ՔԱՐ Է... ԳԼՈՐԵ՞ՆՔ


Հայ Ազգային կոնգրեսում, ըստ երևույթին, հին ու չիրականացված խոստումներն ամփոփող մի պարկ գոյություն ունի, որից ՀԱԿ առաջնորդները երբեմն ինչ¬որ մի թղթածրար են հանում ու փորձում «հարցին ընթացք տալ»£ Ահավասիկ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարան քարշ տալու խնդիրն անսպասելիորեն ու նորից հրատապ է դարձել£ Մինչդեռ կարելի էր կարծել, թե Կոնգրեսի համար այն, ի շարս այլ համանման ձեռնարկների, վերջնականապես փակված թեմա է, ու երկու տարվա վաղեմությունը նման հիշարժան նախաձեռնությունից արմատականների վերջնականապես հրաժարված լինելու մասին է վկայում£ Որքան էլ ուշացած ու զարմանալի լինի, բայց Դավիթ Շահնազարյանի «դարակազմիկ» ծրագիրն արդեն ամփոփվել է, և 280 էջ ծավալով, բուն նյութին կցված 4500 էջ կազմող այլ փաստաթղթերով ու 150 հազար ստորագրություններով ծանրոցն այլևս դատարանի ճանապարհին է£ Թվում է, թե ուշացումով եզրափակման մոտեցող այս պատմությունն արդեն ոչնչով արտառոց չէ և զարմանք այլևս չի հարուցում. մինչև անգամ ոգևորվել կարելի է, երբ քաղաքական ուժերը, թեկուզև վաղեմության ժամկետները խախտելով, ոչ այնքան հրատապ ու օրախնդիր իրենց խոստումները կատարելու փորձեր են անում£ Ի վերջո, եթե հավատանք ՀԱԿ¬ի ու Դ. Շահնազարյանի պնդումներին, ապա Հաագա ուղարկվող թղթածրարում շուրջ 150 հազար մեր հայրենակիցների կարծիքն ու տեսակետն է նաև ամփոփվել, և գոնե նրանք, ովքեր երկրորդ նախագահից դժգոհելու ամենահարմար եղանակը ձևաթղթի ստորագրումն են համարել, այս անգամ սովորականից պակաս կհիասթափվեն£ Մարդիկ կհամարեն, որ ՀԱԿ¬ն իր խոստումը կատարել է, և, ասենք, դատարանն է (որքան էլ այն արդարադատ համարվի և կամ միջազգային կոչվի) իրենց համատեղ հայցն անտեսել կամ սխալ որոշում կայացրել£ Դե ինչ, եթե դեպքերն այսչափ կանխատեսելի ու հանդարտ ընթացքով զարգանային, ամեն ինչ ընդունելի կամ ոչ, բայց հաստատ ընկալելի լինելու սահմաններում կգնահատվեր£ Սակայն ՀԱԿ¬ը նորից է անտեսում ամենակարևորը... Այսինքն այն, որ իր նախաձեռնությունը լիարժեքորեն ու միմիայն անհնարինության սահմաններում է ավելի շատ տեղավորվում£ Ու թե° երկու տարի առաջ, երբ սկսվեց Ռ. Քոչարյանին հրապարակավ խստորեն պատժելու պահանջի գործընթացը, ու թե° հիմա ՀԱԿ¬ն էլ, մյուսներն էլ լավ գիտեն, որ Հայաստանը Հռոմի պայմանագրի անդամ երկիր չէ£ Ուստիև Կոնգրեսի ստվարածավալ թղթածրարն ամենայն հավանականությամբ մինչև Հաագայի դատարանի պահակակետ կարող է հասնել£ Եվ հավանաբար «մենք մեզ հասանելիքն արել ենք»` «ձևաչափի» «փաստարկներ» են ներկայացվելու£ Ինչ խոսք, առանց թղթապանակի բովանդակությանը ծանոթանալու էլ պարզ է, թե ինչ է նկարագրված ու ներկայացված այնտեղ... Բնականաբար, վերջին տարիների մեծ ու փոքր, բայց բոլորին հայտնի ու անմոռաց զարգացումներն են ամփոփվել, այն էլ` ՀԱԿ¬ի ղեկավարների գնահատականներով£ Իսկ այս պատմությանը ծանոթանալիս ցանկացած մեկն ուղղակիորեն կվերհիշի Ռ. Քոչարյանի դրամատիկ ծիծաղն ու տարօրինակ, հեգնախառն դիմախաղը£ Նա, հավանաբար, հենց այսպես էլ արձագանքել է Դ. Շահնազարյանի նախաձեռնությանը, քանի որ երկրորդ Նախագահի գրասենյակը նույնիսկ հարկ չի համարել տեղի ունեցածի վերաբերյալ փոքրիկ պարզաբանում ներկայացնել£ Այնպես որ, աֆրիկյան խարույկներով ու որսորդության գաղտնիքները բացահայտելով` Ռ. Քոչարյանը «նորովի» կարող է հմայվել£ Խնդիրը հատկապես հավանական վտանգների առումով հիմա ավելի է հեռացել իրենից£