Իշխողների հավանական թեկնածուն


Գերմանիայի իշխող կոալիցիան շարունակում է երկրի նախագահի թեկնածուի որոնումները£ Նախնական ընտրյալների շարքում են Աշխատանքի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Բուտենստագի ղեկավար Նորբերդ Լամերտը և Ներքինսաքսոնական վարչապետ Քրիստիան Վուլֆը£ DAPD գործակալության տարածած հաղորդագրության համաձայն նրանցից ամենահավանականը ֆոն դեր Լյայենի թեկնածությունն է£ Կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ` նա կանցլեր Անգելա Մերկելի կողմից ամենաընդունելին է£ Ինչ վերաբերում է մյուս երկուսին, ապա «Շպիգելի» հավաստմամբ Լամերտի օգտին խոսում է այն փաստը, որ պետական պաշտոնեական իր պարտականությունները կատարելով հանդերձ, նա միշտ կարողացել է անկախ դիրքորոշում պահպանել` վայելելով բոլոր կուսակցությունների վստահությունը£ Լյայենը ճանաչված է որպես այնպիսի քաղգործիչ, ով ունակ է վերանայել սեփական կարծիքը և լավագույնս տիրապետում է ընտանեկան ու սոցիալական ոլորտի խնդիրներին£ Հիշեցնենք, որ Գերմանիայի նոր նախագահի ընտրությունը նշանակված է հունիսի 30¬ին£