Անխնա խմիչքասերը


 

Լոնդոնցի մի գործարար Լիվերպուլի գիշերային ակումբներից մեկում միանգամից 203 հազար 948 հազար ֆունտ և 80 պենսի ոգելից խմչիքներ է պատվիրել:

Ակումբի տերերն, իհարկե, այդ այցելուի անունը չեն հրապարակում. նշում են, միայն, որ նա 20-30 տարեկան է և արդեն մի քանի անգամ եղել է իրենց հաստատությունում:

Ծախսված գումարի մեծ մասը` 125 հազար ֆունտ, վճարվել է ArΗΖnd de BrignΖc շամպայնի 30 լիտրանոց շշին: Շիշը պատվիրատուին մատուցվել է 
«2011 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմի երաժշտության ներքո: Իսկ շամպայնը համտեսել են ոչ միայն գործարարի` ակումբում ներկա 10 ընկերները, այլև մյուս այցելուները:

Մեծահարուստ գործարարն այդ գիշեր պատվիրել է նաև լիմոնադներ և «Կոլա», գինի, օղի ու այլ ոգելիցներ: Բայց նա գրեթե չի խմել և ակումբից լուսադեմին հեռացել է միանգամայն սթափ:

14-ից 78

Օդեսայում մայրացող կանանց միջին տարիքը 2001-ին եղել է 27 տարեկան: Վիճակագրական տվյալներով` 15-19 տարեկան աղջիկները 2200 նորածին են լույս աշխարհ բերել (տեղեկացրել է kΘoxΖ.info-ն): Ամենաջահել մայրիկ է ճանաչվել 14-ամյա դեռահասուհին, իսկ ամենատարեցը` 49-ամյա կինը: Միաժամանակ, ամենաերիտասարդ հայրը` 16, իսկ ամենածերը` 79 տարեկան տղամարդիկ են եղել:

Մարզում բնակվողների 53,2 %-ը` 1 մլն 264 հազարը, կանայք են: 2011-ին ծնված 29,2 հազար երեխաներից 14,1 հազարը նույնպես աղջիկներ են: