Ատոմակայանը նաև էներգետիկ հզորություն է
Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում հանրությանը ներկայացվեց ստորագրված փաստաթղթերի մի փաթեթ, որոնք պաշտոնատար մի շարք անձանց հավաստիացումներով, նոր էջ են հայ-ռուսական հարաբերություններում: Այդ պնդումները պետք է վերագրել Հայաստանի պաշտոնյաների անգիտությանը կամ իրականությունից անտեղյակ լինելուն: