ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի արտահերթ նիստերին: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ-ում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում: Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք: