ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ (Մտորումներ Ապրիլի 24¬ի նախաշեմին)


1915¬ի Ապրիլի 24¬ից 95 տարի անց` նույն օրը, մարդկային հորձանքն արդեն որերորդ անգամ կալիքվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք£ Այդ օրն աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը մտովի, թերևս, կլինեն Հայոց Եղեռնի զոհերի հուշակոթողին այցելողների շարքերում... 1915¬ի արյունոտ ապրիլի մասին բանաստեղծի երկնած տողերը, պահպանում են արդիականության շունչը. Գարուն էր£ Չեկած ամառ` Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց` կրակի° պես... - Գարուն ա, ձուն ա արել... Եվ այսօր մեզանից շատերը սպասում են` արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մի քանի օր հետո կարտասանի «ցեղասպանություն» բառը... Ոչ վաղ անցյալում` մինչև 60-ական թվականները, ԽՍՀՄ¬ում արգելված էր Հայոց ցեղասպանության մասին անգամ հիշատակելը£ Բայց գողգոթայով անցած ազգի բողոքի ձայնն ի վերջո պոռթկաց` պատռելով խորհրդային երկաթե վարագույրը£ Ու արդեն միայն Թուրքիայի իշխանություններն են համառորեն շարունակում ժխտել իրենց նախորդների` երիտթուրքերի ոճիրը£ Մեզանից ոմանք էլ թերահավատորեն են վերաբերվում այն իրողությանը, որ Միացյալ Նահանգների կոնգրեսի` արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևը£ Ճիշտ է, նման բովանդակության բանաձևն այդ հանձնաժողովում ընդունվել է նաև 2007 թվականին, բայց Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում չի ընդգրկվել£ Սակայն, այս տարվա` թիվ 252 բանաձևի ընդունումն առանձնահատուկ էր և ցեղասպանության` միջազգայ նորեն ճանաչման գործընթացում առնվազն մեկ քայլ առաջ էր այնքանով, որ այս անգամ բանաձևի քննարկմանը մասնակից կոնգրեսականներից ոչ ոք կասկածի տակ չէր առնում ցեղասպանության փաստը£ Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է շահել հայությունը` Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումն ու դատապարտումը ստանալով£ Հասկանալի է` այդ պարագայում կարող են Ամերիկայի օրինակին հետևել նաև այն երկրները, որոնք դեռևս հապաղում են£ Դրա արդյունքում Թուրքիան, իհարկե, նեղը կընկնի... և ի՞նչ£ Դա կլինի հայերի հերթական բարոյական հաղթանա՞կը. այդպիսով կարո՞ղ է սպիանալ, ամոքվել հայի հոգում բացված արնածոր վերքը... կլուծվի՞ Հայ դատը... Հարցերի այս շարանն ամեն Ապրիլի 24¬ին, կարծես, արթնանում ու հառնում է մեր առջև£ Ի՞նչ է դա. չսպիացած վերքի մրմո՞ւռ... Հարցերի պատասխանը գտնելու համար, թերևս, անհրաժեշտ է հստակ ձևակերպել խնդիրը` ի՞նչ կատարվեց իրականում Հայոց ցեղասպանության հետևանքով£ Պարզապես սպանվեց 1,5-2 միլիոն հա՞յ, Արևմտյան Հայաստանից անհետացավ այնտեղ մի քանի հազար տարի ապրող հիմնական բնակի՞չը` հա՞յը... Այսօր աշխարհում հայերի ընդհանուր թիվը մոտավորապես 10 միլիոն է, հայկական Սփյուռքը համարվում է հզորներից մեկը£ Այնուամենայնիվ, ցեղասպանության հասցրած ծանրագույն վնասը, թերևս, մեր ներկայի և անցյալի կապի, հայ էթնոսի, ազգի էվոլյուցիոն զարգացման ընդհատումն է£ Պատահական չէ, որ անցած 19-20 տարիների ընթացքում մեզանում` նորանկախ Հայաստանում մշտապես բարձրաձայնվել է համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը£ Այսինքն, մենք հասկացել ենք, որ կարիք ունենք բարենորոգելու մեր ազգային համակարգը, ինչի շնորհիվ կկարողանանք նորից արժանի տեղ զբաղեցնել աշխարհում£ Օտարները փորձեցին և հիմա էլ փորձում են սովորեցնել, հորդորում են մեզ ժողովրդավար լինել£ Սակայն մենք էությամբ այդպիսին ենք եղել ի սկզբանե£ Դրա վառ ապացույցն են պատմությունից մեզ հայտնի աշխարհաժողովները£ Օրինակ, 451 թ. Վարդանանց պատերազմին նախորդած աշխարհաժողովը, որ կայացել է Շապուհի հրովարտակին պատասխանելու նպատակով£ Դա, ըստ էության, հանրաքվե էր£ Այժմ մեր ազգային համակարգը վերագտնելու համար գուցե նախ անհրաժեշտ է գտնել վերը նշված հարցերի շարանի պատասխանները. ի՞նչ կտա Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը, ինչպիսի՞ն պետք է լինի մեզ տրվելիք փոխհատուցումը, թուրքերի խնդրած ներողությունով կբավարարվե՞նք, թե ակնկալենք դրամական կամ տարածքային փոխհատուցում... Սրանով էլ պայմանավորված գործողությունների ազգային ծրագիր է անհրաժեշտ£ Այս խնդիրների մասին ժամանակն է մտածել արդեն այսօր. աշխարհը սկսել է շատ արագ փոխվել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ