Հայաստանի ժուռնալիստների միության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հանրային կյանքի կարևորագույն հիմնախնդիրներին նվիրված յուրաքանչյուր իրադարձություն ստույգ, օպերատիվ լուսաբանման խնդիր ունի, որն իրականացնող ների անմիջական պարտականությունը լրագրողներինն է:

Անհերքելի ճշմարտություն է և ժողովրդավարական երկրների համար օրենք, որ հավաքների, երթերի ժամանակ ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Սակայն երիտասարդների Բաղրամյան պողոտայով հունիսի 22, 23-ի երթը լուսաբանող լրագրողների նկատմամբ, ցավոք, կիրառվել է ուժ` խլելով, նաև կոտրելով նրանց լուսանկարահանող գործիքները` անտեսելով առկա տարբերիչ նշանները:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում իրենց մասնագիտական պարտքը կատարողների նկատմամբ բիրտ ուժ, վարչական ձերբակալում կիրառելու կապակցությամբ և հույս է հայտնում, որ հանգամանալից քննության արդյունքում մեղավորները կպատժվեն:

Հայաստանի ժուռնալիստների միություն

23.06.2015 թ.