ՔԱՐ Է... ԳԼՈՐԵ՞ՆՔ

Հայ Ազգային կոնգրեսում, ըստ երևույթին, հին ու չիրականացված խոստումներն ամփոփող մի պարկ գոյություն ունի, որից ՀԱԿ առաջնորդները երբեմն ինչ¬որ մի թղթածրար են հանում ու փորձում «հարցին ընթացք տալ»£ Ահավասիկ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան քարշ տալու խնդիրն անսպասելիորեն ու նորից հրատապ է դարձել£ Մինչդեռ կարելի էր կարծել, թե Կոնգրեսի համար այն, ի շարս այլ համանման ձեռնարկների, վերջնականապես փակված թեմա է, ու երկու տարվա վաղեմությունը նման հիշարժան նախաձեռնությունից արմատականների վերջնականապես հրաժարված լինելու մասին է վկայում£ Որքան էլ ուշացած ու զարմանալի լինի, բայց Դավիթ Շահնազարյանի «դարակազմիկ» ծրագիրն արդեն ամփոփվել է, և 280 էջ ծավալով, բուն նյութին կցված 4500 էջ կազմող այլ փաստաթղթերով ու 150 հազար ստորագրություններով ծանրոցն այլևս դատարանի ճանապարհին է£ Թվում է, թե ուշացումով եզրափակման մոտեցող այս պատմությունն արդեն ոչնչով արտառոց չէ և զարմանք այլևս չի հարուցում. մինչև անգամ ոգևորվել կարելի է, երբ քաղաքական ուժերը, թեկուզև վաղեմության ժամկետները խախտելով, ոչ այնքան հրատապ ու օրախնդիր իրենց խոստումները կատարելու փորձեր են անում£ Ի վերջո, եթե հավատանք ՀԱԿ¬ի ու Դ. Շահնազարյանի պնդումներին, ապա Հաագա ուղարկվող թղթածրարում շուրջ 150 հազար մեր հայրենակիցների կարծիքն ու տեսակետն է նաև ամփոփվել, և գոնե նրանք, ովքեր երկրորդ նախագահից դժգոհելու ամենահարմար եղանակը ձևաթղթի ստորագրումն են համարել, այս անգամ սովորականից պակաս կհիասթափվեն£ Մարդիկ կհամարեն, որ ՀԱԿ¬ն իր խոստումը կատարել է, և, ասենք, դատարանն է (որքան էլ այն արդարադատ համարվի և կամ միջազգային կոչվի) իրենց համատեղ հայցն անտեսել կամ սխալ որոշում կայացրել£ Դե ինչ, եթե դեպքերն այսչափ կանխատեսելի ու հանդարտ ընթացքով զարգանային, ամեն ինչ ընդունելի կամ ոչ, բայց հաստատ ընկալելի լինելու սահմաններում կգնահատվեր£ Սակայն ՀԱԿ¬ը նորից է անտեսում ամենակարևորը... Այսինքն այն, որ իր նախաձեռնությունը լիարժեքորեն ու միմիայն անհնարինության սահմաններում է ավելի շատ տեղավորվում£ Ու թե° երկու տարի առաջ, երբ սկսվեց Ռ. Քոչարյանին հրապարակավ խստորեն պատժելու պահանջի գործընթացը, ու թե° հիմա ՀԱԿ¬ն էլ, մյուսներն էլ լավ գիտեն, որ Հայաստանը Հռոմի պայմանագրի անդամ երկիր չէ£ Ուստիև Կոնգրեսի ստվարածավալ թղթածրարն ամենայն հավանականությամբ մինչև Հաագայի դատարանի պահակակետ կարող է հասնել£ Եվ հավանաբար «մենք մեզ հասանելիքն արել ենք»` «ձևաչափի» «փաստարկներ» են ներկայացվելու£ Ինչ խոսք, առանց թղթապանակի բովանդակությանը ծանոթանալու էլ պարզ է, թե ինչ է նկարագրված ու ներկայացված այնտեղ... Բնականաբար, վերջին տարիների մեծ ու փոքր, բայց բոլորին հայտնի ու անմոռաց զարգացումներն են ամփոփվել, այն էլ` ՀԱԿ¬ի ղեկավարների գնահատականներով£ Իսկ այս պատմությանը ծանոթանալիս ցանկացած մեկն ուղղակիորեն կվերհիշի Ռ. Քոչարյանի դրամատիկ ծիծաղն ու տարօրինակ, հեգնախառն դիմախաղը£ Նա, հավանաբար, հենց այսպես էլ արձագանքել է Դ. Շահնազարյանի նախաձեռնությանը, քանի որ երկրորդ Նախագահի գրասենյակը նույնիսկ հարկ չի համարել տեղի ունեցածի վերաբերյալ փոքրիկ պարզաբանում ներկայացնել£ Այնպես որ, աֆրիկյան խարույկներով ու որսորդության գաղտնիքները բացահայտելով` Ռ. Քոչարյանը «նորովի» կարող է հմայվել£ Խնդիրը հատկապես հավանական վտանգների առումով հիմա ավելի է հեռացել իրենից£ :

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ

Ամեն մի նոր առիթ հաստատում է, որ հայրենի խորհրդարանի հանդեպ վաղուց ձևավորված և մշտապես կայուն ու անփոփոխ վերաբերմունքը բոլորովին էլ հիմնազուրկ չէ£ Ընդ որում, այս տեսակետը ժամանակային սահմանումներ գրեթե չի ճանաչում, և Ազգային ժողովի հեղինակության փրկության հարցն այդպիսով մշտապես հրատապներից է£ Այլ խնդիր է, որ հեղինակություն ասվածն, իբրև կանոն ընկալվում է որպես բարձր աշխատավարձեր, բազմանդամ պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ և, վերջապես, օրենսդիր մարմնի շենքի պարբերական նորոգումներ£ Իսկ այս ամենից օրենսդիրի հեղինակությունը ոչ միայն չի շահում, այլև ավելի է ընկնում` անտարբերություն առաջացնելով ազգընտիրների հանդեպ£ Նույնիսկ սակավաթիվ այն պատգամավորների, ովքեր բարեխղճորեն փորձում են հավատարիմ մնալ մանդատին£ Ահավասիկ. պատահաբար, բայցև օրինաչափորեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին նիստում երևան է բերվել օրենսդիրի հին ու կիսատ մնացած գործունեության վերաբերյալ բավական ուշագրավ մի դրվագ... Իր հերթին գործունեության անարդյունավետությունն «արդարացնելու», թե մեկ այլ նմանատիպ շահագրգռությամբ առաջնորդվելով` հանձնաժողովի նիստը չնախատեսված, բայց հետաքրքիր բացահայտումներով է առանձնացել£ Այստեղ նշվել է, որ դեռևս մի քանի տարի առաջ խորհրդարանը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում որոշել է փոփոխություններ կատարել, բայց առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո մոռացել է օրինագծի գոյության մասին£ Մինչդեռ նախորդող շրջանում մեր երկրի բյուջեն զգալիորեն շահած կլիներ, եթե ազգընտիրները խոստումնալից թվացող գործի կեսից չնահանջեին, ու գների չհիմնավորված բարձրացման -իջեցման կամ պահպանման հետևանքով տնտեսվարողների ստացած չհիմնավորված շահույթները համապատասխան ուղղությամբ փոխանցվեին£ Ինչ արած£ Ով ով, բայց հանրությունը լավ գիտի, որ երեսփոխանների ճնշող մեծամասնությունը, ոչնչի առաջ կանգ չառնելով, խորհրդարանում է հայտնվել ոչ թե սեփական շահն ու բիզնեսներն օրենքների ազդեցությանը ենթարկելու, այլ ուղիղ հակառակ նպատակներով£ Ուստիև կասկածից վեր է, որ նման օրենքի գոյությունը միայն հազվագյուտ ազգընտիրների գործունեությանը չի խանգարի£ Ահա թե ինչու է ընտրվել տարբերակներից «լավագույնը»` նախատեսվող քննարկման ու քվեարկության շարունակական հետաձգումների միջոցով օրենսդրական փոփոխության հաստատումը հնարավորինս երկարաձգելու եղանակը£ Իսկ ՏՄՊՊՀ նորանշանակ ղեկավարը, շատ միամիտ ձևանալով, ակնկալում է, թե սպառողների և տնտեսվարողների աջակցությունը զգալիորեն դյուրին կդարձնի կառույցի գործունեությունն ու դրա արդյունավետությունը£ Մինչդեռ պարզ ու անվիճելի է, որ տնտեսվարողները երբեք սեփական գրպաները թեթևացնելու ճանապարհն ինքնակամ չեն ընտրի (նույնն է փաստում նաև ԱԺ գործարար հատվածի` օրենսդրական փոփոխության ընդունումը երկարաձգելուն միտված պահվածքը), իսկ քաղաքացիներն էլ վաղուց են հոգնել քամի տատանող կառույցների հետ շփվելուց£ Դիցուք, ՏՄՊՊՀ¬ն, քաղաքացին ու մինչև անգամ պատգամավորներն օրվա մամուլից կարող են տեղեկանալ, որ շաքարավազի միջազգային գները մի քանի անգամ նվազել են, Հայաստանում դոլարի փոխարժեքը նույնպես անկում է արձանագրել, ուստիև տարվա այս հատվածում նշված ապրանքատեսակի ամենանպաստավոր գինը կարող է սահմանվել... Իսկ մեզանում դարձյալ հակառակ գործընթացն է ավանդական հունով զարգանում. սպառման ծավալների մեծացումն ու գնաճն այս դեպքում նույնպես իրարից անբաժան են£ Իսկ նման իրավիճակում ՏՄՊՊՀ առաջարկած մրցակցային մշակույթի զարգացման քարոզներին հավատալը միամտություն է, եթե չասենք` մանկամտություն£ Փաստն արձանագրված է (թեկուզ մեկ ապրանքատեսակի համար), և եթե այս կառույցը իսկապես բավարար չափով կենսունակ լիներ, ապա վաղուց այլևս շաքարավազ ներմուծող միակ ընկերությունը տուգանված, ապրանքի գինն էլ զգալիորեն նվազեցված պետք է լիներ£ Այլապես, ինչ¬ որ վերափոխումների պատրանք է ստեղծվում, սակայն այն, ինչ ուղղակիորեն բոլորի աչքի առաջ է կատարվում, և նշյալ հանձնաժողովի աչքից էլ չէր կարող վրիպել, վերջինիս կողմից ակնհայտորեն անտեսվում է£ Եվ պատկերացրեք անհավատալին. ոչ թե օրենքով սահմանված լիազորություններն է այս կառույցը գործի դնում, այլ բարոյական աջակցություն է միայն ակնկալում£ Ու, չգիտես ինչու, այս մարդկանց թվում է, թե եթե Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ¬ի և ՄԱԿ¬ի Առևտրի և զարգացման կառույցի հետ ինչ¬որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, ապա խորհրդարանը փութով արտահերթ նիստ է հրավիրելու, անցյալում մնացած օրինագիծն ընդունելու է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողներն էլ հաշված րոպեների ընթացքում շեշտակիորեն նվազեցնելու են մշտապես կամայականորեն սահմանվող գները£ :

ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

Արմատական ընդդիմությունը դարձյալ իր երիտասարդ գվարդիան է նետել փողոց: Ամառ է, արդեն կարելի է գիշերել դրսում:

Հա՞ որ..

ՓՈՂ բոլորին է անհրաժեշտ£ Ընդ որում, ցանկացած պարագայում, ինչպես ժողովուրդն է ասում` դրա առկայությունը (էլ չասած` մեծ քանակությունը) երբեք էլ «մարդու գրպանը չի ծակի»£ Գումարներ պետք են նաև նրանց, ովքեր դրամառատությունից չեն դժգոհում£ Դիցուք, «Հայռուսգազարդը», որ Հանրապետության ամենահարուստ կառույցն է համարվում, օրեր առաջ դրամական միջոցներ ստանալու պայմանագիր է ստորագրել£ Հայտնի է դարձել, որ ռուսական «Գազպրոմ» բանկը գազամատակարար ընկերությանը 5 տարի մարման ժամկետով 50 միլիոն դոլար երկարաժամկետ վարկ է տրամադրելու£ Փաստորեն երկրի ամենահարուստ կառույցը պարտքով փող է վերցնում և նույնիսկ դրա դիմաց երևի թե պարտավորվել է տոկոսներ էլ վճարել£ Թե ինչու է նման պայմանավորվածություն հատկապես «Գազպրոմբանկի» հետ կայացել, որքան էլ պարզ լինի, սակայն այլ խոսակցության թեմա է£ «Հայռուսգազարդի» հայտարարությունում այնուամենայնիվ նշվում է, թե միջոցներն ուղղվելու են Հրազդանի 5¬րդ էներգաբլոկի շինարարության աշխատանքներին, ինչպես նաև իրենց ընթացիկ գործունեության նպատակներին£ Այն, որ 50 միլիոն դոլարը շինարարության փոշու որոգայթում աննկատելիորեն ու շատ արագ հալվելու է, վեր է կասկածից£ Բայց նախքան այդ էլ ակնհայտ է, որ զգալի միջոցներ էլ կառույցի ընթացիկ ծախսերի շրջանակում են մսխվելու£ Ասում են, չէ՞ շինարարական փոշին փողի ամենամաքուր լվացարարն է£ ԹՎՈՒՄ ԷՐ, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լրիվ մոռացել է Հայաստանի առաջին, բայց ոչ առաջատար բջջային օպերատորին£ Ինչ խոսք, «Արմենտելն» իր գործելաոճը չի փոխել, և այնպես չէ, որ ՏՄՊՊՀ¬ի ու բիլայնականների գործունեությունն այլևս շփման եզրեր չունեն£ Առավել ակնհայտ է, որ դժվարին ժամանակներ հաղթահարել ձգտող մրցակցային պաշտպանությանը կոչված կառույցը նմաններին հիշելու ցանկություն ու «ժամանակ» հազվադեպ է ունենում£ Եվ ահա, որքան էլ անսպասելի, բայց օրեր առաջ վերջապես ՏՄՊՊՀ¬ն հանկարծ որոշել է մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածով վարույթ հարուցել «Արմենտելի» նկատմամբ£ Հանձնաժողովի հաղորդագրությունը տեղի ունեցածի պատճառները չի կոնկրետացնում, սակայն առանց դրա էլ պարզ ու անվիճելի է, որ նման կազմակերպությունների գործունեութ յունն այնքան արատավոր է (թեև առայժմ անխոցելի է), որ անազնիվ մրցակցությունը միշտ հայտնաբերելի ու ակնհայտ է£ Իսկ վարույթին հաջորդելիք խորհրդանշական տուգանքն էլ կարելի է կարծել, որ շատ չի ուշանա£ Բայց, էլի նույն «ջուրն» է` նույն «ջրաղացով»... ԻՆՉՊԵՍ սովորաբար, այս դեպքում էլ «Բիլայնն» իհարկե հեշտությամբ չի զիջի£ Առավել ևս, երբ խոսքը տուգանքի տեսքով ինչ¬որ գումարից հրաժարվելու մասին է£ Մեկը մյուսին հաջորդող փաստերն էլ վկայում են, որ այս կառույցը ցանկացած պարագայում սխալը սխալի հետևից է գործում£ Դիցուք, նախորդ շաբաթ «Արմենտելի» ղեկավարը հայտարարեց ինտերնետի գների զգալի իջեցման մասին£ Իհարկե, հրաշալի է, երբ ապրանքի կամ ծառայության գինը խելամտորեն մոտենում է համեմատաբար մատչելիի սահմանագծին£ Սակայն պարզվում է, որ նոր գները գործելու են միայն ինտերնետի այն բաժանորդների համար, ովքեր նոր են ցանկանում օգտվել «Բիլայնից»£ Այսինքն, եթե քաղաքացին նշված հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ է համանման պայմանագիր ստորագրել և «գերության» մեկ տարվա դժվարությունը ստանձնել, ապա մինչև պայմանագրի ավարտը, այսինքն ուղիղ մեկ տարի, նշված ծառայության դիմաց նա շարունակելու է մի քանի անգամ ավելի թանկ վճարել£ Ինչպես ասում են` «օրն առավոտ էր ամպած». «Արմենտելի» պարագայում` այդ ամպածությունը չի ցրվում` ոչ միայն ապրանքանիշի նոր անուն ընտրելուց, այլ նաև 2 մրցակից ունենալուց հետո էլ£ :

Թուրքիան, այնուամենայնիվ, սայթաքեց

Այն, որ այս մեղավոր ու անմեղ աշխարհում ոչինչ, այդ թվում նաև պետությունների միջև բարեկամությունն ու թշնամությունը հավերժական չէ, ապացուցվեց անցած յոթնօրյակում թուրք¬իս րայելական բախումներով£ Միջերկրական ծովում, այսպես կոչված, ազատության նավատորմի` մեծ աղմուկ հանած միջադեպով, ըստ էության, սկիզբ դրվեց Մերձավոր Արևելքում հավասարակշ ռության խախտմանը£ Այդ միջադեպը թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին ժամանակահատվածում նկատվող սառեցման գագաթնակետն էր. մինչ այս` երկու երկրների հարաբերութ յունները գրեթե ռազմավարական մակարդակի էին£ Բավական է հիշատակել, որ Իսրայելը Թուրքիայի համար ռազմական նորագույն տեխնիկայի հուսալի մատակարար էր£ Ու թեև Թելավիվի և Անկարայի միջև պատահել են տարաձայնություններ, սակայն կողմերից ոչ մեկը մյուսի հասցեին հնչեցրած քննադատություններում երբևէ չափը չի անցել£ Բնականաբար հարց է առաջանում, թե Մերձավոր Արևելքում, ըստ էության, դաշնակից երկրների արանքով հանկարծ ի՞նչ սև կատու անցավ. իրո՞ք, Գազայի հատվածը, նրա շրջափակման վերացումն այնքան կարևոր է թուրքերի համար, որ վերջիններս պատրաստ են հանուն Գազայի կորցնել գերզգայուն այս տարածաշրջանում իրենց ռազմավարական գործընկերոջը£ Խնդիրը շատ ավելի խորքային պատճառ ունի£ Այսօր Թուրքիան հասել է տնտեսական, ռազմական զարգացման այնպիսի աստիճանի, որը թույլ չի տալիս սահմանափակել իր շահերը£ Եվ այս երկիրն արդեն ընտրել է իր ընթացքի հետագա ուղին, որը միտված է դեպի Արևելք, դեպի իսլամական աշխարհ£ Նեոօսմանիզմի արժեքներ որդեգրած Թուրքիան հռչակեց «Զրո խնդիր` հարևանների հետ» արտաքին քաղաքականության դոկտրինը` փորձելով հետզհետե դուրս գալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և արևմտյան հանրության վերահսկողությունից£ Մերձավոր Արևելքում Իսրայելը Միացյալ Նահանգների տեղապահի իմիջ ունի£ Եվ իսլամական, արաբական աշխարհի հետ կապերը սերտացնելու համար, Թուրքիան պետք է հեռանար Արևմուտքից£ Վերջինից հեռանալով` նա հեռացավ նաև Իսրայելից£ Արևմտյան հանրությունը, թերևս, չի մոռացել, թե ինչպես Թուրքիայի վարչապետ Էրդողանը Պաղեստինի հարցի առնչությամբ սուր քննադատություն հնչեցրեց Թելավիվի հասցեին£ Դրան հաջորդեց Դավոսում կայացած միջազգային հանդիպում¬քննարկման ժամանակ վարչապետի «դե մարշը», երբ Էրդողանը ցուցադրաբար լքեց բանավեճի սրահը£ Բայց այս դիվանագիտական բռնկումներն ընդամենը բողբոջներն էին թուրք¬իսրայելական հասունացող հակասությունների£ Թուրքիան ինքն իրեն, իր կերպարին դավաճանած կլիներ, եթե Թելավիվի հետ վեճը սադրանքով չպսակեր£ Ինչ-ինչ, բայց թուրքերը սադրելու, իրականությունը կեղծելու մեծ փորձ ունեն£ Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպից մինչ այսօր Անկարան ձայնը գլուխն է գցել, թե իսրայելցի զինվորներն են նախահարձակ եղել մարդասիրական առաքելություն իրականացնող թուրք անձնակազմի վրա£ Մինչդեռ Գազայի շրջափակման օրվանից Իսրայելն աշխարհով մեկ հայտարարել էր, որ ոչ մի երկրի նավի թույլ չի տա մոտենա Գազայի ափերին£ Սակայն, թուրքերն այդ իմանալով, այնուամենայնիվ, փորձել են ճեղքել շրջափակումը£ Անկարայի տեսանկյունից` սադրանքը հաջողվել է. ոչինչ, որ ազատության նավատորմի անձնակազմից զոհեր կան£ Նույնիսկ լավ, շա¯տ է լավ, որ այդ զոհերը թուրքեր են£ Այդ հանգամանքը նպաստում է միջազգային հանրության աչքում որպես զոհ Թուրքիայի հանդես գալուն£ Հայտնի է` գողն ինքն է առաջինը բղավում` «բռնեք գողին»£ Եվ Անկարան շտապեց Թելավիվին մեղադրել պետականորեն հանցագործություն կատարելու մեջ£ Իսկ Թուրքիայի փոխվարչա պետի հայտարարությունից թվում է` պետք էր ենթադրել, թե այդ երկիրը ներողամտորեն է վերաբերվում իր երբեմնի դաշնակցին և մարդասիրական, խաղաղասիրական նկատառումներից ելնելով, չի ցանկանում հարցը սրել£ - Եթե որևէ մեկը կարծում է, թե Թուրքիան պատերազմ կսկսի Իսրայելի դեմ, սխալվում է,¬ հայտարարել է փոխվարչապետը£ Այս հայտարարությամբ, իրականում Թուրքիան ապահովագրել է իրեն հնարավոր պատերազմից£ Անկարայում հասկացել էին, որ թուրք¬իսրայելական պատերազմի դեպքում Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի մնա£ Թուրքերի ծրագրած արյունոտ վերջաբանով ողբերգության բեմադրությունը, թվում է, տվեց Անկարայի համար սպասված արդյունքը£ Գուցե թուրք ծրագրավորողներին փոքր¬ինչ հիասթափեցրեց այն հանգամանքը, որ իռլանդական նավի անձնակազմի հետ նույնը չպատահեց£ Իռլանդացի նավաստիները հնազանդվեցին իսրայելցի զինվորների հրահանգներին, և նավը պարզապես տարվեց իսրայելական նավահանգիստ£ Սակայն Միացյալ ազգերի կազմակերպությունում դատապարտեցին Գազայի շրջափակումը£ Թվում է` այս փուլում Թուրքիան հաջողության է հասել. կատարվածի արդյունքում արաբական աշխարհում բարձրացավ նրա վարկանիշը և մահմեդական աշխարհում առաջատարի, Մերձավոր Արևելքում` առաջին ջութակի տեղը Թուրքիայի համար արդեն ապահովված է£ Սակայն Միջերկրական ծովում խաղարկված արյունոտ ողբերգությունն արդյո՞ք էժան կնստի Անկարայի վրա, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ են հաշվարկել թուրքերը£ Համենայնդեպս, Միացյալ Նահանգները, ինչպես երևում է, մտադիր չէ կուլ տալ թուրքերի նետած խայծը£ Նախագահ Բարաք Օբաման հեռախոսով խորհուրդ է տվել Էրդողանին` Գազա տանող ուրիշ ճանապարհ գտնել մարդասիրական օգնության համար£ Դիվանագիտության մեջ նման ձևակերպումն առավել քան կոպիտ ակնարկ կարելի է համարել£ Պատահակա՞ն էր, արդյոք, որ հենց այդ նույն օրն աշխուժացան Թուրքիայում ապրող քրդերը£ Հատկապես երկրի հարավում£ Խնդիրն այն է, որ ամերիկյան քաղաքական նախագծողները վաղուց են խոսում Թուրքիայի` հյուսիսային Իրաքին սահմանակից այդ հատվածում քրդական պետություն ստեղծելու մասին£ Ավելի առարկայորեն խոսելու պարագայում, կարելի է նշել, որ խոսքը Թուրքիայի մասնատման մասին է£ Նաև` թուրք վերլուծաբաններն են այսօր տագնապում ազատության նախատորմի հետ կատարվածի` իրենց երկրի համար աննպաստ հետևանքներից£ Նրանց խոսքերով, Թուրքիան այս միջադեպի արդյունքում պետք է պատրաստ լինի, որ Միացյալ Նահանգներն արդեն պաշտոնապես կընդունի Հայոց ցեղասպանության փաստը, իսկ այդ հարցում կարող է հաջողություններ արձանագրել Ամերիկայի հրեական հզոր լոբբին£ Իսկ ամերիկյան ճանաչումը կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել մյուս` Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած երկրներում£ Բացի հայկական գործոնից, Մերձավոր Արևելքում Թուրքիային զսպելու նպատակով Միացյալ Նահանգները մեծ ջանք թափելու կարիք չունի£ Այս տարածաշրջանի երկներից շատերն այս կամ այն չափով զգում են Թուրքիայից բխող սպառնալիքները և կարող են միավորվել միմյանց, ինչպես նաև ԱՄՆ¬ի հետ£ Ընդհանրապես, իսլամական աշխարհում հակաարևմտյան, հակաամերիկյան գաղափարախոսությունը զուտ տեղական առանձնահատկություններից է բխում և չի կարող տեղավորվել թուրք¬ա մերիկյան հակասությունների շրջանակում£ Իսկ այդ հակասությունները լրջագույն հիմքեր ունեն£ Եվ Թուրքիային զսպելու խնդիրը Միացյալ Նահանգներից և Անկարայից զգուշացող երկրների համար ենթադրում է համակարգային միջոցառումների ձեռնարկում, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ աշխարհում£ Միջերկրական ծովում տեղի ունեցածն, ըստ էության, արևմտյան հանրությանը, Միացյալ Նահանգներին Թուրքիայի կողմից ձեռնոց նետել էր£ Դրա պատասխանը, կարծում ենք, չի ուշանա, և Անկարան շատ շուտով կզգա, որ միջազգային մեկուսացման է ենթարկվում£ Այս հանգամանքն իր անմիջական ազդեցությունը կունենա նաև Հարավային Կովկասում£ :

Չկորցնե°նք մեր ինքնությունը

ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկումների առիթ հանդիսացած «Մայրենի լեզվի մասին» օրենքում փոփոխութ յունների մասին օրինագիծը մեծ հնչեղություն ստացավ նաև հասարակության տարբեր շերտերում£ Պատճառը Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու ծրագիրն է£ Դպրոցներ, որոնցից ՀՀ պետական լեզուն ընդհանրապես վտարված կարող է լինել£ Մինչդեռ իր անկախ պետականության համար պայքարած երկրում դեռևս կայացած չէ կրթական համակարգը£ Այն առումով, որ ամեն շրջանավարտ իր մայրենիի գիտակը լինի£ Բացի այդ, ի՞նչ սկզբունքով պետք է ընտրենք, թե ո՞ր լեզվով է օտար կրթություն ստանալու օտարամոլ ծնողի զավակը£ Եվ ամենակարևորը` առանց այդ էլ մեր սուղ բյուջեն ինչո՞ւ պետք է ֆինանսավորի օտար մշակույթի արմատավորումը£ Կամ, ի՞նչ երաշխիք, որ իր ազգային շահը պաշտպանող ինչ¬որ երկիր, դիցուք` Թուրքիան, թուրքական դպրոց չի հիմնի այստեղ (մեր իսկ օրենքով) ու դեռ մի փոքրիկ կրթաթոշակ էլ չի սահմանի` Հայ դատի ապագա պահանջատերերին թուրքերեն «ներարկելու» համար£ Խնդիրն այսչափ աղմկահարույց չէր լինի, եթե մեզ համար ազգային նկարագիր դարձած` օտարին «մեր գլխին տեղ տալու» հյուրընկալությունը չլիներ£ Դպրոցներ թող բացվեն` որքան ուզում են և ինչ լեզվով ցանկանում են£ Բայց` կիրակնօրյա դպրոցների տեսքով, այն էլ` վճարովի, ինչպիսիք աշխարհասփյուռ հայերն էլ ունեն` տարբեր երկրներում£ Ի դեպ` խորհրդարանականների շրջանում էլ քիչ են այս խնդրով մտահոգվողներ£ Եվ իրենց տեսակետն ամեն կողմը հիմնավորում է յուրովի. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԸ, օրինակ, իր դիրքորոշումը պարզաբանում է Սահմանադրության հետ այդ օրինագծի հակադրությամբ£ - Կարծում եմ սա քաղաքական պատվեր է, ինչը փորձում են իրականացնել օտարալեզու դպրոցների հիմնումով£ Իսկ եթե հանրակրթության վերաբերյալ պատվեր լիներ, այն պետք է լիներ լեզվամշակութային քաղաքականության շրջանակներում, ինչի արդյունքում է°լ ավելի պետք է ամրապնդվեր սահմանադրությամբ ամրագրված մեր մայրենի լեզուն£ Չենք էլ կարող պատկերացնել, թե հետագայում ի՞նչ հետևանքներ կարող է թողնել օրենքի փաթեթի վերամշակված տարբերակը, ըստ որի` Հայաստանում օտարալեզու 15 դպրոց պետք է հիմնվի£ Օտար լեզուների ուսուցման դեմ մենք որևէ առարկություն չունենք£ Ավելին` գործող օրենքի 6¬րդ և 7¬րդ կետերով հնարավորություն է ընձեռվում լուծել օտար լեզուների իմացության խնդիրը£ Իսկ այն պատճառաբանությունները, թե ուզում ենք մրցունակ լինել միջազգային շուկայում և ինտեգրման գործընթացներում` հնարովի է£ Լեզուն մրցակցային արժեք չէ£ Մրցակցային արժեքը կրթական համակարգն է, և մեր բոլոր ջանքերը պետք է ուղղորդել կրթության բնագավառի խնդիրների լուծմանը£ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻ հավաստմամբ` «Մայրենի լեզվի մասին» օրինագծի վերամշակված տարբերակում բարեփոխվել են նախկինում հասարակությանը մտահոգություն պատճառող մի քանի դրույթներ£ - Մեր հանձնաժողովն այս օրենքում փոփոխությունների առնչությամբ տվել է դրական եզրակացություն, և կարծում եմ` այն կնպաստի, որպեսզի մենք համաշխարհային ինտեգրման գործընթացներում կարողանանք համապատասխան մրցունակ գիտական կադրեր և որակյալ կրթական համակարգ ապահովել£ Ես համամիտ եմ, որ կրթությունը մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ օղակներից մեկն է, բայց չեմ կարծում, թե օրենքի ընդունումով կարող ենք վտանգել կրթական համակարգը, ասել է թե` մեր ազգային անվտանգությունը£ Երկուշաբթի օրը Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներն օրենքի առնչությամբ իրենց դժգոհությունն արտահայտում էին նաև պաստառներով, որոնց վրա գրված էին. «Լեզուն գույք չէ` պարտքի դիմաց», «Ազգադավ օրինագիծը հանել օրակարգից», «Հայերենի հետ կարող է մրցել միայն հայերենը»… Ակցիայի մասնակիցներից մի քանիսի կարծիքը նույնպես հետաքրքիր էր£ Գրիզելդա ՂԱԶԱՐՅԱՆ. Մենք հայ ենք, և պետք է անաղարտ պահենք մեր մայրենի հայերենը£ Մենք փոքրաթիվ ազգ ենք և մեր դպրոցը հզորացնելով ու կարևորագույն կրթօջախ դարձնելով միայն կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին£ Իսկ օտարալեզու դպրոցներ հիմնելով, մենք վտանգում ենք մեր հայկական ինքնությունը£ Հիշենք հայազգի կայսրերին. ի՞նչ տվեցին նրանք հայ ազգին և հայկական պետությանը. ոչի°նչ£ Եթե ինքնությունդ հայկական չէ, դու ազգիդ ոչինչ տալ չես կարող£ Ներսիսյան դպրոցը մեր ազգին հանճարներ է տվել, որովհետև ուսուցումը կատարվել է ազգայինի հենքի վրա£ Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Օրենքի այս կետը փոխելու պահանջը հակասահմանադրական է£ Մենք պատմությունից գիտենք, որ մեր լեզուն փոխելով, մեր ազգությունն ենք փոխում£ Այս օրենքի ընդունումով ազգափոխության գործընթացի սկիզբն ենք դնում£ Դա դեմ է մեր Անկախության հռչակագրին, դեմ է Նժդեհի բոլոր սկզբունքներին, և ընդհանրապես հակազգային նախագիծ է£ Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հայաստանում օտարալեզու կրթություն չի° լինելու£ Որպեսզի շահարկումներ չլինեն, ասեմ, որ մենք ազգային փոքրամասնություններին մեծագույն հարգանքով ենք վերաբերվում, ուղղակի այս օրենքի ընդունումով կխաթարվի միասնական կրթական համակարգը, իսկ հատվածական կրթությունը կնպաստի հատվածական հասարակության ձևավորմանը, որտեղ արժեքների չափանիշները տարբեր կլինեն£ Մենք դեմ չենք օտար լեզուների ուսուցմանը£ Դեմ չենք միջազգային լեզուների կիրառմանը, բայց հայերեն լեզվին ձեռք մի տվեք£ Այդ ամենը կարելի է անել` թարգմանելով ծրագրերը և համապատասխանեցնելով մեր պայմաններին£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Աշխարհաքաղաքական «արմագեդոն» Երբ նախկինում իրար «սիրահարված» հրեաներն ու թուրքերն են արդեն «իրար հագնում», ուրեմն արմագեդոնը մոտեցել է£ Անբևեռ աշխարհի «պերճանքը» Ըստ քաղաքագետների, երբ ԱՄՆ¬ի դիրիժորական փայտիկը կոտրվեց, այս գերտերությունն այլևս ոչ մի պետության «փայտիկին» չէ£ Կամ հոգեվարքի մեջ, կամ ֆիկուսի ծառի վրա Ըստ տնտեսագետների` հայկական դրամը նման է փյունիկի, մշտապես «մոխիրներից» հառնելով` միանգամից ելնում է «ֆիկուսի ծառը»£ Ժողովուրդը` դրամի կուրսի կտրուկ փոփոխությունից - Ես կանգնած եմ բոչկի վրա, բոչկեն գլորվում ա... Ձեռ ու ոտս դող ա ընկել, սիրտս ճմլվում ա£ Իսրայելի վարչապետի մտորումները 40 տարվա ճամփեն անցնեն 2 օրո՞ւմ Հրեաները Մովսեսի առաջնորդությամբ 40 տարի անապատներով անցնելով մի կերպ հասել են ավետյաց երկիր£ Ի՞նչ է, թուրքերին պետք է թույլ տայինք մի քանի օրում նավերով, քեֆ անելով «քյասար» հասնեն ու կոխորտեն մեր հողը£ Օլիգարխը` օլիգարխին - Ցավդ տանեմ, կարողա՞ կակոյ նի բուձ հանձնաժողով զաստավիտ անի ախպորս հետ մրցեմ. տուգանքը կտամ, մի բան էլ ավել, կասեմ զդաչի նի նադո... պալտո` տոժե... «Օռանժի» գովազդի ոճով ՀՀՇ¬ն Ռ. Քոչարյանի դեմ բողոքը ուղարկեց Հաագա և մեսիջ է պատրաստում Ս. Սարգսյանին. «Միասին կարող ենք ավելին»£ Ինքնատիպ ճանապարհ «դժոխքից»` «դրախտ» Վարչապետը խոստացել է, որ տարվա վերջին ոչ միայն գնաճը կզսպվի, այլև գնանկում տեղի կունենա£ Դե եկ, հաճույքից մի նվաղիր£ Ժողովրդական հին ասույթի սկզբունքով` նեղ ու ցավեցնող կոշիկ պիտի հագնես, որ հանելուց «կայֆ բռնես»£ Թուրքիայի դեսպանները` թափառական «աշուղներ» Ըստ վերջին իրադարձությունների տրամաբանության, երբ Թուրքիան դեսպան է գործուղում որևէ երկիր, նախօրոք հետդարձի տոմսն էլ է պատվիրում£ Մեդվեդևը ՀՀ նախագահին հրավիրել էր «ռազբորկայի՞» Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Ռոստովում արդյո՞ք նաև խորհրդանշական իմաստ ուներ£ Բանն այն է, որ նախկին ԽՍՀՄ գողական աշխարհի «հայրը» համարվող այս քաղաքում, հաճախ էին տեղի ունենում «սխոդկաներ» և «ռազբորկաներ» օրենքով գողերի միջև£ Բայց դե մեր նախագահին այդ նպատակով հրավիրել չեն կարող£ Ժողովուրդը` կառավարությանը Հենց այսպես էլ ապրում ենք, յոթ տոկոսանոց տնտեսական աճը բրդուճ արած, բայց բերաններիս չհասած£ Թուրքերը, թերևս, «կմոռանան» Եվրոպան Հայկական լոբբինգին եթե գումարվի հրեական լոբբինգ, կստացվի միջազգային «դոպինգ», որից առաջացող ուժգին հարվածից հետո, թուրքերը երբեք չեն հագնի «սմոկինգ»£ «Գործը» վստահե՞լ Մեդվեդևին Ռուսական «արջը» ՀՀ նախագահի ականջին - Ճիշտ էլ անում ես, որ թուրքերի հետ «անտառ» չես գնում£ Ես նրանց հետ այնտեղ կմտնեմ թուրքական «մուղամով», ամերիկյան ջազը կլռեցնեմ և հին ռուսական չեչոտկա կպարեմ£ :

Պաշտոնական լրահոս Նախարարը բարձր է գնահատել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը և 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը:

ԴԵՌԵՎՍ «ՈՂՆԱՇԱՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ» ՈՒՆԵՆՔ

Բազմաբնույթ ու բովանդակալից է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ և կազմակերպությանը կից նախապատրաստական անվճար ֆակուլտետի հիմնադիր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ՀՀ վարչապետին առընթեր կանանց խորհրդի անդամ, Միգրացիայի և հայրենադարձության խորհրդի անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Գրետա ՄԻՐԶՈՅԱՆԻ գործունեությունը£ «Զինվորի մայր»-ը գործում է արդեն 20 տարի` իրականացնելով շուրջ 40 խոշոր ծրագրեր:

Ցանկասիրական խայտառակություն` հնդկական բանակում

Մայիսի վերջին PTI և ANI գործակալությունները և բազմաթիվ ռադիոկայաններ ու հեռուստաալիքներ տեղեկատվություն էին հրապարակել` որ հնդկական բանակում սեքուսալ աղմուկ է ճայթել£ Գեներալ Նանդայի գրասենյակի սպաներից մեկի կինը հայտարարել է, որ երբ հնդիկ զինվորականների խումբը Իսրայել է մեկնել (մայիս ամսին), ինքը սեռական հետապնդումների է ենթարկվել` իր ամուսնու ղեկավարի կողմից£ Այդ առնչությամբ բողոք է ներկայացվել Հնդկաստանի բանակի զինծառայողների կանանց սոցօգնության միություն, որի ղեկավարը ցամաքային զորքերի հրամանատարի կին Բհարթի Սինգխն է£ Պաշտպանության նախարարությունում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են գանգատի մասին տեղեկատվությունը£ Բայց կտրականապես հերքել են, թե Ա. Նանդան արդեն հրաժարական է ներկայացրել և պատրաստվում է թոշակի գնալ£ Կարծիք է հատնվել, որ մամուլով այդ ասեկոսեները տարածողը գեներալ¬լեյտենենտի «մրցակիցներն» են£ Անցյալ շաբաթ, սակայն, հնդկական լրատվամիջոցները գրել են, որ ընդդեմ գեներալի բողոք է ներկայացրել գնդապետի կինը, ով ինժեներական զորքերի հրամանատարի տեխնիկական քարտուղարն է£ Նանդայի կինն էլ, որն ամուսնու հետ է եղել Իսրայել մեկնելու ժամանակ, հայտարարել է , որ այդ ընթացքում որևէ միջադեպ չի եղել£ Չէ¯, բանակում կանանց գոյությունը կարծես սկանդալներով է հղի£ :

Որոնյալները` հանցակից կամ վկա

Դաշնային հատուկ ծառայությունների վարչությունն անցյալ շաբաթ տեղեկատվություն է տարածել, որ որոնվում են 2 երիտասարդներ, որոնք կարող են Ստավրոպոլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից կամ վկա լինել£ - Այդ 2 երիտասարդները մինչև 30 տարեկան են, 173-178 սմ հասակով, միջին կազմվածքով£ Նրանցից մեկը եղել է ամառային սպիտակ վերնաշապիկով, երկրորդը` բաց գույնի շապիկով£ Նրանք գտնվել են անմիջապես պայթյունի վայրում, ապա գնացել Լենինի փողոցի կողմը,¬ հաղորդել է տեղական հեռուստաալիքը£ 400 գրամ տրոտիլի հզորությամբ ինքնաշեն անպատյան պայթուցիկ սարքը տեղադրված է եղել «Ակվարիում» սրճարանի մոտ£ Իսկ սրճարանը համերգասրահի կողքին է. այստեղ պետք է կայանար չեչենական «Վայնախ» պարային համույթի համերգը£ Ռումբը պայթել է համերգից 15 րոպե առաջ` սպանելով 8 մարդու£ Պայթյունից վիրավորվել են ևս 40 հոգի, որոնցից 30¬ը դեռևս հիվանդանոցում են£ :

Լիտվական ջուր` վրացական ջրաղացին

Երբեմնի մերձբալթյան այս հանրապետության Սեյմն անցյալ շաբաթ բանաձև է ընդունել Վրաստանի առնչությամբ£ Դրանով 1¬ին անգամ եվրոպական պետությունը պաշտոնական փաստաթղթով 2008 թ. Հարավօսեթական պատերազմը որակել է նվաճողական, նախկին ինքնավարությունները` բռնազավթված վրացական տարածքներ, իսկ նրանց ինքորոշման ճանաչումը` ապօրինի£ Այդ փաստաթուղթը մեծ աջակցություն էր` Ռումինիայում և Ֆրանսիայում «բռնազավթման թեման» քննարկել պատրաստվող վրաց նախագահի համար£ Ռուսաստանի նկատմամբ կոշտ ձևակերպումներով վրաստանամետ բանաձևի ընդունման ժամանակն էլ, թերևս, պատահաբար չէր ընտրված. այդ օրերին Կամպալայում կոնֆերանս էր հրավիրել Միջազգային քրեական դատարանը, որի վարույթում է Մոսկվայի դեմ Թբիլիսիի ծավալուն հայցը£ Վրացական կողմը, բնականաբար, Ռուսաստանին մեղադրում է 2008 թ. Ցխինվալում ռազմական հարձակում իրականացնելու մեջ£ ՄՔԴ¬ում է պատերազմ սանձազերծելու և օսերի նկատմամբ եղեռնի փորձ կատարելու համար նաև վրացական կողմին մեղադրող հակընդդեմ հայցը£ Ակնհայտ է, որ այդ հայցերն առաջնահերթ քննարկվողներից չեն, քանզի «ռազմական հարձակումը» դուրս է այդ կառույցի իրավասությունների շրջանակից£ Դրանով հանդերձ, սակայն, այն իրավասու է քննել այն գործերը, որոնք առնչվում են ցեղասպանությանը, ինչպես նաև` մարդկության դեմ կատարված և ռազմական հանցագործությունները£ Կամպալայում կայացած կոնֆերանսի հիմնական խնդիրը ՄՔԴ¬ի իրավասությունների ու դրա կազմի ընդլայնումն էր£ Ավելի ստույգ` կանխապահովել առաջին հերթին ԱՄՆ¬ի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի մուտքն այդ կառույց£ Ու պատահական չէ, որ ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր խոսքը սկսել է բոլոր երկրներին ուղղված կոչով` «միանալ աշխարհում առաջին միջազգային մշտական ռազմական հանցագործությունների դատարանին»£ Եվ իրատեսական չէ կարծել, թե դրա ընդլայնումն այսօր¬վաղը իրականանալիք ընթացք է£ Վրաստանում էլ դա հասկանում են, բայց ցանկանում են պատրաստ լինել այդ օրվան£ Լիտվայի Սեյմի բանաձևում ամրագրված «նվաճողական հարձակում», «վրացական տարածքների բռնազավթում» արտահայտութ յուններն էլ, բնականաբար, ծանրակշիռ դերակատարում կունենան` Մոսկվայի դեմ Թբիլիսիի հայցը քննարկելիս£ Իսկ մինչ այդ` խնդրո առարկա փաստաթուղթը Վիլնյուսի բարոյական աջակցությունն է և իրագործումը` Սեյմի նախագահ Իրենա Դեգուտիենեի խոստման, որը նա տվել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլի Վաշաձեին` Լիտվա կատարած վերջինիս այցի ժամանակ£ Ի դեպ, խոստացվել էր բանաձևն ընդունել Վրաստանի անկախության օրը` մայիսի 26¬ին, սակայն ուշացումը չի խանգարել£ Ավելին, շնորհակալություն հայտնելով Սեյմին, վրաց խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է. - Լիտվացի պատգամավորների կողմից ընդունված բանաձևը շատ կարևոր է` գրավյալ տարածքների առնչությամբ արդարությունը վերականգնելու առումով£ Նաև ընդգծել է, որ` -...սպասում է Վրաստանի գրավյալ տարածքների ճանաչումը նաև մյուս երկրների կողմից£ Այսպիսով, Վրաստանի իշխանությունները վերստին ակտիվացրել են ջանքերը` փորձելով փոխել իրավիճակն Աբխազիայի ու Հավային Օսեթիայի շուրջ£ :

Գորբաչովը հերքում է

ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հերքել է գերմանական «Շպիգել» հանդեսի տարածած այն լուրը, թե 1990 թ. ամռանը` Գերմանիայի վերամիավորման բանակցություն ների ժամանակ, խորհրդային ղեկավարները պատրաստ են եղել քննարկել նաև նախկին Արևելյան Պրուսիայի, այսինքն` Կալինինգրադի մարզի կարգավիճակը£ "ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ"¬ում տպագրված հարցազրույցում Գորբաչովն ասել է. - Իր էլեկտրոնային տարբերակում, հավանաբար, «Շպիգելը» նենգափոխ սենսացիաներ չունենալով, դիմել է «սատկած կատվի» օգնությանը` ԽՍՀՄ ղեկավարությանը վերագրելով այն, ինչի մասին նրանք չեն էլ մտածել£ Նա ընդգծել է, որ նույն պարբերականի տպագիր տարբերակում չի խոսվել Կալինինգրադը տալու վերաբերյալ խորհրդային մտադրության մասին£ Բացի այդ, 1990 թ. ԳՖՀ արտգործնախա րարության աշխատակից Ֆրանկ Էլբեն, ով ընդգրկված էր «2+4» բանակցությունների կառավարական պատվիրակության կազմում, հայտարարել է, որ Արևելյան Պրուսիան երբևէ բանակցային թեմա չի եղել£ Մինչդեռ «Շպիգելը» հղում է կատարել 1990 թ. հուլիսի 2¬ին Մոսկվայում գերմանական դեսպանատան գաղտնի մի հեռագրին£ Դրանում ասվել է, որ Կալինինգրադի մարզի կարգավիճակի քննարկումն առաջարկել է գեներալ¬մայոր Գելիյ Բատենինը. գերմանացի դիվանագետները, փաստորեն, մերժել են նրան£ Գորբաչովը նույնիսկ նման խեղաթյուրման պատճառն է նշել£ Նրա պնդմամբ` նույն հրապարակման տպագիր տարբերակը հաստատում է, որ ամենայն հավանականությամբ նման բանակցութ յունների մասին լուրը հորինել են ԽՍՀՄ նախագահի հակառակորդները, որպեսզի հետո հնարավորություն ունենան` իրեն մեղադրելու Ռուսաստանին դավաճանելու մեջ£ Գորբաչովի ունեցած տվյալներով` Գելիյ Բատենինը վախճանվել է մի քանի տարի առաջ£ :

Իշխողների հավանական թեկնածուն

Գերմանիայի իշխող կոալիցիան շարունակում է երկրի նախագահի թեկնածուի որոնումները£ Նախնական ընտրյալների շարքում են Աշխատանքի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Բուտենստագի ղեկավար Նորբերդ Լամերտը և Ներքինսաքսոնական վարչապետ Քրիստիան Վուլֆը£ DAPD գործակալության տարածած հաղորդագրության համաձայն նրանցից ամենահավանականը ֆոն դեր Լյայենի թեկնածությունն է£ Կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ` նա կանցլեր Անգելա Մերկելի կողմից ամենաընդունելին է£ Ինչ վերաբերում է մյուս երկուսին, ապա «Շպիգելի» հավաստմամբ Լամերտի օգտին խոսում է այն փաստը, որ պետական պաշտոնեական իր պարտականությունները կատարելով հանդերձ, նա միշտ կարողացել է անկախ դիրքորոշում պահպանել` վայելելով բոլոր կուսակցությունների վստահությունը£ Լյայենը ճանաչված է որպես այնպիսի քաղգործիչ, ով ունակ է վերանայել սեփական կարծիքը և լավագույնս տիրապետում է ընտանեկան ու սոցիալական ոլորտի խնդիրներին£ Հիշեցնենք, որ Գերմանիայի նոր նախագահի ընտրությունը նշանակված է հունիսի 30¬ին£ :

Գրաքննիչ գործակալություն

Վենեսուելայում ստեղծվել է տարածվող լրատվության վերահսկողության գործակալություն, որը հետևելու է ԶԼՄ¬ներում պետական հետաքրքրությունների ոտնահարումներին (տեղեկացրել է AFP¬ն)£ Cesna անվանյալ գործակալությանն իրավունք է վերապահվում արգելել կամ սահմանափակել առանձին հրապարակումների տարածումը£ Այն նաև պետք է ի մի բերի, մշակի և վերլուծի ստացված տեղեկատվությունը£ Իսկ թե հատկապես ի՞նչ բնույթի տեղեկատվությունը կհամարվի պետական շահերի սպառնալիք` չի մանրամասնվում£ Հայտնի է միայն, որ վերջին շրջանում Ուգո Չավեսի կառավարությունն ընդունել է մի շարք օրենքներ, որոնք ուժեղացնում են ճնշումն ընդդիմադիր լրատվամիջոցների վրա£ Մասնավորապես, 2009¬ի դեկտեմբերից տեղական բոլոր հեռուստաալիքները պարտավոր են հեռարձակել Չավեսի ելույթները և այդ ալիքներից մի քանիսն արդեն բախվել են փակվելու սպառնալիքին` երկրի նախագահի հաղորդումների հեռարձակումից հրաժարվելու համար£ Չավեսն ընդդիմադիր ԶԼՄ¬ներին «պատերազմ» է հայտարարել` դեռևս անցյալ տարեսկզբից£ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Վենեսուելայի կառավարության գործունեության մասին տարածվող «կեղծիքն ու չափազանցությունները» բնակչության աչքում էապես նսեմացնում են իշխանությունների վարած քաղաքականությունը£ Ի դեպ, որոշ հեռուստաալիքներ ու ռադիոկայաններ էլ փակվել են` զրկվելով լիցենզիայից£ Ներկայումս Վենեսուելայում գործում է հանրամատչելի ընդդիմադիր 1 հեռուստաալիք` Globovision¬¬ը£ Այս տարվա մարտին դրա նախագահ և հիմնադիր սեփականատեր Գիլերմո Զուլոագան ձերբակալվել է` իշխանություններին վիրավորելու և Ուգո Չավեսին զրպարտելու մեղադրանքով£ :

Հիմա էլ` ահաբեկիչները Փորձում են տապալել Սոչիի օլիմպիադան

Հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային 9¬րդ խոհրդակցությունում ՌԴ ՀԾ ղեկավար Ալ. Բորտնիկովը հայտարարել է, որ այս տարեսկզբից երկրում կանխվել է 23 ահաբեկչություն£ Սակայն դրանց հեղինակները չեն դադարեցնի իրենց փորձերը` ապակայունացնելու իրավիճակը` ձգտելով տապալել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը£ - Միայն 2010¬ի տարեսկզբից ՌԴ¬ում ձերբակալվել են ավելի քան 250 ավազակ ու նրանց հանցակիցներ, կանխվել է ահաբեկչական բնույթի 23 հանցագործություն£ Այս թվերը նաև արդյունքներ են պարունակում, որոնք ստացվել են արտասահմանյան մեր գործընկերներից ճիշտ ժամանակին ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև համատեղ օպերատիվ որոնողական միջոցառումների շնորհիվ,¬ ասել է Ալ. Բորտնիկովը` հավելելով. - «Ալ-Քաիդա»¬ի կողմից իրական սպառնալիքը «Դաքար-2008» ռալլին չեղյալ հայտարարելու պատճառ դարձավ£ Այդ առնչությամբ պարզորոշ հնչում է մի շարք ավազակապետերի մտադրութ յունը` նմանատիպ սցենարներ խաղարկել 2014 թ. Ձմեռային օլիմպիադայի նախաշեմին£ Բնութագրական է, որ ահաբեկչական հարձակումներ կատարելու սպառնալիքը դառնում է հանգամանք, որը լուրջ ազդեցություն կունենա քաղաքական որոշումներ կայացնելու վրա£ Բանախոսի հավաստմամբ` ահաբեկիչներն ավելի ակտիվորեն են օգտագործելու արմատականությունն ու ծայրահեղականությունը, ձգտելու են տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին և զանգվածային խոցման զենքեր ձեռք բերել£ - Դրան նպաստում է թողտվությունը, իսկ երբեմն էլ` ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը, քաղաքական այն ուժերի կողմից, որոնք փորձում են նրան օգտագործել իրենց նպատակների համար£ :

Ազգի առաջնորդ, թե՞ երկրի նախագահ Կուռքեր ոչ մեկին պետք չեն

Անցյալ ամիս Ղազախստանի խորհրդարանը հաստատել է սահմանադրական օրենքներում կատարված լրացումները, որոնցով Նազարբաևին շնորհվում է ազգի առաջնորդի կարգավիճակ£ Ըստ այդմ` ազգի առաջնորդի հետ պարտադիր կերպով պետք է համաձայնեցվեն պետական կառուցվածքին ու երկրի անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը£ Օրենքը սահմանում է, որ ազգի առաջնորդը չի կարող ձերբակալվել, կալանավորվել, ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության` երկրի նախագահի պաշտոնում կատարած արարքների համար£ Պաշտոնավա րումից հետո էլ նա մնում է անձեռմխելի, որովհետև Ղազախստանի առաջին նախագահն ազգի առաջնորդն է (հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏՉրՑՌ"-ն)£ Միաժամանակ, նրա կյանքի դեմ կատարված ոտնձգությունը դասվում է ահաբեկչական հանցագործությունների շարքում£ Առաջին նախագահի պատկերը վնասելու, նրան հրապարակային վիրավորանքներ հասցնելու, նրա կենսագրության փաստերն աղավաղելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն£ Բայց ահա այդ օրենքի միակ հասցեատեր Նորսուլթան Նազարբաևն անցյալ շաբաթ չի վավերացրել իրեն ազգի առաջնորդ հռչակող փաստաթուղթը£ Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում ինքը կարող է լրացուցիչ լիազորություններ խնդրել և վստահ է, որ կստանա դրանք£ - Եթե ապագայում ինչ¬որ լուրջ սպառնալիք ծագի երկրի առաջընթացի ու նրա քաղաքացիների անվտանգության, տարածքային ամբողջականության և ազգային հետաքրքրությունների առումով, ես ինքս լրացուցիչ լիազորություններ կխնդրեմ և վստահ եմ, որ կստանամ դրանք` անհրաժեշտ փաստարկներ ներկայացնելով,¬ նշված է ղազախստանցիներին ուղղված նրա դիմումում£ Թիվ 1 ղազախստանցին հիշեցրել է, որ ինքը մշտապես ու վճռականորեն դադարեցնել է տվել իր հասցեին հնչող փառաբանությունները և մերժել է իր անձի նշանակությունը հատուկ նշելու բոլոր առաջարկները. - Որպես գործող նախագահ, ես միշտ դեմ եմ եղել դրամանիշերի վրա իմ դիմանկարներին, կոչումներին և մյուս նման դատարկ բաներին£ Ես միշտ ձգտել եմ վեր լինել ցանկացած սնապարծությունից ու մնում եմ նույն դիրքորոշմանը£ ...Ինչ վերաբերում է իմ ընտանիքի անդամներին, նրանք մյուս քաղաքացիների նման իրավունք ունեն աշխատել ընտրած մասնագիտությամբ կամ ընդգրկվել հասարակական¬քաղաքական աշխատանքներում, զբաղվել գործարարությամբ£ Բայց ճիշտ այնպես, ինչպես մյուս ղազախստանցիները, չպետք է խախտեն օրենքը, որի առաջ բոլոր քաղաքացիները հավասար են£ Ընդգծելով, որ անկախության ողջ ընթացքում իրենք կառուցում են «ազնվակիրթ ազատ, իրավական պետություն, որի կենսագործունեության չափանիշները համապատասխանում են համաշխարհային չափանիշներին ու ավանդույթներին», Նազարբաևն հավելել է. - Ինչպես հայտնի է, ներկայումս Ղազախստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահն է, ղեկավարում է մի շարք տարածաշրջանային միավորումներ£ Մենք պետք է բարձր գնահատենք այդ վստահությունը և արժանապատվորեն իրականացնենք այդ պատվավոր առաքելությունը£ :

ՀԱՅՈՑ ԿԻՆՈԱՆՁՆԱԳԻՐԸ

Տիեզերական անսահմանության մեջ անհիշելի ժամանակներից սփռված հայոց պատմության նշխարները պտտահողմի հանգույն վեր են բարձրանում անհայտության խորխորատներից£ Մեկտեղվելով` ինքնօրինակ սրբապատկերներ ձևավորում և պահանջ հարուցում պարզելու մարդկության համընդանուր հոգևոր փրկության առեղծվածը` Արարատ սուրբ լեռան աստվածաշնչյան խորհուրդը£ Ինչո՞ւ Հայաստանն ընտրվեց մեղքերից ազատագրվելու երկրորդ արմատական հնարավորությունը ստացած մարդկության դրախտավայր, և նոր կյանքի սկզբնակետը դարձավ մեր ալեհեր Մասիսը£ Փրկագործության ճանապարհը, ժամանակի և տարածության հանելուկային ուղեծրով, ձգվեց դեպի Երուսաղեմի բարձրագույն կետը` քրիստոնեության և հուդայականության սրբություն սրբոց Սիոն լեռը£ Սրբալեռ քարե երկխոսության միջնորդ ընտրված հայ ժողովրդի աստվածաշնորհ առաքելությունը ինչպե՞ս վերծանել, թեկուզ մեկնաբանելու համար պատմական փաստը աշխարհի հոգևոր կենտրոն Երուսաղեմում մինչ օրս իրականացվող տիեզերական սպասավորության դասական հայերենով£ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն տեր Մեսրոպ քահանա Արամյանի կատարած շուրջ հարյուր գիտահետազոտական ուսումնասիրությունները, ներառելով բազում այլալեզու պատմական հնամենի աղբյուրներում հայտագրված հիշատակությունները, ապշեցուցիչ իրողություններ վերհանեցին Ավետյաց երկիր Երուսաղեմում հայերի ներկայության£ Նույնիսկ` հայերին անհայտ, ինչպես, ասենք առաջին 3 թագուհիների հայազգի լինելը£ Զարմանալիորեն հարուստ փաստագրությամբ` հունական, եբրայական, ասորական և այլազգի ուրիշ պատմավավերագրերից քաղված, XXI դարասկզբին բացահայտվեց հայ ժողովրդի իրական դերակատարությունը համամարդկային պատմության մեջ£ Մահն աչքերի առաջ ունենալով (ահա ստուգաբա նությունը արաբական «մահտեսի» բառի) Արարատից Սիոն հոգևոր մաքրագործման դժվարին ուղին Ջաֆայից Ռամլե, ապա Երուսաղեմ անցած սերունդների, IV դարում հանդիպած առաջին հայ ուխտավորի հետքերով յուրատեսակ ուխտագնացություն ձեռնարկելով Հայաստանից դեպի Իսրայել ու Եգիպտոս` «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիան տեր Մեսրոպի հեղինակած սցենարով հղացված և Աբրահամ Տերյանի, Գևորգ Հինթլյանի ու Ռոբերտա Ռ. Էրվինի գիտական խորհրդատվությամբ, Ջոնաթան Քրիստոֆեր Քլիըրիի խմբագրությամբ վերջնական բովանդակային տեսք ստացած վավերապատման կենսագործմանը լծվեց£ Արդի աշխարհին ամենահզոր` կինոլեզվով ներկայանալու համար քառամյա համակողմանի տաժանակիր աշխատանքային դարբնոցում կռվեց տարազգի ստեղծագործական խմբի կամքն ու բեմադրատեսիլքը£ Հեղինակային շեշտադրումներին նախապատվություն տվող իտալացի կինոբեմադրիչին փոխարինեց մեր Էդգար Բաղդասարյանը` խաղարկային ու վավերագրական կինոժապավենների («Մարիամ», «Սև պատ», «Խաղեր», «Բանաստեղծի վերադարձը», «Ճեղքվածք» և այլն) պատկառելի փորձառությամբ միանգամայն գոհացնելով պրոդյուսեր տեր Մեսրոպ քհն. Արամյանի անանձնական նկրտումների արտահայտչականությունը հոգևոր կարևորագույն ասելիք ունեցող վավերագրական կինոֆիլմի£ Մինչ այս միանգամայն այլ նպատակասլացությամբ նկարահանած լինելով Երուսաղեմի ծեսերը` Էդգար Բաղդասարյանը, ամերիկյան ժամանակակից կինոտեխնիկայով երկամյա նկարահանումների բարձր որակն ապահովելուց զատ, մտահոգվեց ուրիշների ձեռքով գրված մեր պատմությունը կենդանացնող տեսաշարով ձևավորել ներկայանալի կինոանձնագիրն իր ժողովրդի£ Գեղաճաշակ մատուցմամբ արտասովոր հետաքրքիր տեսանյութի` կենտրոնացնել հայրենակիցների համազգային միտքը կարևորագույն գերխնդրի վրա. «Ինչո՞ւ կտրվեց հայոց պատմության շղթան, ու մենք հեռացանք մեր նախատիպից` հոգևոր մարդուց»£ Մեր ինքնության ու արժանապատվության այս կինոկոչնակով, նախ, հայերին է գիտակցությունը ներարկվում փոքրության (դեռ Պատմահորից եկող` «մենք փոքր ածու ենք...») բարդույթից ձերբազատվելու և սեփական պատմության ժառանգն ու տերը լինելու£ Կիսելով «Արարատից Սիոն» կինոժապավենի ստեղծագործական խմբի մտահոգությունը` հայաստանյան ցուցադրության (HD պրոյեկցիայով) հովանավորությունը ստանձնեց մշակույթի բարեկամ ՎիվաՍել¬ՄՏՍ ընկերությունը (գլխավոր տնօրեն` Ռալֆ Յիրիկյան)£ Այս ցուցադրահնարքով աննկատ ներգրավվում է կինոդիտողը տեսանյութի շարժման ընթացքում£ Մասնակցում ամենախոշոր` Զատկի պատարագին Հարություն եկեղեցում, գիշերային զգայացունց մոմավառությանը£ Ակամա շրջագայում երկրե¬եր կիր ու հոգևոր լիցքերով համակվում£ «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանը, հանրահռչակելով հանդիսատեսային պահանջարկի վիճակագրությունը (մայիսի 5¬ից մինչև օրս մոտ 20 հազար կինոդիտող է հաղորդակցվել ֆիլմին), հավաստեց, որ ոչ միայն որևէ այլ վավերագրական ֆիլմ, այլև հանրահայտ «Ավատարը» համարժեք ուշադրության չեն արժանացել£ Փառք Աստծո, հոգևոր վերազարթոնքի սերմերը դեռևս տեղ են գտնում մեր կարծրացած ու խեղաթյուրված ներաշխարհում£ Հայաստանյան պրեմիերայից հաշված օրեր անց «Արարատից Սիոնը» միջազգային առաջին հաղթանակն արձանագրեց «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակով բրիտանական Swansea Bay Film Festival կինոփառատոնում£ 8 միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցութային փուլերում արդեն ընդգրկված լինելով` այն աշխարհի ազգերին գեղարվեստական բարձր չափորոշիչներով կիրազեկի պատմական անհերքելի մի ճշմարտության մասին. քրիստոնեությունը հայ ժողովրդի գոյակերպն է, ոչ սոսկ կրոնական դավանանք և հոգևոր մշակույթների ինքնատիպ խառնարան Երուսաղեմում մայրենի լեզվով ամեն օր կատարվող տիեզերական աստվածամեծարման իրավունքը, ի դեպ` վերապահված նաև հույներին, ամրագրված է այլագզիների արժանահավատ վկայություններով£ «Արարատից Սիոնը» սովորական ֆիլմ չէ աշխարհի պատմության մեջ հայերի իրական դերակատարության մասին£ Ստեղծված լինելով մյուս կրոնների հանդեպ ընդգծված հարգալից վերաբերմունքով` այն միավորվելու անհրաժեշտությունն է շեշտադրում բոլոր տարազգի քրիստոնյաների, աստվածային սիրով գոտեպնդվելու և դիմակայելու եղբայրասպանդին£ Անգլերեն բնօրինակը պատմում է հոլիվուդյան ճանաչված դերասան Էյդան Քուինը, հայերենը` ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը£ Երաժշտությունը հեղինակել են «Ոսկե գլուբուսի» մրցանակակիր Լիզա Ջերարդը և Արա Թորոսյանը£ Ամբողջ ստեղծագործական գործընթացը գործնականում քրիստոսավայել միավորվելու հավաստիք է` սցենարից սկսած մինչև արտադրություն ու հայտնություն համաշխարհային կինոէկրանին£ Մահտեսիների մեծագույն հոգևոր սխրանքի ու անձնազոհ աստվածապաշտության շնորհիվ մեր ժողովուրդն այժմ քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից է£ Սրանում, նախ, հավաստիացնելով հայրենակիցներին` ֆիլմի հեղինակները պատմական ճշմարտությունը տարածում են աշխարհում. անհերքելի են փաստերը, երբ օտարներն են վկայում£ Արնածարավ մեր «հարևանների» հանգույն հորինվածքներով մեզ նորահաստատելու կարիքը ամենևին չունենք£ Հունիսի վերջին այս ամենը հաստատում կգտնի Մոսկվայում և Կոլորադոյում կայանալիք կինոփառատոներում£ Ինչպես իրենք` ֆիլմի հեղինակներն են ասում. «Յուրաքանչյուր ճանապարհ սկիզբ է»£ «Արարատից Սիոնը» արդեն ճանապարհ է ընկել որպես քսանմեկերորդ դարասկզբի նորահայտ մի մահտեսի£ Հաջող մեկնարկը հույս է ներշնչում, որ հոգևոր մաքրագործման իր ստանձնած առաքելությունը այս անսովոր ուխտագնացության առագաստներին բարեհաջող ընթացք կապահովի£ :

Խաչատրյանի երաժշտագոհարների կենդանի հմայքը

Մեր մշակութային գանձարանը իրենց բարձրարժեք ստեղծագործություններով հարստացրած տաղանդաշատ արվեստագետներից քչերին է բախտ վիճակվել պահպանել հոգևոր կենսունակութ յունը մահկանացուն կնքելուց հետո£ Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ակադեմիկոս Արամ Խաչատրյանը (1903-1978 թթ.), փառք Աստծո, բացառիկ երջանիկներից է այս առումով£ Թիֆլիսարմատ, մոսկովաբնակ մեր հայրենակցի անզուգական երաժշտագոհարները շարունակում են հագեցնել միջազգային համերգասրահի մթնոլորտը իրենց ուրույն հոգեթովչանքով£ Բազմաժանր դասական ժառանգության նշխարներն են, ցավոք, զանգվածային ունկնդրի հետաքրքրության կենտրոնում մնացել£ Ինքնատիպ այցեքարտը դարձած «Սուսերով պարը» «Գայանե» բալետից, «Սպարտակ»¬յան մի քանի դրվագներ, Ջութակի և նվագախմբի կոնցերտը, Ջութակի, Թավջութակի ու Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները£ Հայ ազգային առաջին բալետի («Երջանկություն»-1939 թ.), սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների, կինոերաժշտության նախակարապետի իրական դերակատարությունը համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ մոռացության չմատնելու անհատական ջանադրությունը խթանելու և ընդլայնելու լավագույն առիթ դարձավ Արամ Խաչատրյանի ծննդյան հարյուրերորդ տարեդարձի տոնակատարությունը£ Խաչատրյանական երաժշտության շաբաթը ավանդականի հայտով ներկայացավ£ Միջազգային մրցույթի տիրույթում տարեցտարի մեկտեղելով նորանոր շնորհալի երաժիշտ կատարողների` բավականաչափ հանրաճանաչման արժանացավ£ Ներկայիս գերպրկված փառատոնացանցում այն առանձնակի կարևորելու անհրաժեշտության լրջմիտ գիտակցութ յամբ` անցյալ տարեվերջին նորացվեց հոգաբարձուների խորհուրդը` կազմված աշխարհահռչակ 21 արվեստագետներից£ ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի պատվավոր նախագահությամբ ու կայացնող հովանավորությամբ առավել համարձակորեն զարգացվեցին «իրավանախորդի»` Բելլա Քոչարյանի կողմից հաստատված գործնական լծակները£ ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Կոգանի գլխավորած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգային ելույթով յուրովի հանրահռչակվեցին «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի հեռանկարային նորամուծությունները£ Վերջիններիս կենսագործմամբ 2011¬ից մրցույթին կմասնակցեն ոչ միայն ջութակահարներն ու թավջութակահարները, այլև երիտասարդ կոմպոզիտորներն ու դաշնակահարները£ Սահմանված դրամական մրցանակները (առաջին տեղի համար` 15 հազար, երկրորդի` 10 հազար, երրորդի` 5 հազար, երրորդ փուլի բոլոր մասնակիցներին` երկուհազարական, լավագույն նվագակցողներին` հինգհարյուրական ԱՄՆ դոլար) առավել սրեցին մրցույթի գայթակղությունը` ապահովելով հայտերի անհամեմատ աճ հունիսի 6¬ից 14¬ը անցկացվող ութերորդ մրցույթում£ 21 երկրներից ներկայացած 59 ջութակահարներն ու թավջութակահարները կատարողական վարպետության մասին պատկերացում կտան մասնագիտական երկու հանձնախմբերին ու հետաքրքրասերներին մրցութային եռափուլ ծրագրի հնչեցմամբ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (ջութակ) և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (թավջութակ)£ Իրենց հմտությունները դրսևորելով Բախի, Պագանինիի, Մոցարտի, Սեն¬Սանսի, Գրիգի, Շոստակովիչի, Բրամսի և այլ մեծանուն կոմպոզիտորների հայտնի երաժշտակտավների կատարումներով` Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, ԱՄՆ¬ից ու ԱՊՀ երկրներից ընդգրկված բոլոր երաժիշտները կկատարեն Արամ Խաչատրյանի գործերից («Պարը», «Պոեմը»)£ Մրցակցության եզրափակիչում հանդես կգան միմիայն Խաչատրյանով` հնչեցնելով Ջութակի և Թավջութակի կոնցերտները Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հետ միասին£ Վերջինիս հետ կորեացի տաղանդավոր ջութակահարուհի, ամենահեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Սոյունգ Յունի համերգային ելույթը տոնական բարձրարվեստ երաժշտաշուք հաղորդեց թե° Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա նշանավորմանը, թե° անունը ապրեցնելու դժվարին առաքելությունը ստանձնած այս մրցույթի մեկնարկին` «Արամ Խաչատրյան» համերգասրահի մատույցներից փողային նվագախմբի ազդականչով և գրիգորովիչյան «Սպարտակի» պարախմբի ուղեկցությամբ դահլիճ տեղափոխված£ Կրակոտ ու անթերի մենանվագով հմայիչ կորեուհին իր հազվագյուտ ջութակի (Թուրինի` 1783 թ. «ex-Buckeburg J. B. Guadanini») հոգեթով կախարդանքով առաջին իսկ ակորդներից ձերբազատեց հանդիսասրահում հավաքվածներին մուտքի խոսքերի անհարթ խճողումների «կորամեջք» ձանձրատաղտուկից և անսայթաք կենդանացրեց Խաչատրյանի հուզառատ ու խրոխտ երաժշտագոհարը` զարմանալիորեն նուրբ զգացողությամբ վերապրելով հայկական հնչերանգները իրենց խորունկ արտահայտչականությամբ£ Անմահներին լիարյուն ապրեցնելու հրաշալի օրինակ£ :

ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ

Գագիկ ԳԻՆՈՍՅԱՆ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Հայ լինելը դժվար է, բայց պատվաբեր Գագիկ Գինոսյանը 1992-1994 թթ. «Ազատագրական Բանակ» ջոկատի (հրամանատար` Լեոնիդ Ազգալդյան) X դասակի կազմում (հրամանատար` Ալեքսանդր Թամանյան) մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

Ահա թե ով է հայը` այն էլ շարքային

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մեներգիչ Արսեն Գրիգորյանն ահա արդեն շուրջ մեկ տասնամյակ ոչ միայն հանդես է գալիս համերգներով, այլև հիացնում է ամենքին: Բարի եղեք նայել նրա հենց թեկուզ աչք-ունքին, շարժ ու ձևին:

Խորտակվելուց չեմ վախենում, ափին եղիր,

Բանաստեղծ, թարգմանիչ, «Տաճար» հանդեսի գլխավոր խմբագիր Հովհաննես Սարոյանի ծննդյան տարելիցն այս անգամ ևս պոեզիայի փոքրիկ ցերեկույթով նշվեց£ Միջոցառմանը ներկա` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբան, ասմունքող Հրանտ Հորիզոնը, հեռուստալրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի գործարարների միության լրատվական ծառայությունների ղեկավար Վրեժ Սարուխանյանը, «Տաճար» հանդեսի պատասխանատու Արմինե Մուրադյանը, մանկավարժ և լրագրող Ալբերտ Միքայելյանը, կոմպոզիտոր Մամիկոն Բադալյանը, «Վերնատան» տնօրեն Ղազարոս Հարությունյանը սիրով ընդգծեցին, որ ճանաչում են նրան թե° որպես բանաստեղծ, և թե° որպես մարդ:

Եկատերինա 2¬րդի հետքերով

Երկրում մթերային անբավարարությունը կանխելու նպատակով Չինաստանի կառավարությունը գյուղացիներին խրախուսում է կարտոֆիլ աճեցնել£ Բրնձի հայրենիքում ջրի պակաս է զգացվում, աճող քաղաքները նվազեցնում են վարելահողերը£ Եվ քիչ ջուր պահանջող և ավելի բարձր կալորիականություն ունեցող կարտոֆիլը կկանխի հնարավոր սովը£ Ճիշտ է, կարտոֆիլն առանձնապես ընդունված չէ չինացիների կերակրացանկում. նրանք վարժվել են բրնձին ու ցորենին£ Սակայն կառավարությունը, թերևս օրինակ վերցնելով կայսրուհի Եկատերինա 2¬րդից, ժողովրդին հասկացնել է տալիս, որ ոչ պահանջկոտ այդ մշակաբույսը աղքատության հաղթահարման և սովը կանխարգելելու լավագույն միջոց է£ Չէ՞ որ վերջին հաշվով մոլորակի բնակչության 1/5¬րդին կերակրող Չինաստանը տնօրինում է վարելահողերի 1/10¬րդն ընդամենը (նշել է «Վաշինգտոն պոստը»)£ Ապագայում վիճակն ավելի կարող է բարդանալ. սպասվում է, որ 2030 թ. այստեղ բնակչությունը կհասնի 1,5 միլիարդի, ինչը նշանակում է` անհրաժեշտ կլինի տարեկան 100 միլիոն տոննա ավելի պարենամթերք արտադրել£ Հաշվարկված է, որ հարավի բրնձացան շրջաններում գյուղացիները կարող են արագաճ կարտոֆիլի բերքը հավաքել բրինձ տնկելու սեզոնների միջև ընկած ժամանակահատվածում£ Ավելին, կարտոֆիլն այն եզակի բույսերից է, որ բերք կտա Հյուսիսային Չինաստանի չորային աղքատ գավառներում£ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի պրոֆեսոր Վիլի Գելբրասի խոսքերով` ծանր է և ՉԺՀ բնապահպանական վիճակը. գյուղացիները դեռևս չեն յուրացրել տնտեսվարման ժամանակակից մեթոդները և հաճախ հողն օգտագործում են չմտածված£ Բացի այդ, այնտեղ թթվային անձրևներ են տեղում£ Մի խոսքով, կարտոֆիլի ներդրմամբ նախ ավելի կալորիական սնունդ է ապահովվում£ Բայց դրա բերքատվությունն էլ բարձր է միայն մեծ դաշտերում, ուր հնարավոր է տեխնիկա կիրառել. դա հյուսիս-արևելյան հատվածն է£ Իսկ խիտ բնակեցված մանր հողամասերով շրջաններում, ուր հողը ձեռքի աշխատանքով է մշակվում, արգասիքը մեծ լինել չի կարող£ :

Սկեսուրը մեդալ է ստանում, իսկ Քրիստինային անհանգստացնում է որդու առաջադիմությունը

Օրբակայտեն հիմա ավելի համոզված կարող է իր Դենի որդու դաստիարակությունը վստահել նրա 2¬րդ տատիկին` չեչեն գործարար Ռուսլան Բայսարովի մորը£ Չէ՞ որ երեխաների դաստիարակության գործում տարեց այդ կնոջ վաստակն անձամբ Չեչնիայի նախագահն է գնահատել£ Ինչպես տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը` Սապիրատ Բայսարովան պարգևատրվել է «Մայրական փառք» մեդալով` «Երեխաներին օրինակելի դաստիարակելու համար, ում գործունեությունն արժանացել է Չեչնիայի հանրապետության ազգաբնակչության հարգանքին և բարձր օրինակ ծառայել»£ Ռազման Կադիրովն Սապիրատին անձամբ է հանձնել պարգևը` Բայսարովների հայրենի գյուղում£ Նա նաև նշել է, որ Ռուսլան Բայսարովի ֆինանսական աջակցության շնորհիվ հանրապետությունում ճանապարհներ են վերականգնվել, մզկիթներ են կառուցվում, ձեռնարկություններ հիմնադրվում, որոնք ոչ միայն նպաստում են բյուջեի հարստացմանը, այլ նաև աշխատատեղեր են ապահովում£ Բայց ահա Քրիստինա Օրբակայտեի մտերիմները պատմել են, որ երգչուհին անհանգիստ է Դենիի ու հատկապես մտահոգ է նրա կրթության խնդրով` թեև այդ մասին բարձրաձայն ոչինչ չի ասում£ Մերձավորների շրջանում նա գանգատվել է, թե ծրագրել է Դենիին իր հետ Իսպանիա համերգային շրջագայության տանել, սակայն պարզվել է, որ տղան դպրոցում «պոչեր» ունի, ու այդ պատճառով բացակայելու մասին խոսք անգամ լինել չի կարող£ Մտերիմներն ասել են նաև, որ Դենին ավելի շատ հրապուրված է հոր հետ շրջագայություններով, ինչն անում է պարապմունքների հաշվին£ Իսկ Բայսարովը գտնում է, որ երեխայի հայրենասիրական դաստիարակությունն ավելի կարևոր է, քան կրթությունը. դպրոցում բաց թողնված դասերը միշտ էլ կարելի է վերականգնել£ :

Ամենաբարձր վարձատրվողը

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևան Պետդումայի իր գործընկեր աստղերից ամենաբարձր վարձատրվող պատգամավորն է£ Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,9 միլիոն ռուբլի£ Մարմնամարզուհին ունի սեփական տարածքներ, 3 բնակարան և 2 ավտոմեքենա£ Մարմնամարզուհի Սվետլանա Խորկինայի սեփականությունն ավելի շատ է` 3 ավտոմեքենա, 3 բնակարան, ինչպես նաև` առանձնատուն ու ավտոտնակ` չնայած անհամեմատ համեստ եկամուտներ ունի. տարեկան 4,4 միլիոն ռուբլի£ Իրենց եկամուտների մասին ներկայացրած տեղեկանքներով ամենացածր եկամուտները ստանում են Իոսիֆ Կոբզոնը և երգիչ Նիկոլայ Ռաստորգուևը£ Վերջինս վաստակել է 8,6 մլն ռուբլի, ունի հողատարածք, ավտոտնակ, առանձնատուն ու բնակարան, 2 մոտոցիկլ£ Նրա կնոջ տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 78 հազար ռուբլի£ Իոսիֆ Կոբզոնի եկամուտն էլ արձանագրվել է 4,8 մլն£ Նրա անվամբ ձևակերպված են 3 առանձնատներ, հողատարածք, բնակարան, 2¬ական ավտոտնակ և ավտոմեքենաներ£ Էստրադայի աստղի կնոջ վաստակը կազմել է 3 մլն ռուբլի, սակայն Նինել Միխայլովնան ավելի մեծ սեփականատեր է, քան ամուսինը` 5 հողատարածք, առանձնատուն, 4 բնակարան, 5 ավտոտնակ և 2 ավտոմեքենա£ :

Ժառանգությունը` 40 տարի անց

Անգամ իր մահով աշխարհը ցնցած Մայքլ Ջեքսոնը մահից հետո էլ մերձավորագույն հարազատներին մեծ շփոթմունք է մատուցել` իր կտակով£ Իր նախկին կանանց, եղբայրներին, քույրերին ու հորը նա ոչինչ չի ժառանգել£ Փոխարենը հոգացել է մոր և 3 զավակների` 13¬ամյա Պրինսեի, 12-ամյա Պերիսի և 8-ամյա Բլանկետի ապահովությունը£ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 33 միլիոն դոլար, բայց այդ գումարը տնօրինելու իրավունք կունենան 30, իսկ ծախսելու արտոնություն` 40 տարի անց միայն£ 2002 թ. կազմված կտակում նշված է, որ Քեթրին Ջեքսոնին հատկացվում է երգչի կարողության 40 տոկոսը, ինչը ներկա պահին կազմում է 99 միլիոն դոլար£ Եվ 40 տոկոս նա ժառանգել է զավակներին, իսկ մնացյալ 20 %¬ը` բարեգործությանը£ Իր միջոցներին տիրանալու հատուկ պայմաններ է նա դրել զավակների առջև£ Չափահաս դառնալուց հետո նրանցից յուրաքանչյուրն իրավունք կունենա ֆոնդերի կառավարիչ նշանակել£ Այդ ժամանակ ամեն երեխային բաժին հասանելիք գումարի չափը նվազագույնը 33 միլիոն դոլար կկազմի£ 30. տարեկան դառնալուց հետո նրանք անձամբ կկարողանան ինքնուրույն տնօրինել իրենց բաժնեմասը` ծախսելով դրա 1/3¬ը, 35 տարեկանում` կես£ 40 տարեկան դառնալուց հետո միայն ժառանգորդները լիիրավ տեր կդառնան ամբողջ գումարին£ Լրատվամիջոցները երգչի այս քայլը գնահատել են որպես շատ իմաստուն. նախ, նրա ժառանգները փողի պատճառով չեն գժտվի, իսկ երեխաներն ապահովված կլինեն մինչ կյանքների վերջը£ Հորն ու քույրերին ոչ մի ցենտ չկտակելու փաստն անհավանական է թվում ընտանիքի մտերիմներին, որովհետև Ջեքսոնը միշտ առատաձեռն է եղել բոլորի հանդեպ£ :