ԵՐԿԻ´Ր Է

  ...Ես ասում եմ. Էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ:

  ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ` ԿԱՆԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ

  Մարտի 8-ի նախօրյակին «Ռենեսանս» ռեստորանում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեծ խնջույք էր կազմակերպել: Առատությունից տքնած ճոխ սեղաններով խնջույք:

  ԵՐՋԱՆԻԿԸ ՆՈՐԻՑ Է ՈՒԶՈՒՄ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ

  ՀՀՇ-ական տարիների կարկառուն գործիչներից մեկը` Երջանիկ Աբգարյանը, նորից սկսել է երևալ ասպարեզում: Քաջնազարական ֆենոմենով առաջնորդվող այս երբեմնի պաշտոնյան, դառնալով մաքսային ծառայության պետ, նպաստեց, որպեսզի խառնակ ժամանակներում երկրից դուրս բերվեն ահռելի քանակության ոսկեղեն, շինարարական տեխնիկա, սև մետաղներ և այլն:

  2 ՀԱՐՑ

  «Ավանգարդի» հարցին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: - Ճշմարի՞տ է արդյոք, որ միջազգային հարաբերություններում արժանապատիվ դիրք ունենալու հարցում առաջնայինը երկրի, պետության համարժեք ռազմական հնարավորությունն է:

  ԱՅՍՊԵՍ Է ԽՈՒՍԱՓՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ

  Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտարարել է, թե հանրապետություն ներկրվող ժամկետանց դեղերի համար կոնկրետ մեղավորներ ինքը չի տեսնում: Նա ավելի հակված է կարծել, որ ներկրվելուց հետո բուժամիջոցները համապատասխան պայմաններում չեն պահպանվում ու այդ պատճառով են պիտանելիությունը ժամկետից շուտ կորցնում:

  Ընտրակեղծիքների պատճառն օրենսգիրքը չէ

  Կլինե՞ն արդյոք խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ: Եթե Հայաստանի քաղաքական բոլոր հիմնական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ ընտրությունների կազմակերպման թեկուզ մի քանի հիմնական խնդիրներում և համագործակցեն, ապա առաջին անգամ կուսակցությունները կարող են միասնաբար պատասխանատվություն կրել` ընտրողների քվեին տեր կանգնելու հարցում:

  Ատեստատ ծախեմ դոլարով...

  - Հառաջադիմություն պոռալով ետ-ետ կերթանք,- հավանաբար կրկին կբացականչեր Պարոնյանը` տեղեկանալով, որ 90-ականների մերժելի երևույթներից դեռևս չենք ձերբազատվել Անցյալ դարի 90-ականների ցուրտ ու մութ տարիների մղձավանջներն ապրածները դեռ երկար կհիշեն երկրի քաղաքների մարդաշատ վայրերը և դրամափոխության կետերի վերածածների այն գործելակերպը, որն իրականում ուղղված էր մարդկանց ձեռքին եղած այս կամ այն դրամական արժույթը չնչին և ծիծաղելի գներով մեկ այլ արժույթով փոխանակելուն:

Ավազակային հարձակում` Մամուլի տան հարևանությամբ

  Հերթական լուսաբացը ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ ոստիկանների համար խաղաղ շարունակություն չունեցավ: Ժամը 05.50-ի սահմաններում ահազանգ հնչեց, որ Մամուլի տան հարևանությամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Եկել էր` հաստատելու իր ժամանակը

  Հենրիկ Իգիթյանը կդառնար 80 տարեկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի», «Անանիա Շիրակացի», «Խաչատուր Աբովյան» մեդալների ասպետ Հենրիկ Իգիթյանը վախճանվեց 2009 թվականի մայիսի 11-ին: Նրա երկրային կյանքի ավարտով հայ մտավորականությունը կորցրեց իր ամենանշանավոր և ամենախիզախ առաջնորդներից մեկին:

  «ԱՐՄԱՎԻԱՆ» ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

  Խնդիրն, իհարկե, երկու մասնավոր ընկերության միջև է, սակայն Հայաստանի իշխանությունները պետք է պարտադրեն «Արմավիային» և «Զվարթնոցին»` այլևս թիրախ չդարձնել ուղևորներին, խնդիրները չլուծել նրանց համբերության հաշվին և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

  «ՄԹՈՒՄ ԿՈՐԱԾ ԽՐՃԻԹՆԵՐԻ...»

  Հանճարեղ Չարենցը եթե լիներ ժամանակակից Երևանում և երեկոյան ժամերին անցներ մայրաքաղաքի Արամի, Պուշկինի, Բուզանդի փողոցներով, ապա կսարսափեր, որ ժամանակներն առաջ չեն գնացել: Երկրի գլխավոր քաղաքի գլխավոր հրապարակի հարևանությամբ գտնվող այս փողոցներում կատարյալ խավար է տիրում. չկան լապտերներ, ինչն էլ վթարավտանգ իրավիճակների առիթ է դառնում:

  Լավ էլ հոգ է տանում

  Մարտի 8-ի կապակցությամբ Սահակաշվիլին ասել է. «Տղամարդկանց կոչ եմ անում` հոգ տանել Վրաստանի լավագույն մասի համար»: Միխեիլը մոռացել է արդեն, թե ում կողմից էր հետապնդվում և որտեղ է գտնվում այդ «լավագույն մասի» լավագույն ներկայացուցիչներից մեկը` Նինո Բուրջանաձեն:

  Պուտինի և Օբամայի արանքում

  Վերլուծաբանները կրկին սխալվեցին. Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանին ուրացավ մինչև աքլորականչ: Ամերիկացիք անհամբեր ժողովուրդ են:

  Տոկոս «փախցնելու» մեխանիկան

  Ահարոն Ադիբեկյանն իրեն հատուկ «թեթև» ձեռքով սոցհարցումներից ստացած այնպիսի թվեր կրակեց, որ եթե հավատալու լինենք` «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը կես քայլ նահանջելու դեպքում կհայտնվեն ԱԺ-ից դուրս: Սակայն առավել ուշագրավն այն է, որ Ահարոնը մատնացույց արեց ՀԱԿ-ը, որից կարելի է «թռցնել» ապահովագրող տոկոսներ:

  Գագիկ Ծառուկյանը` ՕԵԿ համագումարից հետո

  «Ոսկե ցլիկը» ֆիլմի նմանությամբ Հատուկ պայմանները ձեր կուսակցության համար ստեղծեք, որ տարեկան էսքան (ցույց է տալիս մատի կեսը) վարկանիշ են ապահովում: :

  Ֆրանսիայի «անԿԱԽ», բայց ԿԱԽաղանված Սահմանադիր խորհուրդը` Սարկոզիին

  Չարենցաբար Թող ոչ մի ոտք ԿԱԽաղանին մոտիկ չգա, Թող ոչ մի զոհ չպահանջվի` ինձնից բացի: :

  Սիրտը շահեց

  Ղազախստանցու այդ արարքը երևի ցանկացած կնոջ մոռացնել կտար ամենայն վեճ ու նեղացածություն: Կիզիլով քաղաքի բնակիչը, առնվազն` բազմամիլիոնատեր, Կանանց տոներից առաջ վիճել էր կնոջ հետ ու որոշել էր մեղքը քավել ինքնօրինակ շռայլությամբ:

  Անխնա խմիչքասերը

  Լոնդոնցի մի գործարար Լիվերպուլի գիշերային ակումբներից մեկում միանգամից 203 հազար 948 հազար ֆունտ և 80 պենսի ոգելից խմչիքներ է պատվիրել: Ակումբի տերերն, իհարկե, այդ այցելուի անունը չեն հրապարակում. նշում են, միայն, որ նա 20-30 տարեկան է և արդեն մի քանի անգամ եղել է իրենց հաստատությունում:

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  1-մարտի-2012թ ԽՈՅԵՐ. Հակասական օր է: Հոգնածությունը, կողմնակի ինչ-որ ազդեցություն կամ անհաճո իրավիճակը կարող են բացասաբար ազդել աշխատանքի վրա:

Եղանակ

  ԱՌԱՎՈՏՅԱՆ` պարզ. օդի ջերմաստիճանը` +6..+20C. օդի խոնավությունը` 79-81%: ՑԵՐԵԿԸ` թեթև ամպամածություն. օդի ջերմաստիճանը` +9..+60C. օդի խոնավությունը` 71-73%: