Ե Ր Ա Ն Ի¯ ՄՏԱՆՈՐՈԳՈՒՄ ԷԼ ԼԻՆԵՐ

Օրենսդիրի շենքն, իհարկե, բազմիցս է նորոգվել, սակայն աշնանային նստաշրջանին ընդառաջ այս օրերին խորհրդարանից հավաստիացնում են, թե Ազգային ժողովը բոլորովին նոր տեսքով է ներկայանալու հայրենի երեսփոխաններին£ Հայրենի երեսփոխաններն աշնանային նստաշրջանը սկսելու են շքեղ նորոգված ու հիմնովին ձևափոխված դահլիճում£ Նորացված տեսքը, բնականաբար, նոր բովանդակություն չի խոստանում, և մեծ է հավանականությունը, որ ներկայումս կատարվող «եվրոռեմոնտը» Հովիկ Աբրահամյանի օրենսդիր գործունեության տարեգրության ամենանշանակալի իրադարձությունը մնա£ Ինչ խոսք, կարևորը «կոմֆորտն» է, և սպասվածի համաձայն` պատգամավորները լռությամբ են ընդունում բյուջեի թեթևացմանն ուղղված այս ձեռնարկը` բոլորովին էլ չանհանգստանալով 1 միլիոն 300 հազար դոլարի անտեղի վատնման համար£ Չէ՞ որ նախագծողները հավաստիացանում են, թե նստարանների չափերն են մեծացել, և յուրաքանչյուրին հասանելիք քառակուսի մետրի չափն է զգալիորեն ավելացել£ Այսինքն` այս շենքում ննջել-նիրհել սիրող մեր երեսփոխանները հետայսու ավելի հեշտությամբ կվայելեն դահլիճում գտնվելու պարտադրված քառօրյաների ժամանակը£ Ուրեմն խորհրդարանական «բնակարանամուտից» առաջ էլ կարելի է կարծել, որ պայմանների բարելավումը հազիվ թե ավելացնի հաճախելիությունը, իսկ նորացված ու ընդարձակված տարածքներն ավելի աննկատ կդարձնեն մշտական բացակայությունները £ Դրան կարող է նպաստել նաև այն ապակե պատը, որն այսուհետ արդեն անջրպետելու է պատգամավորներին լրագրողներից£ Հետաքրքիր է` գոնե նիստից «կենդանի» պահեր որսալու հնարավորություն կընձեռվի՞ լուսանկարիչներին ու օպերատորներին£ Սա՞ էլ խորհրդարանի հեղինակության բարձրացմանն ուղղված հին ծրագիրը կյանքի կոչելու նոր քայլ է£ Հովիկ Աբրահամյանն ամենայն հավանականությամբ այն ցավալի եզրակացությանն է եկել, որ գոնե իր գործընկերների մեծ մասը որքան քիչ շփվի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, այնքան խորհրդարանի հեղինակության անկումն ավելի նվազ թափով կշարունակվի£ Թերևս նույն հիմնավորումն ունի և համակարգիչներ տեղադրել¬չտեղադրելու խնդիրը, որին նույնքան կանխատեսելի հետևանքներ են սպասվում£ Կասկածից վեր է, որ նման աննախադեպ շռայլության շրջանակներում 131 համակարգիչ ձեռք բերելը բոլորովին էլ դժվար չէ£ Սակայն մեծ է հավանականությունը, որ շատ չանցած պարզվի, թե մեր երեսփոխաների զգալի մասը զուրկ է նաև համակարգչային տարրական գիտելիքներից և մեր ժամանակներում անփոխարինելի դարձող այդ սարքին բացարձակապես չի էլ ցանկանում (ունակությունների մասին «համեստորեն» լռենք) տիրապետել£ Համապատասխան արագացված դասընթացների ձախողման հավանականությունը նույնպես փոքր չէ£ Բացի այդ, բոլորն էլ լավ գիտեն, որ երեսփոխանների զգալի մասի պատկերացումներում համակարգիչ ասվածը նույնանում է սեղանախաղի հետ, որում արդեն շատերը վարպետության պակաս չեն զգում£ Իսկ խաղից, որ տվյալ դեպքում տարերք է դարձել, պատգամավորներն անկասկած դժվարությամբ կկտրվեն, և արդյունքում նորարարությունն Ազգային ժողովի վարկի անկման լրացուցիչ պատճառ կարող է դառնալ£ :

ԵՐԿԿՈ°ՂՄ ՇԱՀԵՐ այլ ոչ` մեկ կողմի կրկնակի շահ

ՎԱՂԸ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահը եռօրյա պետական այցով կժամանի Երևան: Առաջին անգամ Դմիտրի Մեդվեդևը, որպես ՌԴ նախագահ, Հայաստան այցելեց 2008-ի հոկտեմբերի 20-ին` Բաքվում լինելուց հետո:

ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱԶԱՓՈՒՉԻԿ

«Հյուսիս-Հարավ» գազատարի նախատեսվող վաճառքի շուրջ զարգացումները հետաքրքիր հանգրվանի են հասել£ Եթե մինչև վերջերս հավանական գնորդների շարքում Ադրբեջանի անունը ռուսական և ղազախական ընկերություններից հետո էր ընդամենը նշվում, ապա նախորդ շաբաթ թուրքական «Հուրիեթ» թերթն ամենայն վստահությամբ հավաստիացրեց, թե գազամուղի ապագա սեփականատերն 99 տոկոսով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է լինելու£ Ինչ խոսք, թուրքական ու ադրբեջանական մամուլը հաճախ է ոչ այնքան առևտրային, որքան հոգեբանական¬զգայական հարցերը նման տարօրինակ ինքնավստահությամբ ներկայացնում£ Սակայն նորերս առաջ եկած «Հյուսիս¬Հարավ»¬ի հարցն այնքան բազմաշերտ է, որ այս դեպքի համար վստահաբար կարելի է պնդել, թե այն առաջիկայում նույնպես տարփողվելու է£ Նույն «Հուրիեթն» իր պնդումը 99 տոկոսանոց հավաստիությամբ մատուցած լինելու համար հավելում է նաև, թե Իլհամ Հեյդարօղլին նշված խնդրի շուրջ անձամբ է բանակցել իր վրացի գործընկերոջ հետ, և փաստորեն հայկական գազատարի սեփականատերը դառնալու հարցում այնքան մեծ է վերջինիս շահագրգռվածությունը, որ բանակցությունները նախագահների մակարդակով են կազմակերպվում£ Մինչդեռ այն ժամանակ, երբ գնորդների շարքում նաև Ադրբեջանն իր հավակնությունները բացահայտեց, վստահություն էր հայտնվում, թե «Հյուսիս-Հարավը» այս երկրի պետական նավթային ընկերությունն է ձգտում ձեռք բերել£ Իսկ Իլհամը նույնիսկ հրապարակավ Ալլահի անունով կերդվի, որ այս կառույցի հետ ինքը որևէ ուղղակի առնչություն չունի… Անկախ ամենից, «Հուրիեթի» հրապարակումը բոլորովին էլ չի նշանակում, թե շատ չանցած` գազամուղն Ադրբեջանին է պատկանելու£ Մեծ է հավանականությունը, որ այս երկրի նախագահի «անսպասելիորեն» բազմապատկված ոգևորությունն ընդամենը քաղաքական-քարոզչական խնդիրների լուծմանն է ուղղված£ Ի վերջո, խնդրահարույց խողովակաշարը Վրաստանը հենց այս պահին չի վաճառում, իսկ Հեյդարօղլուն պետք է հատկապես մինչև նոյեմբեր նաև այս եղանակով Ադրբեջանի հանրության աչքին նախընտրական թոզ փչել£ Եվ պատահական չէ, որ նույն «Հուրիեթի» հրապարակումը միաժամանակ նաև բացահայտում է նման գործելաոճի իրական նպատակը` նույն հոդվածում ընդգծելով, թե Հեյդարօղլու երազանքն իրականանալու դեպքում «Հայաստանի էներգետիկ փականը կհայտնվի Ադրբեջանի ձեռքին»£ Այսինքն, հարևան հանրապետությանը ոչ այնքան գազամուղից ստացվող շահույթը, որքան փականի հետ կամայական ու տմարդի խաղն է հետաքրքրում, ինչի վերաբերյալ հավաստիացումները խորհրդարանական ընտրությունների պատրաստվող «Նոր Ադրբեջանին» թթվածնի պես անհրաժեշտ պայմանական հեղինակությամբ և ԿԸՀ¬ում գրանցվելիք տոկոսներով կարտահայտվեն£ Իսկ այն, թե որքանով է «Հյուսիս-Հարավը» շահութաբեր կամ վնասաբեր, դեռևս «Գազպրոմը» պետք է «որոշի». ռուսական կառույցը դեռևս իր հեղինակավոր (՞) կարծիքն այս հարցում չի շտապում արտահայտել£ Որքան էլ «Գազպրոմի» ժամանակավոր լռությունն այս պահին Իլհամի հայտարարություններին նոր թափ հաղորդի, այսուհանդերձ չի բացառվում, որ Ալիևի համար ամենաանբարենպաստ շրջանում, ասենք քվեարկությունից մեկ¬երկու օր կամ շաբաթ առաջ հնչի հյուսիսի որոշումը` հօդս ցնդեցնելով ալիևյան քարոզչամեքենայի հյուսած հերթական փուչիկը£ Եթե նույնիսկ Իլհամի երազանքն իրականանա, ապա միևնույն է, նա այս դեպքում էլ կսկսի աղոթել Ալլահին` Հայաստանի անխափան գազամատակարարման համար£ Վառելիքի վաճառքից ստացվող եկամուտը Ադրբեջանի նախագահի տարերքն է` եկամտի ամենասիրելի և փորձված աղբյուրը£ Այնպես որ, խողովակաշարային հեքիաթաշարը, որն այս օրերին ողողել է ադրբեջանաթուրքական մամուլը, առավելապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում Բաքվի իշխանության անխափան վերարտադրութ յանն է միտված£ :

Հա՞ որ...

ԲՈԼՈՐԸ կվկայեն, որ այս ժամանակահատվածի ամենատագնապահարույց խնդիրը գնաճն ու նրա հետևանքներն են£ Ցորենի շուկայում տեղի ունեցած ցնցումը խառնեց բոլոր կանխատեսումները, և ողջ տարվա համար նախանշվող 4-5 տոկոսանոց թանկացումները տարեվերջին բավական կլորիկ թվով` առնվազն 10 տոկոսով կարտահայտվեն£ Եվ հիմա տեղի ունեցած ու շարունակվող զարգացումների ֆոնին բավական հետաքրքիր է, թե արդյո՞ք հնարավոր էր տարվա գլխավոր անհաջողությունների շարքում գրանցվելիք այս գործընթացը կանխել… Պարզվում է, որ մեր հանրապետության պարագայում իսկապես կարելի էր ինչ¬որ չափով թանկացումները մեղմել, եթե համապատաս խան պահուստները լիարժեքորեն վերահսկվեին պետության կողմից£ Կասկածից վեր է, որ ցորենի և ցանկացած այլ առաջին անհրաժեշտության սննդատեսակների համապատասխան պաշարներ հիմա էլ կան£ Սակայն, ինչպես հայտնի է, տնօրինման իրավունքը ոչ թե համապատասխան կառույցների, այլ դրանք ներկրող-իրացնող գործարարների ձեռքին է£ Եվ դժվար չէ պատկերացնելը, թե հատկապես ո՞ւմ կարելի է մեղադրել ստեղծված իրավիճակի համար£ ՀԱՅԱՍՏԱՆԸ և ոչ մի առումով չի կարելի համեմատել աշխարհի մյուս երկրների հետ£ Դիցուք, Ամերիկայում ցորենի գինը սկսեց աճել հատկապես այն պահից, երբ գյուղնախարարությունը ցորենի արժեքի թանկացման մասին կանխատեսումներ հրապարակեց£ Մինչդեռ ընդամենը 2,3 տոկոսով ցորենի բերքի նվազման մասին տեղեկատվությունը պատճառ դարձավ, որպեսզի ողջ աշխարհը սկսի զանգվածաբար այլուրի պաշարներ կուտակել£ Իսկ մեր գործարարները անգիտակցաբար իրենց հանդեպ հանրության հայտնի վերաբերմունքն է°լ ավելի ընդգծված դարձնելով, մեծամտորեն հայտարարեցին, թե իրենք բոլորից առաջ են ընկել ու նման պաշարներ վաղուց են կուտակել£ ԻՍԿ ինչ է պարզվում` 20-30 տոկոսանոց թռիչք արձանագրած և առաջիկայում շարունակվելիք գնաճից առաջ հացամթերքի գները Հայաստանում արդեն ռեկորդային ցուցանիշներ են սահմանել£ Հացի և ալյուրի 1 կգ¬ի գինն այստեղ արդեն 216 դրամի է հասել, և սա այն դեպքում, երբ աշխարհում բոլոր առումներով ամենաթանկ քաղաքներից մեկը համարվող Մոսկվայում նույն հացի գինը ներկայում շուրջ 170 դրամ է£ Իրենց գրպանների համար մեղմ թվացող թանկացումը հանրությանը կեղեքելու գործընթացի վերածած տնտեսվարողների նման գործելակերպը դեռ հանդուրժվում է£ Ճիշտ է, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո հայտարարել է, թե դրանք լիարժեք չեն£ Գործող կարգի համաձայն` «ոչ լիարժեք» թղթապանակները վերադարձվում են տնտեսվարողներին` լիարժեք դարձնելու և ՏՄՊՊՀ¬ին ուղարկելու ակնկալիքով£ Արդյունքում` այլևս ակներև է, որ պարզ գործողությունը գործընթացի է վերածվում` դրանով իսկ տնտեսվարողներին հնարավորություն տալով ժամանակ շահել և գների հետ վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում£ Իսկ նրանց ցանկությունը մեկն է` կորզել, կորզել, կորզել£ :

Հայկական ռոմանտիզմ ու թուրքական մոլագարություն

ԱՆՑԱԾ շաբաթ վերստին անսքող հակահայկականության հիսթերիկ նոպան էր պարուրել Թուրքիային£ Լրացել էր Սևրի պայմանագրի 90-ամյակը£ Կարծես, ճակատագիրը չար խաղ է սկսել թուրքերի հետ£ Հենց այդ օրերին մեկը մյուսի հետևից հայազգի լեռնագնացների մի քանի խմբեր Արարատի գագաթին ծածանեցին Հայկական Եռագույնը£ Խնդիրն այն է, որ օտարերկրացիների համար դժվար է Թուրքիայի իշխանություններից Արարատի գագաթ բարձրանալու թույլտվություն ստանալ£ Իսկ Հայաստանի քաղաքացիներին դա պարզապես արգելվում է, էլ ո՞ւր մնաց` դրոշ ծածանել լեռան գագաթին£ Այնուամենայնիվ, հայերին հաջողվել էր լեզու գտնել տեղի քուրդ ուղեկցորդների հետ£ Վերջիններիս իր համարձակությամբ ու անկոտրում կամքով զարմացրել էր Արցախյան պատերազմում մի ոտքը կորցրած Ալեքսան Բայանդուրյանը£ Թուրք չինովնիկներից մեկը, տեղեկանալով հայ լեռնագնացների հնարամտության մասին, հոխորտացել է` «եթե ուղեկցորդներն իմանային, որ լեռնագնացները հայեր են, նրանց հենց տեղում կթաղեին»£ Հիմա Թուրքիայի հետախուզությունն իր պատվի խնդիրն է համարում պարզել, թե ինչպես են հայերը համոզել քուրդ ուղեկցորդներին£ Հատկապես այդ շաբաթվա ընթացքում Հայկական դրոշն Արարատի գագաթին ծածանելը Սևրի պայմանագրի հիշատակման խորհուրդն է կրում£ Այս պայմանագիրը և ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը Վաշինգտոնը մշտապես օգտագործել է որպես Անկարային հնազանդեցնող մահակ£ Առավել ևս հիմա, երբ Արևմուտքի և Մերձավոր Արևելքում վերջինիս բարեկամ Իսրայելի հետ հարաբերությունները նպաստավոր չեն, հիշյալ փաստաթղթերի մասին յուրաքանչյուր հիշատակում Անկարային հիսթերիայի է մատնում£ Խորհրդային ժամանակահատվածում Սևրի պայմանագրի, առավել ևս Վիլսոնի իրավարար վճռի մասին խոսելն արգելված էր£ Իսկ եթե այնուամենայնիվ հարց էր առաջանում, խորհրդահայ պատմագիտությունն ընդամենն ասում էր, թե արևմտյան պետությունները չկատարեցին Հայաստանի հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները£ Լռության էր մատնվում այն փաստը, որ բոլշևիկյան Ռուսաստանը կործանել էր Հայաստանի Հանրապետությունը£ Ցավոք, այսօր էլ մեզանում քիչ չեն նրանք, ովքեր համոզված են, թե հայաստանանպաստ հիշյալ երկու փաստաթղթերի մասին բարձրաձայնելն արկածախնդրություն է, խելագարություն£ Սակայն քաղաքագետներից, պատմաբաններից շատերն այսօր չեն կարծում, թե թուրքերին այդ պայմանագրի մասին հիշեցնելը համազոր է նրանց պատերազմ հայտարարելուն£ Ընդհակառակը, այդ վավերագրերի մասին բարձրաձայնելը, թերևս, կնպաստեր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը` թուրքերին` թույլ չտալով մեզ հետ նախապայմանների լեզվով խոսել£ Սեպտեմբերին Հայաստանի Շիրակի մարզում ՆԱՏՕ¬ի զորախաղեր են լինելու£ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իրադարձություններից առաջ ընկնելով, նախօրոք հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի զորախաղերը չեն կարող իր երկրին ստիպել` բացելու Հայաստանի հետ սահմանը£ Մինչդեռ այսօր Անկարայում քննարկվում է զորախաղերին մասնակցության համար Թուրքիայի ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու նպատակով հայ¬թուրքական սահմանը ժամանակավորապես բացելու հարցը£ Սա բնորոշ է թուրքական նենգ դիվանագիտությանը. այն, ինչը Թուրքիան սիրահոժար պատրաստ է կատարել իր իսկ շահերից ելնելով, ներկայացնում է որպես Հայաստանի հանդեպ կատարվելիք զիջողություն£ Անկարան ՆԱՏՕ¬ում Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, ուստի զորախաղերին նրա զինուժի մասնակցությունը պարտադիր է, իսկ բացակայությունը քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ£ Սակայն Թուրքիան դավաճանած կլիներ ինքն իրեն, եթե Ահմեդ Դավութօղլուն զորախաղերի առիթով սահմանը թեկուզ ժամանակավորապես բացելու մասին հայտարարությունն արած չլիներ£ Կատարվածն, իհարկե, երեսպաշտություն է, ինչը Թուրքիայի դեպքում ընկալվում է իբրև լրջագույն դիվանագիտություն£ Իրավիճակը նույնն է նաև Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պարագայում£ Հարյուր տարվա ընթացքում Թուրքիայում ավիրվել է ավելի քան 5700 եկեղեցի£ Այն ամենը, ինչը կարող է հաստատել այս տարածքում հայերի երբեմնի գոյության մասին, ոչնչացվել է£ Երկոտանի թուրք բորենիներն իրենց վայրագ հակումներին հագուրդ տալու համար լափել են նույնիսկ խաչքարերը£ Նույն ճակատագիրն ունեցավ նաև Նախիջևանի հայկական գերեզմանատունը£ Եվ ոչ միայն£ Իսկ Ախթամարի Սուրբ խաչը հրաշքով փրկվեց£ Մի երկու տարի առաջ էր, երբ հեռուստատեսային հրաշքով բոլորս ականատես եղանք, թե ինչպես կիսալուսնի մահիկով թրքական արնագույն դրոշներով շրջապատված հայկական ճարտարապետության գլուխգործոցը վերածվեց Անատոլիայում ինչ¬որ ժամանակ ապրած անանուն ցեղերի պատմության թանգարանի` Ագթամար անվամբ... Կործանումից Արծրունի իշխանների կառուցած Սուրբ Խաչի փրկության պատճառը զբոսաշրջությունից Թուրքիայում ստացվող մեծ եկամուտներն էին£ Եվ թուրքերը որոշել էին պահպանել Ախթամարի հրաշքը` դրանից նաև քաղաքական շահաբաժիններ կորզելով£ Երկար ժամանակ թուրք իշխանություններն արգելում էին քրիստոնեական արարողութ յուններ կատարել Ախթամարում£ Հետո էլ, իբրև հայերի հանդեպ բարի կամքի և կրոնական փոքրամասնության նկատմամբ հանդուրժողականության դրսևորում, որոշվեց թույլատրել տարին մեկ անգամ Սուրբ Խաչում պատարագ մատուցել£ Բայց շրջանցվում էր Սուրբ Խաչի գագաթին խաչի տեղադրման հարցը£ Թուրքիայի կառավարությունը ասում էր, թե Ախթամարը միայն թանգարան է, այլ ոչ` եկեղեցի£ Եվ մինչև վերջերս պարզ չէր` պատարագը թանգարանո՞ւմ էր տեղի ունենալու, թե՞ եկեղեցում£ Վերջիվերջո, թուրք կառավարությունը թույլատրեց նաև խաչ տեղադրել... միայն մեկ օրով.. Սրանով թուրքերը փորձում են Եվրոպայի աչքին հերթական փոշին փչել` թրքաբերան ասելու, թե որքա¯ն մարդասեր են իրենք£ Հայաստանի հանրային խորհուրդն օրերս հանդես եկավ հայությանը հասցեագրված կոչով` սեպտեմբերի 19¬ին թող ոչ մի հայ չմասնակցի հայության դեմ թուրքերի կազմակերպելիք շոուին£ Սակայն, ափսոս` այս հարցում հայ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների կարծիքները չեն համընկնում£ Արդեն հայտնի է, որ Սուրբ Էջմիածնից երկու հոգևորականներ մասնակցելու են սբ. Պատարագի արարողությանը£ Պատահականությա՞մբ, թե ճակատագրի հեգնանքով այդ երկու հոգևորականներից մեկը հայության համար թանկ ու սուրբ անուն է կրում` Կոմիտաս վարդապետ£ Իսկ գուցե այս հոգևորականի միջոցով Էջմիածինը ցանկանում է թուրքերին հիշեցնել հայկական կոտորածների տեսարաններից հոգեկան հավասարակշռությունը կորցրած Կոմիտասի՞ն... Գուցե£ Բայց մի՞թե մայր ու մանուկ հոշոտող բորենին ընդունակ է մարդկային հոգու խորքերը թափանցել... Վերջերս Թուրքիայում ակտիվացած քրդական հուզումների մասին մի համառոտ տեղեկատվության մեջ ասվում էր, որ թուրքերը չեն պահպանում պատերազմական օրենքները£ Թուրք զինվորներն անարգում են նույնիսկ սպանված քուրդ մարտիկներին£ Ծանոթ պատմություն է. այդպես էր ոչ միայն գաղթի ճամփեքին հայերին հոշոտելիս, այլ նաև Արցախյան պատերազմում... Թուրքական մոլագարությունը սահմաններ չի ճանաչում£ Այսքանից հետո էլ, թերևս, հարց է` արժե՞ տուրք տալ մեր ռոմանտիզմին և սեպտեմբերի 19¬ին ներկա լինել Ախթամարում խաղարկվելիք թուրքական խեղկատակությանը£ :

ՀԱԿ-ն անդամազրկվում է

«Հայ ազգային կոնգրես» անվանյալ կառույցը ՀՀՇ համագումարից հետո քաղաքական միավորից հետզհետե ավելի ու ավելի է վերածվում լուսանցքային կամ գոյություն չունեցող կուսակցությունների համակենտրոնացման ճամբարի: Նախ ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի համատեղ ջանքերով քաղաքական կյանքից վտարվեց ոչ միայն Ստեփան Դեմիրճյանը, այլ նաև նրա ղեկավարությամբ գործող ՀԺԿ-ն ամբողջությամբ:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Ձիով քայլ, թե՞ տրոյական ձի Ըստ քաղաքագետների` Ռուսաստանից գնված ժամանակակից հզոր զինատեսակը Ադրբեջանի համար տրոյական ձիու խորհրդանիշ կարող է դառնալ£ Իսկ ովքե՞ր են լինելու պարտվողները Ադրբեջանին վաճառելով C-300 և զենիթահրթիռային համալիր, Ռուսաստանը աշխարհին հասկացնում է, որ տարածաշրջանում «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ» է խաղում` շահելու մեծ հավակնությամբ£ Ռուբեն Հախվերդյանի նույն երգի երկու երեսները կամ` որն է կեղծը, որն` անկեղծը ԵՐԵՍ 1. «Ես քեզ սիրում եմ. այս խոսքերը, Ասում եմ քեզ, իմ Երևան, Արժե հասնել աշխարհի ծերը, Որ այս խոսքերը հասկանան £ ԵՐԵՍ 2. Ես շպրտում եմ իմ այս ԴԵՐԸ Եվ հեռանում եմ ձեզանից£ Թուրքերը` Ռ. Հախվերդյանին Իր իսկ երգի նմանությամբ Ներս արի, ներս արի, ինչ ես ապշել, Ինչ ես հիմար ժպիտով քարացել, Սա Իստամբուլն է, քո երկրորդ «տունը», Ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել£ Գռդոնչիներ. մեկը ներսի, մյուսը` դրսի պատվերով Որ Ադիբեկյան Ահարոնը ահավոր էր հռչակվել որոշ քաղաքական ուժերի կողմից, հայտնի էր վաղուց£ Այժմ էլ ՀԱԿ¬ի կողմից պիտակավորվեց «գռդոնչի»£ Բայց ՀԱԿ¬ն էլ «հեղափոխական գռդոնչի» չէ՞ Արևմուտքից պատվերով£ Թուղթ ու գիր արված մարզ Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրները թուղթ ու գիր են արել Արարատի մարզը£ Այստեղ ներիշխանական հակասությունների այնպիսի «վարակ» է կուտակվել, որ չար աչքից հեռու պահելու համար սույն մարզում պետք է կարանտին մտցնել£ «Վնասազերծվեց» «ամբախ-զամբախությունների» վարպետը ԱՄՆ¬ը կարծես փոխել է մտադրությունը և Բրայզային չի նշանակելու Ադրբեջանում իր դեսպան£ Այլապես ունենալով թրքուհի կին և Ադրբեջանի օլիգարխների հետ սերտ կապեր, Մինսկի խմբի համանախագահի երբեմնի իր պահվածքին հավատարիմ` սույն անձը օրը մեջ այնպիսի ամբախ¬զամբախ հայտարարություններ կաներ, որ Նահանգների պետքարտուղարությունը «ֆազերը» կգցեր£ «Ամենակուլ» հիմնախնդիր Ըստ քաղաքագետների` եթե Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը եռյակ են, ապա ԼՂՀ հիմնախնդիրը` Բերմուրդյան եռանկյունի£ Խառը խաղեր` «դաղալության» սկզբունքով Երբ Բելառուսն էլ Իրանին տրամադրեց C-300 զենիթահրթիռային համալիր, պարզ դարձավ, որ գերտերությունների բոլոր խաղերը տարածաշրջանում հիմնված են «իշմարի» վրա£ ՀՅԴ¬ն` փակուղու առջև՞ Ըստ Վահան Հովհաննիսյանի` «իշխանությունը պետք է գիծ ունենա, որ այդ գծին դեմ գնաս£ Այսօր այդ գիծը չկա£ Այսինքն, ինչի՞ն դեմ գնաս»£ Սա հիշեցնում է «Նվագախմբի տղաները» ֆիլմի մի դրվագը` փոքր-քիչ ձևափոխմամբ£ «Որ իմանանք ինչի դեմ պիտի պայքարենք, կպայքարենք, բայց որ չգիտենք ինչի դեմ պայքարենք, ո¯նց պայքարենք»£ Կառավարարության սինդրո՞մ Գալուստ Սահակյանի ախտորոշումը «Չեմ կարողանում կանխորոշել «Ժառանգության» դերակատարությունը, որովհետև ինքը կռվում է բոլորի հետ, ինքը կռվում է ինքն իր մեջ»£ «Զառ են բռնում» Դեռ մի քանի տարի առաջ թիվ 1 միակ մարքսիստը պնդում էր, որ ՀՀ ընդդիմությունը «իքիբիր ա»£ Այսօրվա դրությամբ այն տպավորությունն է, որ արմատականները դարձել են «դուբարա», բայց ակնհայտորեն «դաղալություն» են անում` «զառ բռնելով»£ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Տուժածներ և վիրավորներ չկան

Երկուշաբթի օրը հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Վահրավար բնակավայրի պաշտպանական դիրքերը:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի կազմում 1991-ից մասնակցել է Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գոտիների մարտական ու պաշտպանական գործողություննե րին: 1991 թ. մայիսի 7-ի հայտնի «ԽՏսՖՓՏ ՏտպՐՈՓՌÿ»-ն 104 մարդու համար ճակատագրական դարձավ:

Ռուսական տիեզերանավով

Իսրայելցի 2¬րդ տիեզերագնացը ևս կարող է ուղեծիր դուրս գալ` ռուսական տիեզերանավով. այս մասին տեղեկացրել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը` վկայակոչելով երկրի Գիտության և տեխնոլոգիայի նախարար Դանիել Գերշկովիչի հայտարարությունը£ - Մենք խոսել ենք այդ մասին, սակայն թռիչքի ժամկետները դեռ պարզ չեն` NASA¬ի թռիչքավարման ծրագրի դադարեցման պատճառով£ Դա կարող է տեղի ունենալ ռուսական տիեզերանավով,¬ ասել է Գերշկովիչը£ Նշենք, որ իսրայելցի առաջին տիեզերագնացն ազգային ռազմաօդային ուժերի գնդապետ Իլան Ռամոնն էր. նա «Կոլումբիա» տիեզերական նավի անձնակազմի հետ ջախջախվել է 2003 թ. փետրվարի 1¬ին£ :

Այսուհետ նաև` զինվորուհիներ

Մոսկվայի քաղաքապետն առաջարկել է բանակում ներգրավել նաև շարային ծառայությանը ոչ պիտանի երիտասարդներին ու աղջիկներին£ Լուժկովի կարծիքով առողջական խնդիրներ ունեցող պատանիները հայրենիքին կարող են ծառայել որպես տեխնիկական մասնագետներ£ Իսկ կանանց հնարավոր զինծառայության ձևերի մասին նա չի արտահայտվել£ - Մոսկվայում զորակոչվողների մոտ 40 տոկոսը զինծառայության պիտանի չէ£ Նրանք կարող են հրավիրվել տեխնիկական ուղղություններում,¬ ասել է քաղաքագլուխն անցյալ շաբաթ կայացած կառավարության նիստում, որտեղ քննարկվում էր ռազմահայրենասիրական, ֆիզիկական դաստիարակչական աշխատանքների կատարելագործման և Զինված ուժերում սովորող ու ուսանող երիտասարդներին ծառայության նախապատրաստելու նախագիծը (տեղեկացրել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն)£ Լուժկովը մանրամասնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա բանակում. - Այսօր անչափ կարևոր է զինվորներին տեղեկատվությամբ զինելը, ինչը պայմանավորված է գերժամանակակից միջոցների օգտագործմամբ£ Նա նաև առաջարկել է` «ինչ¬որ կերպ» հարկավոր է բանակ հրավիրել և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. - Ոչ մի հարցում չի կարելի անտեսել աղջիկներին,¬ կարծիք է հայտնել նա£ :

Հայհոյանքների ռադիոշոու

Նման ծրագրի դիտավորություն, իհարկե, որևէ ռադիոալիք կարծես թե չունի£ Բայց ահա ամերիկյան ռադիոկայանի հեռարձակած թոք¬շոուներից մեկի ընթացքում ճանաչված դերասան Մել Գիբսոնի հայրը` Հաթթոն Գիբսոնը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI¬ին անվանել է «լպրծուն համասեռամոլ»£ 91-ամյա Գիբսոնը ջերմեռանդ կաթոլիկ է և այդ կերպ իր զարմանքն է արտահայտել այն առնչությամբ, որ կաթոլիկ եկեղեցին հոմոսեքսուալիզմի խնդրով է զբաղվում£ - Ինչո՞ւ է նա այդքան տարված համասեռամոլական աղմկարարություններով,¬ հրապարակավ հարցրել է ծերուկը£ Վատիկանի ծառայողների կեսին նա պատվել է «սքանչելի» որակմամբ, իսկ Պապին կոչել «լպրծուն տիպ և ֆրանկմասոն»£ Daily Mail պարբերականը նշել է, որ այդ շոուն նախկինում արդեն քննադատվել է` հնչեցվող ռասիստական, ազգայնամոլական ու հրեատյաց արտահայտությունների պատճառով£ Ահա խոսքի չգիտակցված ազատության հերթական պոռթկում£ :

20 տարի` ասֆալտի տակ

Բեռլինի հրշեջծառայության աշխատակիցներն անցյալ շաբաթ վերացրել են ռադիոակտիվ ճառագայթման մի աղբյուր, որը հայտնաբերվել է Պրենցլաուեր Բերգ շրջանի Շտարհարդերշտրասե փողոցի ասֆալտի տակ (տեղեկացրել է Tagesspiegel¬ը)£ Այն ցեսիում-137 քիմիական տարր պարունակող մետաղյա մի խողովակ է եղել` ասֆալտի մակերեսից մի քանի սմ խորությամբ թաղված£ Շուրջ 20 տարի վտանգավոր այդ ձողն աննկատ է մնացել բոլորի աչքից£ Ասել է թե` ճիշտ այդքան ժամանակ այդ հատվածում հողափորման որևէ աշխատանք չի կատարվել. երևի ասֆալտն այնքան որակով է եղել, որ թարմացման կարիք չի ունեցել£ Ենթադրվում է, որ մետաղյա փողրակը չափիչ սարքի մասերից է£ Իսկ թե ինչպես է հայտնվել հողի վերին շերտում` հայտնի չէ£ Հայտնաբերման օրը նշյալ փողոցի 4 մ2 տարածքում ճառագայթման մակարդակը 4 անգամ գերազանցել է թույլատրելի չափը£ Այսուհանդերձ, ճառագայթարձակ ձողը հեռացնող մասնագետներն անցորդներին հանգստացրել են` թե արձակվող ճառագայթաչափը սպառնալի չէ նրանց համար£ :

Հայտարարություն Առաջադրում են երիտասարդ հայ արիները

Մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում, ինչը չի կարող չմտահոգել նաև մեզ` ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական և երիտասարդական կազմակերպության անդամներիս:

Հոգեբանական կարծրատիպ. ՉԵ°Ն ՎՍՏԱՀՈՒՄ Ռուսական դժբախտություն

Ռուսաստանցիք չեն հավատում իրենց իշխանություններին£ Համենայն դեպս` Արևմուտքում կա այդպիսի տպավորություն, ինչն էլ փորձել է հիմնավորել ֆրանսիական Ouest-France¬ը` վերջին համարներից մեկի խմբագրականում£ Ընդ որում` դա նոր երևույթ չէ. դեռևս Խորհրդային տարիներից այդ անվստահությունն ուղեկցում է ռուսներին£ Եվ ոչ միայն նրանց. իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները ժողովրդից կոծկելու հիվանդագին մարմաջը հավատի հետ նաև հարգանքն էր վերացրել նրանց հանդեպ£ Իսկ հոգեբանական կարծրատիպերից շատ ավելի դժվար է ձերբազատվելը£ Այնքան դժվար, որ այն տարիներին եղած դրականն անգամ մարդիկ չեն ուզում հիշել£ Ավելի ստույգ` չե°ն հավատում, թե կոմունիստների օրոք իրենք նվաճումներ են ունեցել£ Չեռնոբիլի ԱԷԿ¬ի պայթյունից հետո` 1986¬ին, խորհրդային քաղաքացիները Մոսկվայի փողոցներում մոտենում էին արտասահմանցիներին և հարցնում էին, թե ինչ կարելի է ուտել և խմել£ Նրանք ցանկանում էին իմանալ ճշմարտությունը և համոզված էին, որ իշխանություններն իրենց խաբում են£ Հնարավոր է, որ այդպիսով չեռնոբիլյան աղետը որոշակի դեր խաղաց` կոմունիստական վարչակարգի անկման գործում£ Այսօր Ռուսաստանին սպառնում է բնությունը. ամենասարսափելի երաշտը` վերջին 140 տարիների ընթացքում£ Սակայն ընդհանուր առմամբ ոչինչ էլ չի փոխվել£ Բախվելով տարերքի կամայականությանը (ինչպես անցյալում մարդկային ողբերգական սխալներին), ռուսական կառավարությունը բացարձակ անարդյունավետ է թվում` անկազմակերպ և անհավասարակշիռ£ Ռուսաստանցիներն իրենց լքված ու նույնիսկ դավաճանված են զգում` իշխանությունների կողմից, որոնք նրանց թողել են բախտի քմահաճույքին£ Մոսկվայից հեռացել է ոչ միայն քաղաքապետը, այլև, ինչպես պնդում են մայրաքաղաքի բնակիչները` երկրի քաղաքական դասի մեծ մասը£ Այո, եղանակային պայմանները սոսկալի են, իսկ հրդեհներից տուժել են և ուրիշ երկրներ£ Բայց ինչո՞ւ Ռուսաստանում այդքան շատ զոհեր եղան` անգամ պաշտոնական թվերն իշխանությունների կողմից բացահայտորեն նվազեցնելով£ Ռուսաստանի համար ավանդական այնպիսի աղետներին, ինչպիսիք կոռուպցիան ու վերնախավի անտարբերությունն են և իրենց շուրջ բնակչությանը համախմբելու անկարողությունը (բացառությամբ այնպիսի եզակի ժամանակների, ինչպես օրինակ, պայքարը նացիստական զավթիչների դեմ), այսօր ավելանում են նաև Պուտինի ստեղծած «գերկենտրոնացված» համակարգի հետևանքները£ Այսպիսի պայմաններում ճգնաժամի հաղթահարման միջոցները բարդվում են կրակից տուժած շրջանների վրա` չափազանց մեծ ուշացումով£ Տասը տարի առաջ երկիրը մեկ այլ աղետ ապրեց` «Կուրսկ» սուզանավի խորտակումը` անձնակազմի 118 (՞) անդամներով£ Այն ժամանակ նոր նախագահ Պուտինը կարողացավ այդ ողբերգությունը գործիք դարձնել` նոր Ռուսաստանի կորովը համախմբելու£ - Մենք միասին կվերականգնենք բանակը, տորմիղը և երկիրը,¬ հայտարարեց նա£ Հիմա Պուտինը մերթընդմերթ երևում է ԶԼՄ¬ներում (արդեն նրանց չի՞ վերահսկում), որպեսզի ռուսաստանցիներին ստիպի հավատալ, թե ինքը հսկողության տակ է պահում կատարվածը. - Շենքերը կվերականգնվեն, միջոցները կստացվեն ամենակարճ ժամկետներում... Սակայն պաշտոնական հաճախակի հայտարարությունները բնավ չեն համապատասխանում իրականությանը£ Իշխանությունները կորցրել են հսկողությունը բնության հանդեպ£ Այս պարտությունը կարո՞ղ է այս անգամ արդեն քաղաքական ասպարեզում նրանց տապալման նախանշանակը դառնալ£ Երկու տարի հետո Ռուսաստանում նախագահի նոր ընտրություններ են անցկացվելու£ Եվ այս անտառային խոշոր հրդեհներն ի զորո՞ւ են սպառնալիքի տակ դնել մանրամասնորեն մշակված այն սցենարը, որով Պուտինը կվերադառնա Կրեմլում Մեդվեդևի «տաքացրած» տեղը£ Դեռ վաղ է ինչ¬որ եզրահանգումներ կատարել£ Էներգետիկայից ստացվող եկամուտներն այսօր հզոր խթան դարձան Ռուսաստանի տնտեսության համար£ Աշխատավարձերն այստեղ բարձրացան տասն անգամ£ Խարխլված կայսրությունն իր տեղը զիջել է ժամանակակից տերությանը, որն ուժերն է հավաքում` չնայած ժողովրդագրական բարդ իրավիճակին£ Ավելին, ռուսական գլխավոր դժբախտությունը չի վերացել£ Իշխանության հեղինակությունն ու վսեմությունը չափազանց բարձր են գնահատվում£ Իսկ քաղաքացիների երջանկությունը կամ գոնե անվտանգությունն իշխանությունների կողմից չեն ընկալվում որպես իսկական գերակայություն£ :

Ամենաերիտասարդ գործող իշխանավորները

Ինչպես հայտնի է` օգոստոսի 12¬ն ավանդաբար նշվում է որպես երիտասարդության միջազգային օր£ Ու սովորաբար փորձ է արվում ի մի բերել երիտասարդության մասնակցությունը կարևորագույն խնդիրների լուծման գործընթացում£ Իսկ միջազգային փորձը հավաստում է, որ երիտասարդությունը միայն ապագային նախապատրաստվող զանգված չէ. նրանցից շատերն արդեն իսկ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անհատներ են£ Եվ, երբ միատեղվում են երիտասարդական եռանդն ու ընդարձակ լիազորությունները, ձգտումների ու կատարված աշխատանքների արդյունքները, շատ ավելի նշանակալի պետք է լինեն£ Իհարկե, տա Աստված, որ միշտ և բոլոր ցանկությունները բարի լինեն£ ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ի կազմած ամենաերիտասարդ առաջնորդների ֆոտոսրահում ամենաերիտասարդ նախագահը Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Ժոզեֆ ԿԱԲԻԼԱՆ է (39 տարեկան)£ Նա 30 տարեկանում է դարձել այդ երկրի (նախկին Զաիրի) առաջնորդ, երբ` 2001¬ին սպանվեց նրա հայրը` Լորան Կաբիլան£ Վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հիմա 43 տարեկան է£ Իր 40-ամյա հոբելյանը նա նշեց երկրորդ անգամ նախագահ վերընտրվելուց 2 շաբաթ առաջ£ 2004 թ. ընտրություններում նա եվրոպական երկրների ամենաերիտասարդ ղեկավարն էր£ Աֆրիկյան Տոգոլեզի հանրապետության 44¬ամյա առաջնորդ Ֆաուրե Գնասինգբեն երկրի ղեկավար հռչակվեց իր հոր մահվան օրը` 2005 թ. փետրվարի 5¬ին£ Իսկ հայրը 38 տարի ղեկավարել էր Տոգոն£ Սակայն աֆրիկյան մյուս երկրների ճնշման ներքո Ֆաուրեն ստիպված էր հրաժարական տալ և սպասել շուրջ մեկուկես ամիս, որպեսզի մասնակցեր նախագահի ընտրություններին ու նոր միայն ճանաչվեր երկրի օրինական ղեկավար£ Ի դեպ, այդ ընտրությունների հենց առաջին փուլում նա հաղթել է իր մրցակից մյուս թեկնածուներին£ Աշխարհի պետությունների ամենաերիտասարդ ղեկավարներից է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը£ Ընթացիկ տարվա մայիսի 11¬ին, 43 տարեկան հասակում նա դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաջահել կառավարիչը` սկսած 1812 թվականից, երբ երկրի կառավարության ղեկը վստահված է եղել Լիվերպուլի 2¬րդ կոմս, 42-ամյա Ռոբետ Բանկս Ջենկինսոնին£ Սեպտեմբերի 14¬ին ՌԴ նախագահ Մեդվեդևը կդառնա 45 տարեկան£ Ռուսաստանում նա պետության ամենաերիտասարդ ղեկավարն է սկսյալ 1917¬ից, երբ ժամանակավոր կառավարությունը գլխավորում էր 36-ամյա Ալեքսանդր Կերենսկին£ Գամբիայի նախագահ Յախյա Ջամեն մայիսին դարձավ 45 տարեկան£ Առաջին անգամ նա իշխանության ղեկը ստանձնել է 1994¬ին` 29 տարեկանում` լինելով ռազմական հեղաշրջման առաջնորդը£ 2 տարի անց` 1996¬ին, նա դարձավ ժողովրդի ընտրյալը` տարիներ անց կրկին վերընտրվելով երկրի նախագահի պաշտոնում£ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան ներկայումս 47 տարեկան է, սակայն երկրի առաջնորդ է ընտրվել 43 տարեկանում£ Ի դեպ, նա նույնպես վերընտրված պրեզիդենտ է£ Մեքսիկացիները ևս 2006 թվականին նախապատվություն են տվել նախագահի ամենաերիտասարդ թեկնածուին` 43-ամյա Ֆելիպե Կալդերոնին, ով այսօր էլ երկրի գործող նախագահն է£ :

«ԲԱՐՈ°Վ, ԱՐԱԳԻԼ...»

88¬ի ավերիչ երկրաշարժի հոգևոր-տնտեսական փլատակներից կենսահաստատ ազատագրումը մշակութային խոշոր հատուկենտ նախագծերի իրականացմամբ, միևնույն է, թանկ հաճույք է 20-ամյա նորանկախ Հայաստանի համար£ Դրանց պատշաճ կազմակերպման ծախսատարությունը ինքնին նվազեցնում է ապահովված հասույթի չափը£ Այդպիսով` նաև բարեգործական տարբեր գործընթացների առաջխաղացումը խթանող ֆինանսական հատկացումների մասնաբաժինը£ Ու դրանք, բնականաբար, առավելապես բարոյական նեցուկի արժեք են ձեռք բերում£ Գոնե` առայժմ£ «Աստղային» մենահամերգներ ձեռնարկող Fugitive studios լոսանջելեսյան ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Deem communications մարկետինգային ու գովազդային 4-ամյա ընկերության ղեկավարներ Արմեն Գուբելյանն ու Րաֆֆի Նիզիբելյանն այդուհանդերձ, հավատում են դրանց համակողմանի նպաստավորությանը և, շարունակելով ամրապնդել համագործակցությունը միջազգային ձայնագրման ստուդիաների, համերգային ու կինոգործակալների, անհատ, հատկապես սփյուռքահայ, արվեստագետների հետ, նորանոր անուններ են հանրահռչակում Հայաստանում£ Միաժամանակ ֆինանսական մասնակի ներարկումներ, թող որ վտիտ, հավելելով մեր աղքատիկ պետական գանձարանի վերականգնողական «դրամագլխին»£ Բոբ Սինքլերից, Իվ Լառոքից, Գի Մանուկյանից ու Rio¬ից «երաժշտական էստաֆետն» ընդունած ամերիկահայ հանրաճանաչ երաժիշտ Սերժ Թանգյանի մենահամերգը Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում, բարեհաջող շարունակությունն էր վերոհիշյալ գործընկերների` հայաստանցի արվեստասերների հետաքրքրության կենտրոնում հայտնվող մշակութային գործունեության£ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կայացած բացառիկ այս մենահամերգը արդիաշուք մատուցում հազիվ թե գտներ, եթե հրաշալի նախագովազդ ապահոված այս 2 ընկերություններին չաջակցեին 12 այլ կազմակերպություններ («Արմենիա Մարիոթը», «Տուբորգը», «Ինգո Արմենիան» և «Գլենդել հիլզը»...)` մշակույթի ամենահավատարիմ բարեկամ-գործընկեր ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի առաջատար առատաձեռնությամբ (2010¬ին ծրագրված 30 թանկարժեք միջոցառումներից այս մեկին հատկացված պատկառելի` 20 մլն ՀՀ դրամը մի կաթիլ է թվում մեկամյա ընդհանուր 1 մլրդ 86 մլն «մշակութագանձանակում»)£ 11-ամյա անջատումից հետո Հայաստանի հողի վրա կրկին ոտք դրած հանրահայտ հայաբախտ (ծննդավայր Բեյրութից ընտանյոք հանդերձ Միացյալ Նահանգներ տեղափոխված ու տարազգի ամերիկյան հանրությանը մերված, բայց չձուլված) երաժիշտը, ով իր բազմաշերտ տաղանդի հետևողական բացահայտմամբ արդեն համաշխարհային համբավ է վաստակել, բարի գալուստի առաջին ինքնատիպ դրսևորումն է գտնում «Արևորդի»¬ների հեծանվաշքերթում£ Դժվարանալով վերջակետել իրեն անմիջական երկխոսությամբ ճանաչելու հնարավորությամբ ոգևորված ԶԼՄ¬ների ներկայացուցիչների հարցասիրությունը` մտերմիկ ջերմության նոր հոգևոր լիցքով մեկտեղում է իր արվեստին ծանոթ¬անծանոթ հետաքրքրասերների հոծ բազմությանը Ծիծեռնակաբերդի բարձունքում (2 հազար տեղանոց համերգասրահն, անշուշտ, ի զորու չէր բոլորին «ապաստանելու»)£ Մարզահամերգային համալիրի մուտքի հարթակում խլրտացող հարյուրավոր երիտասարդներ, որոնցից շատերը լավատեղյակ էին Sistem of a Down ռոք խմբի մեներգչի թողարկած 5 ալբոմների, Արտո Թունչբոյաջյանի հետ համատեղ ձայնագրած «Serart»¬ի բովանդակությանը, ոչ մի կերպ չէին հաշտվում Սերժ Թանգյանի երաժշտարվեստին անմիջականորեն հաղորդակցվելու այս եզակի բախտավորությունից անմասն մնալու մտքի հետ£ Elect the Dead Symphony¬ի եվրոպական շրջագայության փառահեղ արձագանք ներով անհամեմատ սրվել էր անզիջում հոգևոր պահանջմունքին բավարարություն տալու ձգտումը£ Շատերի համար «ուղիղ ճանապարհով» անկարելի` տոմսերի բարձր սակագների բերումով£ Հայասերներին խորհրդանշական էր թվում այն հանգամանքը, որ Axis of Justic («Արդարադատության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր երաժիշտը, ով մեծ լումա ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարում, հանդես է գալիս Մեծ Եղեռնի հուշահամալիրի հարևանությամբ£ Մարդը կամենում է, Աստված` տնօրինում£ Եվ ամենաերջանիկներն ալեկոծում են դահլիճն իրենց անհամբեր սպասումով£ Նույնիսկ համերգավարի պարզունակ գռեհկաբա նությունը (ըստ երևույթին, «չսցՎ» նախարմատին համարժեք...) անկարող է լինում անբարեկիրթ ծաղրուծանակման տարերքով ստվերել իրականանալի դարձած հանդիպման ուրախությունը£ Սերժ Թանգյանի բեմելը յուրովի նախապատրաստվում է արևմտյան ու արևելյան երաժշտության միահյուսմամբ ուշագրավ «Վիզա» (2005 թ.) ֆոլկ-ռոք խմբի կատարումներով£ Ազգությամբ հույն մեներգիչ Քնուփը շուտով համակրելի է դառնում` բեմական հմայքով ամբողջացնելով ու շեշտադրելով տարազգի երաժշտախմբի (ի դեպ, 9¬ից 5¬ը հայեր են) կատարողական ինքնատիպությունը£ Համերգահարթակի տեխնիկական հագեցվածությամբ դիտարժան է դառնում եռանդուն ինքնարտահայտումը իր ուրույն տեսակով Սերժ Թանգյանին համաստեղծագործության տրամադրած «Վիզա»¬ի, որում մեր դուդուկի նահապետի թոռան` Ջիվան Գասպարյան կրտսերի ներկայությունից ակնհայտորեն շոյվում է հայ ունկնդիրների (վրացական երաժշտասերներն էլ մշտական մասնակիցն են դառնում երևանյան «աստղային» մենահամերգների) ազգային սնապարծությունը£ Լեփ¬լեցուն դահլիճի զգայական լարվածությունը կիզակետին է հասցնում իր երաժշտախմբի 6 անդամներից ու մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի 8 երաժիշտ կատարողներից ձևավորված նորատիպ համույթով, երկացանկի ծաղկաքաղով Քնուփ Տոմոպուլոսի արթնացրած երաժշտակրքերը բոցավառած Սերժ Թանգյանը£ Մի պահ տրտմում են դասականի ու ռոքի լիարյուն սինթեզով տեղի ունեցած նրա եվրոպական հյուրախաղերի (լավագույնը Հռոմի ու Պրահայի սիմֆոնիկ խմբերով իրագործվածներն են եղել, իր իսկ` Թանգյանի գնահատությամբ) կենդանացումն ակնկալողները£ Բայց տարաժանր ու այլաոճ երաժշտական ունակությունները անընդմեջ զարգացնող մեր հայրենակիցը շուտով գայթակղում է ամենքին ձայնային դիապազոնի անսպասելի հնչեղ լայնությամբ ու գունագեղությամբ£ Հավաստի է դառնում նաև նրա լուրջ մտահոգությունը բնապահպանական աղետների կասեցմամբ£ Երկիր մոլորակի ազնիվ Քաղաքացին ոչ թե գոռում-գոչում է իրեն հուզող խնդիրների մասին սուտ պաթոսով, աղմկարարությամբ, այլ բողոքում է, ընդվզում, ահազանգում£ Հուժկու որոտից մեղմ մեղեդայնության անցնելով` Սերժ Թանգյանը առաջին անգամ Երևանում կատարում է հայերեն նոր երգը, որը տեքստային միօրինակությամբ ակնհայտորեն զիջում է անգլերենով մատուցվածներին£ Ընկալվելով որպես հայրենաբաղձության արտահայտություն` ջերմ արձագանք գտնում համերգասրա հում£ Կարոտի վերջին ակորդն է դառնում մի շարք երաժշտական գործիքների տիրապետող սիրված երգչի «Բարի արագիլը», որը հոր` Սիրիայում հայտնի երաժիշտ Խաչատուր Թանգյանի հետ դուետ կազմած` անցյալ տարի նա ձայնագրել է «Ինչպես մոռանանք» ալբոմում£ Եթե մի հանդիպումը կանչով է ավարտվում, անպայման մյուսի շուտով կայացմանը պիտի մղի£ Իսկ որ հաջորդը մեկ այլ փայլով կկենդանանա, կասկածից վեր է, քանզի Սերժ Թանգյանի համար գոյություն չունեն ինչպես երաժշտական, այնպես էլ աշխարհագրական սահմաններ£ Եվ կարևորը բոլոր ժողովուրդների խաղաղ հարատևությունն է, մշակութային ծաղկունքը£ Ուրեմն` «բարով գաս կրկին, բարի Արագիլ»£ :

Չմոռացված հինը

Ռուս ստեղծագործական մտավորականության պատվիրակությունը կազմավորվել էր հիմնականում այս կամ այն կերպ հայ արվեստագետների հետ երբևէ համատեղ հանդես եկած հանրաճանաչների գերակայությամբ£ ԽՍՀՄ ու ՌԴ ժողովրդական, վաստակավոր արտիստներ Ինա Մակարովան, Եվգենի Դոգան, Նատալյա Ֆատեևան, Անատոլի Կուզնեցովը, Յուրի Չեռնովը, Նատալյա Վառլեյը, Սվետլանա Սվետլիչնայան և հայտնի ուրիշներ իրենց «Հանդիպումը Հայաստանի հետ» կազմակերպած ու գլխավորող Սերգեյ Նովոժիլովի ու ՀՀ մշակույթի նախարարության ծրագրած հագեցած «հանդիպաշարով» առավոտից ուշ երեկո ոչ միայն թարմացնում էին հայտնի հեղաբեկումներով նկատելիորեն խունացած հայկական տպավորությունները, այլև հետխորհրդային մի քանի կինոֆիլմերի («ՀÿոՌվՏՉօռ ՉՈսՖր», «ԿՊվՈ ՉՏռվՈ», «Ծօ Ռջ ոցՊցքպչՏ 2») ցուցադրությամբ ու համերգային ելույթներով անմիջական շփման մեջ մտնում Երևանի ու Գյումրու արվեստասեր հանրության հետ£ Հանդիպումների կենտրոնատեղի «Մոսկվայի տանը» ներկայաց ված մեկնարկային լուսանկարչական «Հաղթանակի թևավոր հուշը» ցուցահանդեսով բացելով դեռևս չմոռացված հայ¬ռուս հին բարեկամության պատմական վերջին խոշոր իրադարձային էջի բովանդակությունը (միասին, ուս¬ուսի ենք հաղթել Մեծ Հայրենականում, միասնական հայրենիքը անձնուրաց պաշտպանելով)` անուղղակիորեն կարևորութ յունն են հաստատում փոխշփումների սերտացման£ Ինչպես ճահիճներից դուրս բերված երբեմնի կործանիչները, մեր բարեկամությունն էլ զարմանալիորեն պահպանել է իր կենսունակ շարժիչը£ Անկախական թոհուբոհում, սակայն, խորթության զգալի անջրպետ է գոյացել, որը հաղթահարելուն միտված միջպետական զանգվածային միջոցառումները, կարծում եմ, արդարացված են£ Առիթն էլ միանգամայն ծանրակշիռ է` Մեծ հաղթանակի 65¬րդ տարեդարձի միակամ հոբելյանակատարությունը£ Ափսոս, որ զուգահեռ Ծաղկաձորում ընթացող Մնջախաղի միջազգային II փառատոնի տիրույթում ներգրավվածներս հնարավորություն չունեցանք լիովին հաղորդակցվելու «Հայաստանյան հանդիպման» ամբողջ ընթացքին£ Այդուհանդերձ կառուցողական առաջին իսկ զրույցը բազմափորձ Սերգեյ Նովոժիլովի (ՌԴ կինոգործիչների քարտուղար) հետ հակամշակույթի մենաշնորհ ները արդի արվեստում հաղթահարելու ուշագրավ ելք նախանշեց£ «Կինոշոկ» փառատոնի 11-ամյա փորձառությամբ Մոսկվայից 7 հազար կմ հեռու ձեռնարկելով «Ամուրյան աշունը»` Նովոժիլովը իր կազմակերպչական նպատակասլաց եռանդով կարողացել է նոր փառատոնը զարգացնել ի նպաստ սահմանամերձ գոտու անվտանգության և թատերական ու կինոարվեստի խառնիճաղանջի հստակեցման£ Բացի սահմանակից Չինաստանում սպառման նոր շուկա գտնելուց, ռուսական արդի մշակութային արտադրանքը որակական դրական փոփոխություն է երևակել£ Անտրեպրիզային ներկայացումների միջև անցկացվող մրցությամբ այժմ առաջնային է դարձել ոչ այնքան դրանց շահութաբերութ յունը, այլ բարձր արվեստի չափորոշիչներին առավել համարժեքությունը£ Արդի ռուսական մշակույթի առողջ սերուցքը անեղծ պահելու առումով անգնահատելի է պուտինյան "ԿՑպփպրՑՉՏ" հիմնադրամի դերը:

Ադրբեջանցի ա°զգ չկա, էլ ո՞ւր մնաց` խորհրդարանական

Արհեստածին այս երկրի նշանավոր քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը թուրքական «Հուրիեթ»¬ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց կառավարությունում 21 %¬ը քրդեր են, 19 %¬ը`… հայեր£ Այս փաստի շուրջ էլ վայնասուն են բարձրացրել ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» և «Ենի Մուսավաթ» թերթերը` նշելով, թե այդ հայտարարությունն Ադրբեջանում ցնցակաթված է հարուցել. - Ներկա խորհրդարանում էթնիկները կազմում են ավելի քան 50% … Տվյալ պահին էթնիկները խլել են մեր բոլոր իրավունքները£ Այն դեպքում, երբ երկրի բնակչության 80 %¬ը թյուրք¬ազերիներ են, 20 % էթնիկներն իրենց հսկողության տակ են պահում այդ 80 %¬ին… Բաքուն պետք է նաև մաքրել հայերից£ Խորհրդարանում և կառավարությունում նրանց քանակը կազմում է մոտավորապես 19 %£ Այսինքն` խորհրդարանի ու կառավարության յուրաքանչյուր 5¬րդ անդամի կամ մայրը, կամ կինը հայուհիներ են£ Ո՞ւր ենք մենք գնում այսպիսի ճանապարհով,¬ ասել է Նուրիևը£ Այս առնչությամբ «Խալգ» թերթի նախկին խմբագիր Մահալ Իսմայիլօղլուն «Ազադլիգի» մի հարցազրույցում կարծիք է հայտնել, թե անհավատալի է, որ իշխանությունները հրաժարվեն հայերի ու քրդերի հանդեպ իրենց մոլեռանդությունից. - Առժամանակ առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին ներքին շրջանակները թյուրքացնելու ուղղությամբ Քեմալեդդին Հեյդարովի սկսած պայքարի մասին£ Նուրիևի տվյալ հայտարարությունն այդ մտայնության շարունակությունն է£ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, ոչ պատահաբար պահանջեց թուրքական կողմին հանձնել Ադրբեջանի բարձրաստիճան 5 պաշտոնյաներին, ովքեր, թուրքական կողմի համոզմամբ` առնչվում են Թուրքիայի դեմ պայքարող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ) ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմանը£ Գործող կառավարության կազմն այնպես է ձևավորված, որ դրանում հնարավոր չէ նույնիսկ ժամանակավոր փոփոխություններ կատարել£ Հնարավոր է, որ խորհրդարանի հաջորդ կազմում մի երկու քրդեր ու էթնիկ հայեր պակաս լինեն, բայց ընդհանուր առմամբ էթնիկ հայ պաշտոնատար անձանց ուրիշ մարդկանցով փոխարինելն անհավանական է թվում£ Համենայն դեպս, ներքին հարաբերությունները չկարգավորվող գործընթաց են£ Հակառակ պարագայում այսքան ակնհայտ չէր ներկայացվի ադրբեջանական իշխանությունների կապը ՔԱԿ¬ի հետ,¬ համոզմունք է հայտնել Իսմայիլօղլուն£ «Մեծ ստեղծագործություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաևի համար էլ անհասկանալի են խոսակցությունները` այդպիսի փաստերի առկայության վերաբերյալ£ Եվ նա պահանջել է. - Եթե ունեն այդպիսի վիճակագրություն, թող անվանական հայտարարեն£ Խորհրդարանում այլազգիների գոյությունը բնական է£ Սակայն եթե նրանց հակաադրբե ջանական գործունեության վերաբերյալ կան փաստեր` թող հրապարակեն£ Հակառակ դեպքում` նմանատիպ վերացական հայտարարությունների հանդեպ վերաբերմունք արտահայտելը մեզ համար բարդ է£ Եթե ինչ¬որ մեկի տոհմում կան ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, և մարդը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի հետաքրքրություններին` նրան վիրավորելը վտանգավոր արդյունքների կարող է հանգեցնել£ Իսկ այս ցնցախուճապի մասին հանրությանը տեղեկացրած REGNUM լրատվական գործակալությունն էլ հարկ է համարել հիշեցնել, որ նախկինում հայկական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էթնիկ քուրդ է£ :

Կոլոտներն էլ կարող են ոստիկան դառնալ

Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել այն օրենքը, որը 1 մետր 60 սմ¬ից ցածր հասակ ունեցողներին արգելում էր աշխատել ոստիկանությունում (տեղեկացրել է The French Tribune¬ը)£ Արգելքը վերացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է Աշխատանքի նախարարությունում£ Գերատեսչության ղեկավարությունը գտել է, որ ցածր հասակը չի կարող խանգարել ոստիկանին` իր աշխատանքը կատարելու£ Հասակային սահմանափակումը ոստիկանությունում ծառայելու հնարավորություն չէր տալիս այն մարդկանց, ովքեր ֆիզիկական առողջությամբ և բարոյական մակարդակով ու մտավոր ունակություններով համապատասխանում էին այդ աշխատանքին. այսպիսի համոզմունք են հիմնավորել նախարարությունում£ Այդ համակարգում ընդգրկվելու համար, սակայն, կարևոր մի պահանջ մնացել է անփոփոխ. ոստիկան չի կարող դառնալ այն անձը, ով այս կամ այն պատճառով հնարավորություն չունի օգտվել հրազենից£ Ինչպես նշել է լրատվամիջոցը` Ֆրանսիայում հիմա տղամարդու միջին հասակը 1 մ 75 սմ է£ 1990 թ. այդ ցուցանիշը 1,66 սմ էր£ Երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հասակը 1,65 սմ է£ :

Ձախողման խոշորագույն պատճառը

Քաղաքական, տնտեսական թե հասարակական առանձին երևույթներ օրինաչափ լինելու աստիճան բնորոշ են բոլոր երկրներին ու պետություններին£ Ասել է թե` բոլոր ազգերին ու ժողովուրդներին£ Առավել ևս բացասական այդ երևույթների ընդհանրականությունն, իհարկե, արդարացում չի կարող լինել. պարզապես դրանք ընկալելի են բոլորին£ Իսկ դրանց դեմ պայքարը, որքան էլ դրսևորումներով տարբեր` միևնույն է` վերջնական արդյունքի չի° հանգեցնում£ Ահավասիկ` կոռուպցիա կոչված չարիքը£ Այդ ո՞ր երկիրը չի պայքարել դրա դեմ. ո՞ր պետության իշխանությունները չեն խոստովանել դրա գոյությունն ու իսպառ վերացման անհնարինությունը£ Ամենաարդյունավետ պայքարը կոռուպցիան հնարավորինս նվազեցնելն է, ինչը ևս հսկայական ջանքեր է պահանջում£ Պատճառը նույնպես ընդհանուր է ամենուր. կոռումպացվածություն կոչվածի արմատները կամ գոնե փարթամ սաղարթները, որպես կանոն, հենց իշխանական օթյակներում են լինում£ Այսինքն` երևույթը կոնկրետ անձնավորված է. ուրեմն ստացվում է, պայքարն էլ, վերջին հաշվով, ոչ թե երևույթի, այլ անձանց դեմ է£ Ահա «մոգական» այն շրջանակը, որի «անիվների» տակ նաև վարկանիշեր են ճզմվում£ Ամերիկյան Bloomberg հանդեսը, վկայակոչելով Լևադա-կենտրոնի հարցման արդյունքները, փորձել է հիմնավորել, որ հենց կոռուպցիայի ու կաշառակերության դեմ պայքարը դարձավ Վլադիմիր Պուտինի ձախողման պատճառներից մեկը£ Խոշորագույն 2¬րդ պատճառի հիմքում էլ, թերևս, շարժառիթը նույնն է. նա փորձեց սանձել այսպես կոչված օլիգարխներին և նվազեցնել նրանց ազդեցության ոլորտները£ Հարցումներն անցկացվել են հուլիսի վերջերին (հրդեհներից առաջ). դրանց մասնակցել է 1600 ռուսաստանցի£ Ավելի վաղ կատարված սոցհետազոտությունների արդյունքները փաստում էին, որ 2 ժամկետ նախագահելուց հետո վարչապետի պաշտոնը ստանձնած Պուտինն ամենահանրաճանաչն է ՌԴ¬ում£ Անցյալ ամսվա տվյալներով` նախագահի ընտրություններ լինելու դեպքում նրան պատրաստ է ձայն տալ ռուսների 27 %¬ը, Մեդվեդևին` 20 %¬ը£ Որպես էքսնախագահի գլխավոր անհաջողություն, հարցվածների 37%¬ը նշել է կոռուպցիայի դեմ պայքարը, 27%¬ը` միլիարդատերերին սաստելու փորձերը և 18 %¬ը` քրեականների դեմ պայքարը£ ՎՎՊ¬ի գլխավոր հաջողությունների ցանկում 23 %¬ը կարևորել է Արևմուտքի հետ հարաբերությունների լավացումը, 20 %¬ը` կենսամակարդակի բարձրացումը. 19 %¬ի կարծիքով էլ, նա ամրապնդել է Ռուսաստանի միջազգային հեղինակությունը£ :

Նախահոբելյանական նորոգում

2011¬ի հոկտեմբերին Նյու Յորքի գլխավոր տեսարժանություններից մեկը` Ազատության արձանը, կբոլորի գոյության 125 տարին£ Ամեն տարի «Ազատության լեդիին» այցելում է ավելի քան 5 մլն մարդ. հատկապես ամռանը օրական այցելուների թիվը հասնում է 20 հազարի£ Այն կանգնեցված է 1886 թվականից` Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի ընդունման 100-ամյա հոբելյանի տարուց£ Այն ստեղծվել է Ֆրանսիայում և ԱՄՆ¬ին հանձնվել որպես «ֆրանսիական ժողովրդի ընծա»£ Որոշ տվյալներով` արձանը կոփվել է Նիժնի Տագիլում արտադրված ռուսական պղնձից£ Օվկիանոսով այն տեղափոխելու համար պատրաստված մետաղյա պաշտպանիչ պատյանը նախագծել է ինժեներ Գյուստավ Էյֆելը£ Այցելություններն արձանին վերջին անգամ դադարեցվել էին 2001 թ. սեպտեմբերի 11¬ի ահաբեկչությունից հետո` մինչև 2004 թվականը£ Անցյալ շաբաթ վերստին «Ազատութ յունը» փակվեց այցելուների համար. այս անգամ` մինչև գալիք տարվա հոկտեմբերի 12¬ը` անվտանգության համակարգերը բարելավելու նպատակով£ Վերանորոգման աշխատանքները կարժենան 26 մլն դոլար£ :

Ուրիշի դժբախտության վրա ուրախանում են անթաքույց

«Շահավե՞տ են, արդյոք, Էստոնիայի համար` ռուսաստանյան հրդեհները». հռետորական այս հարցադրմամբ Eesti Paevaleh հրատարակության հոդվածը ներկայացրել է այն առավելությունները, որոնք հօգուտ Էստոնիայի գրանցվում ու դեռ գրանցվելու են` Ռուսաստանին պատուհասած տարերային աղետի արդյունքում£ - Ռուսաստանի կողմից հացամթերքի արտահանման արգելանքը միջազգային շուկայում կբարձրացնի գները£ Դա օգտակար է Էստոնիայի գյուղատնտեսական արտադրող ների համար, քանի որ չնայած երաշտային ամռանը` նրանք լավ բերք են հավաքում,¬ ավետել է պարբերականը` հավելելով. - Ռուսաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ են սկսել Էստոնիա գալ. հրդեհներն ավելի են մեծացրել նրանց քանակը` կրակից փախչողների հաշվին£ Սովորաբար ամռան վերջին հյուրանոցներն սկսում են դատարկվել, բայց, օրինակ, Նարվա-Յիեսուում գտնվող «Մերեսուու»¬ում քառորդ չափով ավելացել է ռուս զբոսաշրջիկների թիվը£ Տալլինյան «Օլիմպիա»¬ում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քանակն աճել է 40 տոկոսով£ Ու սա դեռ բոլորը չէ£ Թերթը նաև ընդգծել է. - Ռուսաստանյան նավային ընկերությունները Բալթիկայում լրացուցիչ լցանավեր են վարձակալել£ Ռուսաստանցիք խոշորացնում են նավթի արտահանման չափերը` զգուշանալով, որ անտառային հրդեհները կարող են վտանգել հսկայական նավթամուղները, որոնցով նավթ է մատակարարվում մինչև Պրիմորսկի նավահանգիստ£ Նավթային գործարարների տագնապալի գործողությունները մեծացնում են շրջանառությունը Տալլինի նավահանգստում, որը վերջին ժամանակներում իր համար շահավետ որմնախորշ է գտել` դառնալով օժանդակ նավահանգիստ դեպի Բալթիկ ծով£ Էստոնացիների ուրախության գագաթնակետը, սակայն, այլ է. ինչպես նույն թերթն է կանխատեսում` -Էստոնիան կարող է քաղաքական օգուտ քաղել£ Այրված գյուղերին ու կորած բերքին դեմ հանդիման կանգնելով, Ռուսաստանը կարող է իջեցնել պայքարի լարվածության աստիճանը` ընդդեմ հմուտ քարոզիչների հորինած թշնամու` մերձբալթյան ֆաշիզմի դեմ£ :

Ամենանշանակալի հայտնագործությունները

Բրիտանական Tesco Mobile ընկերությունը փորձել է ճշտել այն 100 հայտնագործությունները, որոնք ժողովուրդը համարում է ամենանշանակալիները մարդկության պատմության մեջ£ Հարցումներին մասնակցած 18-65 տարեկան 4 հազար բրիտանացիները ամենանշանակալին համարել են անիվի հայտնագործությունը£ Առաջին տասնյակում իրենց կարևորությամբ ընդգրկվել են ինքնաթիռը, էլեկտրալամպը, ինտերնետը, անձնական համակարգիչը, հեռախոսը, պենիցիլինը, iPhone¬ը, լվացարանակոնքը և ներքին այրման շարժիչը£ Կարևորագույնների հարյուրակում տեղ են գտել բավական մեծ թվով կենցաղային տեխնիկայի սարքեր£ Այս շարքում ամենաշատը կարևորվել է լվացքի մեքենան (12 տեղում), այնուհետև` սառնարանը, սառցարանը և փոշեկուլը (համապատասխանաբար` 14, 17 և 23¬րդ տեղեր)£ Կարևորվել են նաև միկրոալիքային վառարանը, թեյնիկը, օդորակիչը, սպիտակեղենի չորացուցիչը, հյութաքամիչը (26-40, 45-51 և 97¬րդ տեղեր)£ 84¬րդ հորիզոնականը զբաղեցրել է Facebook սոցիալական ցանցը, իսկ 69¬րդը` ֆուտբոլը£ :

Ամուսնացել է... արձանի հետ

Ստացվում է այնպես, որ շատ սիրելուց մարդ արարածը նույնիսկ սրբությունները կարող է ոտնձգել£ Ահավասիկ. The Australian¬ը գրել է, որ Լին ազգանունով Թայվանի մի բնակիչ ամուսնացել է աստվածուհու արձանի հետ£ Ինչպես Լինն է ասել` մի քանի անհաջող սիրավեպերից հետո ինքը գնացել է լոտոսի աստվածուհու տաճար£ Այդուհետ աստվածուհին միշտ հայտնվել է նրա երազներում£ «Հարսանեկան արարողության» ժամանակ Լինը ամուսնության վկայական է ստորագրել և արձանն իր տուն տարել£ Նա պնդում է, որ աստվածուհին իրեն պաշտպանում է հիվանդություններից ու դժբախտություններից£ Ճակատագրի հեգնա՞նք :

Աստղերը` բանկերի զոհեր

Նախկին ամուսիններ Ալլա Պուգաչովան ու Ֆիլիպ Կիրկորովը նորից ակամա բախտակիցներ են դարձել. լուրեր են պտտվում, թե 2¬ն էլ չեն կարողանում ետ ստանալ իրենց ներդրած խոշոր գումարները£ Բանկերից մեկը, որի տիրոջն անցյալ տարի պարտքով կես միլիոն դոլար է տվել Կիրկորովը, սնանկացել է, և մինչ օրս երգչին չի հաջողվում վերադարձնել սեփական փողերը£ Նմանատիպ իրավիճակում, դարձյալ անցյալ տարի, հայտնվել է Պուգաչովան. նոյեմբերին մի բանկիրի էլ նա է պարտքով փող տվել` 4 միլիոն ռուբլի£ Պարտապանը նույնիսկ համապատասխան փաստաթղթեր է ստորագրել ու… մեկեն սկսել է թաքնվել£ Երգչուհին, իհարկե, դատարան է դիմել, սակայն անցել է 1 ամիս, և դատաքննությունը դեռ ոչինչ չի պարզել£ Կիրկորովը նույնպես դիմել է իրավապահ մարմիններին£ Սակայն նրա էքս-կողակցի տխուր փորձը հուշում է, որ իր «ճակատամարտն» էլ երկար է տևելու£ :

Ռոտարուն բուժվե՞ց վերջապես

Ռուսական էստրադայի աստղերից Սոֆյա Ռոտարուն, ասում են` իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է ապրում£ Ըստ շրջող խոսակցությունների` վերջերս նրան վերստին սկսել էր անհանգստացնել հին հիվանդությունը. արտիստուհին 27 տարի պայքարում է թոքախտի դեմ, սակայն վերջերս նորից նրան տեսել են հիվանդանոցում, որտեղ նա քիմիաթերապիայի բուժընթաց է ընդունել£ Սոֆյա Միխայլովնային պարբերաբար տառապեցնում է և ասթման, որը հաղթահարելու համար երգչուհին միշտ մեկնում է Ղրիմ (այստեղ նա շքեղ առանձնատուն ունի)£ Այս տեղեկատվության աղբյուրը նշել է, թե նրա ընդունած քիմիաթերապիայի բուժընթացը բոլորովին նոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վերջնականապես բուժել թոքախտը` ոչնչացնելով օրգանիզմում տարիներով կենսունակ մնացող վտանգավոր բացիլները£ :

Դիակը` սառնարանում

Ֆրանսուհին խոստովանել է, որ սպանել է նախկին գլխավոր խոհարար իր կենակցին և դիակը թաքցրել սառնարանում (տեղեկացրել է The Australian¬ը)£ Լիոն քաղաքի 51-ամյա բնակչուհի Հիլեն Կոլոբերը ստիպված է եղել ոստիկանությանը պատմել գործած հանցանքի մասին£ 70-80¬ական թթ. Ժան¬Ֆրանսուս Պուանարը ճանաչված խոհարար ու ճաշարանատեր է եղել£ Վերջին տարիներին նա դժբախտություն է ունեցել` ապրելու Հիլենի հետ, ով նրան թույլ չի տվել տան շրջակայքից հեռու գնալ£ Հարևանները վկայել են, որ հաճախ են նրա մարմնին կապտուկներ տեսել£ Իսկ ընտանեկան հերթական տուրուդմփոցի ժամանակ ահեղ տիկինն իր 71-ամյա կենակցին ծեծելով մահվան դուռն է հասցրել£ Սեփական հանցանքը կոծկելու նպատակով, ֆրանսուհին հանգուցյալի դիակը մի քանի օր պահել է լոգարանում, ապա խցկել է սառնարանի մեջ£ Այդ մասին ոստիկանությանը տեղեկացրել է մարդասպանի դուստրը, ում կատարվածի մասին պատմել է մայրը£ :

ՀՈՒՄՈՐ

Կինը սիրեկանի հետ զվարճանում է£ Դռան զանգ. - Ամուսինս վերադարձավ,¬ սարսափած` անկողնուց վեր է թռչում կինը£ - Վերջապե¯ս,¬ ուրախացած շորերն է որոնում սիրեկանը£ JJJ Հանդիպում են հին ընկերները£ - Իմ ու կնոջս հարաբերությունները շատ մաքուր են. ամուսնությունից առաջ ոչ մի անգամ չեմ քնել հետը£ Իսկ դո՞ւ£ - Հո չասի¯ր£ Ո՞նց հիշեմ. կնոջդ անունը ի՞նչ է£ JJJ - Տեր հայր, Աստված կների՞ մեղքերս, եթե հիմա քեզ մի քանի հազար դոլար նվիրաբերեմ,¬ հարցնում է մեծահարուստը հոգևորականին£ - Աստծո ողորմությունը 100 %¬ով երաշխավորել չեմ կարող որդյակս, բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ արժե° ռիսկի դիմել£ JJJ Պարկեշտ կանայք արժանապատիվ տղամարդկանց հետ չեն ամուսնանում, որովհետև պարկեշտ կինն առաջին հանդիպումից չի համաձայնում, իսկ արժանապատիվ տղամարդն իրեն թույլ չի տալիս 2¬րդ անգամ առաջարկել£ JJJ Զարմանալին` ակնհայտ. - Մի՞թե չեք նկատել, կնոջը հանվեցնելու ամենամեծ հավանականությունն ունի ո°չ այն տղամարդը, ում համար հատուկ հանգնվում է կինը£ JJJ - Հանվեք, ես պետք է ձեզ զննեմ,¬ հիվանդասենյակ մտնելով, երիտասարդ հիվանդ կնոջը ասում է բժիշկը£ - Բայց ձեր գործընկերը հենց նոր ինձ զննեց և ասաց, որ լավ վիճակում եմ£ - Գիտեմ, նա ինձ էլ նույնն ասաց£ JJJ Ինքդ քո մասին ոչ լավն ասա, ոչ էլ` վատը. լավի դեպքում չեն հավատալու, վատը չափազանցրած տարածելու են£ JJJ Լոգարանից դուրս գալով, կինը հանում է խալաթն ու փարվում ամուսնուն. - Տեսքս ո՞նց է£ - Ափսո¯ս, օտար չես. թե չէ` երազանքս կլինեիր£ :