ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Րաֆֆի Հովհաննիսյան - Սերժ Սարգսյան երկխոսությունը, փաստորեն, ընթացքի մեջ է: Այն էլ` երկուստեք բարեկիրթ տոնով և անթաքույց փոխըմբռնման նոտայով:
Րաֆֆի Հովհաննիսյան - Սերժ Սարգսյան երկխոսությունը, փաստորեն, ընթացքի մեջ է: Այն էլ` երկուստեք բարեկիրթ տոնով և անթաքույց փոխըմբռնման նոտայով:
Երկրում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին այնքան խոսվեց ու գրվեց, որ մի տեսակ կարծես, թեման սպառվեց: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ երկիրը քայքայող այս ախտանիշը նահանջեց, և առողջացման ինչ-որ նշույլներ ի հայտ եկան:
ՍԴՀԿ վարչության համակարգող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի, որ այս օրերին կարող է մահափորձ կատարվել հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նկատմամբ: Նա պատմել է, որ 2008 թվականի հունվարին Նաիրի Հունանյանին ցանկացել են սպանել:
Մինչ տեղի կունենա ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը, չեն դադարում խոսակցությունները տարբեր պաշտոններում նոր նշանակումների կամ էլ փոխատեղում ների մասին:
Ժամանակ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն ընդարձակ զեկույց էր ներկայացրել Առողջապահության նախարարությունում տեղ գտած թերությունների ու բացթողումների մասին: Նախարարությունում այնքան էլ համաձայն չեն ՄԻՊ-ի կողմից ներկայացված գնահատականներին, ուստի որոշել են պատասխանել` այս պատասխանը վերածելով ինքնատիպ հերքման:
Առողջապահության ոլորտում տիրող անմխիթար վիճակը շարունակում է մնալ նույնը: Արատավոր երևույթները ոչ թե վերանում են, այլ խորանում և բազմապատկվում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:
Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրություններն անցնելու են անզիջում պայքարում. Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցությունից հրաժարված քաղաքական ուժերն այս ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին, ինչը, թերևս, առավել կսրի պայքարը: Այդ թեմայով է զրույցը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:
Միջադեպը, որի մասին արդեն քանի˜ տարի չի բարձրաձայնել Իրանի նախագահը, կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Այդ մասին չեն խոսել նաև աշխարհի բազմաթիվ երկրների ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր անհեթեթ այդ դիպվածի ականատեսն են եղել:
Անցյալ շաբաթ Հռոմեա-կաթոլիկական առաջնորդի տիտղոսը պաշտոնապես ստանձնելուց հետո, Ֆրանցիսկոս Պապը հերթական անգամ դրսևորեց իր համեստությունը: Չկամենալով անհանգստացնել քարտուղարին, նա որոշում է անձամբ զանգահարել իր վաղեմի բարեկամին` Ճիզվիտների միաբանության ղեկավար, գեներալ Ադոլֆ Նիկոլասին:
Ամերիկյան Յուտա նահանգի Հելպերի քաղաքապետը հենց այս կերպ է ընտրվել (հաղորդել է NBC News-ը): Արտառոց այդ միջոցին ստիպված են եղել դիմել այն ժամանակ, երբ քվեարկության երկու փուլերի ընթացքում հնարավոր չի եղել որոշել հաղթողին:
Իսպանական խոշորագույն El PΖis թերթում «պեղել-գտել» են այդ նմանությունը: «Գերմանիան ընդդեմ Եվրոպայի» հրապարակման մեջ հեղինակը կանցլերուհուն համեմատել է ֆյուրերի հետ (տեղեկացրել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը):
Մամուլի ակումբները հորդորում են լրագրողներին` առժամանակ մամլո ասուլիսի չհրավիրել Ռուբեն Հախվերդյանին: Թե չէ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի հեռավոր գավառ» որակելուց հետո, հիմա էլ հանկարծ կարող է հայտարարել, թե ամբողջ Հայաստանը Ադրբեջանի հեռավոր գավառ է:
Նախագահական ընտրություններից հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արեգակը պտտվում է պարտվող թեկնածուի շուրջ, իսկ պարտվողը` արեգակնային ուղեծրում: :
Հայաստանի ընդդիմադիր ճամբարը մի պահ սնանկացավ: Նրան ժառանգություն մնաց միայն Րաֆֆին, ում գրավ դնելով` մնացյալ ողջ ընդդիմությունը հույս ունի որոշակի կապիտալ ձեռք բերել:
Ըստ որոշ սոցիոլոգների` եթե Վ. Օսկանյանը ընտրվի Երևանի քաղաքապետ, Երևանն ու Նյու Յորքը կդառնան քույր քաղաքներ: :
Կյանքի-մահի այս ամեհի աղջամուղջում Ողջակիզվող հոգիներին ողջույն-ողջույն: :
Հարուստների, օլիգարխ-ձեռներեցների կարծիքով` Հայաստանում անառողջ մթնոլորտ ստեղծողները ոչ թե ուտող-խմող, քեֆ անողներն են, այլ չուտող-չխմող, կամավոր հացադուլ անող քաղգործիչները և պարտադրված մշտական հացադուլի մեջ գտնվող չքավորները: :
- Կիպրական ֆինանսական ճգնաժամը հետաքրքիր, նույնիսկ զավեշտալի ճգնաժամ է ստացվում, քանի որ կիպրական իշխանությունը ճգնաժամի դեմ ըստ էության պայքարում է այսպես ասած ուրիշի, իսկ ավելի կոնկրետ` բանկային խնայողությունների հաշվին:
ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ասում է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ -Այսօր մարտի 27-ն է, երեկոյան մենք Հ. Պարոնյանի անվան թատրոնում մեծ տոնախմբություն ունենք, «Արտավազդ» մրցանակաբաշխության ամփոփումն է, կլինեն պարգևներ մեր թատրոնի վաստակաշատ գործիչներին: Դրանք մեր պարգևներն են:
համոզված է Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդման և համանուն վեցհատորյա մատենաշարի, ինչպես նաև բազմաթիվ այլ գրքերի ու հոդվածների հեղինակ Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆԸ - Ավելի քան տասը տարի Դուք Հանրային ռադիոյում վարում եք «Ապրելու բանաձև» հաղորդաշարը: Իսկ ինչպե՞ս ծնվեց այն գրքի վերածելու գաղափարը:
Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի. - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Կորուստներ ու դժվարություններ կյանքում շատ են լինում` կապված աշխատանքի ու սոցիալական վիճակի հետ:
Հուշարձանների խնդիրներով զբաղվող Սամվել Կարապետյանը, ով, անտարակույս, որոշակի և շնորհակալ աշխատանք է կատարում, օրերս համացանցում տարածել է զրույցների մի շարք, ուր ամենաանընդունելի ձևերով ու եղանակներով ամբաստանում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին:
Գետիկ Բաղդասարյանի աշխատանքները Ալավերդիում Ալավերդու պատկերասրահում շարունակվում են միջոցառումները նվիրված լոռեցի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին: Հերթական միջոցառումը քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի աշխատանքների ցուցահանդեսն է, որի բացումը օրերս վերածվեց դպրոցականների ասմունքի ինքնատիպ փառատոնի:
FeΗen կոչված խմբի կիսամերկ աղջիկների ներկայությունը սովորական է դարձել Եվրոպայի մեծ քաղաքներում: Մեկ շաբաթ առաջ նրանցից երկուսը հայտնվել են Վատիկանում. հանել են վերնաշապիկները, ցուցադրել են կրծքներին արված մակագրությունը` «No Ηore PoΘe» և սկսել են թափահարել ծխագլանիկը, որից ծիրանագույն ծուխ էր տարածվում:
Սուրգութում (Հանթի-Մանսիյկի ինքնավար մարզ) ինչ-որ մարդկանց դուր չեն գալիս մահմեդականների մորուքները: Եվ այդ մարդիկ հանդես են եկել իրավապահ մարմինների աշխատակիցների անունից:
BNS գործակալությունը դա շատ է համարել և կոչնակ հնչեցրել. - Ըստ այն բնակչության քանակի, որոնց սպառնում է աղքատությունը կամ սոցիալական օտարացումը, Լիտվան մնում է Եվրամիության առավել խոցելի երկրների շարքում: 2011 թ. լիտվացիների 33,5 %-ը գտնվել է չքավորության սահմանին:
Շատերի քիմքին հաճելի դարձած «Ռեդ Բուլ» ըմպելիքը վտանգված է: Արդեն մի քանի շաբաթ է` անհայտ անձինք արտադրողներին սպառնում են` կղկղանք լցնել պատրաստի արտադրանքի բանկաների մեջ:
Վաղուց ի վեր` փոքրամասնություն համարվող և իրոք փոքրամասնություն հանդիսացող խավերը, միջոցների առջև խտրականություն չդնելով` ստիպո´ւմ են լսել իրենց, բավարարե´լ իրենց բոլոր քմահաճույքները: Մանավանդ` համասեռամոլություն կոչվող այլասերումի տենդով բռնկված ու անվերջ «ինքնահաստատվող» փոքրամասնությունը: