Դիակը` սառնարանում


Ֆրանսուհին խոստովանել է, որ սպանել է նախկին գլխավոր խոհարար իր կենակցին և դիակը թաքցրել սառնարանում (տեղեկացրել է The Australian¬ը)£ Լիոն քաղաքի 51-ամյա բնակչուհի Հիլեն Կոլոբերը ստիպված է եղել ոստիկանությանը պատմել գործած հանցանքի մասին£ 70-80¬ական թթ. Ժան¬Ֆրանսուս Պուանարը ճանաչված խոհարար ու ճաշարանատեր է եղել£ Վերջին տարիներին նա դժբախտություն է ունեցել` ապրելու Հիլենի հետ, ով նրան թույլ չի տվել տան շրջակայքից հեռու գնալ£ Հարևանները վկայել են, որ հաճախ են նրա մարմնին կապտուկներ տեսել£ Իսկ ընտանեկան հերթական տուրուդմփոցի ժամանակ ահեղ տիկինն իր 71-ամյա կենակցին ծեծելով մահվան դուռն է հասցրել£ Սեփական հանցանքը կոծկելու նպատակով, ֆրանսուհին հանգուցյալի դիակը մի քանի օր պահել է լոգարանում, ապա խցկել է սառնարանի մեջ£ Այդ մասին ոստիկանությանը տեղեկացրել է մարդասպանի դուստրը, ում կատարվածի մասին պատմել է մայրը£