Քրիստոսի արձանը` Նազարեթում


Հիսուս Նազովրեցին եկավ` նաև կուռքերի պաշտամունքից մարդկանց ազատելու, ու նույնիսկ Նրա արյամբ փրկված մարդիկ շարունակեցին ու շարունակում են այլ կուռքեր որոնել, սեփական անձերը կուռք դարձնել...…

Արաբական ծագմամբ իսրայելցի քաղգործիչ-քրիստոնյա Շլայան Բիշարան, անշուշտ, անկեղծ, անշահախնդիր մղումներով է որոշել Աստծո Որդու` աշխարհում ամենամեծ արձանը կանգնեցնել Նրա ծննդավայր Նազարեթում: Այն Ռիո-դե-Ժանեյրոյում տեղադրված հայտնի կոթողի մեծացված պատճենը կլինի:

Քրիստոնյաներին և հուդայականներին միավորող «Ուխտի որդիներ» կուսակցության հիմնադիր Բիշարան արդեն միջոցներ է հավաքագրում` իր ծրագիրն իրագործելու: Արձանի չափերը կախված կլինեն հավաքվելիք գումարի չափերից:

Արդյո՞ք Նազովրեցին կողջուներ այսպիսի նյութականացումը. մամոնան պետք է որոշի Աստվածորդու պատկերի մեծությունը...

Ի դեպ, ներկայումս Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը գտնվում է Լեհաստանի հարավ-արևելան Լյուբուշսկի վոյեվոդայի Սվեբոձին քաղաքում: Դրա ընդհանուր բարձրությունը շուրջ 52 մետր է, իսկ Ռիո-դե-Ժանեյրոյում գտնվող «Քրիստոս-Փրկիչ»-ը` 39 մետր (պատվանդանով) (տեղեկացրել է PrΖvdΖ-ru-ն):