ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է, ԱՍԵԼԻՔԸ` ՈՉ

Նույնիսկ քաղաքական շահախնդրությունից ելնելով` մարդկանց երբեք չարժե խաբել, թեև քաղաքականությունը հնարավորի արվեստ համարվելով` բոլոր ժամանակներում էլ ներշնչելու, հավատացնելու, ինչու չէ, նաև խաբելու հարուստ տարրեր է պարունակել£ Իսկ մեր հին ու նոր քաղգործիչները «հիպնոսի» փորձերին ու դրա օժանդակությամբ միավորներ կուտակելու մեթոդներին սովորաբար նախընտրական շրջանում են առավելապես տրվում£ Եվ այս առումով կարող է թվալ, թե թեման առկա, բայց այնքան էլ հրատապ չէ£ Սակայն այդպես կարող է միայն թվալ` եթե կարևոր մի հանգամանք իսկապես անտեսենք£ Տվյալ դեպքում` եթե հաշվի չառնենք, թե հայրենի քաղուժերն այլևս հասկացել են, որ միայն նախընտրական «հիպնոսներով» ցանկալի արդյունքներ մշտապես հնարավոր չէ գրանցել£ Ուստիև նրանց ոչինչ չի մնացել, քան ապավինել իրենց հին ու փորձված այն մեթոդին, որ հերթական ընտրություններին պետք է պատրաստվել տեղի ունեցած քվեարկության հենց հաջորդ օրվանից£ Բայց ինչպե՞ս... Այս հարցի պատասխանը իսկապես դժվար է գտնել£ Իսկ ընտրական գործընթացներից մինչև վերջ կշտացած քաղաքացուն իհարկե անհնար է հնգամյա քարոզչական գրոհի ենթարկել£ Այնպես որ, մարդկանց շարունակաբար քարոզչախեղդ անելն անիմաստ ու անհեռանկարային է£ Ավելին, ի վնաս իրենց գործող կարևոր մի հանգամանք նույնպես մեր քաղուժերը հաշվի են առնում. «ջարդենք», «հեռացնենք», «մաքրենք» կարգախոսներն այլևս նախկին խայծը կորցրել են£ Դժվար չէ նաև համաձայնել, որ եթե դրանք փոքր¬ինչ չթարմացվեն ու ավելի «բազմաճյուղ» չդառնան, այս մաշված կարգախոսների օգտակարության մասին նույնիսկ նախընտրական ամենաթեժ շրջանում խոսելն իսկ անիմաստ է£ Հետևաբար, նոր «հեծանիվ» է պետք հայտնագործել, որի մի անիվը կրի օգտակարության, մյուսը` հաճելիի համադրությունը£ Եվ անիվները համընթաց գլորվելով` փոքրիշատե կկարողանան քաղաքական պայքարի նպատակահարմարությունն ու բովանդակությունը հիմնավորված պահել£ Իսկ այս առումով գազի նոր սակագինը կարելի էր կարծել, թե արմատականների համար գտնված բանալի է, գրեթե գյուտ... Սակայն ամեն ինչ մի փոքր այլ կետից սկսենք£ Հերթական թանկացման մասին հանրությունը, ինչպես նաև քաղուժերը դեռ նախորդ ապրիլից գիտեին£ Այսինքն, կային և° անցանկալի գնաճի նախադրյալները, և° դրանք վերանայելու մասին նույնքան անցանկալի «սպառնալիքները»£ Արդեն տարեվերջին որոշակիացավ նաև գնաճի չափը, և աննախադեպն այստեղ միայն բոլոր կանխատեսումները գերազանցող գազի գնի 38 տոկոսանոց վերանայումն էր£ Համապատասխան հանձնաժողովն էլ առանց լուրջ դիմադրության նոր սակագինն, իհարկե, հաստատեց, և այն արդեն գործում է£ Ընդհանուր առմամբ ստացվեց այնպես, ինչպես կանխատեսվում էր£ Բայց մի քանի օր առաջ արմատականները որոշեցին թարմացնել իրենց հին խոստումը ու դատարան դիմեցին` փոքրիկ մի շոու էլ դատարանի բակում սարքելով£ Քայլը, թերևս, նույնիսկ ժողովրդաշահ կարող էր դիտվել, եթե... Պարզվում է` 7230 քաղաքացի ստորագրել է հակագազային, իսկ ավելի կոնկրետ` ՀԱԿ¬ի գազային ձևաթղթի տակ£ Այս թիվն իհարկե կարող էր անհամեմատ ավելի մեծ լինել` բոլոր սպառողների չափով, քանի որ թանկացումները ողջունողներ հաստատ չեն գտնվի£ Սակայն նշանակալին նույնիսկ ուշացած պայքարի կանխատեսելի ու դատարկ վերջնարդյունքը չէ. արմատականների հերթական ձախողումն էլ չէ, ոչ էլ նույնիսկ` 7230 քաղաքացուն սպասվող հիասթափությունը£ Դատարանի բակում կազմակերպված փոքրիկ շոուի գլխավոր կարգախոսն իշխանությանն է ուղղված` «Գա°զ տուր, հեռացի°ր» անհեթեթ ձևակերպմամբ£ Առաջարկն այս ավելի շատ զավեշտալի է, քան ծիծաղելի, որովհետև այս պարագայում էլ «օգտակար ու հաճելի» կոչվածները վերստին մի խումբ մարդկանց քաղաքական շահն են արտահայտում£ Բայց արդյո՞ք «օգտակար» կամ «հաճելի» որևէ բան կարելի է գտնել այս ամենում... Իհարկե, նկատվում է, որ մշտապես կրկնվող միտինգային օրակարգը փոխված է. իշխանափոխության երազանքը հիմա էլ գազի թեմայով է ձևակերպվում£ Իսկ վերջնարդյունքում նորից պարզ է դառնում, որ արմատականներն ինչի մասին էլ որ խոսեն, միևնույն է իրենց մշտական ելակետին են հանգելու£ Նոր օրինակն ասվածի լավագույն ապացույցներից է£ Եվ մեծ ցանկություն է պետք` հակագազային այս պատմության մեջ թանկացումը կանխել¬մեղմելու իրական շահագրգռություն նկատելու համար£ Նման իրավիճակում ոչինչ չի մնում, քան եզրակացնելը, թե բացի հակաիշխանական միտինգներից` արմատականներն ավելին չեն կարող անել£ :

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԽՈՇՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

Հարկային բեռի անհավասար բաշխվածության վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքներին ամենայն պատրաստակամությամբ արձագանքեց հենց ինքը` իշխանությունը£ Սենսացիայի փնտրտուքին միտված հրապարակումներում այս վերաբերմունքն, իհարկե, իշխանության ներսում առկա մարող ու բռնկվող ներքին հակամարտությունների շրջանակում է առավելապես դիտարկվում, բայց ակնհայտ է, որ նշանակալին այստեղ բոլորովին էլ առիթից ա°յս ձևով օգտվողների հետապնդած քաղաքական եկամուտը չէ£ Շան գլուխն իրականում բոլորովին այլ տեղում է թաղված. խոշոր բիզնեսը ինչպես ասում են` համը հանում է, կամ եթե մի փոքր էլ մեղմ ձևակերպելու լինենք, ապա սահմանված 58 միլիոն դրամի շեմը գերազանցող տնտեսվարողներն ավելի դանդաղ են հարկային դաշտ վերադառնում£ Նման պայմաններում պարզ է, որ եթե ավելի գործնական ու կտրուկ քայլեր չնախաձեռնվեն, ապա «խոշորների վերադարձը» հավանաբար այդպես էլ աննկատ կմնա` թույլ չտալով երբևէ շոշափելի արդյունքներ արձանագրել£ Հետևաբար, նախաձեռնողականությունը, որն արդեն երկրորդ անգամ ու շատ ավելի կոնկրետ շեշտադրումներով է դրսևորվում գործադիրի նիստում, միանշանակորեն հետևողականություն ու շարունակականություն է ենթադրում և պահանջում£ Թեև ակնհայտ է նաև, որ միայն խոշոր բիզնեսը խոշորացույցի տակ առնելն ընդամենը գործի կեսը, կամ մի մասը կլինի£ Նույնիսկ Վարչապետի գնահատմամբ` հարկայինի գործերն, ինչպես միշտ, անքննելի են մնում, և կոռուպցիայից չձերբազատվող այս կառույցի աշխատանքներից, ինչպես նախկինում, գոհ լինելու հիմքեր այսօր էլ չկան£ Այդ իսկ պատճառով էլ Պետեկամուտների կոմիտեի վերին օղակներում «իշխանափոխության» խնդիրն այդչափ հրատապ է, և պարզ է, թե ինչու նկատելի արագությամբ հասունանում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը£ Ու այստեղ, բնականաբար, շարունակաբար հրամցվող թվերն ու տոկոսներն առանձնապես համոզիչ չեն, քանի որ, դատելով հենց այդ թվերից ու տոկոսներից, մեր ժամանակների հարկայինը գործում է «պլան կատարելու» խորհրդային սկզբունքով£ Այս առումով «հարկային տեռոր» ձևակերպումը լիարժեքորեն սկսել է տեղավորվել ՊԵԿ գործելաոճի շրջանակներում£ Այլապես անհասկանալի է մնում, թե ինչպես է ստացվել, որ մի քանի անգամ (ոչ թե գոնե մի քանի տոկոսով) մանր ու միջին բիզնեսն ավելի շատ է հարկային ստուգումների ենթարկվել, քան խոշորը... Ընդ որում, գործադիրի ղեկավարը նման տվյալներ ճգնաժամային 2009¬ի վերաբերյալ է հրապարակել£ Ժամանակահատված, երբ ավելի հրատապ էր ոչ այնքան մանր բիզնեսի հարկային պարտավորությունների 100 թե 90 տոկոսանոց կատարման, այլ ավելի շատ դրա լինել¬չլինելու խնդիրը£ Իսկ տնտեսական անհաջողությունների շրջանում փակված հարյուրավոր կազմակերպությունների գործունեության դադարեցման հարցում փաստորեն լրջագույն դերակատարում է ունեցել նաև նույն Պետեկամուտների կոմիտեն£ Ուստիև նման իրավիճակում բարեփոխումների կամ դրանց դանդաղ ընթացքի մասին խոսելն անիմաստ է, քանի որ նախ և առաջ թիրախն է սխալ ընտրված, և գոնե հետայսու ՊԵԿ¬ը պետք է ճիշտ հասցեով գնա£ Ինչպես հայտնի է, մեր հանրապետությունը նույնպես հայտարարել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին, և նման իրավիճակում հայտարարությունը կարող է հարկայինի գլխավոր հաղթաթուղթը դառնալ£ Բայց խնդիրն այն է, թե հատկապես ում հաշվին է ճգնաժամը հաղթահարվել, և ինչ գնով... Խոշոր բիզնեսը, չնայած վճարումների անկմանը, սրանում իր ներդրումն ունեցել է, սակայն խոսքը սոսկ խորհրդանշական մասհանումների, հայեցողաբար փոփոխվող վճարաչափերի մասին չէ£ Ի վերջո, վերջիններիս գործունեությունը եթե ոչ կատարյալ թափանցիկության, ապա գոնե ասվածին շատ մոտ իրավիճակի պետք է հանգի£ Եվ եթե խնդրի մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է, ու դա ընդամենը ի գիտություն է ընդունվում, և իրականում¬գործնականում տեղաշարժն աննշան է թվում, ուրեմն վերջնագրային մոտեցումն առանց այլընտրանքի է մնում... Այն, որ գործադիրի մոտեցումների թարմացման մեկնարկին բավական բարդ թնթացք է հաջորդելու, գրեթե վեր է կասկածից£ Բայց խնդիրը ոչ թե նման ընթացքից խուսափելն ու աչքի առաջ տեղի ունեցողն անտեսելն է, այլ վերջնականապես պատկերացնելը, որ խնդիրները շրջանցելով ու անտեսելով, միևնույն է, դրանք իրենք իրենց չեն լուծվելու£ Իսկ ընտրված ժամանակահատվածը բավական հարմար է... Նկատենք, որ նման նախաձեռնություն ցուցաբերվում է ճիշտ այն իրողությունից հետո, երբ հանրապետությունը ճգնաժամի հաղթահարման մասին է հայտարարում£ Այսինքն` խոշոր բիզնեսի ստվերից դուրսբերման նախաձեռնությունն էլ իր հերթին կարող է նպաստել տնտեսության վերականգնման փուլի արագ հաղթահարմանը£ :

Արդյո՞ք Հեյդար-օղլին… մեղսունակ է

Անցյալ շաբաթվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Ադրբեջանի կառավարության հերթական նիստը` նախագահ Իլհամ Հեյդար-օղլու մասնակցությամբ:

Հա՞ որ...

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամը հաղթահարվում է ոչ միայն Հայաստանում£ Ու սա այն դեպքերից է, երբ ձեռքն իսկապես ձեռք է լվանում£ Տարբեր պաշտոնյաների ամենօրյա հայտարարությունները եթե նույնիսկ անտեսենք, կամ դրանց ուղղակիորեն չհավատանք, ապա որոշ վիճակագրական տվյալներ, այնուամենայնիվ, լավատեսութ յուն են ներշնչում£ Այսպես, ըստ Կենտրոնական բանկի` Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նախաճգնաժամային ծավալը վերականգնվում է, ինչը մեծ հավանականությամբ նոր շնչառություն է հաղորդելու հայրենի տնտեսությանը£ Համենայն դեպս ԿԲ նախագահի տվյալներով` բանկային համակարգի միջոցով իրականացված փոխանցումները փետրվար ամսին աճել են 17, մարտին` 13 տոկոսով... Խոսքն, անշուշտ, բավական պատկառելի գումարների մասին է£ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ոչ հեռու անցյալում նման թվերի 1-2 տոկոսանոց աճն անգամ մեր հայրենակիցներին կարգին կոգևորեր£ ՈՒԶԵՆՔ, թե չուզենք` այնպես է ստացվել, որ նույն այդ տրանսֆերտները նկատելիորեն կարգավորում են հայրենի տնտեսության շնչառությունը£ Դրանք, ինչպես հայտնի է, արտարժույթի տեսքով են մեզ հասնում£ Եվ այս առումով հարկ է հիշել, որ դոլարի ճակատագրի վերաբերյալ չարագուշակ կանխատեսումները կարծեք թե չեն իրականանում, իսկ ավելի ճիշտ` ամերիկյան փողի վերընթաց թռիչքը, ըստ երևույթին, ճախրանքի այդպես էլ չի վերափոխվելու£ Եվ հարցն ընդամենը չարյաց փոքրագույնի շրջանակներում է առայժմ սահմանափակվում, ինչում իր նշանակալի դերն ունի նաև Հայաստան հոսող գումարների շնորհիվ պահպանվող հարաբերական հավասարակշռությունը£ ՀԱՅԱՍՏԱՆ ներհոսող արտարժույթը, միևնույն է, շատ արագ դրամի է վերափոխվում, քանի որ անցել են ժամանակները, երբ դրսում խնայված և մեզ հատկացված գումարները հնարավոր էր տնտեսելով խնայել£ Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում ամեն ինչ շատ արագ թանկանում է, և դիցուք ավանդական շինարարական բումը, որն այս շրջանում էր հենց մեկնարկում, այս տարի լավագույն դեպքում փոքրիկ ճայթյունի տեսքով կդրսևորվի£ Իսկ ճայթյունն անգամ շոշափելի ներդրումներ է պահանջում, որն անշուշտ, նաև մեր հանրապետություն փոխանցված գումարների շնորհիվ է տեղի ունենում£ Եվ թեկուզ այս ոլորտի գնաճը հաշվի առնելով, կարելի է վստահաբար պնդել, որ ներդրումներին հատկացվելիք գումարները պարզապես մի կերպ են հերիքելու, և խնայողություն կոչվածը մեր ժամանակներում ուղղակիորեն անհնարին է դարձել£ :

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Խոշոր ձեռներեցների արձագանքը` իրենց վրա հսկողությունը ուժեղացնելու Վարչապետի հայտարարության առիթով «12 աթոռ» ¬ 2010 - Ը ՎՏՋպՑ պքԴ Ռ ՍսþփՌ ՏՑ ՍՉՈՐՑՌՐօ, չՊպ ՊպվՖչՌ սպՋՈՑ? Օբամայի պատասխանը Ի. Ալիևի տրտունջին, թե ինչու խելապակաս Սահակաշվիլուն հրավիրեցին Վաշինգտոն, իրեն` ոչ Հայտնի քաղգործչի ոճով ՕԲԱՄԱ ¬ Ճիշտ է` Սահակաշվիլին խելապակաս է, բայց նա ՄԵՐ խելապակասն է£ Ռ. Քոչարյանը` ԶԼՄ¬ներին իր քաղաքականություն վերադառնալու մասին «աղմկելու» կապակցությամբ - Հանգստացեք, պարոնայք, ես առայժմ «որսորդությունը» գերադասում եմ քաղաքականությունից£ Լ. Տեր¬Պետրոսյանի պարզաբանումը ՀԱԿ¬ը` իշխանություններին երբեք «տակ չի տվել», օրինակ` երբ նրանք սևամորթ նախագահ «ճարեցին», մենք անմիջապես գտանք բերեցինք սևամորթ «հեղափոխա կան» քարոզիչ£ Ա¯խ այդ «սև» խորհրդանիշ¬կահույքը Ընդդիմությունը չի կարողանում հավաքվել կլոր սեղանի շուրջ, որովհետև կլոր սեղան գտնում է, իսկ «կլոր» աթոռ` ոչ£ Իսկ կարևորագույնը հենց աթոռն է£ Ի¯նչ Քոչարյան, ի¯նչ բան, եթե կա Վարսիկը Քանի որ (ըստ Գուրգեն Արսենյանի) Հայաստանի հաջորդ վարչապետը քյավառցի գուշակ Վարսիկն է լինելու, նա արդեն «վերբովկա»¬ի գործընթաց է անցնում արժույթի միջազգային հիմնադրամում£ Հիստերիկ բողոքականը Առկա գործընթացների հունը չփոխվելու դեպքում` կլոր տարին գիշեր¬ցերեկ բողոքող Ի. Ալիևը իսլամը կուրանա և կհարի բողոքականությանը£ «Միակ» տղամարդու ինքնավստահությունը` իր «միակ» «որսորդը» լինելու մտասևեռումով Տերյանի ոճով Մի՞ թե վերջին «որսորդն» եմ ես, Միակ որսորդն իմ երկրի£ Խոշոր ձեռներեց¬հարկային տեսուչ երկխոսությունից «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվով ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ ¬ Ասում են` հարկերը լրիվ չեք մուծում, մի խոսքով գողանում եք£ ՁԵՌՆԵՐԵՑ ¬ Ի¯ի¯հ, դու էլ վեր կացել, եկել ես, էլի£ Օբամա-Էրդողան երկխոսությունից Հին անեկդոտի ոճով ՕԲԱՄԱ ¬ Բա որ արձանագրությունները չէիր վավերացնելու, ինչի՞ եկար¬հասար Վաշինգտոն£ ԷՐԴՈՂԱՆ ¬ Դե եկել էի ասելու, որ իմ վրա հույս չդնեք£ Դիտարկում Երբ Արևմուտքը ղրղզներին կարմիր կակաչների հեղափոխություն «մատուցեց», մտքով իսկ չանցավ, որ կակաչները ընկալվելու են ոչ թե հեղափոխության խորհրդանիշ, այլ` թմրամիջոցի հումք, որի ազդեցության տակ էլ այս երկիրը ԱՄՆ¬ին «սև կակաչներ» հրամցրեց£ ՀԱԿ¬ի հիասթափությունը ճակատագրից Էս ինչ զուլում բախտ ա, նույնիսկ ղրղզները երկու հեղափոխություն արեցին, մենք մեկն էլ չկարողացանք£ :

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ (Մտորումներ Ապրիլի 24¬ի նախաշեմին)

1915¬ի Ապրիլի 24¬ից 95 տարի անց` նույն օրը, մարդկային հորձանքն արդեն որերորդ անգամ կալիքվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք£ Այդ օրն աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը մտովի, թերևս, կլինեն Հայոց Եղեռնի զոհերի հուշակոթողին այցելողների շարքերում... 1915¬ի արյունոտ ապրիլի մասին բանաստեղծի երկնած տողերը, պահպանում են արդիականության շունչը. Գարուն էր£ Չեկած ամառ` Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց` կրակի° պես... - Գարուն ա, ձուն ա արել... Եվ այսօր մեզանից շատերը սպասում են` արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մի քանի օր հետո կարտասանի «ցեղասպանություն» բառը... Ոչ վաղ անցյալում` մինչև 60-ական թվականները, ԽՍՀՄ¬ում արգելված էր Հայոց ցեղասպանության մասին անգամ հիշատակելը£ Բայց գողգոթայով անցած ազգի բողոքի ձայնն ի վերջո պոռթկաց` պատռելով խորհրդային երկաթե վարագույրը£ Ու արդեն միայն Թուրքիայի իշխանություններն են համառորեն շարունակում ժխտել իրենց նախորդների` երիտթուրքերի ոճիրը£ Մեզանից ոմանք էլ թերահավատորեն են վերաբերվում այն իրողությանը, որ Միացյալ Նահանգների կոնգրեսի` արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը£ Ճիշտ է, նման բովանդակության բանաձևն այդ հանձնաժողովում ընդունվել է նաև 2007 թվականին, բայց Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չի ընդգրկվել£ Սակայն, այս տարվա` թիվ 252 բանաձևի ընդունումն առանձնահատուկ էր և ցեղասպանության` միջազգայ նորեն ճանաչման գործընթացում առնվազն մեկ քայլ առաջ էր այնքանով, որ այս անգամ բանաձևի քննարկմանը մասնակից կոնգրեսականներից ոչ ոք կասկածի տակ չէր առնում ցեղասպանության փաստը£ Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է շահել հայությունը` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումն ու դատապարտումը ստանալով£ Հասկանալի է` այդ պարագայում կարող են Ամերիկայի օրինակին հետևել նաև այն երկրները, որոնք դեռևս հապաղում են£ Դրա արդյունքում Թուրքիան, իհարկե, նեղը կընկնի... և ի՞նչ£ Դա կլինի հայերի հերթական բարոյական հաղթանա՞կը. այդպիսով կարո՞ղ է սպիանալ, ամոքվել հայի հոգում բացված արնածոր վերքը... կլուծվի՞ Հայ դատը... Հարցերի այս շարանն ամեն Ապրիլի 24¬ին, կարծես, արթնանում ու հառնում է մեր առջև£ Ի՞նչ է դա. չսպիացած վերքի մրմո՞ւռ... Հարցերի պատասխանը գտնելու համար, թերևս, անհրաժեշտ է հստակ ձևակերպել խնդիրը` ի՞նչ կատարվեց իրականում Հայոց ցեղասպանության հետևանքով£ Պարզապես սպանվեց 1,5-2 միլիոն հա՞յ, Արևմտյան Հայաստանից անհետացավ այնտեղ մի քանի հազար տարի ապրող հիմնական բնակի՞չը` հա՞յը... Այսօր աշխարհում հայերի ընդհանուր թիվը մոտավորապես 10 միլիոն է, հայկական Սփյուռքը համարվում է հզորներից մեկը£ Այնուամենայնիվ, ցեղասպանության հասցրած ծանրագույն վնասը, թերևս, մեր ներկայի և անցյալի կապի, հայ էթնոսի, ազգի էվոլյուցիոն զարգացման ընդհատումն է£ Պատահական չէ, որ անցած 19-20 տարիների ընթացքում մեզանում` նորանկախ Հայաստանում մշտապես բարձրաձայնվել է համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը£ Այսինքն, մենք հասկացել ենք, որ կարիք ունենք բարենորոգելու մեր ազգային համակարգը, ինչի շնորհիվ կկարողանանք նորից արժանի տեղ զբաղեցնել աշխարհում£ Օտարները փորձեցին և հիմա էլ փորձում են սովորեցնել, հորդորում են մեզ ժողովրդավար լինել£ Սակայն մենք էությամբ այդպիսին ենք եղել ի սկզբանե£ Դրա վառ ապացույցն են պատմությունից մեզ հայտնի աշխարհաժողովները£ Օրինակ, 451 թ. Վարդանանց պատերազմին նախորդած աշխարհաժողովը, որ կայացել է Շապուհի հրովարտակին պատասխանելու նպատակով£ Դա, ըստ էության, հանրաքվե էր£ Այժմ մեր ազգային համակարգը վերագտնելու համար գուցե նախ անհրաժեշտ է գտնել վերը նշված հարցերի շարանի պատասխանները. ի՞նչ կտա Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը, ինչպիսի՞ն պետք է լինի մեզ տրվելիք փոխհատուցումը, թուրքերի խնդրած ներողությունով կբավարարվե՞նք, թե ակնկալենք դրամական կամ տարածքային փոխհատուցում... Սրանով էլ պայմանավորված գործողությունների ազգային ծրագիր է անհրաժեշտ£ Այս խնդիրների մասին ժամանակն է մտածել արդեն այսօր. աշխարհը սկսել է շատ արագ փոխվել£ :

Ինչպե՞ս աշխարհին վերադարձնել լավատեսությունը

կամ մարդկանց սրտերում սեր արթնացնել Դուք դատապարտեցի՞ք նրանց, ում արարքները հարյուրամյա վաղեմությամբ են քողարկված£ Դուք պարսավեցի՞ք նրանց, ովքեր չարիք գործելով` յաթաղանով չկոտորված հայերին զրկեցին հայրենիքից ու հայրական տանիքից£ Պատմական Հայաստանի տարածքում ապրող մեկուկես միլիոն հայազգի բնիկ քաղաքացիներ բնաջնջվեցին 1915-16 թթ.` Թուրքիայի կառավարության հատուկ կարգադրությամբ£ Այն ժամանակների իշխանությունների հետնորդները հիմա՞ էլ չեն ուզում «նկատել» բազմաչարչար ժողովրդի հեղված արյունը և նույնիսկ ակամա հայրենասերներին մեղադրում են` տեղական իշխանությունների կամայականություններին դիմակայելու համար£ Լկտիությո°ւն է, բայց այդպես է£ Այն ժամանակ` 20¬րդ դարասկզբին եղեռն հրահրողներին չդատապարտեցին մահապատժի£ Միայն Ադոլֆ Հիտլերը, մահվան ճամբարներ կառուցելիս, «անկեղծացավ», թե` իսկ հիմա ո¯՞վ է հիշում հայերի ու հույների կոտորածը... Այսպիսով, ահաբեկչությունը մոռացված չէր 20¬րդ դարում£ Այսօր այն միջազգային բնույթ է ստացել և գրոհում է ամենուր£ Բայց եթե միջազգային կազմակերպություն ները (Ազգերի Լիգան, ՄԱԿ¬ը...) անհրաժեշտ խոհեմություն և կամք հանդես չեն բերում` 20¬րդ դարի կենսական խնդիրները քննարկելու, նշանակում է` արմատախիլ չի արվում չարը£ Արդյո՞ք սա չէ պատճառը, որ առաջընթաց չկա թշնամացած կողմերի միջև£ Ջարդերն ու ճնշումները, շրջափակումների, ճգնաժամերի, պատերազմների, բռնի տեղահանումների, ահաբեկչության ու եղեռնի չար շունչը աշխարհը հիմա էլ է զգում իր թիկունքին£ Առաջադեմ մտքի, մշակույթի, հասարակության հոգևոր կյանքի անկատարությունը սնանկ ուժերի կողմերից բոլոր ժամանակներում օգտագործվում է որպես հաղթաթուղթ` իրենց խնդիրներն իրատեսորեն լուծելու£ Ժամանակակից գիտությունը (քիմիա, ֆիզիկա...) 5 հազարամյա ճանապարհ է անցել£ Ժամանակն ու նյութական միջոցներն օգտագործվել են մարդուն ոչնչացնելու նպատակով£ Այսուհանդերձ` անկաշառելի և արդարամիտ բնությունը խոչընդոտների միջով հորդան դեպի աստղերն է տանում£ Կամքը, ոգին, միտքը հարություն են առնում այնտեղ, ուր արթնանում է բանականությունը, ուր կյանքը հոսում է իր ակունքների ափերը շոյող գետի նման£ Ոգին, գոյության համար պայքարի հաղթանշանը բնության օրենքների պահպանումն է£ Հավերժությամբ տոգորուն ոգին, մտքի ոգին անսահմանությանն են վայել. իսկ դրա բանալին ինքը` սերն է£ :

Արջը վերադարձել է

Լեհական բարձրաստիճան պաշտոնյաներին ի մահ տարած` Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի առնչությամբ, հավանաբար, դեռ բազմաթիվ վարկածներ են հնչելու£ Արդեն իսկ լրատվամիջոցներում ներկայացվում են դրանք. ինչպես ասում են` յուրաքանչյուրը յուրովի, սեփական համակրանք¬հակակրանքների տեսանկյունից փորձում է հավատընծա դարձնել նկատառումները£ Ամերիկյան New York Post¬ում Արթուր Հերմանը, օրինակ, «ռուսական ձեռագրով» տարբեր միջադեպեր է հիշեցնում... Թարգմանաբար ներկայացնելով այդ հրապարակումը, հեղինակի հետ մեկտեղ եզրահանգումները թողնենք ընթերցողին (տպագրվում է մասնակի կրճատումներով)£ Ինքնաթիռի կործանումը, որի արդյունքում զոհվեցին Լեհաստանի նախագահն ու ևս 95 մարդ, ողբերգություն է` լեհ ժողովրդի և բարի բարեկամների կորուստ` Միացյալ Նահանգների համար£ Սակայն Ռուսաստանի` Լեհաստանի հարևանի համար, դա հնարավորություն է` իր գերիշխանությունը հաստատելու Արևելյան Եվրոպայում, ինչպես եղել է երկաթյա վարագույրի ժամանակներում£ Խնդիրն այն է, որ ռուսական արջը վերադարձել է£ Ինչպես գերեզմանից հառնած Դրակուլան, հիմա նա փքված քայլում է աշխարհով, մինչդեռ մենք մտածում էինք, թե վաղուց մեռած է ու ննջում է հողում£ Իսկ միջազգային ասպարեզում Օբամայի անօգնական գործողությունները ռուսական հավակնոտ ղեկավարությանը շանս են տալիս ընդլայնել իրենց ազդեցությունը` աստիճանաբար նվազեցնելով մերը£ Ոմանք կհավատան ինքնաթիռի վթարի պատճառների ռուսական վարկածին և կմտածեն, թե լեհական օդաչուն մտածված կերպով վտանգել է Նախագահի ու այդ երկրի բարձրագույն ղեկավարության կյանքը` փորձելով վայրէջք կատարել թանձր մառախուղում` չնայած ռուսաստանյան դիսպետչերական ծառայության բազմակի նախազգուշացումներին£ Ուրիշներն էլ չեն հավատա դրան` հիշելով, որ նախագահ Կաչինսկին վարչապետ Վլ. Պուտինի երդվյալ թշնամին էր և` որ պուտինյան ահավոր Դաշնային անվտանգության ծառայությունը (Խթը¬ին փոխարինող) 6 տարի առաջ առնչվում էր Ուկրաինայի նախագահին թունավորելու նպատակով հետապնդող դավադրության հետ£ Ցանկացած պարագայում պետք է Լեհաստանի վրա նոր, հավանաբար` անհաղթահարելի ճնշում սպասել` նրան Կրեմլի ազդեցությանը ենթարկվել պարտադրելու նպատակով£ ...Ամերիկացիները հետևում էին, թե 1990 թ. ինչպես փլուզվեց Խորհրդային Միությունը. նրանք վկան էին` թե ինչպես Ռուսաստանը վերածվեց հաշմանդամ-պետության` կտրված ոտքերով ու ձեռքերով£ Նախկին կայսրությունը մասնատվեց 15 անկախ հանրապետությունների` Ուկրաինայից մինչև Ղրղզստան£ Ինչ¬որ ժամանակ հզոր ցամաքային զորքերը, ռազմածովային նավատորմն ու միջուկային զինանոցը փլատակվեցին նույն սխեմայով£ Ամերիկյան քաղաքականության ղեկավարները Ռուսաստանը համարում էին ներկայից զրկված և հստակ որևէ հեռանկար չունեցող ապագայով պետություն£ Սովետմիության փորձագետները, հանձին Քոնդոլիզա Ռայսի, ովքեր ինչ¬որ ժամանակ Վաշինգտոնի ցանկացած հետազոտական ինստիտուտում ծանր կշիռ ունեին, հուսահատ` այլ աշխատանք էին որոնում£ Նրանք պարտավոր էին հասկանալ, որ տարատեսակ հումքերով` նավթից ու բնական գազից մինչ երկաթ, ոսկի ու ալմաստ, հարուստ երկիրը չի կարող երկար ժամանակ աղքատ մնալ£ Իսկ նվաճողական երկար պատմություն ունեցող պետությունը չի կարող նստել ու հանգիստ նայել իր կրճատված չափերին` մեծությամբ զիջելով այն պետությանը, որը ժառանգել էր Պետրոս Մեծը£ 2000 թ. ռուսներն իրենց նախագահ ընտրեցին Պուտինին£ Երբ նավթի գները սկսեցին նպաստել ռուսական պետական գանձարանի հարստացմանը, նա խոստացավ վերականգնել Ռուսաստանի պանծանքն ու հզորությունը£ Իսկ դրա գինը, ինչպես շուտով պարզվեց, ժողովրդավարական ազատությունների 10-նամյա քաոսային փորձարարության ավարտն էր£ ՊԱԿ¬ի նախկին գործակալ Պուտինը պարտության մոխիրներում թաղված արժեքավոր դաս էր սերտել. կոմունիզմը կարողանում էր պահել Խորհմիության զարգացումը£ ...Այնպես որ, 10 տարվա ընթացքում Ամերիկան պասիվորեն դիտում էր, թե Պուտինն ինչպես է զանգվածային ու դաժան հաշվեհարդարներ կազմակերպում չեչենների դեմ, լրագրողներ սպանում, վանդակաճաղերի հետևն ուղարկում առաջատար ձեռնարկատերերին, իսկ նրանց տեղում նշանակում իր մտերիմ բարեկամներին£ Մենք ձեռքներս ծալած նստեցինք այն ժամանակ, երբ Պուտինը 3 անգամ ավելացրեց ռազմական բյուջեն, Իրանին օգնեց Բուշերում կառուցել ու սարքավորել միջուկային ռեակտորը, ինչպես նաև հրթիռային համակարգեր ու միջուկային գաղտնի տեխնոլոգիաներ տեղափոխել£ Միացյալ Նահանգները ոչինչ չձեռնարկեցին, որովհետև Ռայսն ու մյուսները պնդում էին, թե խոչընդոտ չկա` որպեսզի Ռուսաստանը սատարի ՄԱԿ¬ի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, այն երկրի, որին ռուսներն օգնեցին զինվել£ Վերջապես 2008 թ. ամռանն անկախ Վրաստանի դեմ դաժան պատերազմը Բուշի վարչակարգին ստիպեց փոխել իր վերաբերմունքը Պուտինի դեմ£ Սակայն դրան հաջորդեցին ԱՄՆ¬ում ընտրությունները, և ղեկի մոտ նոր թիմ հայտնվեց£ Օբաման ոչ միայն չուղղեց Բուշի սխալները, այլ նույնիսկ մտադիր է կրկնապատկել դրանք£ Առաջին քայլն այն եղավ, որ մենք բախտի քմահաճույքին հանձնեցինք Արևելյան Եվրոպայի մեր ժողովրդավար դաշնակիցներին` ներառյալ Լեհաստանը, որոնք չենթարկվեցին Պուտինին` համաձայնելով իրենց տարածքներում տեղադրել հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերը£ Իսկ օրեր առաջ ստորագրվեց այն պայմանագիրը, որը միջուկային ասպարեզում մեզ մշտական անկման է դատապարտում. այն դեպքում, երբ Ռուսաստանն ազատություն է ստանում և կարող է արդիականացնել իր միջուկային զինանոցն ու նույնիսկ սեփական միջուկային պաշտպանությունը ստեղծել£ Ու հենց նույն օրը, երբ ստորագրվեց այդ պայմանագիրը, պետական հեղաշրջում կատարվեց, և տապալվեց Ղրղզստանի կառավարությունը, որը Աֆղանստանում մեր զորքերին մակատարարման գծում կենսական կարևոր փոխբեռնման կետ էր£ Ինչպես և ավիավթարից Կաչինսկու զոհվելու պարագայում, մենք այդ երկրում էլ զրկվեցինք այն առաջնորդից, ով չէր ենթարկվում Կրեմլի ճնշումներին, որը պահանջում էր այդ պետության տարածքում փակել ամերիկյան բազան£ Եվ հիմա ի՞նչ. Պուտինն ու նրա խամաճիկային նախագահ Դմիտրի Մեդվեդևը հիմա խոսում են այն մասին, որ չեն սատարելու Իրանի դեմ բենզինի բոյկոտը£ Մինչդեռ հատկապես այդ պատժամիջոցը կարող է կասեցնել իրական միջուկային ծրագիրն այն պահին, երբ դա անցել է վերջին ոլորանը£ Ինքնաթիռի վթարի մասին ճշմարտությունը մենք չենք իմանա` քանի դեռ «սև արկղերը» կմնան ռուսական ձեռքերում£ Սակայն մենք արդեն գիտենք ճշմարտությունը Պուտինի մասին£ Մարդիկ ծիծաղում էին, երբ Բուշը պատմում էր, թե ինքն ինչպես է հայացք նետել Պուտինի հոգուն և այնտեղ լավ մարդ տեսել£ Օբաման էլ նայել է Պուտինի արնաթաթախ ձեռքերին և տեսել է առաջնորդ, ում հետ կարելի է գործ ունենալ£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

n ԵՐԵԿ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2009թ.-ի աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ.-ի զորակոչի խնդիրները:

ԵԹԵ ՄԵՆՔ ԼՌԵՆՔ, ՔԱՐԵՐԸ ԿԳՈՌԱՆ

Վերջերս ձեռքս ընկավ Հենրի Մորգենթաուի մասին չափազանց հետաքրքիր մի հոդված: Նա 1913-1916 թ.թ. եղել է ԱՄՆ դեսպան Թուրքիայում:

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Լարված գիշեր

1998-2000 թթ. Աղասի ՀԱԿՈԲՅԱՆԸ ժամկետային ծառայությունն անցկացնելով Արցախում` փաստագրել ու վավերացրել է հետաքրքրաշարժ նյութեր£ «Ավանգարդը» ռեպորտաժների, ակնարկների, պատմվածքների տեսքով կհրապարակի այդ նյութերը, որոնք համոզված ենք, հետաքրքրությամբ կընթերցեն ոչ միայն ներկա ու նախկին զինվորները£ Մեր պաշտպանական դիրքերը կորաձիգ ձգվում էին հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք£ Մեր պաշտպանական գծի մարտական հենակետերը հիմնականում վերահսկող դիրք ունեին հակառակորդի հենակետերի նկատմամբ£ Սակայն կար մի հատված, որտեղ պատկերը ճիշտ հակառակն էր. թշնամին ամբողջովին վերահսկողութ յան տակ էր պահում մեր հատվածը£ Որպես հենակետի հրամանատար, մարտական ծառայությունս ես անցկացնում էի այդ հատվածում£ Հակառակորդը ուժեղ կրակի տակ էր առել մեր հատվածը և դժվարացնում էր պաշտպանական շրջան մտնող մեքենաների ընթացքը£ Մենք միայն անհրաժեշտությունից ելնելով էինք կրակ բացում` այսինքն ճնշում էինք հակառակորդի կրակը, որպեսզի մեր մեքենաները մտնեին պաշտպանական գիծ£ Արդեն կեսգիշեր էր, ես խրամատում շրջայց էի կատարել և հեռախոսով զեկուցում էի հրամանատարական կետի իրավիճակի վերաբերյալ£ Ինձ հրահանգվեց, որ զգոն լինեմ, քանի որ մի քանի րոպե անց պաշտպանական գիծ էր մտնելու ավտոշարասյունը£ Մեքենաները լույսերը հանգցրած մոտենում էին մեր հատվածին, որտեղից պետք է շարունակեին ճանապարհը£ Հանկարծ երկինքը լուսավորվեց հակառակորդի լուսածիրող գնդակներից ու սկսվեց գնդացրային կատաղի կրակը£ Ես զինվորներիս հրահանգեցի պատասխան կրակ բացել, սակայն հակառակորդը ուշադրություն անգամ չդարձրեց£ Գնդացիրն աշխատում էր մոտ 300 մ հեռավորությունից և կիսավեր տան ու հաստաբուն լորենու արանքից£ Ես մեր գնդացրորդին հրահանգեցի դիրքը փոխել ու ուժեղ կրակով ճնշել թշնամու գնդացրային կրակը£ Ինձ կանչեցին հեռախոսի մոտ և հրահանգեցին, որ թշնամու կրակը վերցնեմ իմ հենակետի վրա, որպեսզի մեքենաներն անցնեն, քանի որ մեքենաներից մեկը լուրջ վնասվել էր£ Հրամանը փոխանցեցի զինվորներիս ու կատաղի կրակ բացեցինք, հազիվ էին գնդացիրին ժապավեն հասցնում, բայց թշնամին կրակի ուղղությունը չէր փոխում, իսկ հրամանատարական կետից արդյունք էին պահանջում£ Ես թույլտվություն խնդրեցի, որպեսզի օգտագործենք նռնականետ, սակայն հրամանատարական կետից մերժեցին£ Կես ժամ արդեն կատաղի հրաձգություն էր տեղի ունենում, սակայն մեքենաները չէին կարող առաջ շարժվել, իսկ մենք չէինք կարող զսպել թշնամու կրակը£ Կրակոցները շարունակվում էին, երբ լսվեց ուժգին ձայն, ապա թշնամու դիրքի մոտ տեղի ունեցավ պայթյուն£ Ես նայեցի կողքիս խրամատաճեղքին. շարքային Մ.¬ն ուսից իջեցնում էր նռնականետը£ Ես նրանից բացատրություն պահանջեցի, իսկ նա ուսերը թոթվեց£ Հակառակորդի գնդացրային կրակը դադարեց, մեր շարասյունը անցավ վտանգավոր հատվածը, իսկ ինձ կանչեցին հրամանատարական կետ£ Ներկայացա հրամանատարական կետի հերթապահին և զեկուցեցի£ Մայորը բարկացավ. - Սերժա°նտ, հրահանգված չէ՞ր` նռնականետ չօգտագործել£ - Ճիշտ այդպես£ - Հերթափոխից հետո կպատժվես£ - Լսո°ւմ եմ... Բայց կներեք առարկությանս. հակառակորդը նռանականետից էլ մեծ տրամաչափի զենք է օգտագործել մեր դեմ£ - Դա չի նշանակում, որ զինվորդ կարող էր ինքնագլուխ նռնականետ օգտագործել£ - Ես եմ հրամայել, պարոն մայոր£ - Շատ լավ, զորամասում պատասխան կտաս£ Հերթափոխից հետո ինձ ուղարկեցին հաուպվախտ` մարտական հերթապահության կանոնները խախտելու համար£ Մի օր նստեցի, սակայն «հանգիստս» երկար չտևեց. զորամասում ստուգումներ էին, հաուպվախտ եկած ստուգող-գեներալը հարցրեց, թե ինչի՞ համար եմ պատժվել£ Ես պատասխանեցի նրան, ու գեներալը գնաց£ Մի քանի րոպե անց ինձ ազատ արձակեցին£ Այո, արտակարգ իրավիճակներում երբեմն «ինքնագլխությունն» էլ ներվում է£ :

Կատարելության չափանիշն է արվեստը

Քաղաքի դեմքն անխաթար պահելուց, ազգաբնակչության սոցիալական ու կենցաղային խնդիրներին լուծումներ գտնելուց զատ, Աբովյանի քաղաքապետարանը, հանձին քաղաքապետ Կարո Գուլոյանի, նաև մարդկանց վաստակը գնահատելու ավանդույթին է հավատարիմ£ Երիտասարդ քաղաքապետը լավ գիտե վաստակի հարգը և կարևորում է քաղաքի զարգացմանը նպաստ բերող անձանց հոբելյանները£ Այդօր Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի բազմափորձ տնօրեն Բաբկեն Մխիթարյանի ծննդյան հոբելյանն էր£ Ու քաղաքապետարանի կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժնի վարիչ Կարինե Կիրակոսյանը կրթօջախ էր շտապում` տնօրենին հանձնելու քաղաքապետի պատվոգիրը£ Իհարկե` նաև անձամբ շնորհավորելու, գործընկերների բարեմաղթանքները փոխանցելու£ «Բաբկեն Լևոնի Մխիթարյանին` Աբովյան քաղաքի մշակութային և կրթական կյանքում ունեցած մեծ ծառայությունների և ծննդյան 70-ամյակի առթիվ»` նշված էր պատվոգրում£ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն, ապա Կոմիտասի անվան կոնսերվատորիան խմբավարի որակմամբ ավարտելուց հետո, Բ. Մխիթարյանն աշխատանքային մկրտությունն ստացել է Եղեգնաձորի երաժշտական դպրոցում£ Նրան միանգամից նշանակել են դպրոցի տնօրեն, և նման վստահությունը բազմապատկել է երիտասարդի պատասխանատվությունը£ Այստեղ աշխատելու 7 տարիների ընթացքում նաև երիտասարդական երգչախումբ է ստեղծել, մասնակցել մրցույթների` արժանանալով տարբեր մրցանակների, բրոնզե մեդալի, ինչպես նաև «Արիության համար» մեդալի£ Այնուհետև տեղափոխվել է Աբովյան և 1975¬ից իր փորձն ու ջանքերը նվիրաբերում է աբովյանցի երեխաների գեղագիտական դաստիարակությանը£ Այն ժամանակ դպրոց կոչվածը զուրկ է եղել տարրական հարմարություններից£ - 1981¬ին շահագործման հանձնվեց մեր դպրոցի այս շենքը£ Հիմա մենք ունենք համերգային դահլիճ, որտեղ բազմապիսի միջոցառումներ ենք անցկացնում, դասական երաժշտության համերգներ կազմակերպում` ճանաչված արվեստագետների մասնակցությամբ£ Օրինակ, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած` Հայաստանի պետական կամերային նվագախումբը հաճախ է հյուրընկալվում մեզ, և նրանց կատարումները սիրով են ունկնդրում ոչ միայն մեր սաները,¬ պատմում է հոբելյար-տնօրենը£ Այստեղ ևս նա ճանաչվել է արագ. իր ստեղծած երգչախմբով բազմաթիվ մրցույթների մասնակցել, մրցանակների արժանացել£ Դպրոցում նույնպես երգչախումբ է ստեղծել` մանկական, որը քաղաքում կազմակերպվող բոլոր միջոցառումների մասնակիցն է և հանրապետական մրցույթներից գրեթե երբեք ձեռնունայն չի վերադառնում£ 1990¬ին դպրոցն անվանակոչվեց ճանաչված ջութակահար, Պետական կամերային նվագախմբի հիմնադիր¬ղեկավար Զարեհ Սահակյանցի անվամբ£ Ի դեպ` դպրոցի դահլիճին հարող` խնամքով ձևավորված նախասրահում գեղարվեստական կտավները ևս գեղագիտական դաստիարակության կարևոր բաղադրիչներից են£ Իսկ հենց մուտքի մոտ բոլորին ասես ողջունում է Զարեհ Սահակյանցի կիսանդրին£ Ինչպես Բաբկեն Մխիթարյանն է փաստում` անվանի երաժշտի այրին դպրոցի լավագույն բարեկամներից է ու ամենասպասված հյուրերից£ - Փաստորեն Դուք մանկավարժ¬արվեստագետ եք. մշակութային գործիչ, ով սերունդ կրթելու, մանուկներին երաժշտաշխարհին կապելու առաքելությունն է ստանձնել£ Երաժշտասե՞ր է այսօրվա աբովյանցին£ - Երաժշտասե°ր է£ Բայց հիմա ժամանակները փոքր¬ինչ փոխվել են. սոցիալական դժվարություններն ավելի լարված են դարձրել մարդկանց£ Իսկ երաժշտական կրթությունը պարտադիր չէ£ Սակայն Աբովյանի քաղաքապետարանը մեծապես օժանդակում է£ Նույնիսկ ճգնաժամի այս պայմաններում դպրոցին տարեկան 47 միլիոն դրամ լրավճար է հատկացվում քաղաքային բյուջեից, ինչի շնորհիվ ջեռուցման, գույքի և տնտեսական մյուս ծախսերն ենք հոգում£ Բացի այդ, հաշվի առնելով բնակչության սոցվիճակը, բավական ցածր է ուսման վարձը£ Այս առումով չեմ կարող շնորհակալությունս չուղղել մեր քաղաքապետ Կարո Գուլոյանին, մշակութային խնդիրները համակարգող Կարինե Կիրակոսյանին և բոլոր նրանց, ովքեր ջանում են, որպեսզի մեր կրթօջախը ևս դիմակայի ժամանակի դժվարություններին£ - Երաժշտության դերը` սերնդակրթության գործում£ - Անգնահատելի է այդ դերը, և արվեստի մոգական ուժն ընդհանրապես£ Կատարելության չափանիշն է արվեստը, որով շնչում, ապրում է մարդը£ Առավել ևս` եթե արվեստի հետ նա առնչվում է մանկուց£ Արվեստի այբուբենը սերտած մարդը շատ ավելի կազմակերպված ու բարեկիրթ անհատ է դառնում և չի կարող իրեն թույլ տալ հակահասարակական այնպիսի արարքներ, որոնք վայել չեն բարեկրթությանը£ Դպրոցի դաշնամուրային, ջութակի, թավջութակի, ժողգործիքների (թառ, շվի, դուդուկ, քանոն), վոկալ և փողային բաժիններում դպրոցահասակ աբովյանցիներն առաջին քայլերն են անում երաժշտության անդաստանում£ Այստեղ գործում են նաև ժողգործիքների, լարային նվագախմբեր ու 2 երգչախումբ£ Ուսումնառությանը զուգընթաց` երաժշտարվեստի այս դարբնոցը նախապատրաստվում է մայիս ամսին Գյումրիում կայանալիք մրցույթ¬փառատոնին£ Եվ դպրոցի առօրյային ու տնօրենի սկզբունքայ նությանը ծանոթանալուց հետո` անկարելի է չհավատալ, որ այդ ստուգատեսից ևս փառատոնին մասնակցող 15 աբովյանցիները ձեռնունայն չեն վերադառնա£ :

Հայկական տպագրության 500-ամյակ

Գիրքը պատմամշակութային և տեղեկատվական հաղորդակցությունների համակարգում Ապրիլի 15-16¬ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ նշված թեմատիկայով առաջին հանրապետական գիտաժողովը£ Կազմակերպիչներն էին Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունները, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը£ Նախապես նշենք, որ բոլոր զեկուցողների, ելույթ ունեցողների և չունեցողների կարծիքով ուշագրավ, հագեցած միջոցառումն, իրոք, կայացավ£ Կայացավ և° բովանդակային, և° թեմատիկայի, և° աշխարհագրության ու կազմակերպչական առումներով£ Մեր խորին համոզմամբ` ամենածանր ու այժմ արդեն հաճելի պարտականությունները հավուր պատշաճի կատարել էր (չգիտենք քանի օրուգիշեր էր մտածել ու գործել` 50, գուցե 500) մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Սուքիասյանը£ Բայց բոլորն էլ ժամանակին ստացան ծրագրերը, իսկ գիտաժողովի օրը` զեկուցող ների ժողովածուն. երևույթ, որը հազվադեպ է մեր օրերում£ Պատկերացնենք հատկապես հեռու բնակավայրերից եկած զեկուցողները` Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, դոկտոր Մոհամմադ Մալեք Մոհամմադի («Իրանահայերի և իրանցիների տպագրության պատմությունից»), Ստեփանակերտի «Մաշտոց» համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, պ. գ. թ., դոցենտ Մարինե Հարությունյանի («Գրատպության զարգացման միտումները Արցախում XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին»), Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան ՊՄԻ Հայ գրականության ամբիոնի դասախոս, Շիրակի մարզային գրադարանի մեթոդական բաժնի վարիչ Սուսաննա Բաղդասարյանի («Գյումրուց-Գյումրի, տպագրական, կրթական և գրադարանային գործը») որքան էին ուրախ` իրենց հետ տանելով կոնֆերանսի բարձրորակ տպագրված նյութերը£ Գիտաժողովին ներկա էին Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանը, գրադարանների տնօրեններ, դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ£ Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանը£ Նախագահողներ դ.¬ր, պրոֆեսորներ Ա. Դոլուխանյան, Հր. Հակոբյան£ Գիտաժողովին ներկայացված էին 30 զեկուցումներ` հետաքրքիր ու բազմաբովանդակ£ Թեմատիկան այնպիսին էր, որ յուրաքանչյուր զեկուցում ընկալվում էր ամենայն հետաքրքրությամբ£ Ինչ խոսք, բոլոր զեկուցումների առանցքում` Աստծո ծառա, Հակոբ Ծաինյան, Հայն է` Հակոբ Մեղապարտը, որի մեծ գյուտի շնորհիվ ողջ աշխարհի մեծ ու փոքր քաղաքներում հիմնվել էին հայերեն լեզվով տպարաններ և հրատարակում էին գրքեր... Իսկ ըստ Րաֆֆու` «Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»£ Երկրորդ նիստում ևս (նախագահողներ` մ.գ.դ., պրոֆ. Գ. Սուքիասյան, բ.գ.դ., պրոֆ. Լ. Խաչատրյան) բոլոր զեկուցողներն իրենց ուշագրավ աշխատանքերով հետաքրքիր դարձրին գիտաժողովը£ Ինչպես և սպասվում էր, «դաշտի տերերը»` աբովյանցիները, ավելի շատ զեկուցումներ ունեին£ Կարևոր է` որ երկու օրերի ընթացքում էլ ունկնդիրների զգալի մասը ներկայացնում էին գիտության, կրթության և մշակույթի տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ£ Մտահոգությունը մեկն էր, որ համակարգչային, էլեկտրոնային մեր դարում գիրքը չկորցնի դարերի ընթացքում իր բուն առաքելությունը` ճանաչողական մեծ դերը£ Բ. գ. թ., Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Հովհաննես Զաքարյանի զեկուցումն ամբողջությամբ նվիրված էր խիստ արդիական դարձած` Էլեկտրոնային միջավայրում հայալեզու գրականության ներկայացման խնդիրներին£ Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին ու գնահատեցին նիստերի նախագահողներ Դ. Գյուրջինյանը (Բրյուսովի անվան ԼՄԻ դոցենտ) և Մ. Նադիրյանը (Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ¬ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր)£ Բոլորի փաստմամբ` գիտաժողովն ունեցավ ընդհանուր հայագիտական, պատմամշակութային, գրքագիտական, սփյուռքագիտական և կրթադաստիարակչական կարևոր նշանակություն£ Նշենք, որ ճիշտ էր ընտրված գրատպության 500-ամյակին նվիրված առաջին գիտաժողովի խորհրդանիշը£ Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ Ալբերտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գիտաժողովի մասնակիցներ :

«Նա ձևապաշտ չէ»

Քանդակագործ Դավիթ Բաբայանը (Երևանցին) ծնվել է Երևանում: 1971-ից բնակվում է Փարիզում:

ՂՈՂԱՆՋ ՈՃՐԱՍՈՒԳԻ

«Ո°վ դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի, Զարթե°ք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի, Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա, Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա, Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին, Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին»£ Հովհ. ՇԻՐԱԶ Տարօրինակ կերպով անպատժելի է մնում Օսմանյան կայսրությունում I համաշխարհային պատերազմի թոհուբոհում, կայզերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան տերությունների թողտվությամբ իրագործված զանգվածային կոտորածը արևմտահայության£ Դեռևս «թագակիր ավազակ» սուլթան Աբդուլ Համիդ II¬ի օրոք նախաձեռնված հայասպանդը (1894-96 թթ. 300 հազարից ավելի հայեր կոտորվեցին), հավատարիմ «վերջ տալ Հայկական հարցին` ոչնչացնելով բոլոր հայերին» արնածոր կարգախոսին, կատաղի բնույթ կրեց երիտթուրքերի կազմակերպած «Կիլիկիայի գիշեր»¬ից (Ադանայում ու նրա շրջակայքում 30.000 հայեր հոշոտվեցին 1909¬ին) սկսած` ի պատասխան Համիդի տապալմամբ համահայկական գերոգևորության... Բնաջնջումը քոչվորա պետության ոչ թուրք բնիկ ժողովուրդների, առաջնահերթ` հայերի, աննախադեպ չափեր է ընդունում 1915¬ի ապրիլի 15¬ին, Թալեաթի, Էնվեր¬փաշայի ու Նազըմի հրամանագրով` հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման մասին£ Տեղական իշխանությունների կողմից զինապարտ ամբողջ հայ ռազմունակ ուժի ոչնչացմանը զուգահեռ կողոպտվում են հայերի տները, ձերբակալվում կամ անարգվում ու սրախողխող արվում տանտերերը£ Մեծից` փոքր£ Նախապես հաստատված սև ցուցակի համաձայն ժողովվում ու նույն օրը` 1915¬ի ապրիլի 24¬ին, կենտրոնական բանտ (մեթերհանե) է բերվում հայ մտավորականների սերուցքի առաջին խումբը (շուրջ 800¬ի է շուտով հասնում գաղտնածածուկ արգելափակված անմեղսունակ գրողների, գիտնականների, արվեստագետների, հոգևորականների, մեջլիսի հայ երեսփոխաննե րի, ամբողջ պոլսահայ մտավոր ներուժի թվաքանակը)£ Պատահաբար չէ, որ հենց այդ օրն ենք աշխարհասփյուռ հայերս հարգում հրեշավոր վախճան գտած բյուրաբյուր մեր հայրենակիցների հիշատակը£ Հայոց անամոք մնացած վշտի դեմ մշտալուռ (զարմանալի կայուն համադաշնություն...) տերությունների ներկայիս պարագլուխներին մարդկության պատմության մեջ տեղի ունեցած առաջին ցեղասպանության ոճիրը դատապարտելու անհրաժեշտության գիտակցությունը սերմանելու մշտամորմոք ջանադրությամբ այսօր էլ ի լուր աշխարհի տարփողում ենք պահպանված մահասարսուռ փաստերով (Փառք Աստծո, բոլորը չեն եղծվել)£ Մեծն Հայրիկի «թղթե շերեփով» հատուկենտ փոխկանչեր ենք սոսկ հանում մարդկության կարծրացած խղճի ու մթագնած բանականության անտակ կաթսայի խորխորատներից£ Արտառոց այդ բարբարոսության հանդեպ, սակայն, միահամուռ պարսավանքին համաշխարհային հանրության չենք արժանանում£ Ինչուների շարանը տասնամյակներով երկարաձգվում է` անպատժելիությամբ անպատասխան թողնվելով£ Մինչև ե՞րբ£ Չէ՞ որ վաղուց ամենքին ամեն ինչ հայտնի է£ Դեռ Անատոլ Ֆրանսն է ասել. «Հայերի դատը մարդկության դատն է»£ Մեծանուն բազում հումանիստներ են իրենց ձայնը հնչեցրել ի պաշտպանություն հայոց անմեղ զոհերի£ Հազա¯ր երանի հատկապես Ֆրիտյոֆ Նանսենին:

ԻՍԿ ԱՐԱՐԱՏԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ....

Հայոց Մեծ Եղեռնի 95¬րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, միանգամայն արդարացված, պաշտոնապես անհամեմատ ստվարացած է այս ապրիլին£ Այլ կերպ չէր կարող լինել£ Յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր հայ մարդ իր պարտքն է համարում նախնիների հավերժասուգին իր արցունքը խառնել£ Եվ ոչ միայն ներամփոփ կսկիծով, այլև Մեծ ոճիրի հանրաճանաչմանը միտված կոնկրետ նախաձեռնություններով է փութաջանում հարգարժան մնալ հինավուրց արմատներին£ «Արևորդի»¬ներն, օրինակ, բարեկարգում են Ծիծեռնակաբերդի բարձունքը, հուշակոթողի շրջակայքում Հիշողության պուրակ ձևավորում, որի տնկիներին վաղը կավելանան ևս 95¬ը` հրաշքով ու դժվարությամբ բերված Արևմտյան Հայաստանից£ Գործող թատրոնները խաղարկում են խաղացանկերում ամրագրված համարժեք ներկայացումներ£ Ինքնատիպ պատարագներով վշտակցում են համազգային ոճրագործության անհամար զոհերին երաժիշտները£ Պատմաբանները հայոց դարավոր գենոցիդը նորովի հանրաճանաչող գիտաժողով են կայացնում£ Հանրակրթարաններում ավանդական դարձած հուշ¬ցերեկույթներ են անցկացվում£ Մոռանալ¬ուրանալ չի° կարելի, աններելի° է£ Ազգային պատկերասրահում էլ տարասերունդ աշխարհասփյուռ հայ արվեստագետների ավելի քան 60 թեմատիկ աշխատանքներով են հանրության ուշադրությունը սևեռում մեր համազգային մշտամորմոք վշտի ցավագին էության վրա£ Աշխարհի հայ նկարիչների միավորումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և «Արմենթել» ՓԲԸ¬ի գլխավոր բարեգործությամբ նաև «1915 թ. Արևմտահայաստանում բռնկված հրդեհի բոցերի արտացոլանքից ծնված ժողովածու» է լույս ընծայում «Տիգրան Մեծ» հրատարակչատան աջակցությամբ, որում, ի դեպ, շատ ավելի հարուստ նյութ է զետեղված Հայոց Մեծ Եղեռնը լուսաբանող` նշանակալից գեղարվեստական գործերի (Շիրազ, Թեքեյան, կերպարվեստի նմուշների արտատպություններ, հանրահայտ երաժշտակտավ ների նոտաներ...), Բոդիլ Բորնի, Արմին Վեգների, Արաբների, Վիկտոր Փիչմանի և Լեսլի Դևիսի հավաքածուներից որոշ լուսանկարների ու վավերագրերի ներառմամբ£ Ճիշտ է, Անահիտ Մխիթարյան¬Խզարչյանի և Ղազար Միրզոյանի կազմակերպած այս ցուցահանդեսը մասնակի ընդգրկում ունի (նույնիսկ` բարձր արվեստի առումով), բայց միանգամայն ապահովում է ընտրված թեմայի յուրովի բարձրաձայնումը£ Մարտիրոս Բադալյանի «Ականատեսներ»¬ից այցելուների մտասևեռումը փոխանցվում է ցուցասրահի մուտքի 2 կողմերում տեղադրված Սուրեն Սաֆարյանի և Տիգրան Բախրանաջյանի մեծադիր կտավներին («Արարատից այն կողմ», «Փրկվածները»)£ Հատկանշական է, որ 95 տարով անջրպետված այս պատկերները յուրովի լրացնում են իրար£ Արարատից այս կողմ Եղեռնից մազապուրծ փրկվածներն են` բոկոտն, հյուծված, հոգնաբեկ մի մանկամարդախումբ£ Իսկ Արարատից այն կողմ մնացել են նրանց հայրենակիցների անթաղ ոսկորները£ Փշե ծաղիկներին կարծես սերտաճած գանգերի ակնախոռոչներից դեռ ցայտում է կատարված զուլումի սարսափը, ապշահարում£ Սրանց ասելիքին միախառնվում է Գրիգոր Գրիգորյանի մարմարակերտ, փշալարերով կապանքված հրեշտակի կսկիծը, Գրիշա Թորոսյանի «Ցեղասպանություն» շարքի լինոգրավյուրաներում (գծափորագրանկար) ամփոփված սարսափն ու ողբը` վրիժառություն հարուցող£ Այլաոճ անդրադարձները Սարգիս Համալբաշյանի («Երգ հիշատակի»), Էդիկ Հակոբյանի («Ողբ»), Մկրտիչ Պապոյանի («Եղեռն») և մի շարք ուրիշների` առանձնապես հույզեր չեն արթնացնում, ավաղ, իրենց կամայական, դեկորատիվ, թերիմաստ գունաձևերով£ Եղեռնապատումը խորունկ վարպետությամբ շարունակում են Սարգիս Մուրադյանը («Շահան Նաթալի դիմանկարը», «Հայ մտավորականների գողգոթան»), Էդուարդ Արծրունյանը («Գաղթական կանայք», «Գաղթականները Էջմիածնում»), Հմայակ Արծաթպանյանը («Տաճիկների գազանությունը»), Սարգիս Խաչատրյանը («Գաղթական որբեր», «Հայ որբերը անապատում»), Ժանսեմը («Սպասում», «Եղեռն», «Թափոր»)£ Իրենց ահարկու ներգործությամբ այս տխուր պատկերազրույցը վերջակետում են Վարդգես Սուրենյանցն («Ջարդից հետո») ու Գևորգ Բաշինջաղյանը («Հայերի գաղթը»)` ի մի բերելով նաև ցուցափեղկերում ներկայացված վարպետ նկարազարդումներով արտահայտվածը£ Մի քանի խորագրեր, ակամա, միավորվում են. «Եթե ավազը խոսել իմանար» (Ֆիլիպ Հագոփյան), մեր «Կիսված ճակատագրի» (Փարավոն Միրզոյան) «Վշտից ու բերկրանքից» (Անահիտ Զարդարյան) դեռ ինչե¯ր կպատմեր£ Ասենք, չենք էլ դադարել մեր վշտածոր պատմությունը կրկնելուց արդեն 95 տարի, պարզապես աշխարհի սիրտն է մամռակալել, ականջն է խլացել ու աչքը գոցվել մեր արդար դատի աղաղակող վավերագրերի դեմ£ Կամ էլ` գուցե վա՞տ ենք պատմում£ Իսկ Արարատից այն կողմ... :

Կողոպտիչները` նախկին ԽՍՀՄ¬ից

Թել¬Ավիվի ոստիկանությունը բացահայտել է փոխանակման կետի կողոպտումը, որի տիրոջը հանցագործները մահացու ծեծի են ենթարկել (տեղեկացրել է «թՈՈՐպՓ»¬ը)£ Կողոպուտին մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել են նախկին ԽՍՀՄ¬ից երեք գաղթյալներ` նախկինում պրոֆեսիոնալ ըմբիշներ Սապիր Վերտոնը, Սերգեյ Շիզնինը (ում ազգանունը նշվում է նաև Շիչանին) և Շալվա Զազիաշվիլին£ Չորս կողոպտիչները ներխուժելով Թել-Ավիվի կենտրոնական ավտոկայանի շենքում գտնվող Alpha Club փոխանակման կետ, կապոտել են դրա տիրոջը` Արյե Գազիտային ու 230 հազար դոլար հափշտակելուց հետո ծեծել են նրան. 10 օր անց նա մահացել է հիվանդանոցում£ Գումարից բացի չարանենգները տարել են նաև համակարգիչը, որի մեջ գրվում ու պահպանվում էին տեսահսկիչ սարքերի նկարահանումները` թե ովքեր են մուտք գործել գրասենյակ£ Հանցանքի բացահայտմամբ զբաղվել է Թել¬Ավիվի ոստիկանության այսպես կոչված «ռուսական բաժինը», որովհետև կողոպուտից հետո պարզ է դարձել, որ հանցագործները խոսել են ռուսերեն£ Նրանց ճանաչել են վկաների ցուցմունքների օգնությամբ£ Բացի այդ, նրանցից մեկի դեմքը նկարվել էր փոխանակման կետի դրսի կողմում դրված խցիկով£ Դեպքից անմիջապես հետո Շիզնինը մեկնել էր Ուկրաինա£ Ի դեպ, երեք կասկածյալներն էլ նախկինում մեծ հաջողություն են ունեցել սպորտում. մեկը Եվրոպայի չեմպիոն է, մյուսը` «Մակկաբիադե»¬ի (Օլիմպիական խաղերի իսրայելյան նմանակը) հաղթող£ Իսկ այսօր ոստիկանությունը կասկածում է, որ այս եռյակը նաև այլ կողոպուտների մասնակից է£ :

Ողբերգությունն էլ են ծաղրանկարում

Բելգիական Gazet van Antwerpen թերթի գլխավոր խմբագիր Պասկալ Կերկովեն պաշտոնապես ներողություն է խնդրել` Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն տեղափոխող ինքնաթիռի վթարի առնչությամբ ծաղրանկար տպագրելու համար£ Ծաղրանկարում լեհական դրոշի ֆոնին Լեհաստանի ազգային խորհրդանիշ արծիվը պատկերված է հողին մխրճված` «Արծիվը վայրէջք է կատարել» մակագրությամբ£ Այդ նկարը «պատկերազարդել» է Սմոլենսկի մոտ 96 մարդկային կյանքեր խլած ավիավթարի մասին պատմող նյութը£ Կատակապատկերի հրապարակումը հարուցել է լեհ հասարակայնության և ԶԼՄ¬ների բուռն հակազդումը£ Իսկ Եվրախորհրդարանում Լեհաստանի ներկայացուցիչները բաց նամակ են գրել` դատապարտելով կատարվածը£ Սկզբում «սրամիտ» Gazet van Antwerpen¬ի խմբագրակազմը հայտարարել է, թե նկարում վիրավորական ոչինչ չկա. հետո գլխավոր խմբագիրը փոխել է վերաբերմունքը և հայտարարել, որ ինքը հասկանում է լեհերի վիրավորանքը` թեև իրենք չեն ցանկացել որևէ մեկին նեղացնել£ Ի դեպ, չարաբաստիկ այդ ծաղրանկարը տպագրվել է հենց այն օրը, երբ մի շարք երկրներ, այդ թվում և Եվրամիության պաշտոնական հիմնադիրները (որոնց շարքում և Բելգիան է) միացել էին զոհերի հիշատակին հայտարարված սուգին ու խոնարհել էին դրոշները£ Ավելին, «Արծիվը վայրէջք է կատարել» արտահայտությունը լավ ծանոթ է միջազգային հանրությանը. Լուսին հասած առաջին մարդը` Նիլ Արմսթրոնգն արտասանեց այդ բառերը, երբ «Արծիվ» վայրէջքային համակարգը տեղադրվեց լուսնի մակերեսին£ Իսկ նրանք, ովքեր ծանոթ չեն դրան, ընկալումը կարող է և նպաստավոր չլինել£ Տեղին է նշել, որ բելգիական մեկ այլ լրատվամիջոց էլ` Knack¬ը, մի քանի օր առաջ դարձյալ ծաղրանկարով էր անդրադարձել մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությանը£ :

Կոսովոյի գնչուները կհայրենադարձվեն

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դը Մեզիերն ու նրա կոսովցի գործընկեր Բայրամ Ռեջեպին անցյալ շաբաթ համաձայնագիր են ստորագրել կոսովյան փախստականների հայրենադարձման մասին (գրել է Sueddeutsche Zeitung¬ը)£ Խոսքը Գերմանիայում ապաստանած շուրջ 14 հազար մարդու մասին է, որոնցից 10 հազարը կոսովցի գնչուներն են£ Ինչպես հավաստիացրել է Մեզիերը` փախստականների հայրենադարձումը ծրագրվում է իրագործել փուլերով£ Գերմանական ԶԼՄ¬ների տվյալներով` ամեն տարի հայրենիք կվերադառնա 2500 կոսովցի և կպահպանվի «էթնիկ հայրենադարձության» սկզբունքը£ 2009¬ին Կոսովո է վերադարձել 541 արտագաղթյալ£ Իրավապաշտպաններն ու եկեղեցական գործիչները քննադատել են իշխանություններին` հայտարարելով, որ հայրենադարձվողներին ու հատկապես գնչուներին, Կոսովոյում հետապնդումներ են սպառնում£ Իրավապաշտպանները պահանջում են այսպես կոչված «խմբային որոշում» ընդունել կոսովցի գնչուների համար, որն ի տարբերություն ապաստան ստանալու չափանշված ընթացակարգի, Գերմանիայում բնակվելու իրավունք կընձեռի ոչ միայն արդեն վերադարձողներին, այլ նաև նրանց, ովքեր դեռևս չեն արտագաղթել£ Այս առաջարկը հեղինակներն անվանել են «արտաքսում ոչ մի տեղ»£ :