ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Խոշոր ձեռներեցների արձագանքը` իրենց վրա հսկողությունը ուժեղացնելու Վարչապետի հայտարարության առիթով «12 աթոռ» ¬ 2010 - Ը ՎՏՋպՑ պքԴ Ռ ՍսþփՌ ՏՑ ՍՉՈՐՑՌՐօ, չՊպ ՊպվՖչՌ սպՋՈՑ? Օբամայի պատասխանը Ի. Ալիևի տրտունջին, թե ինչու խելապակաս Սահակաշվիլուն հրավիրեցին Վաշինգտոն, իրեն` ոչ Հայտնի քաղգործչի ոճով ՕԲԱՄԱ ¬ Ճիշտ է` Սահակաշվիլին խելապակաս է, բայց նա ՄԵՐ խելապակասն է£ Ռ. Քոչարյանը` ԶԼՄ¬ներին իր քաղաքականություն վերադառնալու մասին «աղմկելու» կապակցությամբ - Հանգստացեք, պարոնայք, ես առայժմ «որսորդությունը» գերադասում եմ քաղաքականությունից£ Լ. Տեր¬Պետրոսյանի պարզաբանումը ՀԱԿ¬ը` իշխանություններին երբեք «տակ չի տվել», օրինակ` երբ նրանք սևամորթ նախագահ «ճարեցին», մենք անմիջապես գտանք բերեցինք սևամորթ «հեղափոխա կան» քարոզիչ£ Ա¯խ այդ «սև» խորհրդանիշ¬կահույքը Ընդդիմությունը չի կարողանում հավաքվել կլոր սեղանի շուրջ, որովհետև կլոր սեղան գտնում է, իսկ «կլոր» աթոռ` ոչ£ Իսկ կարևորագույնը հենց աթոռն է£ Ի¯նչ Քոչարյան, ի¯նչ բան, եթե կա Վարսիկը Քանի որ (ըստ Գուրգեն Արսենյանի) Հայաստանի հաջորդ վարչապետը քյավառցի գուշակ Վարսիկն է լինելու, նա արդեն «վերբովկա»¬ի գործընթաց է անցնում արժույթի միջազգային հիմնադրամում£ Հիստերիկ բողոքականը Առկա գործընթացների հունը չփոխվելու դեպքում` կլոր տարին գիշեր¬ցերեկ բողոքող Ի. Ալիևը իսլամը կուրանա և կհարի բողոքականությանը£ «Միակ» տղամարդու ինքնավստահությունը` իր «միակ» «որսորդը» լինելու մտասևեռումով Տերյանի ոճով Մի՞ թե վերջին «որսորդն» եմ ես, Միակ որսորդն իմ երկրի£ Խոշոր ձեռներեց¬հարկային տեսուչ երկխոսությունից «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվով ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉ ¬ Ասում են` հարկերը լրիվ չեք մուծում, մի խոսքով գողանում եք£ ՁԵՌՆԵՐԵՑ ¬ Ի¯ի¯հ, դու էլ վեր կացել, եկել ես, էլի£ Օբամա-Էրդողան երկխոսությունից Հին անեկդոտի ոճով ՕԲԱՄԱ ¬ Բա որ արձանագրությունները չէիր վավերացնելու, ինչի՞ եկար¬հասար Վաշինգտոն£ ԷՐԴՈՂԱՆ ¬ Դե եկել էի ասելու, որ իմ վրա հույս չդնեք£ Դիտարկում Երբ Արևմուտքը ղրղզներին կարմիր կակաչների հեղափոխություն «մատուցեց», մտքով իսկ չանցավ, որ կակաչները ընկալվելու են ոչ թե հեղափոխության խորհրդանիշ, այլ` թմրամիջոցի հումք, որի ազդեցության տակ էլ այս երկիրը ԱՄՆ¬ին «սև կակաչներ» հրամցրեց£ ՀԱԿ¬ի հիասթափությունը ճակատագրից Էս ինչ զուլում բախտ ա, նույնիսկ ղրղզները երկու հեղափոխություն արեցին, մենք մեկն էլ չկարողացանք£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ