Լիտվական ջուր` վրացական ջրաղացին


Երբեմնի մերձբալթյան այս հանրապետության Սեյմն անցյալ շաբաթ բանաձև է ընդունել Վրաստանի առնչությամբ£ Դրանով 1¬ին անգամ եվրոպական պետությունը պաշտոնական փաստաթղթով 2008 թ. Հարավօսեթական պատերազմը որակել է նվաճողական, նախկին ինքնավարությունները` բռնազավթված վրացական տարածքներ, իսկ նրանց ինքորոշման ճանաչումը` ապօրինի£ Այդ փաստաթուղթը մեծ աջակցություն էր` Ռումինիայում և Ֆրանսիայում «բռնազավթման թեման» քննարկել պատրաստվող վրաց նախագահի համար£ Ռուսաստանի նկատմամբ կոշտ ձևակերպումներով վրաստանամետ բանաձևի ընդունման ժամանակն էլ, թերևս, պատահաբար չէր ընտրված. այդ օրերին Կամպալայում կոնֆերանս էր հրավիրել Միջազգային քրեական դատարանը, որի վարույթում է Մոսկվայի դեմ Թբիլիսիի ծավալուն հայցը£ Վրացական կողմը, բնականաբար, Ռուսաստանին մեղադրում է 2008 թ. Ցխինվալում ռազմական հարձակում իրականացնելու մեջ£ ՄՔԴ¬ում է պատերազմ սանձազերծելու և օսերի նկատմամբ եղեռնի փորձ կատարելու համար նաև վրացական կողմին մեղադրող հակընդդեմ հայցը£ Ակնհայտ է, որ այդ հայցերն առաջնահերթ քննարկվողներից չեն, քանզի «ռազմական հարձակումը» դուրս է այդ կառույցի իրավասությունների շրջանակից£ Դրանով հանդերձ, սակայն, այն իրավասու է քննել այն գործերը, որոնք առնչվում են ցեղասպանությանը, ինչպես նաև` մարդկության դեմ կատարված և ռազմական հանցագործությունները£ Կամպալայում կայացած կոնֆերանսի հիմնական խնդիրը ՄՔԴ¬ի իրավասությունների ու դրա կազմի ընդլայնումն էր£ Ավելի ստույգ` կանխապահովել առաջին հերթին ԱՄՆ¬ի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հնդկաստանի մուտքն այդ կառույց£ Ու պատահական չէ, որ ՄԱԿ¬ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր խոսքը սկսել է բոլոր երկրներին ուղղված կոչով` «միանալ աշխարհում առաջին միջազգային մշտական ռազմական հանցագործությունների դատարանին»£ Եվ իրատեսական չէ կարծել, թե դրա ընդլայնումն այսօր¬վաղը իրականանալիք ընթացք է£ Վրաստանում էլ դա հասկանում են, բայց ցանկանում են պատրաստ լինել այդ օրվան£ Լիտվայի Սեյմի բանաձևում ամրագրված «նվաճողական հարձակում», «վրացական տարածքների բռնազավթում» արտահայտութ յուններն էլ, բնականաբար, ծանրակշիռ դերակատարում կունենան` Մոսկվայի դեմ Թբիլիսիի հայցը քննարկելիս£ Իսկ մինչ այդ` խնդրո առարկա փաստաթուղթը Վիլնյուսի բարոյական աջակցությունն է և իրագործումը` Սեյմի նախագահ Իրենա Դեգուտիենեի խոստման, որը նա տվել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլի Վաշաձեին` Լիտվա կատարած վերջինիս այցի ժամանակ£ Ի դեպ, խոստացվել էր բանաձևն ընդունել Վրաստանի անկախության օրը` մայիսի 26¬ին, սակայն ուշացումը չի խանգարել£ Ավելին, շնորհակալություն հայտնելով Սեյմին, վրաց խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է. - Լիտվացի պատգամավորների կողմից ընդունված բանաձևը շատ կարևոր է` գրավյալ տարածքների առնչությամբ արդարությունը վերականգնելու առումով£ Նաև ընդգծել է, որ` -...սպասում է Վրաստանի գրավյալ տարածքների ճանաչումը նաև մյուս երկրների կողմից£ Այսպիսով, Վրաստանի իշխանությունները վերստին ակտիվացրել են ջանքերը` փորձելով փոխել իրավիճակն Աբխազիայի ու Հավային Օսեթիայի շուրջ£