Մերկել-Հիտլեր. նմանություն կա՞


 

Իսպանական խոշորագույն El PΖis թերթում «պեղել-գտել» են այդ նմանությունը:

«Գերմանիան ընդդեմ Եվրոպայի» հրապարակման մեջ հեղինակը կանցլերուհուն համեմատել է ֆյուրերի հետ (տեղեկացրել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը):

Տնտեսագետ Խուան Թորես Լոպեսը մասնավորեցրել է.

- Ինչպես և Հիտլերը, Մերկելը պատերազմ է հայտարարել Եվրոպային, որպեսզի պահպանի Գերմանիային կենսականորեն անհրաժեշտ տնտեսական տարածքը:

Նրա կարծիքով` Մերկելն իր պետության խոշոր բանկերն ու կորպորացիաները պաշտպանում է եվրոպական երկրների ու գերմանացի բնակչության բարեկեցության հաշվին:

Հրապարակումը փոթորկել է Եվրոպան և առաջին հերթին Գերմանիան: Նյութը անհապաղ վերացվել է կայքից, հրատարակությունն էլ ներողություն է խնդրել` ընդգծելով, որ «Լոպեսի կարծիքը չի արտահայտում խմբագրության դիրքորոշումը»:

Ի դեպ, եվրոպական մամուլը ժամանակ առ ժամանակ հիշատակում է Ադոլֆ Հիտլերի անունը կամ նրա մասին ակնարկում է` Անգելա Մերկելի վերաբերյալ նյութերում: Օրինակ, 2007 թ. Մերկելին Հիտլերի հետ համեմատել էր լեհական NΖjwyzszy CrΖs թերթը: Իսկ անցյալ տարի այդպիսի զուգահեռ էր անցկացրել բրիտանական հասարակական-քաղաքական New StΖtesΗΖn ամսագիրը: