2009¬ի համար կատարված անորակ կանխատեսումները,¬ ասված է ՄԱԿ¬ի զեկույցում£ Փլուզման ենթակա պետությունների շարքում նշված են նաև Վենեսուելան, Ռուսաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Մեքսիկան£ Ի դեպ, Յուլյա Տիմոշենկոյի` հայ լինելու մասին լուրերը, իսկապես, անհիմն չեն£ Հայրական Գրիգյան ազգանունը նա հետագայում փոխել է և ընդունել մոր` Տելեգինա ազգանունը (Տիմոշենկո¬ն ամուսնու ազգանունն է)£ Պատմում են, որ դպրոցում նա խիստ հանրաճանչ է եղել. երիտասարդները կռվել են իրար հետ` նրան տուն ուղեկցելու համար£ Նաև շատ ակտիվ է եղել. պատի թերթ է հրատարակել, երեկույթներ կազմակերպել, զբաղվել է թեթև ատլետիկայով ու գիմնաստիկայով£ Մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է£ Նա համարվում է ամուսնացած, սակայն լուրեր են պտտվում, թե շուրջ 10 տարի է ամուսնու հետ չի ապրում£ Դուստրը` Եվգենյան, ամուսնացել է անգլիացի ռոքեր Շոն Քարրի հետ£ Յուլյան սիրում է թանկարժեք և նրբաճաշակ հագուստներ£ Երկար ժամանակ եղել է թխահեր, իսկ իր ներկայիս սանրվածքի համար նա ամեն օր այցելում է վարսահարդարին` վճարելով 40 դոլար£ Քաղաքական տիկինը սիրում է ճաշ պատրաստել, հատկապես ուկրաինական բորշ և ռուսական նրբաբլիթներ£ Forbes ամսագրի գնահատմամբ` 2005 թ. մոլորակի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նա զբաղեցրել է 3¬րդ հորիզոնականը£ :

Ընտրությունները` 2010-ին

Ուկրաինայում արդեն ամրագրվել է Նախագահի հերթական ընտրությունների ժամկետը` 2010 թ. հունվարի 17: Այդ մասին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Վլ. Լիտվինը:

Մելամինի զոհերը

Չինաստանի դատարանը դատապարտել է «Սանլու» ընկերության կառավարիչներին. այստեղ մելամին պարունակող թունավոր բաղադրությամբ լցոնով կաթնային խառնուրդներ են արտադրվել£ Տյան Վէհուան դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ մյուս օգնականներ Վան Յուլիանը, Հան Չժիցին, ինչպես նաև մեկ այլ պատասխանատու` Ցզյուշենը` 5-15 տարվա ազատազրկման (հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն հղում կատարելով «Սինխուա» գործակալությանը£ Ի դեպ` Չինաստանի դատարանը անցյալ շաբաթ մահապատժի է դատապարտել մեկ այլ արտադրողի` Չժան Յույցյումյուին` մելամին արտադրելու և վաճառելու, ինչպես նաև Գէն Ցզիպինին` մելամինով վարակված կաթ վաճառելու մեղադրանքով£ Հիշեցնենք, որ անորակ կաթի փոշուց Չինաստանում տուժել է ավելի քան 300 հազար երեխա, որոնցից 3¬ը մահացել են£ :

Եվս մեկ քրգործ` ընդդեմ փախստական օլիգարխի

Ոչ անհայտ Բորիս Բերեզովսկին արդեն 7 տարուց ավելի հեռու է իր երկրի սահմաններից, սակայն նրա անունը նորից հոլովվում է ՌԴ մայրաքաղաքային դատասրահներում£ Այս անգամ նրա դեմ հայցը Սամարայի կառավարությունից է, որի նախապատրաստած հայցի պահանջով Բերեզովսկին պետք է հատուցի պատճառած վնասը£ Տուժող մյուս կողմի`«ԱվտոՎԱԶ»¬ի ներկայացուցիչները դատական նիստին ներկա չեն գտնվել£ Ըստ մեղադրողների` 1994 թ. «ԼոգոՎԱԶ»¬ի տնօրեն Բերեզովսկին «ԱվտոՎԱԶ»¬ի հետ` տարբեր մոդելների 20 հազար մարդատար մեքենաների մատակարարման պայմանագիր է կնքել 144 միլիարդ ռուբլի արժողությամբ£ Գումարը մնացել է «օդում», իսկ Սամարայի մարզի բյուջեն այդ մեքենայության արդյունքում կորցրել է ավելի քան 58 միլիոն ռուբլի£ Մինչ շարունակվում է հետաքննությունը, մեղավորը քաղաքական հալածյալի կարգավիճակով շարունակում է հանգիստ ապրել Մեծ Բրիտանիայում£ Հայրենիքում արդեն իսկ նրան սպասվում է 6 տարվա ազատազրկում` «Աերոֆլոտ» ընկերությունից 214 միլիոն ռուբլու հափշտակման համար£ «ՍԲՍ-Ագրո» բանկը նույնպես «կթու կով» է դարձել օլիգարխի համար` կորցնելով 13 միլիոն ռուբլի£ Մեկ այլ քրեական գործի առիթ էլ դարձել է համեմատաբար վերջերս տարածված այն հայտարարությունը, թե իրբ Ռուսաստանի հատուկ ծառայությունները մահափորձ են նախապատրաս տում Բորիս Բերեզովսկու դեմ£ :

Ո՞րն է սիբիրյան ջրերի գաղտնիքը

Երևի թե հիրավի, Երկիր մոլորակն իր տարբեր անկյուններում հանելուկներ է պահում, որոնք բացատրելի դարձնել անկարող է զարգացող գիտությունն անգամ:

Աստղերը հուշում են Առյուծ` Ջրհոսի հովանավորյալ

Աստղագետ Պավել Գլոբան նշանավոր անձանց ճակատագրերի անհատական տեսություններ է կատարել` հուշելով անվանի քաղգործիչներին, բիզնեսմեններին, արվեստագետներին, թե նրանց համար ի՞նչ են կանխորոշել աստղերը: Բարաք Օբամայի «դիմանկարը», պարզվում է` հնարավոր է բավական ճշգրիտ կազմել, քանի որ հայտնի է նրա ծննդյան ժամը` 19.24` Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում:

ՓԱՐԱՋԱՆՈՎ - 85 Մաեստրոյի` վերծանման կարոտ առասպելը

Փորձեմ թվերի ու փաստերի հանրամատչելի լեզվով ներկայացնել բացառիկ ինքնատիպությամբ աչքի ընկնող այս արվեստագետի` Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյան) հանրաճանաչման տատասկոտ ընթացքը: Ծնվելով ու հասակ առնելով թբիլիսաբնակ հայկական ընտանիքում` նա անմիջապես չի գտել իր հետաքրքրության մասնագիտական բացահայտման բանալին:

«Այգաբացի տասնօրյակը» «Աշխարհը` մարդկության մի փոքրիկ հյուղակ»

Մայրաքաղաքի տարեմուտի մշակութային կյանքում նորահաստատ ավանդույթի հայտով է ներկայանում Հայաստանում ԻԻՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի նշանավորումը խնամքով անցկացվող միջոցառումների շարքով:

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ. «Արարատ» ֆուտբոլային թիմի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Երևանի ճարտարագիտության և շինարարական պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի, «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ «Բոլորը մտովի թագավորներն են» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

Երգը մաքրագործելու ուժ ունի

Սիրիայի հյուսիսարևելյան սահմանագծում ծվարած Ղամիշլի քաղաքում է ծնվել երգիչ Արսեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ուներ մեծագույն երազանք` վերադառնալ հայրենիք:

Հուշարձան` պատմական կոշիկին

Իրաքում, իսկապես, փառաբանվեցին Ջորջ Բուշի վրա նետված կոշիկները: Եվ ահա Սադամ Հուսեյնի Տիկրիտ քաղաքում 3 մետրանոց բրոնզաձույլ հուշարձան է կանգնեցվել լրագրողի կոշիկի պատվին:

Վաստակում է` նվիրաբերելու համար

Էստրադայի հռչակավոր երգիչ Թոմ Ջոնսն անտարբեր չէ կարիքավոր հիվանդների հանդեպ: Եվ նրանց օգնելու համար նա Լոնդոնի փողոցներում համերգներ է տալիս: