Երկխոսության կոչ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին երկխոսության ու հաշտության կոչ է արել: Այս մասին հաղորդում մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ` վկայակոչելով հոկտեմբեի 19-ին The Wall Street Journal պարբերականի եվրոպական սյունակում Թուրքիայի վարչապետի հրապարակած հոդվածը: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի մասին, Թայիփ Էրդողանը գրել է «Եթե մենք փնտրում ենք ուղիներ այդ ցավոտ հիմնախնդրի լուծման համար և ուղիներ` Հայաստանի հետ մեր կապերը զարգացնելու համար, ապա մենք չենք կարող ապրել անցյալում»:«Մեր առաջարկը հող է նախապատրաստում երկխոսության ու հաշտության համար: Հաջորդ քայլը պետք է Հայաստանն անի»,- գրել է նա, հավանաբար նկատի ունենալով պատմագետների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Անկարայի ներկայացրած առաջարկը: ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ