Հա՞ որ..


ՓՈՂ բոլորին է անհրաժեշտ£ Ընդ որում, ցանկացած պարագայում, ինչպես ժողովուրդն է ասում` դրա առկայությունը (էլ չասած` մեծ քանակությունը) երբեք էլ «մարդու գրպանը չի ծակի»£ Գումարներ պետք են նաև նրանց, ովքեր դրամառատությունից չեն դժգոհում£ Դիցուք, «Հայռուսգազարդը», որ Հանրապետության ամենահարուստ կառույցն է համարվում, օրեր առաջ դրամական միջոցներ ստանալու պայմանագիր է ստորագրել£ Հայտնի է դարձել, որ ռուսական «Գազպրոմ» բանկը գազամատակարար ընկերությանը 5 տարի մարման ժամկետով 50 միլիոն դոլար երկարաժամկետ վարկ է տրամադրելու£ Փաստորեն երկրի ամենահարուստ կառույցը պարտքով փող է վերցնում և նույնիսկ դրա դիմաց երևի թե պարտավորվել է տոկոսներ էլ վճարել£ Թե ինչու է նման պայմանավորվածություն հատկապես «Գազպրոմբանկի» հետ կայացել, որքան էլ պարզ լինի, սակայն այլ խոսակցության թեմա է£ «Հայռուսգազարդի» հայտարարությունում այնուամենայնիվ նշվում է, թե միջոցներն ուղղվելու են Հրազդանի 5¬րդ էներգաբլոկի շինարարության աշխատանքներին, ինչպես նաև իրենց ընթացիկ գործունեության նպատակներին£ Այն, որ 50 միլիոն դոլարը շինարարության փոշու որոգայթում աննկատելիորեն ու շատ արագ հալվելու է, վեր է կասկածից£ Բայց նախքան այդ էլ ակնհայտ է, որ զգալի միջոցներ էլ կառույցի ընթացիկ ծախսերի շրջանակում են մսխվելու£ Ասում են, չէ՞ շինարարական փոշին փողի ամենամաքուր լվացարարն է£ ԹՎՈՒՄ ԷՐ, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լրիվ մոռացել է Հայաստանի առաջին, բայց ոչ առաջատար բջջային օպերատորին£ Ինչ խոսք, «Արմենտելն» իր գործելաոճը չի փոխել, և այնպես չէ, որ ՏՄՊՊՀ¬ի ու բիլայնականների գործունեությունն այլևս շփման եզրեր չունեն£ Առավել ակնհայտ է, որ դժվարին ժամանակներ հաղթահարել ձգտող մրցակցային պաշտպանությանը կոչված կառույցը նմաններին հիշելու ցանկություն ու «ժամանակ» հազվադեպ է ունենում£ Եվ ահա, որքան էլ անսպասելի, բայց օրեր առաջ վերջապես ՏՄՊՊՀ¬ն հանկարծ որոշել է մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման կասկածով վարույթ հարուցել «Արմենտելի» նկատմամբ£ Հանձնաժողովի հաղորդագրությունը տեղի ունեցածի պատճառները չի կոնկրետացնում, սակայն առանց դրա էլ պարզ ու անվիճելի է, որ նման կազմակերպությունների գործունեութ յունն այնքան արատավոր է (թեև առայժմ անխոցելի է), որ անազնիվ մրցակցությունը միշտ հայտնաբերելի ու ակնհայտ է£ Իսկ վարույթին հաջորդելիք խորհրդանշական տուգանքն էլ կարելի է կարծել, որ շատ չի ուշանա£ Բայց, էլի նույն «ջուրն» է` նույն «ջրաղացով»... ԻՆՉՊԵՍ սովորաբար, այս դեպքում էլ «Բիլայնն» իհարկե հեշտությամբ չի զիջի£ Առավել ևս, երբ խոսքը տուգանքի տեսքով ինչ¬որ գումարից հրաժարվելու մասին է£ Մեկը մյուսին հաջորդող փաստերն էլ վկայում են, որ այս կառույցը ցանկացած պարագայում սխալը սխալի հետևից է գործում£ Դիցուք, նախորդ շաբաթ «Արմենտելի» ղեկավարը հայտարարեց ինտերնետի գների զգալի իջեցման մասին£ Իհարկե, հրաշալի է, երբ ապրանքի կամ ծառայության գինը խելամտորեն մոտենում է համեմատաբար մատչելիի սահմանագծին£ Սակայն պարզվում է, որ նոր գները գործելու են միայն ինտերնետի այն բաժանորդների համար, ովքեր նոր են ցանկանում օգտվել «Բիլայնից»£ Այսինքն, եթե քաղաքացին նշված հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ է համանման պայմանագիր ստորագրել և «գերության» մեկ տարվա դժվարությունը ստանձնել, ապա մինչև պայմանագրի ավարտը, այսինքն ուղիղ մեկ տարի, նշված ծառայության դիմաց նա շարունակելու է մի քանի անգամ ավելի թանկ վճարել£ Ինչպես ասում են` «օրն առավոտ էր ամպած». «Արմենտելի» պարագայում` այդ ամպածությունը չի ցրվում` ոչ միայն ապրանքանիշի նոր անուն ընտրելուց, այլ նաև 2 մրցակից ունենալուց հետո էլ£