Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Հերթական անգամ այս հարցն սկսում է արդիական դառնալ: Ինչպես և բնորոշ է նմանատիպ նախընտրական իրավիճակներին` «ո՞ւմ օգտին քվեարկել» խնդրի բանալին որոնելիս, ընտրազանգվածը դարձյալ լուրջ երկընտրանքի առաջ է:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ

Երեկ, ԱՄՆ այցի վերջին օրը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետդեպարտամենտում առանձնազրույց ունեցավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, մասնակցեց հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին եւ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո, մեկնեց Փարիզ:

Երկխոսության կոչ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին երկխոսության ու հաշտության կոչ է արել: Այս մասին հաղորդում մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ` վկայակոչելով հոկտեմբեի 19-ին The Wall Street Journal պարբերականի եվրոպական սյունակում Թուրքիայի վարչապետի հրապարակած հոդվածը:

ՑԱՎՈՏ ՀԱՐՑ

Ց Մեր երկրի բուհական համակարգում ընթացող բարեփոխումներին առնչվող հարցերի շուրջ Նախագահ Ռ. Քոչարյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունում խոսվեց բուհերում կրեդիտային համակարգի ներդրման, եռաստիճան կրթական համակարգի անցնելու և ուսման որակի գնահատման միասնական չափորոշիչներ սահմանելու խնդիրների մասին:

Հայուհին պետք է գնահատի իր ներուժը

Հասարակական կյանքում կնոջ դերի արժևորման փորձեր միշտ էլ եղել են: Ու թեև հատկապես քաղաքական գործընթացներում առավել ընդգծվում է տղամարդու դերակատարությունը, այդուհանդերձ, այսօր էլ շրջանառվում է այն տեսակետը, թե կինն է հասարակական-քաղաքական գործընթացի շարժիչ ուժը:

Հուշամեդալ` Հարութ Սասունյանին

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ազգանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած մեծ ավանդի համար Հարութ Սասունյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետ Սերժ Սարգսյանը հուշամեդալը Հարութ Սասունյանին հանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ` Լոս Անջելեսում:

Քաղաքապետը` ընտրովի, համայնքապետերը` նշանակովի

Մինչև Սահմանադրության նոր տարբերակի ընդունումը Երևանը Հայաստանի մարզերից մեկն էր: Երկրի նորացված գլխավոր օրենքի դրույթներից մեկի համաձայն մայրաքաղաքի կարգավիճակը փոխվեց. Երևանն այլևս համայնք է:

Վերջնաժամկետ... կլինի՞ այն վերջինը

Երևանի փողոցների խցանումներն արդեն սովորական են: Արդեն սովորել ենք և արդեն չենք զարմանում:

Սպասենք ու կտեսնենք

Բազմահազարանոց հանրահավաք հրավիրելու ակնկալիքը ընդդիմադիր ուժերի համար կուտակված ասելիքն արտահայտելու և պայքարի ուղիները հիշեցնելու հնարավորություն է:

Չելնի՞նք Սասուն, մտնինք Վան

Իշխանությանն ու ընդիմությանն իբրև այլընտրանք ներկայացողի կեցվածք որդեգրած ՀՅԴ-ն, իր ավանդական սկզբունքներին հավատարիմ, երբևէ չի համագործակցի այն ուժերի հետ, որոնց քաղաքականությունը երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների ու նաև ԼՂ-ի հակամարտության հարցում տարբերվում է ՀՅԴ մոտեցումներից:

Հնարավորինս միասնական

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը հանգամանալից վերլուծությունների արդյունքում եկել է մի եզրահանգման` «և° նախորդները, և° ներկաները իրենց գործունեությամբ ապացուցել են` չեն կարող երկիրն առաջ տանել»: Լուրջ խնդիրների և մարտահրավերների դիմագրավումը, ըստ Շ. Ք.-ի, պահանջում է որակական փոփոխություններ կամ բարեփոխումներ, որն էլ կնպաստի երկրի շատ արագ զարգացմանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր ՀՀ ՊՆ Դր. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հասարակական և փորձագիտական քննարկման կներկայացվի ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը, որի մշակման գործընթացը, կառուցվածքն ու բովանդակությունը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը:

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ-ԶՈՐԱՀԱՎԱՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆՈՒՄ Անցել է 15 տարի, բայց դժվար է հավատալ, որ չնայած սպարապետի նախազգուշացմանը` «զորագունդը կռվելու է ամենավտանգավոր ճակատում, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ», հաջորդ առավոտ իսկ Հայաստանի բոլոր` նույնիսկ ամենահեռավոր շրջաններից 500-ից ավելի կամավորականներ Երևան` Մայրաքաղա քային զորամաս փութացին, «Արծիվ-մահապարտների» գումարտակը կազմավորեցին, նետվեցին Արցախ£ Ազգային-ազատագրական գոյամարտի ամենաօրհասական պահին նրանք ոչ միայն անառիկ պահեցին Արցախի ոգու հավերժության միջնաբերդը` Գանձասարը, այլև մարտնչող կամավորականներին, նոր կազմավորվող ազգային բանակի զինվորներին ինքնավստահություն ներշնչեցին սեփական ուժերի, հավատ` վերջնական հաղթանակի նկատմամբ£ Անցել է 15 տարի, ու նրանք դարձյալ Մայրաքաղաքային զորամասում են£ Նոսրանում, հետզհետե նոսրանում են մահապարտների շարքերը, տարիների հետ պատերազմական վերքերն ավելի ու ավելի են զգացնել տալիս£ Ու բոլորը հիշում են այն` արդեն պատմական դարձած օրը, երբ այս նույն շարահրապարակում զգաստ կանգնեցին ըստ բնակավայրերի, դասակների բաժանվեցին£ Սպարապետը, որ դանդաղ անցնում էր շարքերի միջով, մի ճաղատ տղամարդու նկատեց£ Ակամա կանգ առավ. -Քանի՞ տարեկան եք« հայրիկ£ -Հիսուներեք£ -Դե գնացեք տուն, թող ջահելները կռվեն£ -Պարոն նախարար, խնդրում եմ, մի վիրավորեք£ Երբ 1965 թվականին` ընդհատակյա շարժմանը, Ապրիլի 24-ի ցույցերին մասնակցելու համար ինձ տանջում էին պետանվտանգության նկուղներում, այս ջահելները չէին ծնվել£ Ի¯նչ ասեր, անուն-ազգանունը հարցրեց, փորձեց մտապահել£ Հեռվից նկատեց Սամվել Շահմուրադյանին£ Տաք-տաք խոսում էր Ալեքսանդր Թամանյանի թոռան` ֆիզիկոս, ստորգետնյա լաբորատորիայի վարիչ Շուրայի հետ£ Գլխով սառը բարևեց© «Թե` դուք ինչ գործ ունեք£ Մտավորական եք, գնացեք ձեր գործով զբաղվեք»£ Անմեղ հայացքով մի տղա` մի իսկական երեխա, չէր սափրվել, որ մեծ երևա£ Չկարողացավ անտարբեր անցնել. -Տղա ջան, որտե՞ղ ես սովորում£ -Համալսարանում£ -Բա ինչի՞ ես դասից փախել£ -Չեմ փախել, գիշերը Ձեր ելույթը լսել եմ, քունս չի տարել£ Չէ, դա լինելու բան չէր, ինքն այդ իրավունքը երևի չուներ£ Շարքերից ելավ, կտրուկ հետ շրջվեց© -Բոլոր չամուսնացածները ու նրանք, ովքեր իրենց ծնողների միակ արու զավակն են, դուրս գան£ Էրիկ Բաղդասարյանը, Գագիկ Յոլչյանը, որոնց դեռևս Բերձորի մարտերից էր ճանաչում, առաջացան£ Հետները էլի մի քանի տասնյակ հոգի£ -Դուք չեք կարող մահապարտ դառնալ, մեզ հետ Ղարաբաղ գալ£ Հենց հիմա հեռացեք£ Էրիկն ու Գագիկը գիտեին բնավորությունը£ Պատրաստակամ ձայնեցին© -Լսում ենք, պարոն նախարար£ Մի քանի օր անց սակայն, երբ շարասյուները Ղարաբաղ էին շարժվում« տարբեր բեռնատարների թափքին երկուսն էլ նստած էին£ Հետներն այն մի քանի տասնյակ արծիվ-մահապարտ ներ, ովքեր ոչ ամուսնացած էին, ոչ էլ տանը քույր կամ եղբայր ունեին... ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ԵՐԴՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ Մթնշաղը դանդաղ, ասես կաշկանդվելով է պարուրում Երևանը£ Արծիվ-մահապարտները Մայրաքաղաքային զորամասից շարժվում են դեպի Եռաբլուր£ Նրանք ծաղիկներ են դնում Գանձասարի պաշտպանական մարտերում զոհված 35 մահապարտների, հաղթանակից հետո` վերքերից, պատերազմում ստացած տարբեր հիվանդություններից մահացած տասնյակ զինընկերների շիրիմներին, խոնարհվում իրենց գլխավոր հրամանատարի` Վազգեն Սարգսյանի հուշարձանի առջև£ Արարողությունը տեղի է ունենում հանդիսությունների հրապարակում£ Յուրաքանչյուրը վառում է իր մոմը£ Ինչ լավ է, որ թեև խունացած, խամրած, պահպանվել են 15 տարվա վաղեմություն ունեցող կադրերը£ Երկինք մխրճվող սալապատին հայտնվում է Գարիկ Շառոյանի դիմապատկերը, որը մոմերի թրթռացող լույսի ներքո ընթերցում է արծիվ-մահապարտների երդումը£ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն անգամ, որ միշտ զուսպ, հավասարակշիռ է, խռովքը չի կարողանում սքողել. -Ի¯նչ տղա էր Գարիկը, վերջին օրը զոհվեց£ Մեծ նկարիչ էր դառնալու£ Էկրանի Գարիկը, սակայն, չգիտի, որ զոհվել է£ Նա արհամարհում է մահը, հանդուգն ու հախուռն ավարտում տեքստի ընթերցումը. -Երդվում եմ£ Մահապարտների` հուշերի՞ց, թե՞ տարիների տվայտանքներից դողդողացող բռունցքները բարձրանում են վեր, նրանք նույն կամքով, նույն վճռականությամբ կրկնում են. -Երդվում ենք... ԵՐՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ԱՅՑ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ Տասնհինգ տարի առաջ, երբ մահապարտների շարասյուներն անցնում էին Արարատյան դաշտավայրով, բոլոր մեծ, անգամ փոքր բնակավայրերում նրանց կանգնեցնում, աղուհացով, բերք ու բարիքով էին դիմավորում£ Ահա այս ոլորանում էր, որ 1992-ի դժվար աշնանամուտին մի ծերունի խոյը գրկած ընդառաջ եկավ, ասաց. -Պահել-մեծացնելու եմ, որ ձեր հաղթանակով վերադառնալու օրը ձեր ոտքերի առջև մատաղ անեմ£ Արարատ լեռան մատույցներում, վերջին անկյունադարձին շարասյունը թեքվում, կանգ է առնում Վազգեն Սարգսյանի առանձնատան բակում£ Սպարապետի հուշահամալիրի առջև արծիվ-մահապարտներին դիմավորում է Գրետա մայրիկը£ Բոլորն ակնածանքով հակվում, համբուրում են նրա աջը, գլխավոր հրամանատարի արձանի շուրջը շարվում հանդիսավոր տողանի£ Գումարտակի համակարգող, գեներալ¬մայոր Աստվածատուր Պետրոսյանը ընթերցում է «Արծիվ-մահապարտներ» ռազմա-հայրենասիրական կազմակերպության հրամանը£ Գումարտակի Հաղթանակի 15-ամյակի կապակցությամբ ստեղծվել է «Վազգեն Սարգսյան» հուշամեդալ, որին առաջինն արժանանում է գլխավոր հրամանատարը£ Բուռն ծափահարությունների ներքո Աստվածատուր Պետրոսյանը շքանշանը հանձնում է սպարապետի մորը£ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Հասնելով Արցախ` Մարտակերտի Վանք գյուղը, արծիվ-մահապարտները հանգրվանում են այնտեղ, որտեղ իջևանել են տասնհինգ տարի առաջ£ Ատաղձագործարանի նախկին խարխուլ մասնաշենքերը, սակայն, որի սրահներում նրանք զինադադարի բացառիկ պահերին ճաշում ու գիշերում էին, չկան£ Փոխարենը սփռվել է հյուրանոցային արդիական համալիրը, որն օղակված է ջրվեժներով ու շատրվաններով, ուռիների ստվերի ներքո սահող ջրանցքների լուրթ կոհակներով£ Ոչինչ, որ արծիվ-մահապարտներին շրջապատած աղմկոտ մանուկները ոչ մեկին չեն ճանաչում£ Նրանց կայծկլտուն հայացքներում, գյուղի վրա տարածվող անխռով աղջամուղջում, նույնիսկ ցորենի յուրաքանչյուր ծանրացող հասկում անհուսալի թվացող պահին Հայաստանից օգնության հասած կամավորականների հաղթանակի արտացոլանքը կա£ Գանձասարի գավիթում գոհաբանական աղոթքներով, խաչով ու բուրվառներով մահապարտներին դիմավորում են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վանքի վանահայրը` տեր Հովհաննես քահանան, որը մասնակցել է գումարտակի գրեթե բոլոր մարտական գործողություններին, հոգևոր դասը£ Վաղուհասի ճակատի հրամանատար Արթուր Ալեքսանյանը` Ամարասի Արթուրը գավիթ է բերում վանքի` թշնամու գնդակներից ու արկի բեկորներից ծվատված, բայց հաղթական փողփողացող դրոշը£ Արծիվ-մահապարտները, ինչպես 15 տարի առաջ նույն օրը, շարվում են ըստ դասակների, մարտական առաջադրանք ստանում£ Այնուհետև տեր Հովհաննեսի, գումարտակի հրամանատար Հովսեփ Հովսեփյանի առաջնորդությամբ եկեղեցի են մտնում, որպեսզի ինչպես 15 տարի առաջ, վճռական ճակատամարտից առաջ մկրտվեն, հաղորդություն ստանան£ Միայն թե այս անգամ մահապարտների փոխարեն մկրտվում, հաղորդություն են ստանում նրանց զավակները£ Կարենի որդին մինչև անգամ ուխտում է. -Ես որ մեծանամ մահապարտ պիտի դառնամ, որպեսզի թշնամիներից հայրիկիս ոտքը ետ խլեմ, նրան վերադարձնեմ£ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆ-ՀԱՂԹԱՀԱՆԴԵՍ ՉԼԴՐԱՆՈՒՄ Չլդրանն իր Ամենափրկիչ վանքով, Կարմիր եկեղեցիով, Հնձախութ գյուղատեղիով, Սառնատուն քարայրով հավերժական է թվում, սփյուռքահայ բարերարների` հատկապես Տիգրան Իզմիրլյան հիմնադրամի ներդրումներով ամոքում է պատերազմի վերքերը£ Փլատակված ու ավերված տները, հրդեհված այգիները, որոնք հակառակորդի անգթության ու ատելության անխոս վկայություններն են, հետզհետե վերանում են£ Գյուղի կենտրոնում հառնում է վերջին նորակառույցը` Մարտական փառքի պանթեոնը, որտեղ հանգչում են Չլդրանի ինքնապաշտպանական ջոկատի 23 ազատամարտիկները£ Ոչ, 24-ը, հուշահամալիրի պատից այցելուներին ժպտում է նաև Յուրի Նովատորովի դիմապատկերը, որը հեռավոր Զելինոգրադից եկել, զոհվել է Արցախի ազատագրության համար£ Փառքի պանթեոնում արծիվ-մահապարտները խաչքար են տեղադրում` ի հիշատակ իրենց այն զինակիցների, ովքեր նահատակվեցին Չլդրանի մատույցներում£ Առաջին վճռական մարտերը հենց այս նույն հովտում տեղի ունեցան, այստեղ մահապարտներն ապրեցին առաջին զոհերի մորմոքը, անդրանիկ հաղթանակի բերկրանքը£ «Իքս» դասակի մարտիկ, ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, հայկական պարերի միջազգային մրցույթների դափնեկիր Գագիկ Գինոսյանը նկարագրում է, թե ինչպես է խփել հանդիպակաց բարձունքից իրենց դիրքերը խուժած թշնամու առաջին տանկը£ Արծիվ-մահապարտների հաղթանակի 15-ամյակի կապակցությամբ Գագիկը Չլդրան է եկել իր գլխավորած «Կարին» ազգագրական համույթով£ Թնդում են դհոլն ու զուռնան, ազգային տարազով աղջիկներն ու տղաները գյուղի նորակառույց դպրոցի մարզահրապարակում շուրջպար են բռնում, ու պատմական արդարության, ճշմարտության հաղթանակի բերկրանքը սփռվում, համակում ու միավորում է համայն հայությանը... «Արծիվ-մահապարտների» գումարտակը կռվել-հաղթել է տասնհինգ տարի առաջ, կռվել-հաղթել է երեկ, կռվում-հաղթում է այսօր£ Եթե հարկ լինի` կկռվի, կհաղթի վաղը... Պուճախասեր ազգային աղետ, ԱԺ օրենքներին մեռնող, անիծված, իմաստակող, ցեխարձակվող, հացկատակ... Քո իսկ մտավարժանքներն են, ճամարտակող ինքնամեծար` կարծես հենց քո° մասին:

Իսկապես, ինչո՞ւ ես իմաստակում, ընկերուհի ալվարդպետրոսյան

Հայտնի իրողություն է` մարդկային մի տեսակ կա, որն ինքնափառաբանումը գերնպատակ դարձրած, իր չունեցած արժանիքների չոնգուրն է ծլնգացնում£ Մինչդեռ բարոյական իրավունքի բռնաբարված միֆը նույն չոնգուրի ծաղրական հնչյուններով է պղծվում անվերջ£ Հիրավի, ամենաահավորն արարածներից, քաղցած, կամ ավելի ստույգ` չհագեցող կինն է£ Անհիշելի ժամանակներից իրեն մտավորական, գրող ու նաև կուսակցության հենասյուն երևակայող ոմն ընկերուհի ալվարդպետրոսյան հայհոյախոսությունը ասպար դարձրած, ցեխոտ մատներով բծեր է որոնում` ում վրա պատահի£ Այս անգամ էլ` «Ի շրջանս յուր»` «Ավանգարդն» է փորձել իր թիրախներից մեկը դարձնել£ ՉԷ¯, իսկապես ծերացել ես, ալվարդպետրոսյան£ Զառամախտը դուռդ է թակում, բայց նենգությունը չի լքել քեզ ու արդեն չես կարողանում «այրակերպ» կնոջ փարաջայով կոծկել այն£ Երևի պատճառն այն է, որ սեքս բառն արդեն մեծատառով ես գրում (ի նշան խորին խոնարհմա՞ն) ու ի լուր ամենքի ամոթ համարում դրա մասին խոսել ու մտածել£ Ցեխարձակվելը հենց քեզ նմանների բնազդ-արհեստն է. այդ պատճառով էլ չես կարող հոգուդ ցեխոտ գանձարանից այլոց բաժին չհանել£ Անպատկերացնելիորեն համբերատար ու բարյացակամ է հարյուր մի քանի ամյա կուսակցությունը, որ քեզ նմանին ոչ միայն հանդուրժում է իր շարքերում, այլև խոսա¬փող է դարձնում, խոսա-փող «նվիրում»` այն էլ երկրիս բարձրագույն ատյանում£ Չէ¯, հաստա°տ` մի նոր Խորենացի է մեզ անհրաժեշտ` քեզ նմանների ողբը ողբալու£ Մեր ընթերցողի ներողամտությունը հայցելով, ստիպված ենք մեջբերել ալվարդպետրոսյան դաշնակցական¬ընկերուհու զազրախոսությունը թերթերից մեկում (թերթի անունը կարևոր չէ, որովհետև կուսակցական ակտիվիստուհու վերամբարձ պոռոտախոսությունը չտպագրելը անհետևանք չէր մնա). «Թեև գիտեմ, Հայաշնչությամբ ծծերը լեցուն մի առաքինի Նուարդ կգտնվի, որ ինձ նորից անառակության մեջ մեղադրի. «Ավանգարդ» թերթում£ Պարզվում է` այդ թերթը դեռ կա£ Կարծում էի` ԽՍՀՄ¬ի հետ գնացել է Լեթայի ծոցը£ Իսկ Հայաշնչության ներշնչանքը որոմի պես բարգավաճում է մեր այս քարաստանում»£ Ների°ր, Ընթերցող` ալվարդպետրոսյանածին այս հայհոյախոսությունը քեզ պարտադրելու համար, բայց այն վիրավորանք չէ թերթին£ «Տիկինը» խոսում է իր մասին£ Բնականաբա°ր£ Կանացիության, նազանքի խորհրդանիշ կուրծքը նրա նմանների համար «ծծեր» են եղել բոլոր ժամանակներում£ Իսկապես` անողոք է բնությունը. դաժանորեն պատժում է իրենից հեռացածներին£ Բայց… անողո՞ք է արդյոք, թե՞ արդարամիտ. մեկին կանացի հմայք է տալիս, մեկին էլ` մաղձի անպարփակ առատություն£ Եվ, ինչպես նկատեցիր, սիրելի Ընթերցող, քո իսկ քվեով Խորհրդարանում ժամանակ մաշելով իր համար վաստակ ապահովող «ազգընտիրդ» ինքն է խոստովանում` «…որ ինձ նորից անառակության մեջ մեղադրի»£ Այսինքն` մի°շտ են մեղադրել£ Այսօր էլ, հենց չարաբաստիկ այս հրապարակման առիթով ալվարդպետրոսյան զազրաբարբառի ժամանակակիցները վերստին հիշեցին, թե ժամանակին ո¯նց էր ինքնաբավությամբ տարածում, թե ում է նվիրել իր կուսությունը, ում հետ է անկողին մտել£ Էրոտիկայի քաղցի՞ց է երևի առաքինի Նուարդի դեմ այդքան չարացել` հետն էլ Հայաշնչության դեմ է կռիվ մղում£ Ոչ միայն ի հեճուկս քեզ, այլ` շնորհիվ իր անաղարտ կենսագրության և ի փառս իր ընթերցողների, կենսագրության հարգը գրպանի տարողությամբ չչափող իր բարեկամների` «Ավանգարդը» կա°, ու ինքդ էլ հրաշալի գիտես այդ, հայհոյաբերան քրմուհի£ Գիտես և ավելի քան մեկ տարի «ի շրջանդ» իբր խոցող բառեր ես որոնել` հեկտարանոց «դեսից-դենից` ոչնչափնթոր» «թեմայով» կցմցանքիդ տողամիջում կծմծելո՞ւ£ Տպավորությունն այն է, որ սեքսակարոտ մի ծերացյալ, կտրուկ «քնարական» շեղում է անում «համազգային» խորհրդածություններից` թոթափվելով «Ավանգարդ» թերթի` իր համար ծանրամարս մի շարք հրապարակումներից և հատկապես 2006 թվականի թիվ 34-ում տպագրված «Դառնապտուղ ծիրանենին կանգուն տոհմածա՞ռ…» անաչառ թատերախոսությունից իրենում ափեափ կուտակված մաղձից, որի ժայթքումից իսպառ տկարանում են ավանդապահ, ազգասեր հայ կնոջ իր «վսեմ ու առաքինի» նկարագիրը:

6. Հայրենիքը արյան

(լրագրողի մտորումներ) (սկիզբը` թիվ 34-36, 38-39-ում)մորմոք է, ոգու կարոտ Լեզվի միասնականության ապահովման խնդրից ոչ պակաս կարևոր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնականության ապահովման խնդիրը: Որովհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր մեծագույն Ազգային Արժեքների շարքում իր պատվավոր ու անփոխարինելի տեղն ունեցող եզակի կառույցներից է:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-39-ում) - Ես չգիտեմ անգամ ինչ ասել, կարծես հեքիաթ լինի... - Այո, հեքիաթ,-մեղմ արտասվելով տխուր ասաց մայրը: Լենան հասկացավ, որ եթե հենց հիմա ինչ-որ բան չասի, մայրը այլևս երբեք ոչինչ չի պատմի:

Տոլստոյի հեռացող ստվերի ցոլքերը

Ինչ-որ չգրված օրենքով, ասես տարերայնորեն, ինքնաբուխ մեր մշակութային առօրյան խայտաբղետ բովանդակալից իմպուլսներով հոգևոր թմբիրից սթափեցնող հագեցվածություն է ստանում հատկապես աշնան ամիսներին: Ամառային հարաբերական հանգստից հետո վերսկսված բնականոն ստեղծագործական կյանքի ռիթմին անսովոր արագություն և իմաստ են հաղորդում, նախևառաջ, ավանդական դարձած «Արմմոնո»-ն ու «Հայֆեստ»-ը:

Հայկական միակ կրկեսային գերդաստանը

Վերջերս Քյոլնի հեռուստաշոուի ժամանակ կրկեսային quick change (աճպարարային վերափոխություն) ժանրում Սոս և Վիկտորիա Պետրոսյանների սահմանած ռեկորդը Գինեսի գրքի լոնդոնյան ասոցիացիայի կողմից ընդունվեց և գրանցվեց հենց ստուդիայում£ Առաջին հայացքից, թվում է, թե աշխարհում ամենաարագ զգեստափոխության (2 րոպեում` 16 հանդերձանք)` մեր ազգային սնապարծությունը շոյած փաստի միջազգային ճանաչմանը հասնելու համար կրկեսային զույգը առանձնակի ճիգեր չի գործադրել£ Երբ աշխույժ դյուրությամբ է մատուցվում ստեղծագործական տառապանքի արդյունքը, նրանում անզեն աչքով գրեթե անկարելի է նկատել նախորդած համառ ջանքերի հետքերը£ Մինչդեռ... 1. Լեոնիդ Ենգիբարյանի ներշնչանքով Պետրոսյանների կրկեսային «դինաստիայի» նախահայրը մեր լեգենդ դարձած տխուր ծաղրածուն է` հնարամիտ աճպարարությամբ ու հրաշալի պլաստիկայով ստեղծած ծիծաղաշարժ կոլորիտային կերպարաշարով իր արվեստին հաղորդակցվածների մտապատկերում անջնջելի մնացած արտիստը£ Թբիլիսիի «Սաքարթվելո» կինոթատրոնում մոտ հարյուր անգամ նրա մասնակցությամբ նկարահանված «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը նայելով էր, որ կրկեսի պաշտամունքով վարակվեց «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի 20-ամյա գեղարվեստական ղեկավար ու ներկայիս տնօրեն, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սոս I¬ը£ Եվ անցավ դեպի կրկես տանող իր ճանապարհը` ավարտելով Մոսկվայում գործող միակ կրկեսային ուսումնարանն ու ընդգրկվելով Ենգիբարյանի կոլեկտիվում£ Դիպլոմային աշխատանքով` «Դհոլների համար»¬ով շրջեց 120 երկրներում£ Անփոխարինելի ուսուցչի վաղաժամ կորստով «երես թեքեց» կրկեսից` զբաղվելով էստրադային ժանրով, ռեժիսուրայով, պարով, ֆուտբոլով£ Սցենարներ ու պատմվածքներ գրեց, Հայպետդրամայում Գիքոր խաղաց… Հեղինակեց «Հայկական կրկես» գիտական աշխատությունը£ Եվ ուսուցչի երբեմնի հորդորներին անսալով` վերստին ձեռնարկեց հայկական կրկեսային ավանդների վերականգնմանն ու զարգացմանը` նեցուկ ունենալով ժառանգականության կանչով իր որդեգրած արվեստի սիրով կրակված որդուն ու դստերը, ապա` թոռներին£ Նաև` երաժիշտ կնոջն ու իրավաբան հարսին£ Ի դեպ, ռեկորդակիր համարի զգեստները կարվել են կնոջ երևակայությամբ ու շնորհալի ձեռքերով, 2 տարվա ընթացքում£ Միաժամանակ` Պետրոսյանները դարձան կրկեսային վարպետների մեծ ընտանիքի լիիրավ անդամը£ Սոս II¬ի կնքահայրն ու հմտությունների գնահատողը եղավ ինքը` Ենգիբարյանը, Սոս III¬ինը` Յուրի Նիկուլինը£ Նկատի առնելով կրկեսի թելադրած կենսակերպը` մշտական հյուրախաղեր, տեղափոխություններ, «ճամպրուկային» տրամադրություն, գնչուական թափառախմբի կարգավիճակ. ¬ Սոս I¬ը որպես ծնող ոգևորված չի եղել հետնորդների` իր ուղիով ընթանալու երազանքով£ Ամեն հաջորդ սերունդ ինքն է ապացուցել սեփական պիտանիությունը կրկեսին ու հաստատվել նրանում ունակությունների կոնկրետ դրսևորումներով£ Զուգահեռաբար հոր կրկեսային ստուդիայում և պարարվեստի ուսումնարանում հեռանկարի հույսեր ներշնչող Սոս II¬ի կյանքում ճակատագրական է եղել 1990¬ին Ռիգայում անցկացված Կրկեսային արտիստների միջազգային մրցույթում շահած Մեծ մրցանակը, որից հետո Յուրի Նիկուլինի կոլեկտիվին է անդամագրվել£ 1995¬ից սկսել է զբաղվել աճպարարային վերափոխությամբ` ներգրավելով կնոջն ու քրոջը£ Մի շարք արենաներում հայտնի դարձած այս եռյակից շուտով անջատվել է քույրը` Երևանում հոր վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով£ Երբևէ կատվից վախեցող Նաիրա Պետրոսյանն այսօր վագրի հետ է աշխատում, մեր կրկեսի միակ կենդանավարժն է, բեմադրիչն ու հաղորդավարը, ստուդիայի ղեկավարը£ Մոր հետքերով է գնում արդեն արենա դուրս եկող 10-ամյա որդին` Հրաչիկը£ Պետրոսյանների գերադաստանի ավանդույթներին հավատարմության նախադրյալներ է ցուցանում 7-ամյա Տիգրանը ևս£ Ուրեմն` ապագայի հետ կարելի է կոնկրետ հույսեր կապել£ Հատկապես 10-ամյա Սոս III¬ի փայլուն հաջողությունից հետո Հոլանդիայի Արնեն քաղաքում անցկացված Աճպարարների միջազգային փառատոնում, որտեղ նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը£ Նորանոր նվաճումները, միջազգային ճանաչումը նոր հրավերներ ու առաջարկություններ է հրամցնում Սոսերի «դինաստիայի» ճյուղավորումներին£ Եվ շրջում են նրանք աշխարհի արենաներով` ժամանակ չգտնելով մեկտեղվելու, գեթ կարոտի պապակը հագեցնելու£ Երկար տարիների ընթացքում միակ առիթը, Ֆրանսիայում Հայաստանի օրերի շրջանակներում, Լիոնում «Երևանյան ռիթմեր» ծրագրով տրված, երեք Սոսերին միևնույն բեմում հավաքած երկու ներկայացումներն էին£ 2. Երևանյան կրկեսի առօրյան Երկար տարիներ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում պլաստիկա, ռեժիսուրա, օրիգինալ ժանր և բեմական շարժում դասավանդած Սոս I¬ը, հաշվի առնելով կրկեսային արվեստի պարտադրած տարիքային ցենզը, կազմակերպչական ու ստեղծագործական փորձն ու ներուժը վերջնականապես կենտրոնացրեց ստուդիական ներարկման վրա£ Կրկեսային կյանքի աշխուժացմանն այսօր պարտական ենք Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող նրա ստուդիայի սաներին£ Տարբեր երկրների (Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա...) կրկեսային խմբերի հյուրախաղերի կազմակերպմանը զուգաընթաց նախաձեռնվում են անվանի վարպետների (Լեոնիդ Ենգիբարյանի, Ստեփան Իսահակյանի, Հակոբ Ուզունյանի) վաստակը հավերժացնող միջոցառումներ£ Մեծ շուքով մի ամբողջ տարի նշվեց հայկական կրկեսի կեսդարյա հոբելյանը£ «Կենդանիների աշխարհում» տեսլարանից (2004) հետո ժամանակակից տեխնոլոգիաների վերջին նվաճումներով, ստեղծվեց «Աճպարարային տեսլարանը»` «աճպարարային կերպարանափոխություն» ռեկորդակիր համարի հաջողության գրավականը£ Գործունեության մասշտաբները կարելի է ընդլայնել, բայց առանց հովանավորների մեր օրերում դա ուտոպիա է£ Առանց այդ էլ ինքնահատուկ «աճպարարությամբ» է հաջողվում պահպանել եղած տնտեսությունը, որը սեփականաշնորհումից հետո, փառք Աստծո, կրկեսի մարդկանց տնօրինության տակ է£ Կրկեսը բարդ ու ծախսաշատ մեխանիզմ է£ ԱՊՀ երկրներում նրա բարգավաճման համար ոչ միայն մեկենասները, այլև պետությունն է խոշոր ֆինանսական ներդրումներ անում£ Սոսերի «դինաստիայի», ընդհանրապես հայկական կրկեսի (այսօր սրանք նույնանում են որոշ առումով) լիարժեք հարատևության համար հենց դա է պակասում£ Չմոռանանք, որ ընդամենը մեկ կրկես ունենք… :

Վերագտած հայրենիքի կարոտով

Հայոց եղեռնի անմարդկային սարսափները չխնայեցին Սև ծովի ափին, Ունիայում մանկությունը թաղած ութամյա Զարեհին: Բռնագաղթի ճանապարհին, մինչև Մալաթիա հասնելը կորցրեց բոլոր հարազատներին` արյունալի նախճիրներից մազապուրծ ծվարելով Սամսունի ամերիկյան որբանոցում, ապա տեղափոխվելով Հունաստանի Կորֆու կղզու որբանոցը:

Գյանջումյանի պարը տոնախմբություն է, սեր ու ծիծաղ

ՀՀ անկախության հռչակման 16-ամյակի կապակցությամբ Սուրեն Գյանջումյանը` պարարվեստի զարգացմանը նպաստելու վաստակաշատ ներդրումների համար արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման£ Մարդիկ կան, որոնց հետ զրուցելիս կյանքը հաղթելու ուժ եւ եռանդ ես ստանում£ Սուրեն ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ£ 75 տարեկան£ Ամռան այրող արևի նման ջահելություն կա մեջը£ Անսպառ հումորի, խոսքուզրույցի համուհոտով մարդ է£ Հյուրախաղերով շատ է շրջագայել, տեսել ու շփվել£ Որտեղ էլ եղել է, օր առաջ շտապել է հայրենիք£ Իր ժողովուրդը, ակունքները, մշակույթը, գերդաստանն ու կնոջ համադամ խոհանոցը անփոխարինելի են իր համար£ Ծնվել է 1932 թ. հունիսի 19¬ին Երևանում£ 1948 թվականից պարել է Երվանդ Սահարունու երգի-պարի անսամբլում (բալետմեյստեր` Վանյա Ղարիբյան)£ 1958 թ. «Ճշգրիտ սարքեր» գործարանում ստեղծել է ժողովրդական պարի «Երիտասարդական» անսամբլը£ 1966 թ. ընդունվել է Լենինգրադի Արհմիությունների բարձրագույն դպրոցի պարարվեստի բաժին£ 1965 թ. Ալյումինի գործարանում հիմնադրել է «Կանազ» ժողովրդական պարի անսամբլը£ Արվեստը նրա կյանքն է, պարը` շնչառությունը£ Նրա բեմադրություններում պահպանված է ժողովրդական պարի պլաստիկ լեզուն£ Անսամբլի պարացանկը բազմազան է իր թեմատիկ բովանդակությամբ£ Նրա պարային անսամբլները բազմիցս մասնակցել են համաշխարհային, համամիութենական փառատոների ու շահել ոսկե մեդալներ ի փառս հայ մշակույթի£ «Կանազ» ժողովրդական պարի անսամբլի համար անմոռանալի է 1993 թ.¬ը£ Նավթավառներով մի կերպ գոլացնում էինք սենյակն ու պարում էինք£ Մեր զուռնա-դհոլի ձայնը երբեք չի լռել:

Փոքր գործում` մեծ պատմություն…

Արա գործերդ ու ապրիր աննկատ... Սենեկա Իր գործերն անում ու աննկատ չի մնում երբեմնի հեռուստառադիոպետկոմի ռադիոհաղորդավար, ճանաչված լրագրող Հրաչյա Մարտիրոսյանը: Նա հերթական անակնկալը մատուցեց ընթերցասերին` նրա սեղանին դնելով ստեղծագործությունների երրորդ գիրքը` «Աստծո զոհաբերությունը», ուր տեղ են գտել տասնյակից ավելի պատմվածքներ, մեկ վիպակ ու երկու վեպ:

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ, ՔՆԱՐԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

m Եթե ձուկը ճիչ արձակեր, նա` իմ շատ մեծ բրամը, ինչպե¯ս կգոչեր կարթի ծայրին, հետո էլ` զամբյուղի մեջ... Զմայլվում եմ գեղեցկությամբ, լռում և, գիշատչի պես որսում... Իսկ զմայլվո՞ւմ են, արդյոք, գայլաձուկը, ուրուրը... m «Բառի տառապանքներ» հասկացության մեջ հարկ է հատկապես ներառել այն տառապանքները, երբ ուզում եմ աշխատել, սակայն չեմ կարողանում: