Նախահոբելյանական նորոգում


2011¬ի հոկտեմբերին Նյու Յորքի գլխավոր տեսարժանություններից մեկը` Ազատության արձանը, կբոլորի գոյության 125 տարին£ Ամեն տարի «Ազատության լեդիին» այցելում է ավելի քան 5 մլն մարդ. հատկապես ամռանը օրական այցելուների թիվը հասնում է 20 հազարի£ Այն կանգնեցված է 1886 թվականից` Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի ընդունման 100-ամյա հոբելյանի տարուց£ Այն ստեղծվել է Ֆրանսիայում և ԱՄՆ¬ին հանձնվել որպես «ֆրանսիական ժողովրդի ընծա»£ Որոշ տվյալներով` արձանը կոփվել է Նիժնի Տագիլում արտադրված ռուսական պղնձից£ Օվկիանոսով այն տեղափոխելու համար պատրաստված մետաղյա պաշտպանիչ պատյանը նախագծել է ինժեներ Գյուստավ Էյֆելը£ Այցելություններն արձանին վերջին անգամ դադարեցվել էին 2001 թ. սեպտեմբերի 11¬ի ահաբեկչությունից հետո` մինչև 2004 թվականը£ Անցյալ շաբաթ վերստին «Ազատութ յունը» փակվեց այցելուների համար. այս անգամ` մինչև գալիք տարվա հոկտեմբերի 12¬ը` անվտանգության համակարգերը բարելավելու նպատակով£ Վերանորոգման աշխատանքները կարժենան 26 մլն դոլար£