ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

1-մարտի-2012թ

ԽՈՅԵՐ. Հակասական օր է: Հոգնածությունը, կողմնակի ինչ-որ ազդեցություն կամ անհաճո իրավիճակը կարող են բացասաբար ազդել աշխատանքի վրա: Մի սևեռվեք երկրորդական խնդիրների վրա: Նպատակասլացությունն ու մտազգաստությունը կօգնեն` վանել կամ նվազեցնել օրվա բացասական միտումները:

ՑՈՒԼԵՐ. Օրը բարեհաջող է: Ծրագրերը հստակեցրեք առավոտնից, որպեսզի մանրուքների վրա ավելորդ ժամանակ ու էներգիա չծախսեք: Գործնական հանդիպումներն արդյունավետ կլինեն մինչև կեսօր: Դրանից հետո զբաղվեք ընտանեկան խնդիրներով: Այսօր ձեզ հովանավարում է Մերկուրին, և խոշոր ներդրումները եկամտաբեր կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ցրվածությունը, անվստահությունն օրվա առաջին կեսին կդժվարացնեն գործնական հանդիպումները: Հավաքեք ուժերը, և օրվա երկրորդ կեսին կկարողանաք դրսևորել ձեր ունակությունները: Գործընկերների հետ բանակցություններն արդյունավետ են:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Օրը բարեհաջող է` եթե ճիշտ պլանավորեք և ակտիվ լինեք: Կարևոր գործերով զբաղվեք առաջին կեսին, այլապես հետո ճիշտ որոշում չեք կայացնի: Հաջող ժամանակ է գնումների համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Եթե որոշել եք գնումներ կատարել` մի´ հապաղեք, որովհետև օրվա երկրորդ կեսին հնարավոր է ֆինանսների կորուստ կամ անիմաստ մսխում: Հարկավոր է ակտիվորեն նոր վաստակի աղբյուրներ որոնել, բայց` զգուշանալով կասկածելի առաջարկներից. հնարավոր է խաբեություն կամ գաղտնի շահ:

ԿՈՒՅՍԵՐ. Օրը լի է հակասություններով: Սխալ խորհուրդը կամ իրվաիճակի միակողմանի գնահատականը կարող են բացասաբար ազդել գործերի ընթացքի վրա: Բայց դա միայն` օրվա առաջին կեսին: Ձգտեք չտարվել երկրորդական հարցերով և կենտրոնանալ: Ամենակարևորը` չհուսահատվել. հնարավոր դժվարություններն ընդամենը ձեր նպատակասլացության փորձություն է:

ԿՇԵՌՔՆԵՐ. Պասիվ օր է. կենսաէներգիայի անկումը, անվստահությունը մինչև կեսօր կդժվարացնեն աշխատանքը: Կեսօրից հետո կարևոր տեղեկություն կստանաք: Անհարկի ծախսերի փոխարեն օգնեք հարազատներին կամ եթե պարտք եք որևէ մեկին` մարեք այդ պարտքը:

ԿԱՐԻՃՆԵՐ. Օրը ծանր է` իր հակասականությամբ: Ստիպված եք համակերպվել նոր իրավիճակին` սառնասրտորեն կշռադատելով փաստերը: Փորձեք չնկատել կամ հումորով վերաբերվել անհաճո մարդկանց: Շուտով կհանդիպեք ձեզ հոգեմոտ մարդուն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Աստղերն առողջական վտանգ են գուշակում: Ծայրահեղ զգույշ եղեք ճանապարհին. չեն բացառվում վթարները, վնասվածքները: Մի արհամարհեք ուրիշի կարծիքն ու մի անտեսեք ձեր ներքին զգացողությունը և մի կողմ թողեք ավելորդ ինքնավստահությունը: Վտանգավոր են նաև շատակերությունն ու ոգելիցներով տարվելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Լավն ու վատը միահյուսված են այսօր: Այծեղջյուրների մեծ մասին սպասվում է գայթակղիչ ծանոթություն: Բայց մի շտապեք դա մտերմության վերածել` մանավանդ եթե սիրավեպերի սիրահար եք: Ցանկալին իրականության հետ շփոթելով` կարող եք նոր խնդիրներ ստեղծել ձեր կյանքում:

ՋՐՀՈՍՆԵՐ. Նոր հարաբերություններ ստեղծելու համար օրը հարմար չէ: Մի փորձեք արագացնել դեպքերի ընթացքը կամ խախտել կարգուկանոնը: Մի´ տարվեք գաղթակղիչ առաջարկներով և զգուշացեք խարդախություններից: Սեփական թուլություններով առաջնորդվելը կարող է շատ տհաճությունների առիթ դառնալ:

ՁԿՆԵՐ. Խաղաղ օր է. ծրագրեք հետագա անելիքները: Մի հրապուրվեք թանկարժեք իրերով. առաջիկայում ֆինանսական դժվարություններ կունենաք: Օրվա 2-րդ կեսին հնարավոր են խնդիրներ` երեխաների հետ. համբերատար և ուշադիր եղեք նրանց հանդեպ: Մտահոգվեք ձեր առողջությամբ. ավելի շատ բանջարեղեն և հյութեր օգտագործեք, հրաժարվեք ոգելիցներից: