Հա՞ որ...


ԲՈԼՈՐԸ կվկայեն, որ այս ժամանակահատվածի ամենատագնապահարույց խնդիրը գնաճն ու նրա հետևանքներն են£ Ցորենի շուկայում տեղի ունեցած ցնցումը խառնեց բոլոր կանխատեսումները, և ողջ տարվա համար նախանշվող 4-5 տոկոսանոց թանկացումները տարեվերջին բավական կլորիկ թվով` առնվազն 10 տոկոսով կարտահայտվեն£ Եվ հիմա տեղի ունեցած ու շարունակվող զարգացումների ֆոնին բավական հետաքրքիր է, թե արդյո՞ք հնարավոր էր տարվա գլխավոր անհաջողությունների շարքում գրանցվելիք այս գործընթացը կանխել… Պարզվում է, որ մեր հանրապետության պարագայում իսկապես կարելի էր ինչ¬որ չափով թանկացումները մեղմել, եթե համապատաս խան պահուստները լիարժեքորեն վերահսկվեին պետության կողմից£ Կասկածից վեր է, որ ցորենի և ցանկացած այլ առաջին անհրաժեշտության սննդատեսակների համապատասխան պաշարներ հիմա էլ կան£ Սակայն, ինչպես հայտնի է, տնօրինման իրավունքը ոչ թե համապատասխան կառույցների, այլ դրանք ներկրող-իրացնող գործարարների ձեռքին է£ Եվ դժվար չէ պատկերացնելը, թե հատկապես ո՞ւմ կարելի է մեղադրել ստեղծված իրավիճակի համար£ ՀԱՅԱՍՏԱՆԸ և ոչ մի առումով չի կարելի համեմատել աշխարհի մյուս երկրների հետ£ Դիցուք, Ամերիկայում ցորենի գինը սկսեց աճել հատկապես այն պահից, երբ գյուղնախարարությունը ցորենի արժեքի թանկացման մասին կանխատեսումներ հրապարակեց£ Մինչդեռ ընդամենը 2,3 տոկոսով ցորենի բերքի նվազման մասին տեղեկատվությունը պատճառ դարձավ, որպեսզի ողջ աշխարհը սկսի զանգվածաբար այլուրի պաշարներ կուտակել£ Իսկ մեր գործարարները անգիտակցաբար իրենց հանդեպ հանրության հայտնի վերաբերմունքն է°լ ավելի ընդգծված դարձնելով, մեծամտորեն հայտարարեցին, թե իրենք բոլորից առաջ են ընկել ու նման պաշարներ վաղուց են կուտակել£ ԻՍԿ ինչ է պարզվում` 20-30 տոկոսանոց թռիչք արձանագրած և առաջիկայում շարունակվելիք գնաճից առաջ հացամթերքի գները Հայաստանում արդեն ռեկորդային ցուցանիշներ են սահմանել£ Հացի և ալյուրի 1 կգ¬ի գինն այստեղ արդեն 216 դրամի է հասել, և սա այն դեպքում, երբ աշխարհում բոլոր առումներով ամենաթանկ քաղաքներից մեկը համարվող Մոսկվայում նույն հացի գինը ներկայում շուրջ 170 դրամ է£ Իրենց գրպանների համար մեղմ թվացող թանկացումը հանրությանը կեղեքելու գործընթացի վերածած տնտեսվարողների նման գործելակերպը դեռ հանդուրժվում է£ Ճիշտ է, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո հայտարարել է, թե դրանք լիարժեք չեն£ Գործող կարգի համաձայն` «ոչ լիարժեք» թղթապանակները վերադարձվում են տնտեսվարողներին` լիարժեք դարձնելու և ՏՄՊՊՀ¬ին ուղարկելու ակնկալիքով£ Արդյունքում` այլևս ակներև է, որ պարզ գործողությունը գործընթացի է վերածվում` դրանով իսկ տնտեսվարողներին հնարավորություն տալով ժամանակ շահել և գների հետ վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում£ Իսկ նրանց ցանկությունը մեկն է` կորզել, կորզել, կորզել£