ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ


Ամեն մի նոր առիթ հաստատում է, որ հայրենի խորհրդարանի հանդեպ վաղուց ձևավորված և մշտապես կայուն ու անփոփոխ վերաբերմունքը բոլորովին էլ հիմնազուրկ չէ£ Ընդ որում, այս տեսակետը ժամանակային սահմանումներ գրեթե չի ճանաչում, և Ազգային ժողովի հեղինակության փրկության հարցն այդպիսով մշտապես հրատապներից է£ Այլ խնդիր է, որ հեղինակություն ասվածն, իբրև կանոն ընկալվում է որպես բարձր աշխատավարձեր, բազմանդամ պատվիրակությունների արտասահմանյան գործուղումներ և, վերջապես, օրենսդիր մարմնի շենքի պարբերական նորոգումներ£ Իսկ այս ամենից օրենսդիրի հեղինակությունը ոչ միայն չի շահում, այլև ավելի է ընկնում` անտարբերություն առաջացնելով ազգընտիրների հանդեպ£ Նույնիսկ սակավաթիվ այն պատգամավորների, ովքեր բարեխղճորեն փորձում են հավատարիմ մնալ մանդատին£ Ահավասիկ. պատահաբար, բայցև օրինաչափորեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին նիստում երևան է բերվել օրենսդիրի հին ու կիսատ մնացած գործունեության վերաբերյալ բավական ուշագրավ մի դրվագ... Իր հերթին գործունեության անարդյունավետությունն «արդարացնելու», թե մեկ այլ նմանատիպ շահագրգռությամբ առաջնորդվելով` հանձնաժողովի նիստը չնախատեսված, բայց հետաքրքիր բացահայտումներով է առանձնացել£ Այստեղ նշվել է, որ դեռևս մի քանի տարի առաջ խորհրդարանը Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում որոշել է փոփոխություններ կատարել, բայց առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո մոռացել է օրինագծի գոյության մասին£ Մինչդեռ նախորդող շրջանում մեր երկրի բյուջեն զգալիորեն շահած կլիներ, եթե ազգընտիրները խոստումնալից թվացող գործի կեսից չնահանջեին, ու գների չհիմնավորված բարձրացման -իջեցման կամ պահպանման հետևանքով տնտեսվարողների ստացած չհիմնավորված շահույթները համապատասխան ուղղությամբ փոխանցվեին£ Ինչ արած£ Ով ով, բայց հանրությունը լավ գիտի, որ երեսփոխանների ճնշող մեծամասնությունը, ոչնչի առաջ կանգ չառնելով, խորհրդարանում է հայտնվել ոչ թե սեփական շահն ու բիզնեսներն օրենքների ազդեցությանը ենթարկելու, այլ ուղիղ հակառակ նպատակներով£ Ուստիև կասկածից վեր է, որ նման օրենքի գոյությունը միայն հազվագյուտ ազգընտիրների գործունեությանը չի խանգարի£ Ահա թե ինչու է ընտրվել տարբերակներից «լավագույնը»` նախատեսվող քննարկման ու քվեարկության շարունակական հետաձգումների միջոցով օրենսդրական փոփոխության հաստատումը հնարավորինս երկարաձգելու եղանակը£ Իսկ ՏՄՊՊՀ նորանշանակ ղեկավարը, շատ միամիտ ձևանալով, ակնկալում է, թե սպառողների և տնտեսվարողների աջակցությունը զգալիորեն դյուրին կդարձնի կառույցի գործունեությունն ու դրա արդյունավետությունը£ Մինչդեռ պարզ ու անվիճելի է, որ տնտեսվարողները երբեք սեփական գրպաները թեթևացնելու ճանապարհն ինքնակամ չեն ընտրի (նույնն է փաստում նաև ԱԺ գործարար հատվածի` օրենսդրական փոփոխության ընդունումը երկարաձգելուն միտված պահվածքը), իսկ քաղաքացիներն էլ վաղուց են հոգնել քամի տատանող կառույցների հետ շփվելուց£ Դիցուք, ՏՄՊՊՀ¬ն, քաղաքացին ու մինչև անգամ պատգամավորներն օրվա մամուլից կարող են տեղեկանալ, որ շաքարավազի միջազգային գները մի քանի անգամ նվազել են, Հայաստանում դոլարի փոխարժեքը նույնպես անկում է արձանագրել, ուստիև տարվա այս հատվածում նշված ապրանքատեսակի ամենանպաստավոր գինը կարող է սահմանվել... Իսկ մեզանում դարձյալ հակառակ գործընթացն է ավանդական հունով զարգանում. սպառման ծավալների մեծացումն ու գնաճն այս դեպքում նույնպես իրարից անբաժան են£ Իսկ նման իրավիճակում ՏՄՊՊՀ առաջարկած մրցակցային մշակույթի զարգացման քարոզներին հավատալը միամտություն է, եթե չասենք` մանկամտություն£ Փաստն արձանագրված է (թեկուզ մեկ ապրանքատեսակի համար), և եթե այս կառույցը իսկապես բավարար չափով կենսունակ լիներ, ապա վաղուց այլևս շաքարավազ ներմուծող միակ ընկերությունը տուգանված, ապրանքի գինն էլ զգալիորեն նվազեցված պետք է լիներ£ Այլապես, ինչ¬ որ վերափոխումների պատրանք է ստեղծվում, սակայն այն, ինչ ուղղակիորեն բոլորի աչքի առաջ է կատարվում, և նշյալ հանձնաժողովի աչքից էլ չէր կարող վրիպել, վերջինիս կողմից ակնհայտորեն անտեսվում է£ Եվ պատկերացրեք անհավատալին. ոչ թե օրենքով սահմանված լիազորություններն է այս կառույցը գործի դնում, այլ բարոյական աջակցություն է միայն ակնկալում£ Ու, չգիտես ինչու, այս մարդկանց թվում է, թե եթե Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ¬ի և ՄԱԿ¬ի Առևտրի և զարգացման կառույցի հետ ինչ¬որ պայմանավորվածություն է ձեռք բերվում, ապա խորհրդարանը փութով արտահերթ նիստ է հրավիրելու, անցյալում մնացած օրինագիծն ընդունելու է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողներն էլ հաշված րոպեների ընթացքում շեշտակիորեն նվազեցնելու են մշտապես կամայականորեն սահմանվող գները£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ