Ծեծվել է առնվազն 26 լրագրող


Համենայնդեպս, Կիևի միլիցիան ճիշտ այդքան դիմում է ստացել ու նույնքան քրեական գործ է հարուցել` քաղաքի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ հարձակումների փաստերով:Ինչպես հաղորդել է «Կորեսպոնդենտ.net»-ը, երկու գործ հետաքննում է ՆԳ նախարարությունը, մնացյալը հանձնվել է դատախազություն:

Տուժած լրագրողների ցուցակում, որը ԶԼՄ-ների և սոցցանցերում եղած նյութերի հիման վրա կազմել է լրագրող Զոյա Կազանժին, հաշվվում է ավելի քան 50 մարդ: Ըստ այդ տվյալների` նրանց մեծամասնությանը ծեծել են միլիցիայի աշխատակիցները. հիմնականում` «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները` արհամարհելով լրագրողական վկայագրերը: Ավելի հաճախ ծեծի են ենթարկվել օպերատորներն ու լուսանկարիչները, որոնցից միլիցիոներները պահանջել են դադարեցնել նկարահանումները: Փաստորեն հասարակական կարգի պահապանները խոչընդոտել են նրանց աշխատանքը. բնականաբար` ո´չ իրենց քմահաճույքով: Եվ այնքան ինքնամոռաց ու վստահ են գործել, որ տեղական լրատվամիջոցներից բացի բռունցքների ուժով փորձել են լռեցնել նաև միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչ ներին: Եվ տուժողների շարքում հայտնվել են Reuters, AssociΖted Press, Agence FrΖnce-Presse, EuroΘeΖn PressΘhoto Agency գործակալությունների աշխատակիցները: Բնականաբար նաև ռուսաստանցի լրագրողներ:

Չէ˜, հետխորհրդային այսպես կոչված «չկողմնորոշված» տարածքներում լրագրողներն անցանկալի անձ են դարձել: Ախր շա˜տ թափանցիկ են ներկայացնում իրականությունն ու շա˜տ արագ: Հաճախ նույնիսկ մեկնաբանություններ չեն անում, որ գոնե դրանից կառչեն ու սխալներ պեղեն բառերի տակ…