4,1 տոննանոց մարդ` պատկերացնո՞ւմ եք


Որկրամոլությունն ու դրա հետևանքով առաջացող գիրությունը իսկապես լուրջ վտանգ են առողջությանը: Շատակերությունն ինքնին հիվանդություն է, որի դեմ պայքարել կարող է միայն անձը: Պարզվում է, սակայն, որ դա այնքան էլ հեշտ չէ շատերի համար:

Օրեր առաջ, իհարկե, նա հանգուցյալ դարձավ, և եթե ադքան գեր չլիներ, նրա գոյության մասին լրատվամիջոցները չէին էլ ծանուցի:

Մեծ Բրիտանիայում ամենագեր տղամարդը` 33-ամյա Կառլ Թոմպսոնը կշռել է 410 կգ: Առավոտյան նրա մահվան լուրը լսելով` Քենթ կոմսության ոստիկանությունը մեկնել է Կառլի տուն` մահվան փաստն արձանագրելու և պատճառները պարզելու:

- Փրկարար ծառայությանը մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Թոմպսոնի մարմինը տնից դուրս բերի,- հաղորդել է ոստիկանության մամլո քարտուղարը:

Տղամարդու մահը կասկածներ չի հարուցել: Կենդանության օրոք բժիշկները նրան բազմիցս նախազգուշացրել էին անժամանակ մահվան վտանգի մասին` ավելորդ քաշի պատճառով: Որոշ տեղեկություններով` Կառլը ավելի քան 12 ամիս տնից դուրս չէր եկել (գրել է Vesti.ru-ն):