ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ձիով քայլ, թե՞ տրոյական ձի Ըստ քաղաքագետների` Ռուսաստանից գնված ժամանակակից հզոր զինատեսակը Ադրբեջանի համար տրոյական ձիու խորհրդանիշ կարող է դառնալ£ Իսկ ովքե՞ր են լինելու պարտվողները Ադրբեջանին վաճառելով C-300 և զենիթահրթիռային համալիր, Ռուսաստանը աշխարհին հասկացնում է, որ տարածաշրջանում «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՏՈ» է խաղում` շահելու մեծ հավակնությամբ£ Ռուբեն Հախվերդյանի նույն երգի երկու երեսները կամ` որն է կեղծը, որն` անկեղծը ԵՐԵՍ 1. «Ես քեզ սիրում եմ. այս խոսքերը, Ասում եմ քեզ, իմ Երևան, Արժե հասնել աշխարհի ծերը, Որ այս խոսքերը հասկանան £ ԵՐԵՍ 2. Ես շպրտում եմ իմ այս ԴԵՐԸ Եվ հեռանում եմ ձեզանից£ Թուրքերը` Ռ. Հախվերդյանին Իր իսկ երգի նմանությամբ Ներս արի, ներս արի, ինչ ես ապշել, Ինչ ես հիմար ժպիտով քարացել, Սա Իստամբուլն է, քո երկրորդ «տունը», Ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել£ Գռդոնչիներ. մեկը ներսի, մյուսը` դրսի պատվերով Որ Ադիբեկյան Ահարոնը ահավոր էր հռչակվել որոշ քաղաքական ուժերի կողմից, հայտնի էր վաղուց£ Այժմ էլ ՀԱԿ¬ի կողմից պիտակավորվեց «գռդոնչի»£ Բայց ՀԱԿ¬ն էլ «հեղափոխական գռդոնչի» չէ՞ Արևմուտքից պատվերով£ Թուղթ ու գիր արված մարզ Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրները թուղթ ու գիր են արել Արարատի մարզը£ Այստեղ ներիշխանական հակասությունների այնպիսի «վարակ» է կուտակվել, որ չար աչքից հեռու պահելու համար սույն մարզում պետք է կարանտին մտցնել£ «Վնասազերծվեց» «ամբախ-զամբախությունների» վարպետը ԱՄՆ¬ը կարծես փոխել է մտադրությունը և Բրայզային չի նշանակելու Ադրբեջանում իր դեսպան£ Այլապես ունենալով թրքուհի կին և Ադրբեջանի օլիգարխների հետ սերտ կապեր, Մինսկի խմբի համանախագահի երբեմնի իր պահվածքին հավատարիմ` սույն անձը օրը մեջ այնպիսի ամբախ¬զամբախ հայտարարություններ կաներ, որ Նահանգների պետքարտուղարությունը «ֆազերը» կգցեր£ «Ամենակուլ» հիմնախնդիր Ըստ քաղաքագետների` եթե Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը եռյակ են, ապա ԼՂՀ հիմնախնդիրը` Բերմուրդյան եռանկյունի£ Խառը խաղեր` «դաղալության» սկզբունքով Երբ Բելառուսն էլ Իրանին տրամադրեց C-300 զենիթահրթիռային համալիր, պարզ դարձավ, որ գերտերությունների բոլոր խաղերը տարածաշրջանում հիմնված են «իշմարի» վրա£ ՀՅԴ¬ն` փակուղու առջև՞ Ըստ Վահան Հովհաննիսյանի` «իշխանությունը պետք է գիծ ունենա, որ այդ գծին դեմ գնաս£ Այսօր այդ գիծը չկա£ Այսինքն, ինչի՞ն դեմ գնաս»£ Սա հիշեցնում է «Նվագախմբի տղաները» ֆիլմի մի դրվագը` փոքր-քիչ ձևափոխմամբ£ «Որ իմանանք ինչի դեմ պիտի պայքարենք, կպայքարենք, բայց որ չգիտենք ինչի դեմ պայքարենք, ո¯նց պայքարենք»£ Կառավարարության սինդրո՞մ Գալուստ Սահակյանի ախտորոշումը «Չեմ կարողանում կանխորոշել «Ժառանգության» դերակատարությունը, որովհետև ինքը կռվում է բոլորի հետ, ինքը կռվում է ինքն իր մեջ»£ «Զառ են բռնում» Դեռ մի քանի տարի առաջ թիվ 1 միակ մարքսիստը պնդում էր, որ ՀՀ ընդդիմությունը «իքիբիր ա»£ Այսօրվա դրությամբ այն տպավորությունն է, որ արմատականները դարձել են «դուբարա», բայց ակնհայտորեն «դաղալություն» են անում` «զառ բռնելով»£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ