Հա՞ որ...


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամը հաղթահարվում է ոչ միայն Հայաստանում£ Ու սա այն դեպքերից է, երբ ձեռքն իսկապես ձեռք է լվանում£ Տարբեր պաշտոնյաների ամենօրյա հայտարարությունները եթե նույնիսկ անտեսենք, կամ դրանց ուղղակիորեն չհավատանք, ապա որոշ վիճակագրական տվյալներ, այնուամենայնիվ, լավատեսութ յուն են ներշնչում£ Այսպես, ըստ Կենտրոնական բանկի` Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նախաճգնաժամային ծավալը վերականգնվում է, ինչը մեծ հավանականությամբ նոր շնչառություն է հաղորդելու հայրենի տնտեսությանը£ Համենայն դեպս ԿԲ նախագահի տվյալներով` բանկային համակարգի միջոցով իրականացված փոխանցումները փետրվար ամսին աճել են 17, մարտին` 13 տոկոսով... Խոսքն, անշուշտ, բավական պատկառելի գումարների մասին է£ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ոչ հեռու անցյալում նման թվերի 1-2 տոկոսանոց աճն անգամ մեր հայրենակիցներին կարգին կոգևորեր£ ՈՒԶԵՆՔ, թե չուզենք` այնպես է ստացվել, որ նույն այդ տրանսֆերտները նկատելիորեն կարգավորում են հայրենի տնտեսության շնչառությունը£ Դրանք, ինչպես հայտնի է, արտարժույթի տեսքով են մեզ հասնում£ Եվ այս առումով հարկ է հիշել, որ դոլարի ճակատագրի վերաբերյալ չարագուշակ կանխատեսումները կարծեք թե չեն իրականանում, իսկ ավելի ճիշտ` ամերիկյան փողի վերընթաց թռիչքը, ըստ երևույթին, ճախրանքի այդպես էլ չի վերափոխվելու£ Եվ հարցն ընդամենը չարյաց փոքրագույնի շրջանակներում է առայժմ սահմանափակվում, ինչում իր նշանակալի դերն ունի նաև Հայաստան հոսող գումարների շնորհիվ պահպանվող հարաբերական հավասարակշռությունը£ ՀԱՅԱՍՏԱՆ ներհոսող արտարժույթը, միևնույն է, շատ արագ դրամի է վերափոխվում, քանի որ անցել են ժամանակները, երբ դրսում խնայված և մեզ հատկացված գումարները հնարավոր էր տնտեսելով խնայել£ Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում ամեն ինչ շատ արագ թանկանում է, և դիցուք ավանդական շինարարական բումը, որն այս շրջանում էր հենց մեկնարկում, այս տարի լավագույն դեպքում փոքրիկ ճայթյունի տեսքով կդրսևորվի£ Իսկ ճայթյունն անգամ շոշափելի ներդրումներ է պահանջում, որն անշուշտ, նաև մեր հանրապետություն փոխանցված գումարների շնորհիվ է տեղի ունենում£ Եվ թեկուզ այս ոլորտի գնաճը հաշվի առնելով, կարելի է վստահաբար պնդել, որ ներդրումներին հատկացվելիք գումարները պարզապես մի կերպ են հերիքելու, և խնայողություն կոչվածը մեր ժամանակներում ուղղակիորեն անհնարին է դարձել£