Սիրտը շահեց


 

Ղազախստանցու այդ արարքը երևի ցանկացած կնոջ մոռացնել կտար ամենայն վեճ ու նեղացածություն:

Կիզիլով քաղաքի բնակիչը, առնվազն` բազմամիլիոնատեր, Կանանց տոներից առաջ վիճել էր կնոջ հետ ու որոշել էր մեղքը քավել ինքնօրինակ շռայլությամբ: Մարտի 8-ի նախօրյակին նա 1 միլիոն ալ վարդեր էր պատվիրել` յուրաքանչյուր վարդը 3 դոլար արժողությամբ:

Նրա պատվերը կատարող ծաղկի խանութի տիրուհին չէր թաքցրել իր հիացմունքը տղամարդու առատաձեռնություից: Ծաղիկները նա պատվիրել էր Ալմաթիում. հոլանդական ալ կարմիր վարդեր` բոլորը` ընտրովի, հավասար բարձրության: Նա չի թաքցրել, որ երբևէ նման պատվեր խանութը չի ունեցել:

Տոնի օրերին 1 հատ վարդն այնտեղ արժեցել է մինչև 2000 թենգե (15 դոլար): Միլիոնատիրոջ համար փաստորեն հատուկ զեղչ է կիրառվել: