ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ` ԿԱՆԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ


 

Մարտի 8-ի նախօրյակին «Ռենեսանս» ռեստորանում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեծ խնջույք էր կազմակերպել: Առատությունից տքնած ճոխ սեղաններով խնջույք: Շատերին թվում էր, թե գեներալ-մարզպետը որոշել էր շնորհավորել էր մարզի կանանց, նրանց գոնե մեկական ծաղիկ նվիրել: Սակայն պարզվեց, որ մոտ 500-600 տղամարդ հավաքվել էին` իրենք իրենց շնորհավորելու, զմիմյանս արևշատություն մաղթելու և հայտարարելու, որ առաջիկա ընտրություններում սատարելու են Ջոնիկ Աբրահամյանին ու Մուրադ Մուրադյանին: Չեն մոռացել նաև իրար գոտեպնդել, թե իրենց դեմ խաղ չկա, որ իրենք միասնական են և ամեն ինչ անելու են` իրենց արդեն հաստատված թեկնածուներին խորհրդարանում բազմեցնելու համար: Ուրեմն, թող էլ ոչ ոք Արարատի մարզից առաջադրվելու մասին չմտածի…