Արդյո՞ք Հեյդար-օղլին… մեղսունակ է


Անցյալ շաբաթվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Ադրբեջանի կառավարության հերթական նիստը` նախագահ Իլհամ Հեյդար-օղլու մասնակցությամբ: Այդ նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահը այնքան մաղձ ու ատելություն թափեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հնարավոր կարգավորման և ընդհանրապես հայության հասցեին, որ նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն իրենց ինտերնետային կայքերում ընդգծում էին, թե «Ալիևը խոսեց թույնի նման»: Ալիևը հատուկ անդրադարձ կատարեց հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման, ցյուրիխյան հայտնի արձանագրությունների վավերացման հարցին և անսպասելիորեն հայտարարեց, թե «դրանք բացառապես Հայաստանի և Թուրքիայի ներքին խնդիրն են և ուրիշ ոչ մեկը չպետք է խառնվի դրան»: Մի մարդ, որ մինչ այս հնարավոր բոլոր առիթներն ու ամբիոններն օգտագործում էր` հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման մասին բացասաբար արտահայտվելու համար, ակնհայտորեն ձգտելով խափանել դա, հիմա ինչու՞ է հանկարծ այդպես «իմաստնացել»£ Ամենևին էլ չի «իմաստնացել»£ «Ոչ մեկն» ասելով Ալիևը նկատի ունի անխտիր բոլորին, բացի... իրենից կամ Ադրբեջանից: Նա այս կերպ ընդամենը քար է նետում բոլոր այն պետությունների, այդ թվում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և մյուսների բոստանը, որոնց լիդերները անթաքույց ճնշումներ են գործադրում Թուրքիայի վրա` ձգտելով Անկարային հարկադրել վավերացնելու խնդրո առարկա արձանագրությունները: Ըստ Իլհամ Հեյդար-օղլու տրամաբանության, «ոչ մեկն իրավունք չունի» հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում այդպիսի ճնշում գործադրել Անկարայի վրա, իսկ ահա ինքը...իրավունք ունի° հակառակ ճնշումը գործադրելու: Ինչու՞: Որովհետև Իլհամ Հեյդար-օղլին ինքն իրեն նույնացնում է թուրքերի, իսկ իր երկիրը` Թուրքիայի հետ: Նրա տրամաբանությամբ` ինքը կամ Ադրբեջանը Թուրքիային «օտար» չեն, թուրքերի համար «ուրիշ» չեն, կարո°ղ են միջամտել «ավագ եղբոր» ներքին գործերին: Մինչդեռ մյուսները, այդ թվում այս աշխարհում քաղաքական եղանակ ստեղծողները, իրենց այդպիսի իրավունք չպետք է վերապահեն: Որքան էլ հանգուցյալ Հեյդար Բաբայի սիրասուն զավակի այս պնդումը շատերին տարօրինակ թվա, Ադրբեջանի Նախագահի նման պնդումը ամենևին էլ զուրկ չէ հիմքից: Ադրբեջանը տիպիկ թուրքական պետություն է, ադրբեջանցիներն իսկապես թուրքեր են կամ Կովկասի թաթարներ, ինչպես նրանց անվանում էին դեռ անցյալ դարասկզբին: Որովհետև ադրբեջանական ազգ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել և չունի: Դա նույն ժողովուրդն է` երկու տարբեր պետական կազմավորումներով: Ի դեպ, Ադրբեջանի ու Թուրրքիայի մասին «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը հրապարակ է նետել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Բաբայի արտաքին քաղաքականության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Նա այսօր էլ շարունակում է հլու-հնազանդ սպասարկել Ալիևյան կլանի քաղաքական շահերը և Ադրբեջանի քաղաքական մտքի «տիտաններից» մեկն է համարվում: Ուստի Վաֆա Գուլուզադեի դաստիարակությունն ստացած Ալիև-կրտսերի համար ամենևին տարօրինակ չէ, որ նա ինքն իրեն ու իր ղեկավարած արհեստածին պետությունը նույնացնում է թուրքերի ու Թուրքիայի հետ: Տարօրինակն այն է, որ իր այդ ելույթից մի քանի օր առաջ Իլհամ Հեյդար-օղլին ասում էր, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի, դա նույն հայ ժողովուրդն է, որն արդեն մեկ անգամ օգտվել է ինքնորոշման իր իրավունքից` ստեղծել է Հայաստանի Հանրապետությունը: Հետևաբար, Ղարաբաղի հայությունը, որպես հայ ժողովրդի մի հատված, չի կարող երկրորդ անգամ օգտվել ինքնորոշման իրավունքից և ստեղծել երկրորդ հայկական պետությունը»: Իբրև իր մտքի այս «դարակազմիկ փայլատակումի» հիմնավորում, Ալիևն ասում էր, թե «հայերը բազմաթիվ այլ երկրներում էլ են ապրում, ու՞ր կհասնի, որ նրանք ամենուրեք ինքնորոշվեն և իրենց անկախ պետականություններն ստեղծեն»: Տգետը մոռանում էր, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայությունը ամենևին էլ իր կամքով չի ցրվել աշխարհով մեկ: Հայերին ցրել են ադրբեջանցիների ավագ եղբայր թուրքերը` իրականացնելով Հայոց ցեղասպանությունը հայության բնապատմական հայրենիքում: Ուստի ուրիշի հողերի վրա այսօր հարկադրաբար ապրող հայերը երբեք չեն բարձրացրել և երբեք չեն բարձրացնի օտարի տարածքում ինքնորոշվելու հարց: Աշխարհի բոլոր երկրներում ցրված հայությունը միշտ երախտապարտ է եղել օտարներին` Հայոց ցեղասպանությունից փրկված մեր խլյակներին իրենց հողում ապաստան տալու, իրենց պետությունները աշխարհասփյուռ հայերի երկրորդ հայրենիքները դարձնալու համար: Մենք թուրքերի նման «անաղուհաց շուն չենք», որ ուրիշի ոտքը լիզելով նրանց հողերում ապաստան գտնենք, իսկ հետո ճագարի նման բազմանանք ու այդ հողերը բնիկ տերերից, տվյալ դեպքում` հայերից խլենք ու հայտարարենք... մերը: Ինչ վերաբերում է արցախահայությանը, ապա, ի տարբերություն աշխարհի բոլոր ծայրերում սփռված մեր մյուս քույր-եղբայրների, հայ ժողովրդի այդ հատվածը դեռ թուրք-թաթարների մեր տարածաշրջան թափանցելուց շատ հազարամյակներ առաջ ապրել և ապրում է իր բնապատմական հայրենիքում, իր օրրանը հանդիսացող հողում: Ուստի լիակատար իրավունք ունի իր հողի վրա ինքնորոշվելու հարց բարձրացնել: Վերջին հաշվով, աշխարհում այսօր 22 կամ 24 թուրքալեզու պետություն կա, ներառյալ Թուրքիան ու Ադրբեջանը: Թուրքալեզու ժողովուրդները կարող են 22 պետություն ունենալ, հայերը չե՞ն կարող 2 պետություն ունենալ: Բայց թուրքի հետ տրամաբանությունից, արդարությունից, միջազգային իրավունքից ու ճշմարտությունից խոսելն անհուսալի բան է: Թուրքն ընդունակ է դատել միայն... թուրքավարի: Ահա, Ալիև Հեյդար-օղլին էլ ոչ միայն հերթական անգամ թուրքավարի հայտարարեց, թե «ոչ մի խոսք չի կարող լինել Ադրբեջանի տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության, նրա անկախությունը երբևէ Ադրբեջանի կողմից ճանաչելու մասին», ինչին վաղուց արդեն սովորել ենք և ուղղակի բանի տեղ չենք դնում, այլև պնդեց, թե «նույնիսկ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է գտնվում ադրբեջանական հողերի վրա»: Այսպիսի զառանցանքներ արտահայտող պետության ղեկավարի հետ բանավիճելն անիմաստ է: Քանզի այսքանը լսելուց հետո օրինական կասկած է առաջանում` արդյո՞ք Հեյդար օղլին մեղսունակ է: Եթե մեղսունակ չէ, ապա հարկավոր է նրան... բուժել, ոչ թե հետը բանավիճել: Բայց Ադրբեջանի նախագահի բուժումը, կարծում եմ, մեր հոգսը չէ:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ