Հայկական տպագրության 500-ամյակ


Գիրքը պատմամշակութային և տեղեկատվական հաղորդակցությունների համակարգում Ապրիլի 15-16¬ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ նշված թեմատիկայով առաջին հանրապետական գիտաժողովը£ Կազմակերպիչներն էին Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունները, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը£ Նախապես նշենք, որ բոլոր զեկուցողների, ելույթ ունեցողների և չունեցողների կարծիքով ուշագրավ, հագեցած միջոցառումն, իրոք, կայացավ£ Կայացավ և° բովանդակային, և° թեմատիկայի, և° աշխարհագրության ու կազմակերպչական առումներով£ Մեր խորին համոզմամբ` ամենածանր ու այժմ արդեն հաճելի պարտականությունները հավուր պատշաճի կատարել էր (չգիտենք քանի օրուգիշեր էր մտածել ու գործել` 50, գուցե 500) մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աբովյանի անվան ՀՊՄՀ գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Սուքիասյանը£ Բայց բոլորն էլ ժամանակին ստացան ծրագրերը, իսկ գիտաժողովի օրը` զեկուցող ների ժողովածուն. երևույթ, որը հազվադեպ է մեր օրերում£ Պատկերացնենք հատկապես հեռու բնակավայրերից եկած զեկուցողները` Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, դոկտոր Մոհամմադ Մալեք Մոհամմադի («Իրանահայերի և իրանցիների տպագրության պատմությունից»), Ստեփանակերտի «Մաշտոց» համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, պ. գ. թ., դոցենտ Մարինե Հարությունյանի («Գրատպության զարգացման միտումները Արցախում XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին»), Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան ՊՄԻ Հայ գրականության ամբիոնի դասախոս, Շիրակի մարզային գրադարանի մեթոդական բաժնի վարիչ Սուսաննա Բաղդասարյանի («Գյումրուց-Գյումրի, տպագրական, կրթական և գրադարանային գործը») որքան էին ուրախ` իրենց հետ տանելով կոնֆերանսի բարձրորակ տպագրված նյութերը£ Գիտաժողովին ներկա էին Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանը, գրադարանների տնօրեններ, դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ£ Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանը£ Նախագահողներ դ.¬ր, պրոֆեսորներ Ա. Դոլուխանյան, Հր. Հակոբյան£ Գիտաժողովին ներկայացված էին 30 զեկուցումներ` հետաքրքիր ու բազմաբովանդակ£ Թեմատիկան այնպիսին էր, որ յուրաքանչյուր զեկուցում ընկալվում էր ամենայն հետաքրքրությամբ£ Ինչ խոսք, բոլոր զեկուցումների առանցքում` Աստծո ծառա, Հակոբ Ծաինյան, Հայն է` Հակոբ Մեղապարտը, որի մեծ գյուտի շնորհիվ ողջ աշխարհի մեծ ու փոքր քաղաքներում հիմնվել էին հայերեն լեզվով տպարաններ և հրատարակում էին գրքեր... Իսկ ըստ Րաֆֆու` «Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»£ Երկրորդ նիստում ևս (նախագահողներ` մ.գ.դ., պրոֆ. Գ. Սուքիասյան, բ.գ.դ., պրոֆ. Լ. Խաչատրյան) բոլոր զեկուցողներն իրենց ուշագրավ աշխատանքերով հետաքրքիր դարձրին գիտաժողովը£ Ինչպես և սպասվում էր, «դաշտի տերերը»` աբովյանցիները, ավելի շատ զեկուցումներ ունեին£ Կարևոր է` որ երկու օրերի ընթացքում էլ ունկնդիրների զգալի մասը ներկայացնում էին գիտության, կրթության և մշակույթի տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ£ Մտահոգությունը մեկն էր, որ համակարգչային, էլեկտրոնային մեր դարում գիրքը չկորցնի դարերի ընթացքում իր բուն առաքելությունը` ճանաչողական մեծ դերը£ Բ. գ. թ., Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Հովհաննես Զաքարյանի զեկուցումն ամբողջությամբ նվիրված էր խիստ արդիական դարձած` Էլեկտրոնային միջավայրում հայալեզու գրականության ներկայացման խնդիրներին£ Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեցին ու գնահատեցին նիստերի նախագահողներ Դ. Գյուրջինյանը (Բրյուսովի անվան ԼՄԻ դոցենտ) և Մ. Նադիրյանը (Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ¬ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր)£ Բոլորի փաստմամբ` գիտաժողովն ունեցավ ընդհանուր հայագիտական, պատմամշակութային, գրքագիտական, սփյուռքագիտական և կրթադաստիարակչական կարևոր նշանակություն£ Նշենք, որ ճիշտ էր ընտրված գրատպության 500-ամյակին նվիրված առաջին գիտաժողովի խորհրդանիշը£ Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ Ալբերտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գիտաժողովի մասնակիցներ