ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Հերթական թանկացումը նույն խոնարհությամբ չընդունվեց որպես «ի գիտություն». այն հանրային համբերության` պռնկեպռունկ լցված բաժակի վերջին կաթիլը դարձավ:

ՀԻՄԱ ԷԼ` ՀԱՑԸ

Ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու մասին օրենքի նախագիծը, որն այս օրերին գտնվում է Ազգային ժողովում, բարեբախտաբար, առայժմ կարծես անտեսվածների շարքում է, որը մասնագետներին և անկախ փորձագետներին հնարավորություն է տալիս ավելի շատ հիմնավորումներ ներկայացնել այդ վայ-նախագծով նախատեսված գործառույթը կասեցնելու օգտին:

ՀԻՄՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀՆ Է

Պատերազմը բիզնե՞ս է, թե` ոչ այնքան

«Ավանգարդ»-ը շարունակում է ոչ միայն ներկայացնել, այլ նաև բացահայտել աշխարհաքաղաքական վերադասավորումներ կոչվող սառցաբեկորի չերևացող կողմերը: Առաջին հայացքից թվում է, թե պատերազմ ասված արհավիրքի ետևում սոսկ անհանդուրժողականության և անարդարության վերականգնման հանգամանքն է, սակայն արի ու տես, որ այդ անհանդուրժողականությունը ծնող պատճառներն էլ քիչ չեն:

Հայաստանի ժուռնալիստների միության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանրային կյանքի կարևորագույն հիմնախնդիրներին նվիրված յուրաքանչյուր իրադարձություն ստույգ, օպերատիվ լուսաբանման խնդիր ունի, որն իրականացնող ների անմիջական պարտականությունը լրագրողներինն է: Անհերքելի ճշմարտություն է և ժողովրդավարական երկրների համար օրենք, որ հավաքների, երթերի ժամանակ ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Վիրավորական կատակ

Սրախոսությունն ու հումորը դադարում են սոսկ ծիծաղաշարժ լինել, երբ վիրավորում են ինչ-որ մեկի արժանապատվությունը: Առավել ևս, եթե սրախոսը բարձրաստիճան պաշտոնյա է, կամ նրա ընտանիքի անդամ և հրապարակավ վիրավորում է բարձրաստիճան այլ պաշտոնյայի:

Իտալացիք հետ կստանան տուգանքները

Որ սարքերն էլ կարող են «հոգնել» կամ մաշվել ու սխալ գրանցել դիցուք մեքենայի արագությունը` գիտեն բոլորը: Բայց որ պետականորեն ընդունվի այդ սխալն, ու դեռ ավելին` հետ վերադարձվեն այդ սխալի համար գանձված տուգանքները:

Հանելուկային հիվանդությունը

- Ամիսներ առաջ Մոսկվայում` Կրեմլից ոչ հեռու, գնդակահարեցին Բորիս Նեմցովին` ընդդիմադիր առաջատար գործիչներից մեկին:

Հռոմի պապի համար «մանրուքներ» չկան

Վատիկանում առկա մեղանչանքների (մեղմ ասած) մասին շշուկները երբեմն լայն տարածում են գտնում: Իսկ Ֆրանսցիսկոս պապի համար անհանդուրժելի են ոչ թե շշուկները, այլ այն երևույթները, որոնք հարիր չեն քրիստոնյաներին, առավել ևս` Տիրոջ սպասավորներին:

Մեղուներն ու կովերն ավելի վտանգավոր են

Ավելի վտանգավոր են շնաձկներից: Ամերիկյան կառավարության ունեցած տվյալները վկայում են, որ ընտանի կենդանիները մարդու համար շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան շնաձկներն ու կոկորդիլոսները:

Տատիկը կծել է շանը

Խորհրդային տարիներին ապագա լրագրողներին բացատրելով, թե ինչ է սենսացիան, մի օրինակ էին բերում. սովորական երևույթ է, երբ շունը կծում է մարդուն, իսկ երբ մարդն է կծում շանը` դա արդեն սենսացիա է:

4,1 տոննանոց մարդ` պատկերացնո՞ւմ եք

Որկրամոլությունն ու դրա հետևանքով առաջացող գիրությունը իսկապես լուրջ վտանգ են առողջությանը: Շատակերությունն ինքնին հիվանդություն է, որի դեմ պայքարել կարող է միայն անձը:

Հայրենաճանաչության 7-րդ համահավաք

- Արի տուն,- Սփյուռքի նախարարության ձայնով կրկին կանչում է Հայաստանը աշխարհասփյուռ հայ զավակներին: Եվ խորիմաստ տունդարձի այդ կանչն արդեն 7-րդ տարին է` արձագանքվում է աշխարհի բոլոր ծագերում և հայրենաճանաչության այբուբենը բացում դեռևս օտար ափերում դեգերող հայ պատանիների առջև:

Խաղաղությունը ֆիլմերի լեզվով

«ՖՐԵՍԿՈ» Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն

«Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ»:

«ԽԱՎԱՐԻ ԵՎ ԿԻԶՄԱՆ ԱՐԵԳԱԿՆԵՐԸ»

«Բալետ 2021»

«Գեներալի» առաջին «զինվորական» բեմելը Որպես Հայաստանի ազգային բալետի մենապարող Ռուդոլֆ Խառատյանը ճանաչում գտավ 1967-1991 թթ.` «Սովետական բալետի աստղեր» խմբի կազմում միջազգային բեմելներով: Որպես բեմադրող-խորեոգրաֆ մասնագիտացավ Մոսկվայի թատերարվեստի համալսարանում և Սանկտ-Պետերբուրգի Վագանովայի բալետի ակադեմիայում:

ԱՐՎԵՍՏԸ ԱԶՆՎԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ

Արվեստի և իր գործի իրական նվիրյալ է Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Բորիս ՄԻՆԱՍՅԱՆԸ: Կարևորելով թանգարանի գոյությունը Սյունյաց աշխարհում` նա ջանքեր չի խնայում` նպաստելու բնակչության և հատկապես երիտասարդության հոգում ժամանակա կից արվեստի հանդեպ սեր սերմանելու, նրանց գեղագիտական ճաշակը հղկելու ուղղությամբ:

Ինքը` երգից, երգն` իրենից անբաժան

ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾԱՆԱՆՔ

Երգն անբաժան էր Վարդուհուց` դպրոցական տարիներից ի վեր: Երգը, որի թե´ երաժշտության, թե´ տեքստերի հեղինակը ու երբեմն էլ` կատարողն էր ինքը:

Օգտակար է հիշել

*** Ուրիշի անցյալը մի դատապարտիր. դուք դեռ չգիտեք ձեր ապագան: *** Հարստությունն այն չէ, թե դուք ինչ մուշտակ եք հագնում, ինչ ավտոմեքենայով եք երթևեկում և ինչ շքեղ հեռախոսով եք խոսում: