«Ուկրաինային փլուզում չի սպառնում»


Երկրի վարչապետը հերքել է ՄԱԿ¬ի փորձագետների եզրակացությունը£ Ուկրաինայի պետական պարտքի ցածր մակարդակը թույլ է տալիս հերքել երկրի փլուզման վերաբերյալ ցանկացած հայտարարություն` ասել է Յուլյա Տիմոշենկոն (Ինտերֆաքսի հաղորդմամբ)£ - Ուկրաինայի պետպարտքը նվազագույններից է աշխարհում` 11 տոկոս` այլ երկրների 70-80, իսկ Ճապոնիայի 110 տոկոսի փոխարեն£ Այնպես որ Ուկրաինային փլուզումներ չեն սպառնում,¬ հայտարարել է կառավարության ղեկավարը£ Մինչդեռ ՄԱԿ¬ի փորձագետները եզրահանգել էին, որ ուկրաինական տնտեսությունը անկման եզրին է, և երկիրը կորցնում է ներդրողների վստահությունը£ - Արդյունաբերական արտադրանքի անկումով, դրամի արժեզրկման աճով, ազգային արժույթի գնազրկմամբ Ուկրաինան դարձել է համաշխարհային լիդեր£ Ներդրողների վստահության կորուստը վկայում է ուկրաինական պետական բաժնետոմսերի եկամտաբերության կտրուկ աճը£ Կրակին յուղ են լցնում նաև 2009¬ի համար կատարված անորակ կանխատեսումները,¬ ասված է ՄԱԿ¬ի զեկույցում£ Փլուզման ենթակա պետությունների շարքում նշված են նաև Վենեսուելան, Ռուսաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Մեքսիկան£ Ի դեպ, Յուլյա Տիմոշենկոյի` հայ լինելու մասին լուրերը, իսկապես, անհիմն չեն£ Հայրական Գրիգյան ազգանունը նա հետագայում փոխել է և ընդունել մոր` Տելեգինա ազգանունը (Տիմոշենկո¬ն ամուսնու ազգանունն է)£ Պատմում են, որ դպրոցում նա խիստ հանրաճանչ է եղել. երիտասարդները կռվել են իրար հետ` նրան տուն ուղեկցելու համար£ Նաև շատ ակտիվ է եղել. պատի թերթ է հրատարակել, երեկույթներ կազմակերպել, զբաղվել է թեթև ատլետիկայով ու գիմնաստիկայով£ Մասնագիտությամբ տնտեսագետ-կիբեռնետիկ է£ Նա համարվում է ամուսնացած, սակայն լուրեր են պտտվում, թե շուրջ 10 տարի է ամուսնու հետ չի ապրում£ Դուստրը` Եվգենյան, ամուսնացել է անգլիացի ռոքեր Շոն Քարրի հետ£ Յուլյան սիրում է թանկարժեք և նրբաճաշակ հագուստներ£ Երկար ժամանակ եղել է թխահեր, իսկ իր ներկայիս սանրվածքի համար նա ամեն օր այցելում է վարսահարդարին` վճարելով 40 դոլար£ Քաղաքական տիկինը սիրում է ճաշ պատրաստել, հատկապես ուկրաինական բորշ և ռուսական նրբաբլիթներ£ Forbes ամսագրի գնահատմամբ` 2005 թ. մոլորակի ամենաազդեցիկ կանանց ցուցակում նա զբաղեցրել է 3¬րդ հորիզոնականը£