Գյանջումյանի պարը տոնախմբություն է, սեր ու ծիծաղ


ՀՀ անկախության հռչակման 16-ամյակի կապակցությամբ Սուրեն Գյանջումյանը` պարարվեստի զարգացմանը նպաստելու վաստակաշատ ներդրումների համար արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման£ Մարդիկ կան, որոնց հետ զրուցելիս կյանքը հաղթելու ուժ եւ եռանդ ես ստանում£ Սուրեն ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ£ 75 տարեկան£ Ամռան այրող արևի նման ջահելություն կա մեջը£ Անսպառ հումորի, խոսքուզրույցի համուհոտով մարդ է£ Հյուրախաղերով շատ է շրջագայել, տեսել ու շփվել£ Որտեղ էլ եղել է, օր առաջ շտապել է հայրենիք£ Իր ժողովուրդը, ակունքները, մշակույթը, գերդաստանն ու կնոջ համադամ խոհանոցը անփոխարինելի են իր համար£ Ծնվել է 1932 թ. հունիսի 19¬ին Երևանում£ 1948 թվականից պարել է Երվանդ Սահարունու երգի-պարի անսամբլում (բալետմեյստեր` Վանյա Ղարիբյան)£ 1958 թ. «Ճշգրիտ սարքեր» գործարանում ստեղծել է ժողովրդական պարի «Երիտասարդական» անսամբլը£ 1966 թ. ընդունվել է Լենինգրադի Արհմիությունների բարձրագույն դպրոցի պարարվեստի բաժին£ 1965 թ. Ալյումինի գործարանում հիմնադրել է «Կանազ» ժողովրդական պարի անսամբլը£ Արվեստը նրա կյանքն է, պարը` շնչառությունը£ Նրա բեմադրություններում պահպանված է ժողովրդական պարի պլաստիկ լեզուն£ Անսամբլի պարացանկը բազմազան է իր թեմատիկ բովանդակությամբ£ Նրա պարային անսամբլները բազմիցս մասնակցել են համաշխարհային, համամիութենական փառատոների ու շահել ոսկե մեդալներ ի փառս հայ մշակույթի£ «Կանազ» ժողովրդական պարի անսամբլի համար անմոռանալի է 1993 թ.¬ը£ Նավթավառներով մի կերպ գոլացնում էինք սենյակն ու պարում էինք£ Մեր զուռնա-դհոլի ձայնը երբեք չի լռել: Իտալիայի Սիցիլիա թերակղզու Ակրիդենտո քաղաքում, համաշխարհային փառատոնին մասնակցելու, Հայաստանը ներկայացնելու պատիվը մեզ վստահվեց£ Պետք է անցնեինք Թուրքիայի տարածքով£ Ծանր փորձությունների միջով անցանք, փառատոնի բացումից 3 ժամ առաջ տեղ հասանք£ Հոգնած-ջարդված «կես ոտ» կանգնած ենք մուտքի£ «Բերդ» պարի անունը Սուրեն Գյանջումյանը փոխում է: Երբ հայտարարում են Հայաստան` «Հայաստանն իմ ամրոցն է» պարը, նրա երակներում իր պապերի արյունն է եռում: Թե ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պարեցին` անպատմելի է£ Հնչեց Հայաստանի հիմնը£ Հաղթեց միասնության ուժը£ Ընդհանուր նպատակը` «Մեկ ազգ, մեկ միություն»£ Պարարվեստի միության երկպառակտումը անընդունելի է£ Մենք նման ենք այն բազմանդամ ընտանիքին, որտեղ անընդհատ վիճաբանություն է, անհանդուրժողականություն մեկը մյուսի նկատմամբ: Արդյունքում տուժում է գործը£ Ինչ ուզում` պարում ենք, ոնց ուզում` բեմադրում ենք, հագուստը ինչպես ուզում` ձևավորում ենք£ Ո՞ւր մնացին ժողովրդական, ազգագրական երգն ու պարը£ Լատինամերիկյան, արաբական, հնդկական պարերն ու երաժշտութ յունը խաթարել են մեր հոգեբանությունը: Եթե այսպես շարունակվի` կկորչի հայ պարի տեսակը: Ինձ համար հիմա կարևորագույնը սերնդի հայեցի դաստիարակությունն է£ Խ. Աբովյանի և Ե. Չարենցի անվան դպրոցներում ստեղծել է մանկական ժողովրդական պարի խումբ: Սուրեն Գյանջումյանը ստեղծել է իր նախադեպը չունեցող պարային ստուդիա, ուր հավաքվում են տարբեր սերնդի մարդիկ ու պարում են: Երբ շուրջպարի առաջնորդը Սուրեն Գյանջումյանն է, պարը դառնում է տոնախմբություն, սեր ու ծիծաղ:

Ալլա ԹՈՐՈՍՅԱՆ