Վիրավորական կատակ


Սրախոսությունն ու հումորը դադարում են սոսկ ծիծաղաշարժ լինել, երբ վիրավորում են ինչ-որ մեկի արժանապատվությունը: Առավել ևս, եթե սրախոսը բարձրաստիճան պաշտոնյա է, կամ նրա ընտանիքի անդամ և հրապարակավ վիրավորում է բարձրաստիճան այլ պաշտոնյայի:

Իսրայելի ներքին գործերի նախարարի կինը` լրագրողուհի Ջուդի Շալոմ Մոզեսը, թվիթերյան իր էջում անհաջող մի կատակ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հասցեին:

- Գիտե՞ք, թե ինչ է «Օբամա» սուրճը: Այն սև է և թույլ,- գրել է նա:

Այդ սրամտությունը որակվել է որպես ռասիստական կատակ: Ու թեև շուտով նա այդ տողերը վերացրել է համացանցից, սակայն նրա էջի 75 հազար ընթերցողների աչքից չի վրիպել դա, և տիկինը ստիպված է եղել ներողություն խնդրել (տեղեկացրել է Life News-ը):

Հետաքրքրական է, որ Մոզեսի ամուսինը ոչ միայն ՆԳ նախարար է, այլ նաև ԱՄՆ-ի հետ վարվող ռազմավարական բանակցությունների պատասխանատուն է (գրել է The JerusΖleΗ Post-ը):

Ջուդի Մոզեսի անունը մեկ այլ սկանդալի հետ էլ է կապված: 2012 թ. նրան նշանակել էին Իսրայելում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ: Ֆեյսբուքում նա տեղադրել էր մի ձայնագրություն` ի պաշտպանություն Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների.

- Չկա ոչինչ, որը ես մարդկային կյանքից ավելի շատ գնահատեի: Բայց ինչպե՞ս կարելի է հաշտվել այն մարդկանց հետ, որոնց երեխաները մանկուց սովորում են ատել Իսրայելը: Ինչպե՞ս կարելի է հաշտվել այն մարդկանց հետ, որոնց ԴՆԹ-ում ատելություն է դրված մեր հանդեպ: Ես ցանկանում եմ խաղաղության հասնել ցանկացած գնով,- գրել էր Մոզեսը:

Դրանից հետո նա հարկադրված էր հրաժարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ում զբաղեցրած պաշտոնից: