Տուժածներ և վիրավորներ չկան


Երկուշաբթի օրը հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Վահրավար բնակավայրի պաշտպանական դիրքերը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն