Ցանկասիրական խայտառակություն` հնդկական բանակում


Մայիսի վերջին PTI և ANI գործակալությունները և բազմաթիվ ռադիոկայաններ ու հեռուստաալիքներ տեղեկատվություն էին հրապարակել` որ հնդկական բանակում սեքուսալ աղմուկ է ճայթել£ Գեներալ Նանդայի գրասենյակի սպաներից մեկի կինը հայտարարել է, որ երբ հնդիկ զինվորականների խումբը Իսրայել է մեկնել (մայիս ամսին), ինքը սեռական հետապնդումների է ենթարկվել` իր ամուսնու ղեկավարի կողմից£ Այդ առնչությամբ բողոք է ներկայացվել Հնդկաստանի բանակի զինծառայողների կանանց սոցօգնության միություն, որի ղեկավարը ցամաքային զորքերի հրամանատարի կին Բհարթի Սինգխն է£ Պաշտպանության նախարարությունում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են գանգատի մասին տեղեկատվությունը£ Բայց կտրականապես հերքել են, թե Ա. Նանդան արդեն հրաժարական է ներկայացրել և պատրաստվում է թոշակի գնալ£ Կարծիք է հատնվել, որ մամուլով այդ ասեկոսեները տարածողը գեներալ¬լեյտենենտի «մրցակիցներն» են£ Անցյալ շաբաթ, սակայն, հնդկական լրատվամիջոցները գրել են, որ ընդդեմ գեներալի բողոք է ներկայացրել գնդապետի կինը, ով ինժեներական զորքերի հրամանատարի տեխնիկական քարտուղարն է£ Նանդայի կինն էլ, որն ամուսնու հետ է եղել Իսրայել մեկնելու ժամանակ, հայտարարել է , որ այդ ընթացքում որևէ միջադեպ չի եղել£ Չէ¯, բանակում կանանց գոյությունը կարծես սկանդալներով է հղի£