Ռուսական տիեզերանավով


Իսրայելցի 2¬րդ տիեզերագնացը ևս կարող է ուղեծիր դուրս գալ` ռուսական տիեզերանավով. այս մասին տեղեկացրել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը` վկայակոչելով երկրի Գիտության և տեխնոլոգիայի նախարար Դանիել Գերշկովիչի հայտարարությունը£ - Մենք խոսել ենք այդ մասին, սակայն թռիչքի ժամկետները դեռ պարզ չեն` NASA¬ի թռիչքավարման ծրագրի դադարեցման պատճառով£ Դա կարող է տեղի ունենալ ռուսական տիեզերանավով,¬ ասել է Գերշկովիչը£ Նշենք, որ իսրայելցի առաջին տիեզերագնացն ազգային ռազմաօդային ուժերի գնդապետ Իլան Ռամոնն էր. նա «Կոլումբիա» տիեզերական նավի անձնակազմի հետ ջախջախվել է 2003 թ. փետրվարի 1¬ին£