ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ


Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի կազմում 1991-ից մասնակցել է Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գոտիների մարտական ու պաշտպանական գործողություննե րին: 1991 թ. մայիսի 7-ի հայտնի «ԽՏսՖՓՏ ՏտպՐՈՓՌÿ»-ն 104 մարդու համար ճակատագրական դարձավ: - 91-ից ընդգրկվեցի ՄՀՆՋ-ի կազմում: Մենք Հայաստանի սահմաններն էինք պաշտպանում£ Երբ ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հետ Խորհրդային բանակը Շուռնուխ մտավ, մենք 6 հոգի էինք, մեր 3 կապավորները հսկման կետում էին: Սկզբում նրանք հարձակվել էին կապավորների վրա` դրսի հետ կապը խզելու համար: 6-7 տանկ, 2-3 զրահատեխնիկա ու մեծ թվով զինվորներ հարձակվել ու հոշոտել էին 3 հոգու: Նրանցից մեկը` Քոլոզյան Սարգիսը, տեղում մահացել էր, ում հիշատակի համար դեռևս արժանի տուրք չի մատուցվել: Այստեղ ընդհատեմ Արմենի խոսքը, և հետևենք Արամ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ պատմությանը, ով 3 կապավորներից մեկն էր (մինչև ՄՀՆՋ տեղափոխվելը, նա աշխատել է հրշեջ վարչությունում): - Նախապես որոշված էր, որ պետք է Շուռնուխից դուրս գայինք. երեկոյան չստացվեց, իսկ առավոտյան` մայիսի 7-ին, լուսաբացը սարսափելի ռմբակոծությամբ սկսվեց… երեքով էինք… Սարգիսը տեղում մահացավ… Լռեց Արամը: Նրա մասին պատմեցին ընկերներն ու կինը` Արմենուհի Կարապետյանը: Թե ինչպիսի ընկեր է եղել բանտախցում, ինչպես է բաժանել իրենց օրաբաժինը` արցունքի կաթիլները կոկորդում խեղդելով... Վերադառնալուց հետո մեկ տարի շարունակ ընկերոջ` Սաքոյի գերեզման-մատուռի շինարարությանն է մասնակցել: Իսկ ի՞նչ է կատարվել Շուռնուխում` շարունակում է Արմենը… - Մեզ նախօրոք ասել էին, որ Խորհրդային բանակի զինվորները հերթական ստուգայցն են կատարելու, և արտառոց ոչինչ չի լինելու, պարզապես անձնագրային ստուգում ներ են£ Մենք` ոստիկաններս, չխանգարենք նրանց… Մենք չմիջամտեցինք (ավելի ճիշտ` չհասցրինք միջամտել): Այն, ինչ կատարվեց, անսպասելի էր: Ես ու հրամանատար Վալերը մեքենայով շտապեցինք կապավորների մոտ: Ճանապարհին հանդիպեցինք արդեն իրենց գործը կատարած, լավ զինված խորհրդային զինվորականներին: Վալերն ասաց. «Զենք չվերցնես ձեռքդ, կփորձեմ բանակցել»: Մոտեցավ նրանց հրամանատարին ու մինչև կհասցներ մի խոսք ասել` հրամանատարը խփեց: Նրան հետևեցին մյուս զինվորները ևս: Ես իջա մեքենայից` Վալերին օգնելու, հարձակվեցին ինձ վրա: Մի ողջ գունդ նորից իր ուժն էր փորձում ցույց տալ: Հանկարծ խառնաշփոթի մեջ Վալերն ասաց. «Չքաշե՞մ ձգանը, լիքն են, հետներս կտանենք» (նա սովորություն ուներ իր մոտ նռնակ պահել): Նրանցից մեկը նկատեց… Էլ չեմ հիշում` ինչ կատարվեց... Մեզ Կուբաթլու էին տարել, հետո` Շուշի£ Իմացանք, որ Սարգսին խփել էին, Շուռնուխում մնացած մեր մյուս 4 ընկերներին էլ էին գերի վերցրել: Բոլոր տղամարդկանց տարել էին: Այդքանով չբավարարվելով` երկրորդ օրը նորից գյուղ էին մտել և տարել կանանց ու երեխաներին: Այնուհետև մեզ տեղափոխեցին Բաքու` դատապարտելով գնդակահարության: Շուռնուխը ոտքի տակ տալով` քարը քարի վրա չթողեցին: Այդտեղ հիմնականում Բաքվից փախածներն էին. ինչպես ժողովուրդն է ասում` կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Բաքվի բանտում հավաքել էին 104 հոգու` սահմանամերձ տարբեր վայրերից£ Գիշեր ու զօր կյանքի ու մահվան առեղծվածային գուբի մեջ ամեն մեկն իր կյանքի հուշերն էր թերթում, փորձում գտնել արթուն մի երազ, որ իրենցից հետո իրենց կհիշեցներ: Իսկ երբ վերջին գիշերն էին լուսացնում, իսպառ ջնջվեցին ապրելու գոնե չնչին հույսերը… Գնդակահարություն… Բայց այդ նույն գիշերվա մեջ հայ «խենթերը» ծրագիր էին մշակում… Յոթ քաջեր որոշեցին վտանգել իրենց կյանքը… Անարդյունք չմնաց նրանց սխրանքը… Հուլիսի 9-ին գերիներն արդեն իրենց հարազատների հետ էին… - Վերջին գիշերն էինք լուսացնում` ամենքս մեզ հետ, մեր հուշերով… Ի¯նչ իմանայինք, որ մի քանի քաջեր մեծ սխրանք էին գործելու£ Թե ինչ տանջանքով ու հնարամտությամբ` հետո իմացանք… Մտնելով ադրբեջանական գյուղ` գերի էին վերցրել երեք ադրբեջանցու, որոնք պաշտոնավորների ազգականներ էին: Նրանցից մեկին բաց էին թողել` լուրը տեղ հասցնելու համար: Մեկը մյուսին լրացնելով խոսում ու թախծում, տխրում ու հիշում էին այն անձնազոհ քաջերին, որոնց արևը խավարեց այդ տարիներին: Արմենը հիվանդանոցում ծանոթացավ Ռուզաննա Մելքոնյանի հետ, կարճ ժամանակ անց ամուսնացան, ծնվեցին նրանց զավակները` Մերին ու Նորայրը: Նրա մարտական գործողությունների աղքատիկ թվագրումները` հնարավորինս անխնա համառոտագրությամբ, ամփոփված էին նույնքան անշուք թղթի վրա: 91 թվականի մայիսի 7-ը և հուլիսի 9-ը Արմենի ու 103 հայի համար անջնջելի օրեր են հիշեցնելու: Բայց… Այդքան փորձություններից հետո Արմենը նորից մարտական գործողությունների թատերաբեմում էր` Գորիս, Մեղրի, Ղափան, Իջևան… Իր ջոկատով մասնակցեց ռազմավարական նշանակություն ունեցող Ղոչազ սարի գրավմանը£ - Վերևից թշնամու կրակահերթերը չէին դադարում. այդտեղից միշտ ռմբակոծում էին Լաչինի ճանապարհը£ Դրանից հետո կատաղի մարտեր էին «Կոբրայի» դիրքերում: Համարյա 6 ամիս Կոթի գյուղը պահեցինք: Գյուղի գրավման ժամանակ նախատեսվել էր, որ մենք Նոյեմբերյանից հարձակվենք, ֆիդայինները` Իջևանից: Իջևանից հարձակումն անհասկանալի պատճառներով կասեցվել էր, Նոյեմբերյանից մտած ջոկատներն ընկան շրջափակման մեջ: Ադրբեջանական մեծ ուժ էր կենտրոնացել այդտեղ£ Զրահատեխնի կայով մի կերպ ճեղքեցինք շրջափակումը` միաժամանակ դուրս բերելով Նոյեմբերյանից մտած ֆիդայական ջոկատներին:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ