ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n ԵՐԵԿ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2009թ.-ի աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ.-ի զորակոչի խնդիրները: n Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվել են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն կարգի բերել ու բարեկարգել հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը, այլև կոչված էր զինծառայողներին ծանոթացնել մեր հայրենիքի պատմամշակութային մեծարժեք ճարտարապետական հուշարձաններին, օժանդակելու զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: n Բրյուսելում կայացած` ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի ՆԱՏՕ-Հայաստան ձևաչափով նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում նորացված գործընկերության նպատակները: ՀՀ պատվիրակությունը պաշտպանական բարեփոխումների շարքում ներկայացրել է պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետությունում իրականացված պաշտպանական բարեփոխումները` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Նիստի ընթացքում քննարկվել է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գործունեութ յունը, որը արժանացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության բարձր գնահատականին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն