Հուշամեդալ` Հարութ Սասունյանին


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ազգանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու եւ այդ բնագավառում ներդրած մեծ ավանդի համար Հարութ Սասունյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետ Սերժ Սարգսյանը հուշամեդալը Հարութ Սասունյանին հանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ` Լոս Անջելեսում: Վերահաստատվում է երկկողմ համագործակցության վճռականությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի օրը վերահաստատել են երկու երկրների միջեւ «փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունըե: Իրանի և Հայաստանն Հայաստանի նախագահների առանձնազրույցում երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ - իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իրանի նախագահը հայ - իրանական հարաբերությունները որակել է որպես «զարգացող, կայուն, ամուր հարաբերություններ»: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Ահմադինեժադը նշել է. - «Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է խաղաղ մթնոլորտում ապրեն: Որեւէ խնդիր չկա, որ հնարավոր չլինի բանակցությունների միջոցով լուծել»: Panorama.am