Արջը վերադարձել է


Լեհական բարձրաստիճան պաշտոնյաներին ի մահ տարած` Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի առնչությամբ, հավանաբար, դեռ բազմաթիվ վարկածներ են հնչելու£ Արդեն իսկ լրատվամիջոցներում ներկայացվում են դրանք. ինչպես ասում են` յուրաքանչյուրը յուրովի, սեփական համակրանք¬հակակրանքների տեսանկյունից փորձում է հավատընծա դարձնել նկատառումները£ Ամերիկյան New York Post¬ում Արթուր Հերմանը, օրինակ, «ռուսական ձեռագրով» տարբեր միջադեպեր է հիշեցնում... Թարգմանաբար ներկայացնելով այդ հրապարակումը, հեղինակի հետ մեկտեղ եզրահանգումները թողնենք ընթերցողին (տպագրվում է մասնակի կրճատումներով)£ Ինքնաթիռի կործանումը, որի արդյունքում զոհվեցին Լեհաստանի նախագահն ու ևս 95 մարդ, ողբերգություն է` լեհ ժողովրդի և բարի բարեկամների կորուստ` Միացյալ Նահանգների համար£ Սակայն Ռուսաստանի` Լեհաստանի հարևանի համար, դա հնարավորություն է` իր գերիշխանությունը հաստատելու Արևելյան Եվրոպայում, ինչպես եղել է երկաթյա վարագույրի ժամանակներում£ Խնդիրն այն է, որ ռուսական արջը վերադարձել է£ Ինչպես գերեզմանից հառնած Դրակուլան, հիմա նա փքված քայլում է աշխարհով, մինչդեռ մենք մտածում էինք, թե վաղուց մեռած է ու ննջում է հողում£ Իսկ միջազգային ասպարեզում Օբամայի անօգնական գործողությունները ռուսական հավակնոտ ղեկավարությանը շանս են տալիս ընդլայնել իրենց ազդեցությունը` աստիճանաբար նվազեցնելով մերը£ Ոմանք կհավատան ինքնաթիռի վթարի պատճառների ռուսական վարկածին և կմտածեն, թե լեհական օդաչուն մտածված կերպով վտանգել է Նախագահի ու այդ երկրի բարձրագույն ղեկավարության կյանքը` փորձելով վայրէջք կատարել թանձր մառախուղում` չնայած ռուսաստանյան դիսպետչերական ծառայության բազմակի նախազգուշացումներին£ Ուրիշներն էլ չեն հավատա դրան` հիշելով, որ նախագահ Կաչինսկին վարչապետ Վլ. Պուտինի երդվյալ թշնամին էր և` որ պուտինյան ահավոր Դաշնային անվտանգության ծառայությունը (Խթը¬ին փոխարինող) 6 տարի առաջ առնչվում էր Ուկրաինայի նախագահին թունավորելու նպատակով հետապնդող դավադրության հետ£ Ցանկացած պարագայում պետք է Լեհաստանի վրա նոր, հավանաբար` անհաղթահարելի ճնշում սպասել` նրան Կրեմլի ազդեցությանը ենթարկվել պարտադրելու նպատակով£ ...Ամերիկացիները հետևում էին, թե 1990 թ. ինչպես փլուզվեց Խորհրդային Միությունը. նրանք վկան էին` թե ինչպես Ռուսաստանը վերածվեց հաշմանդամ-պետության` կտրված ոտքերով ու ձեռքերով£ Նախկին կայսրությունը մասնատվեց 15 անկախ հանրապետությունների` Ուկրաինայից մինչև Ղրղզստան£ Ինչ¬որ ժամանակ հզոր ցամաքային զորքերը, ռազմածովային նավատորմն ու միջուկային զինանոցը փլատակվեցին նույն սխեմայով£ Ամերիկյան քաղաքականության ղեկավարները Ռուսաստանը համարում էին ներկայից զրկված և հստակ որևէ հեռանկար չունեցող ապագայով պետություն£ Սովետմիության փորձագետները, հանձին Քոնդոլիզա Ռայսի, ովքեր ինչ¬որ ժամանակ Վաշինգտոնի ցանկացած հետազոտական ինստիտուտում ծանր կշիռ ունեին, հուսահատ` այլ աշխատանք էին որոնում£ Նրանք պարտավոր էին հասկանալ, որ տարատեսակ հումքերով` նավթից ու բնական գազից մինչ երկաթ, ոսկի ու ալմաստ, հարուստ երկիրը չի կարող երկար ժամանակ աղքատ մնալ£ Իսկ նվաճողական երկար պատմություն ունեցող պետությունը չի կարող նստել ու հանգիստ նայել իր կրճատված չափերին` մեծությամբ զիջելով այն պետությանը, որը ժառանգել էր Պետրոս Մեծը£ 2000 թ. ռուսներն իրենց նախագահ ընտրեցին Պուտինին£ Երբ նավթի գները սկսեցին նպաստել ռուսական պետական գանձարանի հարստացմանը, նա խոստացավ վերականգնել Ռուսաստանի պանծանքն ու հզորությունը£ Իսկ դրա գինը, ինչպես շուտով պարզվեց, ժողովրդավարական ազատությունների 10-նամյա քաոսային փորձարարության ավարտն էր£ ՊԱԿ¬ի նախկին գործակալ Պուտինը պարտության մոխիրներում թաղված արժեքավոր դաս էր սերտել. կոմունիզմը կարողանում էր պահել Խորհմիության զարգացումը£ ...Այնպես որ, 10 տարվա ընթացքում Ամերիկան պասիվորեն դիտում էր, թե Պուտինն ինչպես է զանգվածային ու դաժան հաշվեհարդարներ կազմակերպում չեչենների դեմ, լրագրողներ սպանում, վանդակաճաղերի հետևն ուղարկում առաջատար ձեռնարկատերերին, իսկ նրանց տեղում նշանակում իր մտերիմ բարեկամներին£ Մենք ձեռքներս ծալած նստեցինք այն ժամանակ, երբ Պուտինը 3 անգամ ավելացրեց ռազմական բյուջեն, Իրանին օգնեց Բուշերում կառուցել ու սարքավորել միջուկային ռեակտորը, ինչպես նաև հրթիռային համակարգեր ու միջուկային գաղտնի տեխնոլոգիաներ տեղափոխել£ Միացյալ Նահանգները ոչինչ չձեռնարկեցին, որովհետև Ռայսն ու մյուսները պնդում էին, թե խոչընդոտ չկա` որպեսզի Ռուսաստանը սատարի ՄԱԿ¬ի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, այն երկրի, որին ռուսներն օգնեցին զինվել£ Վերջապես 2008 թ. ամռանն անկախ Վրաստանի դեմ դաժան պատերազմը Բուշի վարչակարգին ստիպեց փոխել իր վերաբերմունքը Պուտինի դեմ£ Սակայն դրան հաջորդեցին ԱՄՆ¬ում ընտրությունները, և ղեկի մոտ նոր թիմ հայտնվեց£ Օբաման ոչ միայն չուղղեց Բուշի սխալները, այլ նույնիսկ մտադիր է կրկնապատկել դրանք£ Առաջին քայլն այն եղավ, որ մենք բախտի քմահաճույքին հանձնեցինք Արևելյան Եվրոպայի մեր ժողովրդավար դաշնակիցներին` ներառյալ Լեհաստանը, որոնք չենթարկվեցին Պուտինին` համաձայնելով իրենց տարածքներում տեղադրել հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերը£ Իսկ օրեր առաջ ստորագրվեց այն պայմանագիրը, որը միջուկային ասպարեզում մեզ մշտական անկման է դատապարտում. այն դեպքում, երբ Ռուսաստանն ազատություն է ստանում և կարող է արդիականացնել իր միջուկային զինանոցն ու նույնիսկ սեփական միջուկային պաշտպանությունը ստեղծել£ Ու հենց նույն օրը, երբ ստորագրվեց այդ պայմանագիրը, պետական հեղաշրջում կատարվեց, և տապալվեց Ղրղզստանի կառավարությունը, որը Աֆղանստանում մեր զորքերին մակատարարման գծում կենսական կարևոր փոխբեռնման կետ էր£ Ինչպես և ավիավթարից Կաչինսկու զոհվելու պարագայում, մենք այդ երկրում էլ զրկվեցինք այն առաջնորդից, ով չէր ենթարկվում Կրեմլի ճնշումներին, որը պահանջում էր այդ պետության տարածքում փակել ամերիկյան բազան£ Եվ հիմա ի՞նչ. Պուտինն ու նրա խամաճիկային նախագահ Դմիտրի Մեդվեդևը հիմա խոսում են այն մասին, որ չեն սատարելու Իրանի դեմ բենզինի բոյկոտը£ Մինչդեռ հատկապես այդ պատժամիջոցը կարող է կասեցնել իրական միջուկային ծրագիրն այն պահին, երբ դա անցել է վերջին ոլորանը£ Ինքնաթիռի վթարի մասին ճշմարտությունը մենք չենք իմանա` քանի դեռ «սև արկղերը» կմնան ռուսական ձեռքերում£ Սակայն մենք արդեն գիտենք ճշմարտությունը Պուտինի մասին£ Մարդիկ ծիծաղում էին, երբ Բուշը պատմում էր, թե ինքն ինչպես է հայացք նետել Պուտինի հոգուն և այնտեղ լավ մարդ տեսել£ Օբաման էլ նայել է Պուտինի արնաթաթախ ձեռքերին և տեսել է առաջնորդ, ում հետ կարելի է գործ ունենալ£