Ինչպե՞ս աշխարհին վերադարձնել լավատեսությունը


կամ մարդկանց սրտերում սեր արթնացնել Դուք դատապարտեցի՞ք նրանց, ում արարքները հարյուրամյա վաղեմությամբ են քողարկված£ Դուք պարսավեցի՞ք նրանց, ովքեր չարիք գործելով` յաթաղանով չկոտորված հայերին զրկեցին հայրենիքից ու հայրական տանիքից£ Պատմական Հայաստանի տարածքում ապրող մեկուկես միլիոն հայազգի բնիկ քաղաքացիներ բնաջնջվեցին 1915-16 թթ.` Թուրքիայի կառավարության հատուկ կարգադրությամբ£ Այն ժամանակների իշխանությունների հետնորդները հիմա՞ էլ չեն ուզում «նկատել» բազմաչարչար ժողովրդի հեղված արյունը և նույնիսկ ակամա հայրենասերներին մեղադրում են` տեղական իշխանությունների կամայականություններին դիմակայելու համար£ Լկտիությո°ւն է, բայց այդպես է£ Այն ժամանակ` 20¬րդ դարասկզբին եղեռն հրահրողներին չդատապարտեցին մահապատժի£ Միայն Ադոլֆ Հիտլերը, մահվան ճամբարներ կառուցելիս, «անկեղծացավ», թե` իսկ հիմա ո¯՞վ է հիշում հայերի ու հույների կոտորածը... Այսպիսով, ահաբեկչությունը մոռացված չէր 20¬րդ դարում£ Այսօր այն միջազգային բնույթ է ստացել և գրոհում է ամենուր£ Բայց եթե միջազգային կազմակերպություն ները (Ազգերի Լիգան, ՄԱԿ¬ը...) անհրաժեշտ խոհեմություն և կամք հանդես չեն բերում` 20¬րդ դարի կենսական խնդիրները քննարկելու, նշանակում է` արմատախիլ չի արվում չարը£ Արդյո՞ք սա չէ պատճառը, որ առաջընթաց չկա թշնամացած կողմերի միջև£ Ջարդերն ու ճնշումները, շրջափակումների, ճգնաժամերի, պատերազմների, բռնի տեղահանումների, ահաբեկչության ու եղեռնի չար շունչը աշխարհը հիմա էլ է զգում իր թիկունքին£ Առաջադեմ մտքի, մշակույթի, հասարակության հոգևոր կյանքի անկատարությունը սնանկ ուժերի կողմերից բոլոր ժամանակներում օգտագործվում է որպես հաղթաթուղթ` իրենց խնդիրներն իրատեսորեն լուծելու£ Ժամանակակից գիտությունը (քիմիա, ֆիզիկա...) 5 հազարամյա ճանապարհ է անցել£ Ժամանակն ու նյութական միջոցներն օգտագործվել են մարդուն ոչնչացնելու նպատակով£ Այսուհանդերձ` անկաշառելի և արդարամիտ բնությունը խոչընդոտների միջով հորդան դեպի աստղերն է տանում£ Կամքը, ոգին, միտքը հարություն են առնում այնտեղ, ուր արթնանում է բանականությունը, ուր կյանքը հոսում է իր ակունքների ափերը շոյող գետի նման£ Ոգին, գոյության համար պայքարի հաղթանշանը բնության օրենքների պահպանումն է£ Հավերժությամբ տոգորուն ոգին, մտքի ոգին անսահմանությանն են վայել. իսկ դրա բանալին ինքը` սերն է£

Ռոբերտ ԱՎԵԴԱ