Հայտարարություն Առաջադրում են երիտասարդ հայ արիները


Մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում, ինչը չի կարող չմտահոգել նաև մեզ` ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական և երիտասարդական կազմակերպության անդամներիս: Մենք քաջ գիտակցում ենք, որ գերտերությունները և աշխարհի գաղտնի-մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արևելքը վերաձևելու հերթական ծրագրերից և ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար: «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արևելք» ծրագրերում Հայաստանին «հատկացված» դերը այնքան էլ սփոփիչ չէ, ուստի` համայն հայության խնդիրն է բարձրացնել Հայաստանի և հայության դերն ու նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Հայաստանը պետք է կայուն դերակատարում ունենա բոլոր ծրագրերում, որպեսզի երբևէ չեղած Քրդստան կամ մեկ այլ «պետություն» չստեղծվի Հայկական լեռնաշխարհի տարածքում (այսօր Թուրքիայի տարածք համարվող` բռնազավթված հայկական հողերում): Դրա համար հայկական պետությունը պետք է լուրջ և միջազգային մակարդակի ծրագրեր առաջադրի հատկապես համաթուրանականության և համաիսլամականության դերը տարածաշրջանում նվազեցնելու համար: Այդ առումով լավ նախադրյալներ կան. 1. Իրանի հետ` տարածաշրջանի բնիկ ազգերի իրավունքները պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալու և իսլամական երկրների քաղաքականությունը հավասարակշռելու համար: 2. Արաբական երկրների հետ` համաթուրանականության (Իրանի հետ` նաև համաադրբեջանական ծրագրերի) և սիոնականության դեմ ծրագրերը հաջողելու և տարածաշր ջանում քաղաքական բազմաբևեռություն ապահովելու համար: 3. Իսրայելի հետ` Իրանի և արաբական աշխարհի հետ խաղաղ գոյակցելու և թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտելու համար: Նաև Հայոց ցեղասպանության դատապարտման ու հայկական հարցի միջազգայնորեն ճանաչման համար: Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր քաղաքական կշիռը` Մերձավոր Արևելքում և Կովկասում լուրջ դերակատարում ստանձնելու առումով: Ուստի` հայ-թուրքական կոչված արձանագրությունները պետք է վերջնականապես ուղարկել պատմության «աղբանոցը», իսկ Արցախի և ազատագրված տարածքների խնդիրը պետք է ուղղորդել Հայաստան-Արցախ վերամիավորված լինելու փաստի վրա` որևէ ձևով չանդրադառնալով Կոսովոյի տարբերակին, ինչը նաև կլինի աջակցություն` սերբական ազատատենչ պայքարին: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` բացի բազմաբևեռ արտաքին քաղաքական քայլերից (որը ճիշտ ենք համարում), ցուցաբերել նաև արագ և կտրուկ նախաձեռնութ յուններ` հայկական շահերը հստակ և վստահ առաջ տանելու համար: Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական և երիտասարդական կազմակերպություն