Հոգեբանական կարծրատիպ. ՉԵ°Ն ՎՍՏԱՀՈՒՄ Ռուսական դժբախտություն


Ռուսաստանցիք չեն հավատում իրենց իշխանություններին£ Համենայն դեպս` Արևմուտքում կա այդպիսի տպավորություն, ինչն էլ փորձել է հիմնավորել ֆրանսիական Ouest-France¬ը` վերջին համարներից մեկի խմբագրականում£ Ընդ որում` դա նոր երևույթ չէ. դեռևս Խորհրդային տարիներից այդ անվստահությունն ուղեկցում է ռուսներին£ Եվ ոչ միայն նրանց. իշխանություններին ոչ ձեռնտու իրողությունները ժողովրդից կոծկելու հիվանդագին մարմաջը հավատի հետ նաև հարգանքն էր վերացրել նրանց հանդեպ£ Իսկ հոգեբանական կարծրատիպերից շատ ավելի դժվար է ձերբազատվելը£ Այնքան դժվար, որ այն տարիներին եղած դրականն անգամ մարդիկ չեն ուզում հիշել£ Ավելի ստույգ` չե°ն հավատում, թե կոմունիստների օրոք իրենք նվաճումներ են ունեցել£ Չեռնոբիլի ԱԷԿ¬ի պայթյունից հետո` 1986¬ին, խորհրդային քաղաքացիները Մոսկվայի փողոցներում մոտենում էին արտասահմանցիներին և հարցնում էին, թե ինչ կարելի է ուտել և խմել£ Նրանք ցանկանում էին իմանալ ճշմարտությունը և համոզված էին, որ իշխանություններն իրենց խաբում են£ Հնարավոր է, որ այդպիսով չեռնոբիլյան աղետը որոշակի դեր խաղաց` կոմունիստական վարչակարգի անկման գործում£ Այսօր Ռուսաստանին սպառնում է բնությունը. ամենասարսափելի երաշտը` վերջին 140 տարիների ընթացքում£ Սակայն ընդհանուր առմամբ ոչինչ էլ չի փոխվել£ Բախվելով տարերքի կամայականությանը (ինչպես անցյալում մարդկային ողբերգական սխալներին), ռուսական կառավարությունը բացարձակ անարդյունավետ է թվում` անկազմակերպ և անհավասարակշիռ£ Ռուսաստանցիներն իրենց լքված ու նույնիսկ դավաճանված են զգում` իշխանությունների կողմից, որոնք նրանց թողել են բախտի քմահաճույքին£ Մոսկվայից հեռացել է ոչ միայն քաղաքապետը, այլև, ինչպես պնդում են մայրաքաղաքի բնակիչները` երկրի քաղաքական դասի մեծ մասը£ Այո, եղանակային պայմանները սոսկալի են, իսկ հրդեհներից տուժել են և ուրիշ երկրներ£ Բայց ինչո՞ւ Ռուսաստանում այդքան շատ զոհեր եղան` անգամ պաշտոնական թվերն իշխանությունների կողմից բացահայտորեն նվազեցնելով£ Ռուսաստանի համար ավանդական այնպիսի աղետներին, ինչպիսիք կոռուպցիան ու վերնախավի անտարբերությունն են և իրենց շուրջ բնակչությանը համախմբելու անկարողությունը (բացառությամբ այնպիսի եզակի ժամանակների, ինչպես օրինակ, պայքարը նացիստական զավթիչների դեմ), այսօր ավելանում են նաև Պուտինի ստեղծած «գերկենտրոնացված» համակարգի հետևանքները£ Այսպիսի պայմաններում ճգնաժամի հաղթահարման միջոցները բարդվում են կրակից տուժած շրջանների վրա` չափազանց մեծ ուշացումով£ Տասը տարի առաջ երկիրը մեկ այլ աղետ ապրեց` «Կուրսկ» սուզանավի խորտակումը` անձնակազմի 118 (՞) անդամներով£ Այն ժամանակ նոր նախագահ Պուտինը կարողացավ այդ ողբերգությունը գործիք դարձնել` նոր Ռուսաստանի կորովը համախմբելու£ - Մենք միասին կվերականգնենք բանակը, տորմիղը և երկիրը,¬ հայտարարեց նա£ Հիմա Պուտինը մերթընդմերթ երևում է ԶԼՄ¬ներում (արդեն նրանց չի՞ վերահսկում), որպեսզի ռուսաստանցիներին ստիպի հավատալ, թե ինքը հսկողության տակ է պահում կատարվածը. - Շենքերը կվերականգնվեն, միջոցները կստացվեն ամենակարճ ժամկետներում... Սակայն պաշտոնական հաճախակի հայտարարությունները բնավ չեն համապատասխանում իրականությանը£ Իշխանությունները կորցրել են հսկողությունը բնության հանդեպ£ Այս պարտությունը կարո՞ղ է այս անգամ արդեն քաղաքական ասպարեզում նրանց տապալման նախանշանակը դառնալ£ Երկու տարի հետո Ռուսաստանում նախագահի նոր ընտրություններ են անցկացվելու£ Եվ այս անտառային խոշոր հրդեհներն ի զորո՞ւ են սպառնալիքի տակ դնել մանրամասնորեն մշակված այն սցենարը, որով Պուտինը կվերադառնա Կրեմլում Մեդվեդևի «տաքացրած» տեղը£ Դեռ վաղ է ինչ¬որ եզրահանգումներ կատարել£ Էներգետիկայից ստացվող եկամուտներն այսօր հզոր խթան դարձան Ռուսաստանի տնտեսության համար£ Աշխատավարձերն այստեղ բարձրացան տասն անգամ£ Խարխլված կայսրությունն իր տեղը զիջել է ժամանակակից տերությանը, որն ուժերն է հավաքում` չնայած ժողովրդագրական բարդ իրավիճակին£ Ավելին, ռուսական գլխավոր դժբախտությունը չի վերացել£ Իշխանության հեղինակությունն ու վսեմությունը չափազանց բարձր են գնահատվում£ Իսկ քաղաքացիների երջանկությունը կամ գոնե անվտանգությունն իշխանությունների կողմից չեն ընկալվում որպես իսկական գերակայություն£