«Ստորգետնյա գործարք»


Ուկրաինացի միլիարդատերը 80 միլիոն դոլարով գնել է լոնդոնյան մետրոյի լքյալ կայարանը:

Իսկ BroΗΘton RoΖd այդ կայարանը հիրավի պատմամշակութային արժեք է: Կառուցվել է 1906 թ., Լոնդոնի կենտրոնում` Վիկտորիայի և Ալբերտի արվեստների թանգարանի կողքին: 1934 թ. այն փակվել է` ուղևորների սակավության և հարևան կայարանին մոտ լինելու պատճառով: Մի քանի տարի անց այն հանձնվել է Անգլիայի պաշտպանության նախարարությանը և Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին օգտագործվել է որպես հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարական հենակետ: Հետագայում վերածվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի ուսումնական կենտրոնի (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Այս տարի օգոստոսին երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իր ունեցվածքի մի մասը` ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում: Եվ ահա հայտնի է, որ ստորգետնյա կայարանը գնորդ ունի: Պնախարարությունն էլ հաստատել է, որ վաճառքի նախնական պայմաններն արդեն համաձայնեցված են, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը պետք է ավարտվի 2 ամսում:

Բրիտանական մետրոպոլիտենի ղեկավարությունն այս գործարքը որակել է «Երկրի մշակութային ժառանգության մի մասի մեծ կորուստ»: Լրատվամիջոց ների տվյալներով` այդ լքյալ մշակութային արժեքը վաճառվել է ուկրաինացի միլիարդատիրոջը` 50 միլիոն ֆունտով (80 մլն դոլար):